www.nikol.am կայքի այցելու Հովհաննեսը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Բարեւ, հարգելի Նիկոլ: Ցավով ընդունեցի Հայոց բանակում տեղի ունեցած երկու ողբերգությունները: Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, թե ինչպես կարելի է վերացնել սպանությունների երեւույթը մեր բանակում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է բարեփոխվի մեր բանակը: Եվս մեկ հարց` բանակի թեմայով: Արդյո՞ք ճիշտ կլինի բանակը դարձնել պրոֆեսիոնալ` այն դեպքում, որ մենք գտվում ենք կիսապատերազմական վիճակում»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Հովհաննես. կարծում եմ` հատկապես կիսապատերազմական վիճակը մեզ պետք է ստիպեր լրջորեն մտածել Հայոց բանակը պրոֆեսիոնալ դարձնելու մասին: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, կոռուպցիա, օրենսդրական
Շատերը մխիթարանք են համարում այն, որ օտարալեզու դպրոցների թիվը սահմանափակված է նույն օրենսդրական փաթեթով, որով թույլատրվում է նրանց բացումը: Ըստ այդմ` հանրապետությունում լինելու են 11 օտարալեզու դպրոցներ` 2+9 ֆորմատով: Օրենքը, սակայն, ամենեւին էլ չի սահմանափակում այդ դպրոցների պոտենցիալ աշակերտների թիվը, չի սահմանափակում նաեւ շենքերի մակերեսները, ինչը նշանակում է, որ տեսականորեն օտարալեզու դպրոցների աշակերտների թվաքանակը կարող է լինել անսահմանափակ: Եւ բացի այս, նույն դպրոցները կարող են ունենալ մասնաճյուղեր հանրապետության մարզերում եւ քաղաքներում, որոնք իրավաբանորեն չեն ունենա ինքնուրույն (միավոր) դպրոցի կարգավիճակ, ասել է թե` մի քանի տասնյակ դպրոցները ֆորմալ առումով կարող են տեղավորվել օրենքով նախատեսված 11-ի շրջանակներում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Խմբագրական, մարդու իրավունքներ, օրենսդրական

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ս/թ մայիսի 25-ին որոշում է կայացրել «Պատժաչափի չկրած մասը կրճատելու հաշվարկ կատարելու մասին», որը վերաբերում է 7 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Որոշման եզրափակիչ մասում ասվում է. «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տ. Նավասարդյանս /Որոշեցի/ Կատարել դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ. համաձայն ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի 09.05.2010թ. կայացված որոշման պատժաչափը կրճատել 1/2-ով` 3 տարի 1 ամիս 1 օրով, որի արդյունքում դատապարտյալ Ն. Փաշինյանի վերջնական պատժաչափը կազմեց 3 տարի, 10 ամիս, 29 օր»:
Այս որոշմամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրացուցային բանտարկության ավարտին դեռեւս մնացել է երեք տարուց մի քանի օր պակաս:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Խմբագրական, մարդու իրավունքներ, Քաղբանտարկյալներ, օրենսդրական
«Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերախմբագրված տարբերակին թեկուզ մակերեսային ծանոթանալով` կարելի է ասել, որ դա օրենք է իրական մրցույթները բացառելու, եւ նախքան մրցույթներ հայտարարելը կապուղիների ճակատագիրը որոշելու մասին: Այս պնդումը դժվար չէ ապացուցել: Օրենքի խմբագրված տարբերակի համաձայն, Երեւանում գործելու են 18 հեռուստաալիքներ` նախկին 22-ի փոխարեն: Այդ 18 ալիքներից երկուսը տրամադրվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Այսինքն, երկու կապուղիների ճակատագիրը սահմանված է օրենքով. նույնիսկ ձեւական մրցույթի մասին խոսելու կարիք չկա: Եւս հինգ կապուղի տրվելու է վերահեռարձակվող օտարերկրյա ալիքներին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ա1+, Ավազակապետություն, մարդու իրավունքներ, օրենսդրական
Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը ոչ թե հեռուստաընկերություն են բառիս հասկանալի իմաստով, այլ ընդամենը հաճախականություն զբաղեցնելու իշխանական հանձնարարական են կատարում: Այսօրինակ հանձնարարականներ քոչարյանասերժական վարչակազմը սկսեց իջեցնել «Ա1+»-ը փակելուց հետո: Երբ Հրանտ Թոխատյանի ղեկավարած «Շարմի» միջոցով «Ա1+»-ը փակեցին, վերջինիս կոլեկտիվը, բնականաբար, մասնակցելու էր մնացած հաճախականությունների համար մրցույթներին: Ու որպեսզի բոլոր այդ մրցույթներում «Ա1+»-ը «պարտվի»` ձեւավորվեցին նոր ընկերություններ, որոնք մի ուրիշ ձեւի ձգտում էին իրենց լուման ներդնել հայրենի հեռուստաեթերի զարգացման գործում: Նման տրյուկների գործադրմամբ իշխանությունները զբաղեցրեցին 22 հեռուստահաճախականություն: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ավազակապետություն, Խմբագրական, Հայաստանցու մասին, օրենսդրական

Հեղինակ` Արզօ
Իրավաբան Հրայր Թովմասյանը, որ սիրում է մեյդաններում ինքն իրեն «սահմանադրագետ» բարձր տիտղոսով պատվել, նախօրեին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում տարօրինակ մեկնաբանությամբ է հանդես եկել:
Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Խաչատրյանը օրենսդրական փոփոխության նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է Ընտրական օրենսգրքում այսպիսի կետ ավելացնել. «Կուսակցական ցուցակներով ընտրված, բացառությամբ ցուցակի առաջին երեք համարների, թեկնածուների հասանելիք մանդատները տրվում են առնվազն մեկ տարի ժամկետով` պարտադիր պատգամավորական գործունեության համար»: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Սահմանադրություն, օրենսդրական
Պատահեց, որ կիրակի օրով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ: Գրեցի դիմումս` սոխով-սխտորով, դե պատկերացրեք` ինչ համով դիմում կգրեմ: Կանչել եմ հսկիչներին, ասում եմ` պարոնայք հսկիչներ, դիմում ունեմ հանձնելու: Էսօր կիրակի է, ասում են, էսօր դիմում չենք ընդունում: Էս քրեակատարողական հիմնարկի անունը, ասում եմ, «Նուբարաշեն» է, չէ՞, եւ ոչ թե «Կիլիմանջարո»: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն Հայաստանում է, չէ՞, գտնվում: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն էս քրեակատարողական հիմնարկում Հայաստանի օրենքներն են, չէ՞, գործում: Հա, ասում են: Հա ու ջան, ասում եմ: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որը կոչվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Գիտենք, ասում են: Թոբա թե, ասում եմ: Բա որ գիտեք, էդ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեք, որ այդ օրենքը 18-րդ հոդված ունի, որում ասվում է. Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, մարդու իրավունքներ, օրենսդրական
Ինչպես ԱԺ հայտնի պատգամավորներից մեկը կասեր` հայոց իշխանության վերնախավը հղի է եւ երկունքի ցավերի մեջ փորձում է ծննդաբերել մի օրենք` բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման մասին: Ծիծաղելին այն է, որ ոմանք սկսել են քննարկել, թե ինչի համար է այս օրենքը ընդունվում, մինչդեռ քննարկելու բան չկա. օրենքի նպատակը մեկն է` մի քանի հարյուր իշխանավորի, օլիգարխի, կոռուպցիոների եւ նրանց շիստյորկաներին ապահովագրել իրենց մասին ճշմարտության բարձրաձայնումից: Եկեք մի պահ ենթադրենք, թե այդ օրենքը ուժի մեջ է, եւ պատկերացնենք, թե ով ում դեմ է գործնականում բարոյական փոխհատուցման մասին հայց ներկայացնելու: Հասկանալի է, որ հայցվոր լինելու են նախագահականում բազմածները, նախարար-պատգամավոր-օլիգարխները, ինչպես նաեւ բազմակի օգտագործման ընդդիմության ներկայացուցիչները` մի քանի հարյուր հոգի: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, օրենսդրական