Թեման՝ ‘«Հաճախորդներ»’

ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԲՀԿ-Ն ՈՒԶՈՒ՞Մ Է ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ

Հունվար 10, 2012

www.nikol.am կայքի այցելու Գարիկը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն Փաշինյան, ես մի բան լավ չհասկացա: Դուք դե՞մ եք, որ հանուն, ինչպես դուք եք ասում, սերժանտական ավազակապետությունից ազատվելու, Կոնգրեսը համագործակցի հենց թեկուզ «Բարգավաճ Հայաստանի» հետ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գարիկ, հանուն ավազակապետության կազմաքանդման ես որեւէ կուսակցության հետ համագործակցելուն դեմ չեմ: Բայց որպեսզի որեւէ կուսակցության հետ համագործակցություն հաստատենք ավազակապետության կազմաքանդման շուրջ, առնվազն անհրաժեշտ է, որ այդ կուսակցությունը ցանկանա, չէ՞, ավազակապետության կազմաքանդում:

Ընդ որում, տվյալ իմաստով կարող է էական էլ չդիտվել, թե այդ կուսակցությունն ինչ ճանապարհ է անցել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ-2

Դեկտեմբեր 15, 2011

2008թ. Մարտի 1-ի գործի քննչական-դատախազական ներկայացուցիչները նախորդ օրը ասուլիս արեցին ու կրկին ոչինչ չասացին այս գործի ամենակարեւոր դրվագներից մեկի մասին: Մոռացան, մոռացել են արդեն երկուսուկես, երեք տարի, մոռացել են բոլորը, ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշեցնում, մինչդեռ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվել կամ գուցե թե այդտեղից պետք է սկսել գործի բացահայտումը:

2007-08 թվականների իշխանական քարոզչության առանցքային թեզերից մեկն այն էր, որ Համաժողովրդական շարժումը օտար ծագում ունի: Գունավոր հեղափոխություն, Արեւմուտքի գործակալներ, մասոններ, զրթեր, զիբիլներ. ինչ ասես չէին ասում քաղաքացիական զարթոնքի կապակցությամբ: Կոնկրետ «փաստեր» էին բերում, որը արտերկրից ֆինանսավորում է ստանում մեր երկրում ապակայունություն հրահրելու համար: Այս քարոզչությունը էական նշանակություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման համար, եւ արվում էր հենց այդ հաշվարկով, որ երբ ավազակախմբի ներկայացուցիչները 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ անեն, ապօրինություններ, ծեծ-ջարդ, նույնիսկ մարդկանց սպանեն, հայ հանրության ենթագիտակցության մեջ արդարացման մի որոշակի շերտ արդեն նստած լինի, թե այդ ամենը հայրենիքի փրկության համար են անում Ռոբիկն ու Սերժիկը, հայրենիքը փրկում են արտերկրից ֆինանսավորվող եւ ուղղորդվող քաղաքական հոսանքից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Դեկտեմբեր 9, 2011

Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելու թեման, անկեղծ ասած, սպառված էի համարում` մինչեւ երեկ կեսօր: Կեսօրին, սակայն, աչքովս ընկավ Նիկոյանի կենսագրությունը, որ նրա ԱԺ նախագահ դառնալու օրը պաշտոնապես լրատվամիջոցներին է ուղարկել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Առաջին հայացքից սովորական կենսագրություն է` ծնվել է այսինչ թվականին, այսինչ տեղը, սովորել է այնինչ տեղը եւ այլն, եւ այսպես շարունակ: Աշխատել է այսինչ վայրերում` որպես եսիմինչ, եսիմինչ, եսիմինչ, ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետո` փոխնախագահ, հետո` նախագահ: Ծնված օրից մինչեւ օրս, կարճ ասած: Բայց որքան էլ զավեշտական թվա, Նիկոյանի կենսագրության մեջ որեւէ բան ասված չէ այն մասին, որ նա 2008 թվականին ղեկավարել է Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովը: Այս փաստը ավելի քան ուշագրավ է: Ախր եթե Նիկոյանի կենսագրության այդ էջը չլիներ, նա երբեք ԱԺ նախագահ, նույնիսկ փոխնախագահ չէր դառնա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀՆԱՐԱՎՈՐԻ ԵՎ ԱՆՀՆԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Դեկտեմբեր 7, 2011

Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ:

Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՀԵՏՈՒՅՔ ԵՎ ՀՈԳԻ

Օգոստոս 16, 2011

Մտածում եմ, թե ինչ արձագանք է գտնելու մեր թերթի այսօրվա համարի 3-րդ էջում տպագրված հարցազրույցը: Գիտեմ, որ արձագանքը լինելու է բուռն, գիտեմ, որ անարգանքի տարափ է հորդելու Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական շահագործման ենթարկված անչափահաս տղայի մոր հասցեին, որը ոչ միայն չի մեղադրում մանկապիղծին, դեռ մի բան էլ փառաբանում է նրան եւ սեփական անչափահաս որդուն մեղադրում` ինքն էլ չգիտի` ինչի մեջ (տես էջ 3 ): Չեմ ուզում, որ ընթերցողի արձագանքը լինի էմոցիոնալ, որովհետեւ այստեղ սթափ մտածելու բան կա: Սա առանձին վերցրած մարդու արձագանք չէ առանձին վերցրած իրադարձությանը, այլ ախտորոշում այն հիվանդությանը, որով տառապում է մեր հանրությունը:

Չեմ վախենալու հարցը քաղաքականացնելու մեղադրանքներից եւ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, եւ մեր մեջ ասած` այս ընթացքում ասել եմ մի քանի անգամ: Մատնանշածս հարցազրույցում ընդամենը արտացոլված է օլիգարխիայի եւ ՀՀ քաղաքացու հարաբերությունների համակարգը: Մի քանի անգամ կարծիք եմ հայտնել, որ օլիգարխիան մի նպատակ ունի. այնքան ունեզրկել եւ նվաստացնել ՀՀ քաղաքացուն, որ ով նրան հինգ հազար դրամ ցույց տա, աստված թվա, փրկիչ ու բարերար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Է-2

Օգոստոս 2, 2011

«ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված «Քելե լաո, քելե էրթանք Դոդլանդիա» նյութը մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանում եւ, բնականաբար, դուր չի եկել հայտնի շրջանակների որոշ ներկայացուցիչների: Վերջիններիցս ոմանք փորձում են ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնել «Հայկական ժամանակին», պնդելով, թե թերթը չպիտի նման խոսակցության մեջ ներքաշեր 84-ամյա Վանուշ Խանամիրյանին:

Այդ նույն Խանամիրյանը չորս տարի առաջ 80 տարեկան էր, եւ ոչինչ չի վկայում այն մասին, թե նրա քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության մակարդակը անցած տարիների ընթացքում փոխվել է: Չորս տարի առաջ այս մարդը ուրիշների հետ կուսակցություն էր հիմնում եւ հայաստանցիներին կոչ էր անում քվեարկել այդ կուսակցության եւ նրա առաջնորդի օգտին: Ասել է, թե իմ, ձեր, բոլորիս երեխաների ապագան կանխորոշելու հավակնություն ունեցող քայլեր էր անում, համոզված քաղաքական դիրքորոշումներ էր արտահայտում, եւ այդ քաղաքական դիրքորոշումը լայնորեն քարոզվում էր հայտնի կուսակցության կողմից` բոլոր հեռուստակայաններով: Մոտավորապես նույնը տեղի է ունենում հիմա, նույնը կարող է տեղի ունենալ վաղը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԹՐԱՇՎԵՔ ՄԻԱՍԻՆ

Հուլիս 20, 2011

Ցանկացած քննադատություն կարելի է քննարկել: Բայց որպեսզի այդ քննարկումը չվերածվի ժամավաճառության` կարեւոր է, որ քննադատությունը փաստարկված լինի: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցում է արտահերթ ընտրությունների թեմայով: Հայտարարել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունը չկողմնորոշվի, տեղի է ունենալու ջրբաժան: Իշխանության հետ բանակցությունները տեղի են ունենում հանրության աչքի առաջ: Այսքանից հետո ինչ-որ մարդիկ են հայտնվում, ովքեր համարձակվում են Հայ ազգային կոնգրեսին մեղադրել ժողովրդի թիկունքում գործարքի գնալու մեջ:

