Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2.5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում: Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին: Երբեք եւ որեւէ տեղ հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտումներ չեն լինում, միշտ էլ մնում են գործեր, որոնք չեն բացահայտվում: Բայց երբ գործ ունենք 100 տոկոսանոց չբացահայտման հետ, ուրեմն առկա է շահագրգռություն եւ հանցավոր անգործություն: Հենց այսպիսին է Մարտի 1-ի գործը. 10 զոհ եւ մահվան հանգամանքների 0 բացահայտում: Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Կարդալ շարունակությունը …
Հայ հանրությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց: Զորակոչային տարիքի զավակներ կամ բանակում ծառայող զինվոր ունեցող ծնողները զանգահարում են իրար եւ շնորհավորում: Կարճ ասած, խնդալի տոն է Հայաստանում, քանի որ Սուրեն Սուրենյանցը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ հավաստիացել, որ վերջինս ցավում է բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ եւ ամեն ինչ անելու է, որ լավ լինի: Սուրենյանցը հավատացել է նախարարին, քանի որ, ինչպես ինքն է ասում, Օհանյանը հստակ կամք ցուցաբերեց: Հանրությանը ահա միայն էս մոմենտը այնքան էլ պարզ չէ, եւ դեռ պետք է հասկանալ, թե հատկապես ինչպես է Պնախարարը ցուցաբերել այդ կամքը Սուրենյանցի հետ հանդիպման ընթացքում: Իսկ Օհանյան-Սուրենյանց գագաթաժողովի լեյտմոտիվը հասկանալի է. իշխանությանը մի ընդդիմադիր է պետք եղել, որ կոտրի Չայլու, Չինարի, Մարտունի եռադեպի նկատմամբ ձեւավորված սուպերբացասական եւ այդ բացասականության մեջ միասնական հանրային կարծիքը: Կարդալ շարունակությունը …
Հայկի հարցը - Բարեւ, հարգելի Նիկոլ: Կարծում եմ քաջառողջ ես եւ աննկուն: Հարցս կլինի կարճ եւ շատ հստակ: Ինչպես կվարվես, եթե հանգամանքների բերումով կամ պարզապես մրցակցության մեջ մտնելով` մեկ այլ քաղաքական ուժ ստանձնի առաջին տեղը, ուզում եմ հարցնել, թե դու ինչքանով ես կապված ՀԱԿ-ի հետ եւ որ դեպքում կլքես այդ ուժը: Կանխավ շնորհակալ եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Հայ ազգային կոնգրեսը ինձ համար 2008 թվականի փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում արձանագրված զարթոնքի, Մարտի 1-ի քաղաքացիական խիզախումի եւ 10 զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ասել է թե` Կոնգրեսը ձեւավորվել է Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքն իրագործելու, անմեղ զոհերի հիշատակին արժանի հայրենիք կերտելու համար: Եվ Ձեր հարցը, թե որքանով եմ ես պատրաստ լքել Կոնգրեսը, նույնն է, թե հարցնեիք` որքանո՞վ եք պատրաստ հրաժարվել այն իդեալներից, որոնց համար մենք բոլորս պայքարում էինք 2008թ. փետրվարին:
Տրդատի հարցը - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:
Չնայած իշխանությունները մարիշբոզիկյանական նմուշների բերանով դեռ 2009 թվականի վերջին են հայտարարել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին, հենց իշխանությունների ներկայացուցիչները շաբաթը մի քանի անգամ` ի վերջո չեն դիմանում եւ սկսում են խոսել ու խոսել Մարտի 1-ի մասին: Սա նման է մի վիճակի, երբ ինչ-որ ուժեղ մի դեմք ձեռքը խփում է սեղանին, հայտարարում` վերջ` թեման փակված է, այդ թեմայով այլեւս չենք խոսում, դուռը շրխկացնում, դուրս է գալիս, մեկ էլ հինգ րոպեից կոկոշ գլուխը դռան արանքից ներս է մտցնում եւ վնգստում. «Բա լա՞վ էր, որ դու ինձ ասում էիր մոնղոլ-թաթար, կամ էլ` Սերժանտ ու Ռոբոտ: Բա լավ է՞ր»: Հիմա էս հանրապետադաշնակցական իշխանավորներն են. մեկ էլ կտեսնես գլուխները տելեւիզրի