Թեման՝ ‘Աշխարհաքաղաքական’

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՄՆ ՊետդեպարտամենտԳյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը հօդս ցնդեցրեց 2020 թվականից հետո օտարերկրյա ռազմական ներկայությունից զերծ տարածաշրջան ունենալու թեկուզ տեսական հնարավորությունը: ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրի ժամկետը հենց 2020-ին էր սպառվում, ու եթե օտարերկրյա ռազմական ներկայություն ապահովելը Հարավկովկասյան երկրների օրակարգի առաջնային հարցերից չլիներ, դա մի յուրահատուկ ուղերձ կդառնար առ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտադիր են կենտրոնանալ առկա հակասություններն ու հակամարտությունները կարգավորելու վրա: Բայց վիճակը նետված է, 49-ամյա պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացված մինչեւ 2044 թվականը, եւ այս փաստը մեր հարեւանների կողմից ընկալվում է որպես հակամարտությունների եւ հակասությունների ռեժիմը երկարաձգելուն ուղղված հեռահար քայլ: Տեղի ունեցածի իր այս ընկալումը Ադրբեջանը կփորձի հերքել կամ հաստատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՅԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 23, 2010

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չհերքելով Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու` Ռուսաստանի մտադրությունը, փորձել է հանգստացնել հայ հանրությանը, ասելով, որ դրանք պաշտպանական նշանակություն ունեն եւ նախատեսված են միայն տվյալ տարածքը հրթիռային հարվածներից պաշտպանելու համար. «(…) եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում C-300 զենիթահրթիռային համակարգերը. դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա և վերջ»,-ասել է նա նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լավրովը այսպիսով փորձում է համոզել, որ Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելը չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որովհետեւ վաճառվող զինատեսակը հարձակողական նշանակություն չունի: Նման բացատրությունը, սակայն, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

49-ԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը, որ նախատեսվում է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, տրամաբանական դրսեւորումն է քաղաքական այն կուրսի, որ «ապազգային» իշխանության հեռացումից հետո վարում է Հայաստանի «ազգային» իշխանությունը: Նույնիսկ տարօրինակ է, որ սպասվող պայմանագրի վերաբերյալ քննադատական խոսք են ասում նաեւ Հ.Յ. դաշնակցության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, փաստորեն, չի էլ նկատել, որ ինքը այդ պայմանագրի ճարտարապետներից մեկն է, եւ դրա հիմքը դրել է այն պահին, երբ հայտարարել է, թե Հայաստանը երեք ճակատ ունի եւ ընդամենը` մեկ սահման: Խնդիրն այն չէ, թե որքանով է այդ հայտարարության բովանդակությունը համապատասխանում իրականությանը, խնդիրն այն է, թե ինչ գաղափարաբանություն է այն արտահայտում: Երեք ճակատ ունեցող ցանկացած երկիր ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ստրկական կախվածության մեջ պետք է ընկնի իր միակ ռազմական մատակարարից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄՏՔԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա:

Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ` ՖՈՐՊՈՍՏԻ ԴԻՄԱՑ

Դժվար է պատկերացնել հայաստանյան որեւէ լրջմիտ իշխանություն, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները դուրս բերելու խնդիր բարձրացնի, բայց այն մոտեցումը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, դուրս է պետական գիտակցության շրջանակներից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ սպասվում է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը, որով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարաձգվելու է մինչեւ 49 տարի: Շատ ավելի կարեւոր է, որ սպասվող այդ արձանագրությամբ ռուսական ռազմակայանին վերապահվում է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու գործառույթ: Այդ ռազմակայանը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, առանց այն էլ Հայաստանի անվտանգության գաղափարաբանության հենասյուներից էր, բայց սպասվող արձանագրության նախագծում նշված ձեւակերպման առկայությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի ռուսական ռազմակայանին կառավարման լիազորություններ են տրվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

