Թեման՝ ‘Իմպիչմենթ’

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GAGIK KHACHATRYAN-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Gagik Khachatryan-ից

Nikol Pashinyan-Levon Ter-PetrossianHargeli Nikol` verji hanarahavaqum Levon Ter-Petrosyani yeluyti mets masits tpavorutyun statsa, vor na kartses anughakioren zrutsum er artaqin uzheri ev ishxanutyunneri het. 2 hartsi parzabanman kariq em zgum dzezanits. Kanxav shnohakal em patasxani hamar.

1. Ayd inchpes yeghav, vor angam tntesakan chgnazhami patcharov HAK karogh e dzevavorel “prkutyan karavarutyun” iskhanutyunneri het, ev ays harts@ karogh e qnnarkvel zhoghovrdi het. Ayn depqum yerb nuynisk Marti 1-n ays ishxanutyunnerin chndunelu hetevanq er?

2. Uzum em hakirch batsatreq inchu dzevavorvets “Aylntranq” kazmakerputyun@. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԱՅԿ ԱԲԵԼՅԱՆԻ 7 ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Հայկ Աբելյանից

Նիկոլ եւ Աշոտ Փաշինյանները երթի ժամանակԲարև Նիկոլ ջան: Ես առաջին անգամ եմ քեզ էս բաժնում գրում, ու մինչև հարցերիս անցնելը` մի քանի խոսք: Նախ` ես քաղաքականությունով սկսեցի հետաքրքրվել 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ որ առաջին անգամ պետք է ընտրությունների մասնակցեի: Ընդհանրապես, այդ քարոզարշավի ամենաուշագրավ մասը ինձ համար մնաց “Իմպիչմենտ” դաշինքը, սակայն, սկզբում` բացասական իմաստով (կներես): Ինձ համար ՀՀԿ-ԲՀԿ զույգը ոչ պակաս անընդունելի էր, քան դուք, սակայն ձեր դաշինքի ներկայացուցիչների ամպագոռգոռ ելույթներն ու կոչերը ինձ համար թվում էին մեծախոսության պես մի բան: Հետագայում, երբ ընտրությունները կեղծվեցին, ես մեր փրկության հույսը կապեցի միայն Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ: Իհարկե, հետագայում ինձ շատերը հանդիմանեցին դրա համար, թե. “Լևոնի ժամանակ ցուրտ ու մութ էր, թալան էր, մարդ էին սպանում”, սակայն ես կարճ ժամանակում տարբերեցի ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը: Ցավոք Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅՆ Է, ՈՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Հարցազրույց «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ։

Իմպիչմենթ - Նիկոլ«Ոմանք ասում են, թե անլրջություն է 20.000-անոց հանրահավաքից հետո խոսել, ենթադրենք, 20 հոգու առաջ, բայց եթե իմ այսօրվա անլրջության արդյունքում սեպտեմբեր-հոկտեմբերին լինեն լուրջ պրոցեսներ, ու ես դրանցում լինեմ ընդամենը դրոշակ բռնող, դա ինձ համար արդեն հաղթանակ է»։

- «Իմպիչմենտի»՝ արդեն ամիսներ ձգվող գործունեությունից տպավորությունն այնպիսին է, որ պայքարը չի ստացվում։ Ձեզ մոտ նման զգացողություն չկա՞։

- Այս դեպքում շատ կարևոր է, որ ամփոփումներ անենք ճիշտ ժամանակին։ Ամբողջական գնահատական տալու համար պետք է փուլերը ճիշտ բաժանել։ Ո՞րն է չափանիշը՝ պայքարն ստացվե՞լ է թե ոչ։ Խնդիրը հետևյալն է՝ կա՞ կամք պայքարը շարունակելու։ Եթե կա ընդհանուր աշխուժություն, ու հանրահավաքներն իրենք իրենց ստացվում են, այդ ժամանակ հանրահավաք անելը շատ հեշտ է։

- Հիմա հնարավո՞ր է Ձեր պայքարի ինչ-որ փուլ ամփոփել։

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

(Դիտեք ելույթի տեսագրությունը)

Սիրելի հայրենակիցներ.

Նիկոլ Փաշինյան. ելույթ «Այլընտրանքի» առաջին հանրահավաքում. 20.02.2007Համազգային շարժման 19-րդ տարեդարձի օրը հրավիրված այս հանրահավքում ես պատեհ եմ համարում իմ ելույթը սկսել Ղարաբաղ կոմիտեի անդամների թվարկումով` ըստ անունների այբբենական ցանկի։ Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամվել Գեւորգյան, Սամսոն Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան։

Ես գիտեմ, որ վերջին 19 տարիները այս գործիչներին ավելի շատ հեռացրել են, քան թե միավորել։ Գիտեմ նաեւ, որ այս գործիչներից շատերը համոզված են, որ այլեւս ոչ մի ընդհանուր ճանապարհ չունեն։ Եւ ուրեմն, ինչո՞ւ եմ հիմա այս անունները բարձրաձայնում, եւ դնում կողք կողքի։ Ես դա անում եմ, որովհետեւ, խոսում եմ այն մարդկանց կամ սերնդի անունից, ով ուզում է տեր լինել այն ամենին, ինչ 1988 թվականին միավորում էր այս գործիչներին։ Ավելին, խոսում եմ այն մարդկանց եւ սերնդի անունից, ով ուզում է տեր լինել նաեւ այն ամենին, ինչ այս 19 տարիների ընթացքում բաժանել է նրանց։ Ես խոսում եմ այն մարդկանց եւ սերնդի անունից, ով ուզում է դառնալ այն ընդհանուրը, որ այս գործիչները կարող են ունենալ 5, 10, 15 տարի անց։ Ասել է, թե ես խոսում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,