Հայաստանի` ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները պետք է իրար շնորհավորեն կոալիցիոն նոր հայտարարություն-հուշագրի ստորագրման կապակցությամբ, որովհետեւ այն երկու նորություն է պարունակում ներքաղաքական կյանքի համար, երկուսն էլ` լավ: Առաջին նորությունն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դարձավ, այլ բացահայտեց Արթուրիկի իր էությունը, երկրորդ լավ նորությունն այն է, որ դա արեց ոչ թե ընտրություններից հետո, այլ դրանից առաջ: Համաձայնեք` ընտրություններից առաջ բացահայտված Արթուրիկը ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրության համար, այլ ընդհակառակը` օգնում է թացը չորից տարբերակել: Եթե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ եւ ոչ թե հետո հանրությունը գլխի ընկներ, որ Արթուրիկը բառիս բուն իմաստով Արթուրիկ է, հիմա երկրում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ կլիներ եւ բոլորովին այլ իշխանություն: Այսպիսով` կոալիցիոն նոր հուշագիր-հայտարարության առաջին դրական արդյունքն այն է, որ սերժանտական իշխանությանը չհաջողվեց կրկին ու կրկին լղոզել քաղաքական դաշտը, մանավանդ որ մյուս տարբերակներն էլ չաշխատեցին. նկատի ունեմ ինքնակարմրաքարտավորներին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական
Ինչպիսի հանճարեղ գաղափարներ ասես, որ չեն ծնվում Հայաստանում: Հարգելի գործընկերը, օրինակ, որ հանդուրժողականության եւ կոմպրոմիսի ամենահայտնի ջատագովներից է, Ազատության հրապարակի շուրջ ստեղծված իրավիճակի յուրօրինակ լուծում է առաջարկում: Ըստ այդմ, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվածության գան, որ իշխանությունը թույլատրում է Ազատության հրապարակում հանրահավաք անել, իսկ ընդդիմությունը պարտավորվում է վրան չխփել այդտեղ եւ զերծ մնալ հրապարակում գիշերելուց: Հանդուրժողականության մասին այս պատկերացումը եւ զարմանալի է, եւ զարմանալի չէ: Զարմանալի է, որովհետեւ ժամանակի առաջադեմ մտավորականներից մեկը կարող էր ընդդիմությանը կամ որեւէ մեկին առաջարկել ինքնակամ հրաժարվել իր իրավունքից` մեկ ուրիշ իրավունքից օգտվելու համար: Զարմանալի չէ, որովհետեւ այսօր Հայաստանում շատերն են այդպես վարվում: Եթե ուզում ես ազատ արտահայտվելու հնարավորություն ունենալ, ուրեմն ինքնակամ պարտավորվիր, որ Դոդի Գագոյի, սերվիզի Անդոյի, Մխչյանի Մկան մասին վատ բաներ չես խոսելու, մնացածի մեջ ազատ ես կատարելապես: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Խմբագրական
Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից ի վեր Հայաստանը, փաստորեն, իր առջեւ ծառացած ոչ մի ռազմավարական, կենսական նշանակություն ունեցող հարց չի կարողացել լուծել: Անկախ գոյության տարիներն անցնում են, բայց ժամանակն օգտագործում ենք նորանոր հարցեր կուտակելու եւ ոչ թե դրանք լուծելու համար: Սա մի դաժան էքսպերիմենտ է սեփական հայրենիքի նկատմամբ. կարծես փորձում ենք ստուգել, թե պրոբլեմների ինչպիսի բեռի կդիմանա Հայաստանը: Երկիրը կարծես ծնկել է արդեն, բայց լուծումների մասին համառորեն չենք մտածում, եւ չլուծված բազում հարցերի գլխին կուտակվում են նորերը: Լուծման դեղատոմս առայժմ միայն ընդդիմությունն է առաջարկում. արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, օրինական իշխանության ձեւավորում: Ոմանք համաձայն են այս տարբերակի հետ, ոմանք համաձայն չեն, ոմանք հավատում են նման լուծման հնարավորությանը, ոմանք չեն հավատում, ոմանք վստահում են ընդդիմությանը, ոմանք չեն վստահում: Բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկ հրապարակում չկա: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, ՀԱԿ