Եթե որեւէ ուժ ժողովրդի թիկունքում գործարքի է գնում, դա անում է ժողովրդի թիկունքում եւ ոչ թե աչքի առաջ: Կոնգրեսն իշխանության հետ բանակցում է ժողովրդի աչքի առաջ, չէ՞, էդ ո՞նց եղավ ժողովրդի թիկունքում: Ուզում եք ասել` ժողովրդի աչքի առա՞ջ է գործարքի գնում: Կներեք` ապուշն ու անբարոյականը դուք եք: Ժողովրդի թիկունքում իրենց անելիքն արեցին ԱԽՔ-ն ու Դհոլը, երբ ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո մի օր արթնացանք, պարզվեց` արդեն ընդդիմադիր չեն: Իսկ որեւէ մեկը հիշու՞մ է, որ դրանից առաջ նրանք հայտարարած լինեն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին: Ոչ, իհարկե: Որովհետեւ նրանց հանդիպումները տեղի են ունեցել խնամու տանը, զոքանչի խոհանոցի սեղանի տակ, Գրիշիկենց պադյեզդում: Նրանք հանդիպել են ժողովրդի աչքից հեռու, որովհետեւ թաքցնելու բան են ունեցել ժողովրդից: Նրանց հանդիպումների մասին լուրերն, այնուամենայնիվ, սպրդել են մամուլ` «լավատեղյակ աղբյուրների» ջանքերով: Հետո նրանք հերքել են կամ չեն հերքել, կամ կիսահերքել-կիսահաստատել են, կամ ոչ հերքել են, ոչ հաստատել: Իսկ այս դեպքում հանրությունն ամեն ինչի մասին իմանում է նախապես, իմանում է առաջին աղբյուրից, իմանում է պաշտոնապես: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

FINITA LA COMEDIA

Երեւան: Հայաստանի Հանրապետություն: Ազատության հրապարակ: Ինքը: Նստած է նստարանին: Լռություն է: Լսվում է միայն ռադիոընդունիչի ձայնը, որն ազդարարում է, որ հենց նոր սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը: Լսվում է հաղորդավարի ձայնը. «Բարեւ ձեզ սիրելի ունկնդիրներ: Եթերում «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան թողարկումն է: Այսօր Րաֆֆիի 15-ն է, օրը ուրբաթ: Հիշեցնեմ, որ վերջին շրջանի դրամատիկ իրադարձություններից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, այդ թվում եւ օրացույցը: Ինչպես արդեն լսեցիք, այսօր Րաֆֆիի 15-ն է եւ ոչ թե ապրիլի 29-ը, ըստ այդմ` ոչ թե 2011 թվականն է, այլ 1 թվականը Րաֆֆիի ծոմից հետո. կրճատ` ՐԾՀ:
Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնեմ, Ծոմը սկսել էր Ռիչարդի 1-ին, որը նախկինում մարտի 15 էր կոչվում: Նախկին 2011թ. այդ օրը Հովհաննիսյանը նախ գնաց հայ ժողովրդավարության պատմության մեջ աննախադեպ քայլի` թրաշեց բեղերը: Ու քանի որ այդ վիճակում ոստիկանները նրան չէին ճանաչել, Հովհաննիսյանը առանց նույնիսկ մեկ կրակոցի ազատագրեց Ազատության հրապարակը եւ տեղավորվելով նստարաններից մեկի վրա, տուտ ժե երկրորդ աննախադեպ քայլն արեց հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության մեջ` հրապարակային եւ անժամկետ ծոմ հայտարարեց` ի հեճուկս Հովհան Մանդակունու սպառնալիքների: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՐԱ` ՉՈՌՆԻ ՊՅՈՍ` ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակ կարող էր մտնել թե փետրվարի 18-ին, եւ թե մարտի 1-ին: 2011թ. առաջին երկու հանրահավաքների մասնակիցների քանակն ու հավաքական էներգետիկան թույլ էին տալիս այդ անել: Այդօրինակ որոշմանը, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց միայն մարտի 17-ին:
Ինչո՞ւ, ուրեմն, մարտի 17-ին եւ ոչ փետրվարի 18-ին: Այս հարցադրման համատեքստում մարտի 17-ի իրադարձություններից հետո զանազան մեկնաբանույթուններ հնչեցին` մեկը մյուսից էկզոտիկ: Տեր-Պետրոսյանի գործողությունների տրամաբանությունը գնահատելու համար, սակայն, անհրաժեշտ է հասկանալ մի պարզ իրողություն:
Եթե որեւէ խնդրի բարեհաջող լուծման հավանականությունը մեծացնելու հնարավորություն դեռեւս կա, Տեր-Պետրոսյանը անպայման նախ կօգտվի այդ հնարավորությունից, եւ դրանից հետո միայն կդիմի բուն գործողությանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՊԻՏԻ ՆԱՅԵՔ` ՊԻՏԻ ՉՏԵՍՆԵՔ