kosova2Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով Կոսովոյի անկախացումը Հարավսլավիայից համարվել էր օրինական, հասկանալիորեն ոգեւորություն առաջացրեց Հայաստանում: Ինչ խոսք, մենք պետք է քարոզչական նպատակներով գործադրենք այդ որոշումը` պնդելով, որ այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ Ղարաբաղի համար, մյուս կողմից, սակայն, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չնկատել այն իրողությունները, որոնց պարտադրանքի ներքո Հաագայի դատարանը նման եզրակացության հանգեց: Շատ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ դատարանի որոշումը կայացված էր վաղուց, եւ տվյալ դեպքում գործ ունենք փաստերի պարզ արձանագրման հետ: Ի վերջո, Կոսովոյի անկախությունը մինչեւ Հաագայի դատարանի որոշումը ճանաչված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների մի հսկայական մասի եւ աշխարհի շուրջ 65 երկրների կողմից:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ԳՈՆԵ ԼԱՉԻՆԸ ՄԻ~ ԶԻՋԻՐ»

Հայ-թուրքական արձանագրություններԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Իգոր Պոպով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադտկե, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով. սա այն կազմն է, որ, ըստ հաղորդագրությունների, հունիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում քննարկելու է Ղարաբաղի հարցը: Պաշտոնյաների ցանկի ընթերցումն իսկ մեզ մտքով տանում է հոկտեմբերտասյան Ցյուրիխ, որտեղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Այդ ժամանակ նրանց թիկունքին կանգնած էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, միջնորդ երկիր Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան: Ալմաթիում վերջինիս դերակատարումը ստանձնում է Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը` որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ՀԱԼՎԱ» ԱՍԱ՝ ԲԵՐԱՆԴ ՔԱՂՑՐԱՆԱ

Հուլիս 6, 2010

hillary clinton

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

Չգիտեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ձեզ ինչ ասաց, բայց ինձ դզել է մի ուրիշ ձեւի: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը բարձրացրել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հարցը, ասել է, որ այդ օրենքը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ չի ապահովում բազմակարծությունը եթերում: Սերժ Սարգսյանն էլ, թե բա` դա հա՞րց է, կբարեփոխենք օրենքը: Ու հիմա Քլինթոնը իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած զրույցի էդ հատվածը համարում է կարեւորագույն ձեռքբերում:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՄՓՈՒՇՏԻ» ՍԻՆԴՐՈՄԸ

Հունիս 2, 2010

israel-turkeyԹուրք-իսրայելական հարաբերություններում դեռեւս 2008-ին սկիզբ առած լարվածությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած հայտնի միջադեպով հասավ գագաթնակետին: Արդեն իսկ առկա է Թուրքիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների զինված բախում, կան զոհեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լրջանալ: Պատերազմ կանխատեսել, իհարկե, դժվար կլինի` բայց որ դիվանագիտական ոլորտում պատերազմական գործողությունները սկիզբ են առել` ակնհայտ է բոլորին: Եւ հիմա արդեն կարելի է կանխատեսել, որ հայկական գործոնը ներկա կլինի այդ պատերազմին: Իսրայելը, որ երկար տարիներ լսել անգամ չէր ուզում հայերի ցեղասպանության մասին` առաջին ցեղասպանության զոհի կարգավիճակը համարելով բացառապես հրեական «մենաշնորհ», վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեց խորհրդարանի` Կնեսետի օրակարգում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

european-parliament2Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԹԱԳՈՒՀՈՒ ՏԻՏՂՈՍ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Մայիս 20, 2010

