Թեման՝ ‘Երկրի հակառակ կողմը’

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 8.

Հուլիս 16, 2009

8. I’m back

Նիկոլ Փաշինյանն ընդհատակումԻմ առաջին բանտային զգացողությունը վերածննդի զգացողությունն էր։

Ընդհատակյա 1 տարի 4 ամիսը, արդեն ասել եմ, իմ կյանքի ամենալուսավոր շրջանն էր, մարդկային, բարոյական արժեքների նկատմամբ հավատի ամրապնդմանը ծառայած ժամանակ։ Առօրեական, սովորական պայմաններում, երբ կյանքը մրցավազք է թվում, երբ ապրում ենք խելահեղ տեմպով, հաճախ սկսում ենք մտածել, թե մարդը կորցրել է մերձավորին սիրելու ընդունակությունը, թվում է` թե մարդն այլեւս ի վիճակի չէ հանուն ուրիշի ինքն իրեն վտանգել, ի հեճուկս սեփական անվտանգության` ուրիշի ապավեն ու պաշտպան լինել։ Մեզ երբեմն թվում է, թե մարդիկ այլեւս ի վիճակի են միայն սեփական մանր շահերին կառչած մնալ` ուրիշներին խաբելու, քցելու, վաճառքի հանելու հաշվին։ Մարդիկ, երբեմն, մեզ թվում են վախկոտ եւ անընդունակ խիզախումի…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ

Հուլիս 1, 2009


Ներբեռնել հայտարարության տեսագրությունը (.ZIP file)

Սիրելի ժողովուրդ.

Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ:

Ընդհատակից դուրս գալու որոշման հիմնավորումներին անդրադարձել եմ հունիսի 24-ի հայտարարության մեջ, եւ չեմ կարծում, թե այդ թեմային կրկին անդրադառնալու կարիք կա: Այս ուղերձով ուզում եմ ուղիղ նայել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ, եւ ընդգծել, որ մեր պայքարը հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի է, հանուն այնպիսի Հայաստանի, որ ապահով տուն եւ տաք օջախ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար` անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական եւ հանրային դիրքից:

Եւ ուրեմն` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք:

Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հ.Գ. Տեղյակ եմ, որ մեր շատ համախոհներ ինձ սպասում էին վաղը կայանալիք հանրահավաքում: Նման հնարավորության շուրջ երկար եմ մտածել, բայց ի վերջո բացառել եմ այդ տարբերակը, որովհետեւ չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, թե մեր Շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների թիկունքում թաքնվելու փորձ եմ անում: Հնարավոր շահարկումներից խուսափելու համար, ահա ընտրեցի իրադարձությունների զարգացման հենց վերը նշված տարբերակը:

01.07.09

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Հուլիս 1, 2009

Նիկոլ Փաշինյանը դատախազությունում.01.07.2009Այսօր, 2009 թ. հուլիսի 1-ին ընդհատակից դուրս եկավ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նախ նա ներկայացել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Այնտեղից Ն. Փաշինյանին տեղափոխել են ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Նրան ուղեկցում են երեք փաստաբաններ: Դատախազության մոտ եւ ապա` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի դիմաց ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ, համակիրներ, Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներ:

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱԹԵՎԻԿ ՆԻԿՈԼԱԿԱՆԻՆ

Նամակ TATEVIK NIKOLAKAN)))))-ից

Տաթեւիկ Նիկոլականը եւ Լեւոն Տեր-ՊետրոսյանըNIKOL JAN ERKAR EM SPASEL AYS ORVAN! SHAT U SHAT TARBERAKNEROV EM PATKERACREL AYD TESARAN@! KAROTEL ENQ QEZ, SPASUM ENQ, ARANC QEZ DJVAR E, SAKAYN SARSAPUM EM MI MTQIC… AYD MTQIC… BAYC… BAYC… BAYC CH@NKRKES VOREVE UJI ARAJ!!!!!!!!!!!!!!
BARI GALUST NIKOL JAAAAAAAAAAAAN!!!!!!!!!!!))))))))

Նիկոլի պատասխանը - Թանկագին Տաթեւիկ. կարծում եմ իմ հայտնի որոշման արդյունքում ստեղծված իրավիճակը ավելորդ դրամատիզացնելու կարիք չկա: Ի վերջո, ես ոչ առաջին լրագրողն եմ, ոչ էլ առաջին քաղաքական գործիչը, որ պիտի անցնի բանտով, եւ Հայաստանում հաստատված ռեժիմից շատ ավելի ուժեղ եւ դաժան ռեժիմներ են տապալվել քաղբանտարկյալների գործունեության արդյունքում: Այս ամենին պետք է վերաբերվել որպես պայքարի հերթական փուլի, որպես հերթական հանգրվանի: Ամեն ինչ լավ է լինելու, թանկագին Տաթեւիկ: Հաղթելու ենք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANITA-Ի ԿՈՉԻՆ

Կոչ Anita-ից

Nikol, es voch te harz ktam ajl uxxaki kasem - Mi gna ajd qajlin, nranq erkar en erazel dra masin, mi erjankazru nranz, kneres, bajz es dem em !!!!!!!

Նիկոլի պատասխանը - Թանկագին Անիտա. քաղաքականության մեջ երբեմն անհրաժեշտ է կայացնել դժվար, ոչ միանշանակ որոշումներ, եւ ես համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` անկախ հետագա իրադարձությունների նրբերանգներից: Ես ընդհատակում գտնվել եմ ոչ թե իշխանություններին «դժբախտացնելու», այլ մեր Շարժմանը առավելագույնս օգտակար լինելու համար: Եւ կրկնում եմ, ընդհատակից արել եմ առավելագույնը, ինչը նշանակում է, որ այս կարգավիճակում մնալը այլեւս կորցրել է իմաստը: Իսկ սրանից տրամաբանորեն բխող որոշումը հենց այն է, որ կայացրել եմ, եւ միայն այդ որոշումն է ինձ հնարավորություն տալու շարունակել արդյունավետ քաղաքական գործունեությունը, Համաժողովրդական շարժման համար առավել մեծ օգտակար գործողության գործակցով: Ես, իհարկե, հարգում եմ ձեր կարծիքը, բայց իմ որոշումը արդեն իսկ կայացրել եմ, եւ նաեւ ձեզնից է կախված, թե այն, ի վերջո, որքանով արդյունավետ կստացվի: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԱՐԻՆԵԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Կարինեից

Ձերբակալվելուց հետո անպայման իրավապահները հարցաքննության ժամանակ հարցնելու են, թե որտե՞ղ էիք թաքնվել: Ի՞նչ եք պատասխանելու: Ինչու՞ եք մեկ ամիս ժամանակ հատկացրել ինքներդ Ձեզ՝ մտորելու համար:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Կարինե. ձերբակալվելուց հետո չեմ պատրաստվում պատասխանել սերժանտական իրավապահների որեւէ հարցի, եւ նախընտրում եմ օգտվել ցուցմունք տալուց հրաժարվելու իմ իրավունքից: Այսպես կլինի առնվազն մինչեւ դատավարություն: Ինչ վերաբերում է իմ հայտարարության մեջ հիշատակված մեկամսյա ժամկետին, այդ ժամկետը ամենեւին էլ մտորելու համար չեմ վերցրել: 2008 թվականի Մարտի 1-ից հետո մտորելու բավարար ժամանակ ունեցել եմ, եւ հավատացեք` արդյունավետ եմ օգտագործել այդ ժամանակը: Այդ մեկ ամիսը նշել եմ` ընդհատակից իմ դուրս գալու կոնկրետ օրը առայժմ գաղտնի պահելու համար: Ասել եմ, որ ընդհատակից դուրս եմ գալու ամենաուշը մինչեւ հուլիսի 24-ը, բայց դա չի նշանակում հուլիսի 24-ին: Դա կարող է տեղի ունենալ հենց այսօր, կամ վաղը, կամ մյուս օրը, եւ օրվա ընտրությունը ամենեւին կախված չէ որոշում կայացնել-չկայացնելու հետ: Որոշումը արդեն իսկ կայացված է, եւ հիմա ընդամենը տեխնիկական հարցեր լուծելու խնդիր ունեմ: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՍԵՓ ՂՈՒՄԱՇՅԱՆԻՆ