Բուշի` ժարիտ արած տոտիկը, բուդը այսինքն, հենց նոր կերած Ռաֆիկը ոսկորը կրծելիս` քրճիկները ատամի տակ կռթկռթացնելով, խորը հիասթափություն ապրեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքի որոշ դրվագների կապակցությամբ, գխտաց ու փոխեց ալիքը. ռադիոյի:Հիասթափություն արտահայտեցին նաեւ նրանք, ովքեր հանրահավաքից առաջ էլ էին սոված, հետո էլ: Մարտի 17-ի:
Կարդացեք թերթերը, լսեք մեկնաբանությունները եւ կհամոզվեք. բոլորը գիտեն, թե ինչ պետք է անի Հայ ազգային կոնգրեսը: Բոլորը գիտեն, բացի, փաստորեն, Հայ ազգային կոնգրեսից: Հայ ազգային կոնգրեսը չգիտի, օրինակ, որ ինքը վաղուց փլուզված պիտի լիներ, նրա ղեկավարած շարժումը` մարած: Երրորդ բեւեռը քանդուքար արած պիտի լիներ ավազակապետությունը, «Ժառանգությունը» պիտի մարտահրավիրած լիներ ազգի միացումի ամբողջագիտության պահանջատիրության դրոշակի կոթը` ի նշանավորումն գամքի եւ հավադամքի հավերժական նվիրումի: Ամեն:
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Իշխանությունը, «Ժառանգություն»-Դաշնակցությունը անհամբեր սպասում էին, թե երբ է պրծնելու, ավարտվելու, վերջանալու Հայ ազգային կոնգրեսը, որ իրենք, ի վերջո, անլիարժեքության իրենց բարդույթը հաղթահարելու հնարավորություն ունենան: Իսկ Կոնգրեսը «անամոթաբար» բռնում ու անում է այն, ինչ մտնում է ոչ թե ուրիշի, ոչ թե ուրիշների, այլ սեփական ծրագրերի, գաղափարների, ռազմավարության եւ մարտավարության մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՎԱՍՆ ԿՈՆԿՐԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԵԼԻՔԻ

«Վա՜յ քո, նորից բեղը թրաշել է: Երկար, սառը վերին շրթունք: Որպեսզի ջահել երեւա: Ապուշի տեսք ունի: Ինձնից էլ ջահել է: (…) Այ քեզ ապուշ շուրթեր: Բոլորը գրավադրույք են անում: Համաճարակ է վերջերս: Մունետիկ լակոտները գողանում են ու վեց փենս դնում: Մի խոշոր, եզակի հնդկահավ կա վիճակախաղում: Ձեր Սուրբ Ծնունդի ճաշը` կես փենսով: Ջեք Ֆլեմինգն ուրիշի փողերով մի լավ խաղաց, հետո թռավ Ամերիկա: Հիմի հյուրանոց ունի էնտեղ: Դրանք երբեք չեն վերադառնում: Մսով լի կաթսաները Եգիպտոսի»:

Ջեյմս Ջոյս
«Ուլիսես»
գլուխ 5/ Լոտոփագոսներ

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լվա՛ քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

Ավետարան ըստ Մատթեւոսի
գլուխ 6/ 16,17

«Քաղաքական գործընթացը առանց ռազմավարության վերածվում է կլոունադայի»:

Լեւոն Տեր-Պետրոսյան
17.03.2011թ. ելույթից
Մատենադարան, Երեւան.