Քաղաքականությամբ չզբաղվող մտավորականի կերպարը, թերեւս, ամենամոդայիկն է Հայաստանում: Մարդկային մի տեսակ, որ վերնաշապիկի օձիքի տակից մետաքսե թաշկինակ է կապում, շաբաթը մեկ պիձիկյուր անում, սրճարանային երեկոներում տնկում միջնամատն ու ցուցամատը եւ երկար-բարակ ծխախոտ պահում դրանց արանքում: Մշտապես լողացած է եւ սափրված` անհրաժեշտության դեպքում իշխանությանը քսմսվելուն պատրաստ լինելու համար: Քսմսվել` ցանկացած պահի պատրաստ է, բայց քաղաքականությամբ չի զբաղվում: Կարող է անվերջ գովել Սերժ Սարգսյանին, որը մի անգամ իմացել է, որ ինքը` բազմիցս առնական հայ տղամարդու կերպար մարմնավորած այդ մեծանուն արտիստը, եղունգների լաքի փող չունի եւ փող է ուղարկել իրեն: Ինչպե՞ս կարող է մեծանուն արտիստը մոռանալ նյութական իմաստով փոքր, բայց բարոյական իմաստով ահռելի այդ արարքը, որը վկայում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք գործ ունենք անգերազանցելի լիդերի, մեծության հետ` բառիս ոչ թե ֆիզիկական, այլ բարոյախրատական եւ խոհափիլիսոփայական իմաստով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական

Հեղինակ` Արզօ
Գոյություն ունի քաղաքական գործունեության պիկ` գագաթ հասկացություն: Այսպես բնորոշվում է ամենաբարձր կետը, որին գործունեության ընթացքում հասնում է քաղաքական գործիչը: Մեկի համար պիկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակն է, մյուսի համար` երկրի նախագահ դառնալը, երրորդի համար` նախարարի կամ պատգամավորի կարգավիճակը, չորրորդի համար էլ` Հայ ազգային կոնգրեսից դուրս գալը: Պիկի առանձնահատկությունն այն է, որ այլեւս չի գերազանցվում, այսինքն այդ կետին հասած քաղաքական գործչի կարիերան սկսում է անկում ապրել եւ ավելի բարձր ցուցանիշներ այլեւս երբեք չի արձանագրում: Այս պրոցեսի հաշվարկման կոնկրետ բանաձեւեր չկան, եւ քաղաքական գործունեության պիկը խիստ անհատական ցուցանիշ է: Վահան Շիրխանյանն, օրինակ, չնայած նախկինում նախարար է եղել, համակարգող նախարար, քաղաքական գործունեության պիկին հասավ երկուշաբթի օրը, վաղ առավոտյան: Այդ պահին նրա քաղաքական գործունեությունը լրումին հասավ, եւ նա կատարեց քաղաքական առաքելությունը` հայտարարեց Հայ ազգային կոգրեսից դուրս գալու մասին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Խմբագրական, ՀԱԿ
Հայ հանրությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց: Զորակոչային տարիքի զավակներ կամ բանակում ծառայող զինվոր ունեցող ծնողները զանգահարում են իրար եւ շնորհավորում: Կարճ ասած, խնդալի տոն է Հայաստանում, քանի որ Սուրեն Սուրենյանցը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ հավաստիացել, որ վերջինս ցավում է բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ եւ ամեն ինչ անելու է, որ լավ լինի: Սուրենյանցը հավատացել է նախարարին, քանի որ, ինչպես ինքն է ասում, Օհանյանը հստակ կամք ցուցաբերեց: Հանրությանը ահա միայն էս մոմենտը այնքան էլ պարզ չէ, եւ դեռ պետք է հասկանալ, թե հատկապես ինչպես է Պնախարարը ցուցաբերել այդ կամքը Սուրենյանցի հետ հանդիպման ընթացքում: Իսկ Օհանյան-Սուրենյանց գագաթաժողովի լեյտմոտիվը հասկանալի է. իշխանությանը մի ընդդիմադիր է պետք եղել, որ կոտրի Չայլու, Չինարի, Մարտունի եռադեպի նկատմամբ ձեւավորված սուպերբացասական եւ այդ բացասականության մեջ միասնական հանրային կարծիքը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը հրաժարականի պահից փորձաքար է դարձել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու փորձ արած ցանկացած գործչի եւ քաղաքական կուսակցության համար: Այսօր, ահա, երբ ներքաղաքական կյանքում բազմաթիվ դիմակներ պատռված են, Սերժ Սարգսյանի հաճախորդների մեծամասնությունը` բացահայտված, կարող ենք արձանագրել, որ Քոչարյանական իշխանության տարիներին ընդդիմադիր աշխատած այդ մարդիկ նոմինալ առումով իրենց ընդդիմադիր հայտարարելով Քոչարյան-Սարգսյան զույգին, հրապարակային ելույթներում ավելի շատ եւ գերակշռող մասով ընդդիմադիր են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռացած է եղել ակտիվ քաղաքական գործունեությունից: Հիշենք թեկուզ Արտաշես Գեղամյանին եւ իր շքախմբին, Վազգեն Մանուկյանին եւ իր շքախմբին` Սադոյան Արշակ, Քոչարյան Շավարշ, Արթուր Բաղդասարյանին եւ իր շքախմբին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տաղանդավոր տղա է: Էս վերջերս մտածում եմ, որ երբ նա բարով-խերով մի 140-150 տարեկան դառնա ու հոգին ավանդի Բարձրյալին, նրա ուղեղը պետք է պահել մի 3 լիտրանոց ֆորմալինի բանկայում ու դնել Լենինի արձանի տեղում: Դե հասկանալի է` բանկայի գլխին նավես-բան կսարքվի, որ ուղեղը չլխկի արեւի ճառագայթների տակ, եւ սերունդները ուշադիր ու ակնդետ կնայեն այդ բանկային` հասկանալու համար, թե ինչպես են երկրիս երեսին ծնվում անհեթեթ մտքերը: Նախորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Հարությունյանը արձանագրեց, «որ մամուլի ազատության բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել, մասնավորապես` լրագրողները ենթարկվում են բռնությունների, եւ մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության»: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական
Հանրությունը իրավունք ունի եւ ուզում է իմանալ, թե ինչու են կոալիցիոն նախարարները կամ այլ պաշտոնյաներ բարլուսախառը հրաժարական տալիս, իրենց տեղը զիջելով կուսակցական այլ դրածոների: Ինչ-որ բացատրություններ, իհարկե, տրվում են: Բայց եթե, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կամ «Օրինաց երկիր» կուսակցությունների բացատրությունները ի մի բերենք, կստացվի, որ սրանց նախարարները պաշտոնազրկվում են բացառապես լավ աշխատելու համար: Պարզվում է, ահա, այդ նախկին նախարարները լուծել են արդեն 2020 թվականին Հայաստանի տարածաշրջանային գերտերություն լինելու հարցը, եւ գալիս են նոր նախարարներ, որոնք պիտի 20 թվականից հետո Հայաստանը «կռվացնեն» Ճապոնիայի եւ Չինաստանի հետ: Սա իսկապես կառավարման փայլուն մարտավարություն է. եթե նախարարը լավ է աշխատել, բրախիր նրան` թող գնա հանգիստ ապրի իր համար: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, Հումոր
Մի ժամանակ ընդունված էր մտածել, թե խոպան գործերի մեջ լավագույնը ասֆալտ փռելն է: Ժամանակը, սակայն, սրբագրում է ավանդական պատկերացումները, եւ հիմա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտե, որ խոպան գործերի մեջ լավագույնը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողն է: Ֆրանսիացի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն, օրինակ, այդ գործին աշխատած լինելու ընթացքում պիտի որ լուրջ հաջողությունների հասած լիներ` իր ժառանգներին լիուլի ապահովելու իմաստով: Ասում են, սակայն, որ այս վերջին ավտովթարի արդյունքում նա ստիպված է եղել մի քանի սուպեր թանկարժեք վիրահատությունների ենթարկվել: Այսպիսին է կյանքը. ցանկացած գործ էլ ռիսկի չափաբաժին է պարունակում. 93 թվականին, օրինակ, Տյումենում ասֆալտի գործ անող Վալեռը ընկավ կատոկի տակ: Այս դեպքի պատճառով Վալեռի քրոջ հարսանիքը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչեւ հիմա էլ հետաձգվում է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Եվրոպա, Խմբագրական
Ավազակապետական բարքեր նկարագրելիս, երկրում հաստատված վիճակի մասին խոսելիս, մենք հաճախ կենտրոնանում ենք իշխանության առաջին դեմքերի ունեցած դերակատարման վրա’ գնահատելով այն ներդրումը, որ նրանք ունեցել են Հայաստանի սահմանադրական կարգը խարխլելու գործում: Կարծում եմ, սակայն, ժամանակ առ ժամանակ պետք է անդրադարձ կատարել միջին օղակի դեմքերին, ովքեր անամոթաբար եւ շարունակաբար կատարում են փոփոխվող վերադասի բացահայտ ապօրինի հրահանգները, գիտակցում են իրենց գործողությունների ապօրինի լինելը, ապօրինություններն անում են բացահայտ, բայց դրա արդյունքում իրենց ամենեւին վատ չեն զգում: Այսպես ահա, Երեւանի կենտրոնի մայթերով քայլելիս հաճախ կարելի է տեսնել ազգի երախտավորի արտաքինով, ասես բիգուդի դրած բեղերով մի անձնավորության, որը քայլում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես Երեւանի բնակիչներն իրեն պարտական են մանր-մունր եւ խոշոր բազմաթիվ հարցերում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա
Հայաստանի պետական մեքենան աշխատում է այն էներգիայով, որն առաջանում է պաշտոնների համար մղվող խաչաձեւ պայքարի ընթացքում: Պետական ողջ կյանքը պտտվում է հենց այս առանցքի շուրջ: Սա շատ հետաքրքիր երեւույթ է, որը հատուկ է Հայաստանի կարգի երկրներին: Իսկ երեւույթի ընդհանուր նկարագիրը հետեւյալն է. եթե ինչ-որ մեկը նախարար է, առնվազն մի քանի հոգի կան, որ նրա փոխարեն ուզում են նախարար դառնալ: Նախարարն ինքն էլ գիտի նրանց գոյության մասին, նրանք էլ գիտեն, որ նախարարը գիտի իրենց գոյության մասին, եւ այս համատեքստում սկսվում է ըստ էության բաց պայքար, որը խլում է թե նախարարի եւ թե հավակնորդի ողջ ժամանակը: Նա, ով պայքարում է նախարարի փոխարեն նախարար դառնալու համար` նախեւառաջ փորձում է կապեր հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր իրավասու են իրեն նախարար դարձնել, կամ օգնել այս գործում: Իսկ նա ով նախարար է, փորձում է էլ ավելի ամրապնդել իր կապերը նրանց հետ, ովքեր իրավասու են իրեն պահել նախարար պահելու հարցում, կամ կարող են օգնել` այս իմաստով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` «ՀԺ»-ին տված մեկնաբանությունները վերլուծելով` հանգեցինք այն եզրակացության, որ օմբուդսմենը կրուտիտ լինելու փորձ է անում: Չնայած, «ՀԺ»-ի թղթակցի կազմակերպած առերեսմանը չդիմանալով, նա հերքում է «Շանթ» հեռուստաընկերության եթերից իր իսկ արած հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, միեւնույն ժամանակ, սակայն, չի արձանագրում մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը: Նա իր լպրծուն դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրավական հարթության մեջ «քաղբանտարկյալ» սահմանում չկա: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Խմբագրական, մարդու իրավունքներ, Քաղբանտարկյալներ
Ինքս չեմ տեսել, բայց ընկերոջս հորեղբոր տղայի աներձագը, որ Մոնումենտի կարուսելներից մեկի մեխանիկն է, լսել է, թե ինչպես է զբոսայգու այցելուներից մեկը մյուսին պատմում, որ երբ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Նվեր Մնացականյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Մարդու իրավունքների պաշտպանը` դե Արմեն Հարությունյանը, խրոխտ պատասխանել է` իհարկե ոչ: Այս տեղեկությունը հաստատում է նաեւ մյուս ընկերոջս բաջանաղի հորքուրի ամուսինը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Անձնական, Խմբագրական, մարդու իրավունքներ, Քաղբանտարկյալներ
Չնայած այս մասին ոչ ոք չբարձրաձայնեց, բայց Հայ ազգային կոնգրեսի 2010 թվականի մարտի 1-ի հանրահավաքը կարեւոր հանգրվան դարձավ Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական կյանքում: 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված հանրահավաքային դադարից ի վեր, իշխանական քարոզչությունը ներքաղաքական կյանքի մի դասավորություն էր նախագծում-նախապատրաստում, որը, նրանց պատկերացմամբ, իր մասին պետք է բարձրաձայներ հենց 2010 թվականի մարտի 1-ի արդյունքներով: Իհարկե, նախապես ոչ ոք ամսաթիվ չէր նշանակել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեռեւս 2009 թվականի մայիսին կարելի էր կանխատեսել, որ 2010-ի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, եւ շատ հաշվարկների ենթատեքստում հենց այդ օրն էր դրված: Եւ ահա, 2008-ի աշնանից Համաժողովրդական շարժման մարելու, Հայ ազգային կոնգրեսի տապալվելու, մարտավարական եւ ռազմավարական սխալների, նոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության մասին լայնածավալ քարոզչության հեռահար թիրախը 2010 թվականի մարտի 1-ն էր: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