թագուհիԱյսպիսով` Սերժ Սարգսյանին անգլիական թագուհի դարձնելու պրոցեսը ծավալվում է իր ողջ թափով: Ընդ որում` զուտ տեսականորեն այս խնդիրը լուծելու համար երկու քայլ է հարկավոր անել. անվստահություն հայտնել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այդ պաշտոնում նշանակման ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին: Նման օպերացիա իրագործելու համար հարկավոր է պարզ մեծամասնություն ունենալ խորհրդարանում, որը անվստահություն կհայտնի Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ նոր վարչապետի թեկնածու կառաջադրի: Հիշեցնեմ, որ գործող Սահմանադրությամբ նախագահը պարտավոր է խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին վարչապետ նշանակել: Այն որ հենց այսպիսի սցենար է քննարկվում իշխանական միջանցքներում պարզից էլ պարզ է: Խնդիրն այն է, սակայն, թե որքանով խմորումները կհասնեն կոնկրետ գործողությունների: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՅՈՆՋԱ, ՅՈՆՋԱ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մայիս 18, 2010

ԵվրոպաԱյն որ օտարերկրյա դիվանագիտական ֆունկցիոներների շրջանում Հայաստանը եւ Հայաստանի կարգի երկրները սկսել են ընկալվել որպես խոպան, նորություն համարել չի էլ կարելի: Վերջերս պատմում էին մի օտարերկրյա դեսպանի մասին, որը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո իր հետ հայրենիք է տարել մի քանի կոնտեյներ ապրանք, այլոց շարքում` մի քանի հարյուր հազար դոլար արժեցող կահույք` ճաշասենյակի, խոհանոցի, ննջարանի, հյուրասենյակի եւ այլն, եւ այսպես շարունակ: Սա զարմանալի վերաբերմունք չէ մի երկրի նկատմամբ, որի պետական բյուջեն ընդամենը երկուսուկես միլիարդ դոլար է, բայց այդ երկրում մի քանի միլիարդատերեր են ապրում, ընդ որում` այդ միլիարդները կուտակած լինելով բացառապես իշխանական լծակների չարաշահմամբ: Նման բան թույլ տված ժողովուրդն ու պետությունը, թերեւս, օտարի աչքին արժանի չէ հարգանքի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼԻՍ

աղբյուրՀիմա էլ ադրբեջանցիք են պնդում, թե Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ երկու շաբաթ ժամանակ է վերցրել ԼՂ հարցի լուծման համար: Չենք հավատում ադրբեջանական մամուլին, իհարկե չենք հավատում, չնայած թուրք-ադրբեջանական մամուլը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հիմնական աղբյուրն է դարձել հայաստանցիների համար: Եւ որ ավելի սարսափելի է, այդ աղբյուրի տեղեկությունները վաղ թե ուշ, այսպես թե այնպես հաստատվում են: Ներկայումս էլ զգալի է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչ-որ բան է կատարվում: Հայկական աղբյուրները, սակայն, այս թեմաներով լռում են, իսկ թուրք-ադրբեջանական աղբյուրները հոսում են առատորեն: Իհարկե, ՀՀ իշխանություններն էլ կռահում են, չեն կարող չկռահել, որ կարելի է ակտիվ լրատվական քաղաքականություն վարել, սակայն չեն վարում` ինչը նշանակում է` ասելու բան չունեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՋԱՆ` ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

գյուղ Մարգարա, հայ-թուրքական սահմանՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» թերթին բացատրում է ողջույնի այն խոսքերը, որ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձից հետո միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ հասցեագրեցին Հայաստանին` գովելով մեր իշխանություններին, որ նրանք դուրս չեն գալիս հայ-թուրքական գործընթացից: Սուքիաս Ավետիսյանն առանց սեթեւեթանքի ասում է, որ Արեւմուտքը եւ Թուրքիան ձեռք ձեռքի տված խաբել են Սերժ Սարգսյանին: Ու հիմա ստացվում է, որ նույն արեւմտյան լիդերները ՀՀ իշխանություններին գովում են այն բանի համար, որ սրանք խաբված լինելով` չեն խռովել: Իրադարձությունների այսպիսի նկարագրությունը շատ է հիշեցնում մանկան եւ ոչ այնքան բարեխիղճ մեծահասակի հարաբերություններ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,