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՎԱՏԻ ԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն կուսակցությունները հնարավոր է մասնակցեն միասնական ցուցակով, պետք է համարել խիստ տրամաբանական: Մեկ ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելը բխում է հենց ստորագրված հուշագրից: Դրանում արձանագրվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը իրար դեմ չեն պայքարելու եւ չեն փորձելու փոխել ուժերի հարաբերակցությունը կոալիցիայի ներսում: Այսօրինակ պայմանավորվածությունը հնարավոր չէ պահել նույնիսկ 100 տոկոսով իշխանական կեղծարարների վերահսկողության ներքո գտնվող ընտրություններում` եթե կոալիցիոն ուժերը առանձին-առանձին գնան ընտրությունների: Սերժ Սարգսյանը, որ այսօր արդեն երաշխիքների կարիք ուներ, թե ԲՀԿ-ն նախագահական հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն է պաշտպանելու, նույնիսկ այդօրինակ փաստաթղթի առկայության պայմաններում չի կարող երաշխիքներ ունենալ, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծարարների բանակը վերջին պահին անցում չի կատարի դեպի ԲՀԿ եւ փաստի առաջ չի կանգնեցնի իրեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՍԻՐՏԴ ՄԱՔՈՒՐ Է, ԲԱՅՑ ՊՈՉԿԵՔԻԴ ՄԵՋ ՔԱՐ ԿԱ…

Երբեմն զարմանալ կարելի է, թե ճշմարտությունը ինչպիսի անսպասելի տեսքով կարող է ջրի երես դուրս գալ: Վերջերս հեռուստաալիքներով ռեպորտաժներ էին հեռարձակվում բախտագուշակների, բախտագուշակության մասին: Առիթն այն էր, որ Հայ առաքելական եկեղեցու մի սպասավոր եւ մի հոգեբան մամուլի ակումբներից մեկում խոսել էին բախտագուշակների եւ բախտագուշակության մասին` բնականաբար, բացասական կոնտեքստում: «Շանթի» լրագրողը, ահա, որոշել էր խնդրի վերաբերյալ իմանալ նաեւ ինքն իրեն սոցիոլոգ կոչող Ահարոն Ադիբեկյանի կարծիքը: Լրագրողի այս քայլը արդեն իսկ խոսուն է, բայց արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Ահարոնյանը խանդի զգալի ենթատեքստով քացու տակ էր տալիս բախտագուշակներին. մտքովս մի պահ անցավ, թե «սոցիոլոգը» մրցակից է տեսնում ի դեմս բախտագուշակների: Պիտի արդեն ինքս ինձ մեղադրեի կանխակալության մեջ, երբ Ադիբեկյանը, լրագրողների հարցերից սրտնեղած, սկսեց ապացուցել, որ երբ ինքը բախտագուշակություն էր անում, այսօրվա բախտագուշակները պլեչիկով տրուսիկ էին հագնում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԱԹԱՐ ՍԱՐՔԵՔ, ԱԹԱՐ…

Փետրվար 28, 2011

Սերժ Սարգսյանը, փաստորեն, կատարեց հանրության եւ իշխանության միջեւ առկա չհասկացվածության պատը քանդելու խոստումը: Պատը քանդված է, բայց իշխանության անվտանգության նկատառումներով անվտանգության ճաղավանդակ է կառուցված դրա փոխարեն, ինչը մեկ քայլ առաջ է նախորդի համեմատությամբ: Առաջիկայում, թերեւս, վալչոկ կբացվի ճաղավանդակի վրա. մնում է որոշել միայն, թե ո՞ր կողմից այն պետք է բացվի:
Ամեն դեպքում իշխանությունը հույս ունի, որ սոցիալական բունտ չի լինի: «Պետք չէ իջնել կանաչի ծախողի մակարդակի»,- ժողովրդին հորդորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Դեռ մեկ տարի առաջ բնական գազի թանկացումից բողոքող քաղաքացիներին այդ նույն Բոստանջյանը ԲՀԿ-ական լուծում էր առաջարկում. «Աթար վառեք»,- խորհուրդ էր տալիս նա, թերեւս հաշված ունենալով, թե գազի թանկացումից որքան հավելյալ օգուտ կունենա իր կուսակցական բոսը եւ որքան բաժին կհասնի իրեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,