ծակից դուրս են հանում ու սկսում. «Բա լա՞վ էր, որ դուք ասում էիք քար եւ փայտ վերցրեք` ինքնապաշտպանության համար»:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը հրաժարականի պահից փորձաքար է դարձել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու փորձ արած ցանկացած գործչի եւ քաղաքական կուսակցության համար: Այսօր, ահա, երբ ներքաղաքական կյանքում բազմաթիվ դիմակներ պատռված են, Սերժ Սարգսյանի հաճախորդների մեծամասնությունը` բացահայտված, կարող ենք արձանագրել, որ Քոչարյանական իշխանության տարիներին ընդդիմադիր աշխատած այդ մարդիկ նոմինալ առումով իրենց ընդդիմադիր հայտարարելով Քոչարյան-Սարգսյան զույգին, հրապարակային ելույթներում ավելի շատ եւ գերակշռող մասով ընդդիմադիր են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռացած է եղել ակտիվ քաղաքական գործունեությունից: Հիշենք թեկուզ Արտաշես Գեղամյանին եւ իր շքախմբին, Վազգեն Մանուկյանին եւ իր շքախմբին` Սադոյան Արշակ, Քոչարյան Շավարշ, Արթուր Բաղդասարյանին եւ իր շքախմբին: Կարդալ շարունակությունը …
Երբ ասում են, որ ՀՀ ոստիկանությունը ռազմավարական պլան է մշակել քաղաքացիների շրջանում իր նկատմամբ վստահությունը մեծացնելու համար` հասկանում եմ, որ իշխանությունը իր հերթական խոշոր վարկն է կպցրել` լափելու համար: Նման եզրակացությունը անխուսափելի է դառնում, երբ ոստիկանության պաշտոնյաները սկսում են պատմել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու այդ ռազմավարության շրջանակներում: Ամենախոշոր, ամենածավալուն եւ առանցքային քայլը օրենսդրական բարեփոխումներն են: Այո-այո, մեր իշխանավորների երկուսուկես սանտիմետրանոց երեւակայությունը այս անգամ էլ չի կարողացել հաղթահարել օրենսդրական բարեփոխումների տեսլականը. ով ինչ հարց բարձրացնում է, էական չէ` ինչի մասին, ինչ հրատապությամբ, ինչ կարեւորության, մեր իշխանությունը որպես լուծում միայն մեկ բան ունի առաջարկելու` օրենսդրական բարեփոխում, իրավական դաշտի բարելավում: Մարտի 1-ի իրադարձություններից հետո էլ իշխանության արձագանքը նույնն էր` օրենսդրական բարեփոխում: Բարեփոխեցին եւ ոստիկանության զինանոցից հանեցին «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը, որով 2008 թ. մարտի 1-ին ոստիկանները սպանեցին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների: Կարդալ շարունակությունը …
Ruben-ի հարցը - Բարև Ձեզ իմ շատ սիրելի պրն. Փաշինյան։ Ասեմ , որ Ձեր հոդվածները համարյա 99% ով կարդում եմ, աշխատում եմ բաց չթողնել, այսպես ասած՝ «հետեւում» եմ Ձեզ։ Պրն. Փաշինյան, հարցս հետեւյալն է. իշխանությունները ահագին ժամանակ, մոտ տարի ու կես չէին արտոնում ընդդիմության հանրահավաքները` Մարտի 1-ից հետո։ Այժմ, երբ նրանք գրեթե միշտ թույլ են տալիս, ի՞նչ է սա նշանակում, որ ՀԱԿ-ի հանրահավաքներից այլեւս իշխանությունները չե՞ն վախենում, որ ՀԱԿ-ը այլեւս ռեալ ուժ չի՞ ներկայացնում, թե՞ կան ուրիշ պատճառներ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։ Առողջ եղեք իմ սիրելի Նիկոլ…
Tigran-ի հարցը - Sireli Nikol , mi amis a, inch sksel em hetevel dzer hodvacnerin u Haykakan Jamanak tertin…. Ankexc asac erbek chei patkeracni, vor ksksem esqan atel mer karavarutyan@. Es havatum em, vor mi or es amen inch@ kpoxvi u hamozvac em, vor dranum mec der eq unenalu duq ev dzer hamaxohner@. es mi harc unem. im hamar anhaskanali a, te inch a uzum ani qocharyan@? Eli mtnelu a qaxaqakanutyun? Varchapet? Naxagah? ….? erb enq prcnelu dranic?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. որեւէ մեկին ատել պետք չէ, պետք է պարզապես հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, հասկանալ, որ մեզնից յուրաքանչյուրը «ներդրում» ունի այս իրավիճակի ձեւավորման հարցում եւ ուրեմն` նաեւ անելիք իրավիճակի հաղթահարման համար: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, նա ընդամենը մեկ բան է ուզում. Կարդալ շարունակությունը …