Հունիս 26, 2009

Հարց Հովսեփ Ղումաշյանից

Բարև Նիկոլ: Շատ հաճելի է քեզնից տեղեկություն ստանալը: Անձամբ ես համարում եմ, որ դու Համաժողովրդական Շարժման ծանր հրետանին ես: Ընդհատակից դուրս գալուդ որոշումն իհարկե քոնն է: Սակայն, ինչ ես կարծում, կնպաստի՞ արդյոք դա շարժմանը: Մյուս կողմից, ժողովուրդն արդեն վաղուց է ցանկանում լսել քո ձայնը: Միգուցե այդկերպ հնարավոր լինի նոր թափ հաղորդել շարժմանը, քանի որ իշխանություններն անում են ամեն ինչ մարդկանց բողոքի ձայնը խեղդելու համար` չգիտակցելով, որ դրանով իրենք նոր պարարտ հող են հաղորդում նոր “մարտի մեկերի” համար:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հովսեփ, իմ կարծիքով այս քայլը Շարժմանը կօգնի այնքանով, որ ի ցույց կդնի մեր հաստատակամությունն ու վճռականությունը, մեր հավատը մեր պայքարի հաղթական ելքի նկատմամբ: Ի վերջո, ես այսօր կամավոր գնում եմ բանտ. ի՞նչ եք կարծում, ես մազոխի՞ստ եմ: Հույս ունեմ այդ կարծիքին չեք: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՏԱՇԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 25, 2009

Հարց Արտաշից

Երթ. Նիկոլ Փաշինյան, Դավիթ Մաթեւոսյան, Պետրոս Մակեյան, այլոքԲարև Նիկոլ ջան: Ո՞նց ես: Վերջին որոշումդ կարդալուց հետո իմ մեջ հարց առաջացավ` արդյո՞ք չես կարծում, որ քո բանտ տեղափոխվելուն պես, ավազակապետերը կարող են հրաման տալ և քեզ վնասել: Արդյո՞ք քո բանտ գնալը ինչ-որ օգուտ կտա մեր պայքարին: Հարգանքներով` անկախ ակտիվիստ Արտաշ…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտաշ. կարծում եմ, որ այսօր բանտում ավելի վտանգավոր չէ, քան ազատության մեջ, եւ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Իսկ ընդհանրապես, եթե իմ անվտանգությունը կարեւոր է Հայաստանի հանրության համար, այդ հանրությունը կգտնի դրա մասին հոգ տանելու ձեւը: Ինքս իմ անվտանգության, կյանքի մասին մտահոգություն չունեմ, որովհետեւ ասել եմ արդեն, դրանք դրված են հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Եւ ես ընդհատակից դուրս գալու ու պայքարս բանտում շարունակելու որոշումը կայացնում եմ նաեւ հանուն նրա, որ իմ նախորդ պնդումը չհնչի որպես դատարկ խոսք: Պինդ կացեք, եւ լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳԵՈՐԳԻԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 25, 2009

Հարց ԳԵՈՐԳԻԻՑ

Նիկոլ ջան ես ողջունում եմ քո որոշումը, դա ևս մեկ ապացույց է, որ դու «դուխ» ունես` աշխարհը չունի: Սակայն իմ միակ մտավախությունը այն է, որ այս փոքրահոգի և փոքրամարմին իշխանիկները կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ քո կյանքին և առողջությանը: Ի՞նչ ես կարծում …