Aram M-ի հարց - Sireli Nikol. Duq ardyoq havatum eq vor hnaravor e ays avazakapetutyan het payqarum ardyunqi hasnel arnc mardkayin zoheri? Nayev Dzez haytnum em eritasardutyan ajakcutyun@ yev maxtum shutapuyt azatum.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արամ. անկեղծ ասած չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Ձեր ձեւակերպած հարցին մոտիկ շեշտադրումներ հաճախ են հնչում, եւ ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է դրանց հեղինակների ուզածը: Նրանց զո՞հ է հարկավոր, եւ ինչո՞ւ է զոհի գաղափարը նրանց շեշտադրումներում առանցքային դեր կատարում: Քաղաքական այն պայքարի նպատակը, որի ջատագովն ու մասնակիցն եմ ես, այնպիսի հայրենիքի կերտումն է, որը չի փափագում սեփական զավակների արյունը: Կարդալ շարունակությունը …
ԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԻՎ 1 - Հայաստանյան դիվանագիտությունը հերթական անգամ ցուցադրեց իր հաշմանդամությունը` այս անգամ խորհրդարանական մակարդակում: Ընդհանուր հարայհրոցի մեջ տպավորություն ձեւավորվեց, թե Հայաստանը ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը դեմ է այն պատճառով, որ հիմա այս հարցի շուրջ գերակտիվություն ցուցադրող ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ազգությամբ թուրք է: Իսկ ի՞նչ է, եթե Չավուշօղլուն ճապոնացի լիներ այդ ենթահանձնաժողովի նկատմամաբ Հայաստանի վերաբերմունքը փոխվելո՞ւ էր: Ոչ, բնականաբար, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս ԼՂ հարցով ցանկացած քննարկում չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար: Այս հստակ քաղաքական դիրքորոշումն է, որ մթագնվեց Չավուշօղլուի այցի ընթացքում, եւ Հայաստանի մոտեցումը բոլորովին ուրիշ լույսի ներքո երեւաց: Իսկ նման խայտառակ իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ինքնահաստատման խնդիր ունեցող եւ ասելիք չունեցող ամեն ոք միջազգային որեւէ ատյանում հայտնվելուն պես իրեն Սողոմոն Թեհլերյանի ախպոր ընկերոջ տեղն է դնում, ու սկսում է «Հայլուրի» եւ գյուղական ինծիլիգենցիայի համար նախատեսված «ազգային-ազատագրական» ճառեր երգել: Կարդալ շարունակությունը …
Hrach-ի հարցը - Hargeli Nikol erb vor dzez arajin angam tesa 2007 tvakanin azgayin joxovi @ntrutyunneri @ntrarshavi jamanak im mej mec tpavorutyun toxec dzer xosqer@ vor@ duq artahaytum eiq ays ishxanutyunneri hasceyin: es nuynpes chem @ndunum ays ishxanutyunnerin: Menq aprum enq mi erkrum vortex erkri karavarum@ gtnvum e mi qani taptpukneri dzerqerin, vortex azgayin joxovy muki dzerqn e, lfikneri, nemecneri vortex amen @ntrutyunneri jamanak nranc mianum en taxayin hexinakutyunner@ ev poxocayin xujanneri het kexcum en @ntrutyunner@ ev ays amen@ sharunakvelu e aynqan jamanak minchev serji nmany naxagah e: bayc mievnuyn jamanak mtahogich e ayn hangamanq@ vor haytnvel en mardik voronc karavarman tarinerin joxovurd@ voch mi drakan ban chi tesel: masnavorapes da verabervum e hhsh-in ev LEVON TER PETROSYANIN; kan shat mardik voronq chen havatum voch nran voch 2-3 naxagahnerin: bayc nranq ayn karciqin el en naev vor ays erkir@ erkir chi darna qani der tirum e hamatarac talan joxovrdi nkatmamb; sa uxxaki shat thaj ev zzveli erevuyt e: bayc ayd joxovurd@ chi havatum Levon ter petrosyanin vorovhetev chi havatum vor nra het havaqvac mardi iskapes payqarum en joxovrdi hamar ev ardarutyun@ pahpanelu hamar qani vor tesel en nranc jamanak shat bacasakan erevuytner