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գեորգի. կարծում եմ, որ «այս փոքրահոգի և փոքրամարմին իշխանիկները» իմ կյանքին ու առողջությանը սպառնում են այնքանով, որքանով քո, մեր շարժման մյուս ակտիվիստների, լիդերների, եւ ընդհանրապես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքին ու առողջությանը: Եւ քաղաքական ընթացիկ պրոցեսի, մեր Շարժման գաղափարական կարեւոր առանցքներից մեկն այն է, որ մենք պետք է սովորենք պաշտպանել իրար: «Մենք» ասելով նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին: Եւ մենք պետք է ուրիշի անվտանգության մեջ տեսնենք մեր անվտանգությունը, ուրիշի իրավունքը ընկալենք իբրեւ մեր իրավունք, ուրիշի իրավունքի ոտնահարումը իբրեւ մեր իսկ իրավունքի ոտնահարում: Եթե մենք իսկապես հարցերը ընկալենք այսպես, հավատա, որ շատ արագ կհասնենք շատ մեծ փոփոխությունների: Ահա սա է իմ կարծիքը: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR M-Ի ՆԱՄԱԿԻՆ

Նամակ EdgarM-ից

NIKOL JAN HAMBURUM EM JERM, QO AZATUTYAN MEJ HAITNVELY ARDEN MEZ PARTAVORECNUM E NAEV AIL HANGAMANQNEROV, HASTAT IMACIR VOR DA STANALU E NAEV MIJAZGAYIN ARDZAGANQ MER NAXADZERNUTYAMB MER KOXMIC BOLOR HNARAVOR EV ANHNAR MIJOCNEROV EV MER BOLOR HNARAVORUTYUNNEROV!!!YES QO HET EM HOGOV EV SRTOV!!!! GLUXNERD BARDZR, DUXNERD TEXY, PAYQARELU ENQ MINCHEV VERJ!!!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդգար, ուրախ եմ քո սրտացավ վերաբերմունքի համար, եւ ուրախ եմ, որ մեզ միավորում են արժեքներ եւ ոչ թե շահեր: Լավագույն մաղթանքներս. Պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 25, 2009

Հարց Սմբատից

Աշոտ Նիկոլի Փաշինյանը Հյուսիսային պողոտայումՀարգելի Նիկոլ Փաշինյան, կխնդրեմ, եթե հնարավոր է, մանրամասն բացատրել և հիմնավորել ձեր ընդհատակից դուրս գալու որոշումը և այն զնդաններում շարունակելը, և ինչո՞վ կօգնի դա ՀԱԿ-ին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ. նախ արդեն ասել եմ, որ ընդհատակում արդյունավետ գործունեությունը շարունակելու հնարավորությունները սպառված եմ համարում: Ինչ հնարավոր էր անել ընդհատակում գտնվելով, արդեն արել եմ, եւ չեմ կարող ինքս ինձ մատնել պարապության: Սպասվող դատավարությունը նույնպես հարթակ է, եւ այդ հարթակը պետք է օգտագործել: Իսկ Շարժմանը իմ այս քայլը կնպաստի նրանով, որ նոր էմոցիոնալ լիցք կհաղորդի, նոր մոտիվացիաներ, նոր անելիք առաջ կբերի: Իմ այս քայլը բոլորին ի ցույց կդնի, որ մենք չենք նահանջել, չենք պախկվել, ինչպես ուզում են ապացուցել ոմանք, մենք պախկվելու բան չունենք, մենք տեր ենք մեր արած ամեն քայլին, մեր ասած ամեն խոսքին, որ մենք պայքարը շարունակում ենք, եւ շարունակելու ենք ի հեճուկս այն բանի, թե որքանով են պայմանները դրա համար նպաստավոր: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB-Ի ԵՐԿՏՈՂԻՆ

Երկտող Hakob-ից

Chisht a du en txen es vor Qez petq chi hamanerum@. Chisht el jamanak es @ntrel @ndhatakic durs galu. Du lriv urish txa es

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ, շնորհակալ եմ աջակցության համար: Պայքար, պայքար մինչեւ վերջ!!!!

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NELLI-Ի ՀՈՐԴՈՐԻՆ

Հունիս 25, 2009

Հորդոր Nelli-ից

Հարց չէ, այլ խնդրանք կամ հորդոր, որ բանտ չգնաք, ինչքան էլ որ վեհ մղումներով առաջնորդվելու լինեք: Այսօր դա չի գնահատվի, էլ չեմ ասում, որ կարող է շատ վատ ավարտ ունենալ Ձեզ ու մեզ համար, բայց ոչ` նրանց:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Նելլի, նրանք ամեն ինչ չէ, որ որոշում են, ամեն ինչ որոշում ենք մենք: Խոսքը այն ՄԵՆՔ-ի մասին է, որ ձեւավորվում է 1+1+1… բանաձեւով: Թանկագին Նելլի, եթե դուք ինչ-որ մտավախություններ ունեք, ուրեմն կարող եք նաեւ ինչ-որ բան անել, որ ձեր վատագույն մտահոգությունները իրականություն չդառնան: Սա ընդհանրապես քաղաքացիական կյանքի բանաձեւն է: Իսկ ընդհանրապես` ինչ-որ բան անելու եւ ինչ-որ բան չանելու մեջ ես միշտ ընտրում եմ առաջինը, եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս նույնը: Հավատացեք, ձեր արած, մեզնից յուրաքանչյուրի արած երբեմն փոքր քայլերը կարող են շատ մեծ բաներ փոխել, այնպես որ` եկեք ինչ-որ բան անելու եւ ինչ-որ բան չանելու երկընտրանքի մեջ նախընտրությունը միշտ տանք առաջինին: Հավատացեք, որ այս ամենը շատ լավ ավարտ է ունենալու, բայց դա կախված է նաեւ ձեզնից, նաեւ` ինձնից: Ես անում եմ իմ քայլը, եւ հույս ունեմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ քայլ կգտնի անելու, որպեսզի մենք հնարավորինս արագ հասնենք մեր պայքարի կանխորոշված դրական ավարտին: Լավագույն մաղթանքներս եւ ամենայն բարիք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԱՖԱՅԵԼԻ ԵՐԿՏՈՂԻՆ

Երկտող Rafael-ից (H. G. E/N)

Kecces Nikol Hayastani Hanrapetutyan Heros, Nikol jan vstah yexir vor ameninch kanenq qo azatutyan mej linelu hamar, uzhem cankanum kez @nkers, Hatuk gund@ misht qez het e, payqarelu enq vor or araj azatutyan mej lines misht qez het enq!!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ռաֆայել. նաեւ ձեր կամքն ու նվիրվածությունն է ինձ վստահություն ներշնչում, եւ օգնում կայացնել դժվար որոշումներ: Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ մեզ, եւ հավատում եմ այն գործին, որ մենք իրար հետ անում ենք: Ես հավատում եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն այս գործը մինչեւ վերջ տանելու համար: Իրար հետ, կողք կողքի, դուխով` պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Ջերմ բարեւներ «Հատուկ գնդի» ընկերներին: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 25, 2009

Հարց Ashot-ից

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. 2008 թ. փետրվար. (c) DavitHՀարգելի Նիկոլ կարդացի ձեր հայտարարությունը և պարզապես ուզում եմ հայտնել իմ կարծիքը Ձեր որոշման վերաբերյալ: Կարծում եմ, որ Ձեր որոշումը շատ հապճեպ է արված, և այս իշխանությունները հենց դրան էլ սպասում են, որ Դուք դուրս գաք ընդհատակից: Վստահեցնում եմ Ձեզ, որ այս կարգավիճակում դուք արել և դեռ շատ բան կարող եք անել համաժողովրդական շարժման համար: Այնպես որ ես չեմ ողջունում ձեր որոշումը և վստահ եմ, որ շատերը կկիսեն իմ կարծիքը: Բայցևայնպես, եթե որոշեք հանձնվել, Աստված և ժողովուրդը Ձեր հետ է: Պատասխան չեմ ակնկալում, Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ. շնորհակալ եմ ձեր աջակցության եւ հոգատարության համար: Բայց եւ ուզում եմ ընդգծել, որ ընդհատակից դուրս գալու եւ բանտ տեղափոխվելու իմ որոշումը հապճեպ չէ, որովհետեւ այս քայլի մասին մտածում եմ արդեն մոտավորապես մեկ տարի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,