Գեւորգի հարցը - Barev hargeli Nikol jan, es ashxatel em kentroni vost.bajnum 2007-ic azatvel em im dimumi hamadzayn u lcvel hayreniq@ qocharyanasrjakan zavtich cexaxmberic azatelu payqarin, marti 1-i depqeric heto indz el shateri nman taran bajin ev ayn jamanakva milpet artur mehrabyan@ mexadrum er indz tmramolutyan mej, es im @nkerojic texekaca vor ibr lurer en shrjanarvum te es exel em dzer anvtangutyan pet@ dra hamar el hetapndum en indz, indz shat hetaqrqrum e dzer karciq@ hargeli Nikol… duq shat qaj mard eq, es xonarvum em dzer araj, cankanum shutapuyt azatutyun …
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի պատվիրակների երեւանյան ելույթները հօդս ցնդեցրին իշխանությունների այն հույսերը, թե միջազգային ասպարեզում «կառուցողական համագործակցության» դիմաց Արեւմուտքը մոռացության կտա 2008 թվականի տասը սպանությունների բացահայտման եւ քաղբանտարկյալների հարցը: Հիշեցնեմ` իշխանության ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ են հայտարարել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին, մինչդեռ այս օրերին տասը սպանությունների եւ քաղբանտարկյալների թեման կրկին հասավ գագաթնակետին: Այսպիսով, Մարտի 1-ի էջը ոչ միայն փակված չէ, այլեւ հաստատուն ձեւով խրված է ՀՀ իշխանությունների կոկորդին: Ու չնայած հարցի սրման առիթը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի ներկայացուցիչների ելույթներն են, բայց որ Մարտի 1-ը իշխանության կոկորդից ոչ ոք չի հանել, հասկանալի էր վերջին ամիսների պրոցեսների արդյունքում: Կարդալ շարունակությունը …
Հոկտեմբեր 16, 2008 Հրանտ Տեր-Աբրահամյանը վերջերս մի շատ հրատապ հարց էր բարձրացրել. ո՞ւր են, ասում է, ազգիս հոգեբանները, որ հոգեվերլուծության էին ենթարկում ընդդիմությանը, ինչո՞ւ հոգեվերլուծության չեն ենթարկում իշխանություններին:
Չնայած հարցը հրատապ է, բայց եւ հռետորական, որովհետեւ ակնհայտ է, որ հոգեվերլուծության կարիք ունեն այդ նույն հոգեբանները: Դրանցից երկուսին հեռուստացույցով լսելու առիթ ունեցել եմ, ու տպավորությունս ցնցող է: Նախնական եզրակացությունս այն
Հունիս 17, 2010 Վահագն Գեւորգյան
Երբ ասում են, որ ՀՀ ոստիկանությունը ռազմավարական պլան է մշակել քաղաքացիների շրջանում իր նկատմամբ վստահությունը մեծացնելու համար` հասկանում եմ, որ իշխանությունը իր հերթական խոշոր վարկն է կպցրել` լափելու համար: Նման եզրակացությունը անխուսափելի է դառնում, երբ ոստիկանության պաշտոնյաները սկսում են պատմել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու այդ ռազմավարության շրջանակներում: Ամենախոշոր, ամենածավալուն եւ առանցքային քայլը
Հուլիս 29, 2009 15. Օլե~, օլե~, օլե~…
Պետականամետ լրատվամիջոցները մեծ շուքով նշեցին այն հանգամանքը, որ Իլհամ Ալիեւի հետ Մոսկվայում ունեցած հերթական հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը բա՜րձր տրամադրություն է ունեցել։ Իհարկե` պետք է բարձր տրամադրություն ունենար, որովհետեւ հերթական անգամ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ստորագրել չտվեցին ազատագրված տարածքները անորոշ ապագայի դիմաց վերադարձնելու մասին փաստաթուղթ։ Այսքանով էլ ավարտվում է հերթական սերժանտական տոնը։ Իսկ