Թեման՝ ‘մարդու իրավունքներ’

ԿՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ցույցՇատերը մխիթարանք են համարում այն, որ օտարալեզու դպրոցների թիվը սահմանափակված է նույն օրենսդրական փաթեթով, որով թույլատրվում  է նրանց բացումը: Ըստ այդմ` հանրապետությունում լինելու են 11 օտարալեզու դպրոցներ` 2+9  ֆորմատով: Օրենքը, սակայն, ամենեւին էլ չի սահմանափակում այդ դպրոցների պոտենցիալ աշակերտների թիվը, չի սահմանափակում նաեւ շենքերի մակերեսները, ինչը նշանակում է, որ տեսականորեն  օտարալեզու դպրոցների աշակերտների թվաքանակը կարող է լինել անսահմանափակ: Եւ բացի այս, նույն դպրոցները կարող են ունենալ մասնաճյուղեր հանրապետության մարզերում եւ քաղաքներում, որոնք իրավաբանորեն չեն ունենա ինքնուրույն (միավոր) դպրոցի կարգավիճակ, ասել է թե` մի քանի տասնյակ դպրոցները ֆորմալ առումով կարող են տեղավորվել օրենքով նախատեսված 11-ի շրջանակներում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՑԱԿԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 18, 2010

Մացակի հարցը - BAREV DZEZ. HARGELI NIKOL ES ERKU ANGAM PORCEL EM DZEZ HET KAPNVEL HAYKAKAN ZHAMANAKI ( kapi ) MIJOCOV. NIKOL JAN ES USMAN BERUMOV DER MEK AMIS KMNAM TOURS QAKHAQUM SA PARIZ@ CHE SAKAYN AYSTEKH APROKH HAYER@ NUYNPES HAMADZAYN EN BOKHOQI AKCI ANCKACNELU (mot 200 mard ev im usanokh fransiaci @nkerner@ mot 50 mard) ES UZUM EM DZER KARCIQN IMANAL ARZHI AYS QAKHAQUM ANCKACNEL AKCIA (sa Strasburg@ che @ndhamen@ erku iravapashtpan kazmakerputyunner kan) ETE AYO KHNDRUM EM DZER AJAKCUTYUN@ KHORURDI TESQOV … INCH KARGAKHOSOV … EV AYLN…MACAK BERBERYAN. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ ՀԻՆԳ ԱՄԻՍ

Հունիս 8, 2010

Նիկոլ Փաշինյան. Վերաքննիչ դատարան

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ս/թ մայիսի 25-ին որոշում է կայացրել «Պատժաչափի չկրած մասը կրճատելու հաշվարկ կատարելու մասին», որը վերաբերում է 7 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

Որոշման եզրափակիչ մասում ասվում է. «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տ. Նավասարդյանս /Որոշեցի/ Կատարել դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ. համաձայն ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի 09.05.2010թ. կայացված որոշման պատժաչափը կրճատել 1/2-ով` 3 տարի 1 ամիս 1 օրով, որի արդյունքում դատապարտյալ Ն. Փաշինյանի վերջնական պատժաչափը կազմեց 3 տարի, 10 ամիս, 29 օր»:

Այս որոշմամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրացուցային բանտարկության ավարտին դեռեւս մնացել է երեք տարուց մի քանի օր պակաս:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ…

Հունիս 3, 2010

venokՔաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տարիներ առաջ, ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, նիստերից մեկի մեկնարկին սգո պսակ դրեց Ազգային ժողովի ամբիոնի առաջ, եւ հայտարարեց Հայաստանում պառլամենտարիզմի մահվան մասին: Նմանօրինակ մի ակցիայի կարիք էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի, որովհետեւ նախորդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ տարածած հաղորդագրությամբ oմբուդսմենի գրասենյակը մեռավ: Մեծ հաշվով այն երբեք կենդանի չի էլ եղել, այլ ստեղծման օրից գտնվել է տեւական հոգեւարքի մեջ: Նախօրեին տեղի ունեցածը, սակայն, արտառոց է անգամ մեռելածին այդ գրասենյակի համար: Խնդրո առարկա հաղորդագրությունը, հիշեցնեմ, սկսվում էր հասարակական կարգը խախտող գործողություններից զերծ մնալու, այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը պահպանելու եւ հարգելու ՀՀ քաղաքացիներին ուղղված հորդորով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՕՐԵՆՔ «Ա1+»-Ը ՉԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մայիս 27, 2010

Ա1+«Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերախմբագրված տարբերակին թեկուզ մակերեսային ծանոթանալով` կարելի է ասել, որ դա օրենք է իրական մրցույթները բացառելու, եւ նախքան մրցույթներ հայտարարելը կապուղիների ճակատագիրը որոշելու մասին: Այս պնդումը դժվար չէ ապացուցել: Օրենքի խմբագրված տարբերակի համաձայն, Երեւանում գործելու են 18 հեռուստաալիքներ` նախկին 22-ի փոխարեն: Այդ 18 ալիքներից երկուսը տրամադրվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Այսինքն, երկու կապուղիների ճակատագիրը սահմանված է օրենքով. նույնիսկ ձեւական մրցույթի մասին խոսելու կարիք չկա: Եւս հինգ կապուղի տրվելու է վերահեռարձակվող օտարերկրյա ալիքներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ-2

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` «ՀԺ»-ին տված մեկնաբանությունները վերլուծելով` հանգեցինք այն եզրակացության, որ օմբուդսմենը կրուտիտ լինելու փորձ է անում: Չնայած, «ՀԺ»-ի թղթակցի կազմակերպած առերեսմանը չդիմանալով, նա հերքում է «Շանթ» հեռուստաընկերության եթերից իր իսկ արած հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, միեւնույն ժամանակ, սակայն, չի արձանագրում մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը: Նա իր լպրծուն դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրավական հարթության մեջ «քաղբանտարկյալ» սահմանում չկա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

НУ ГДЕ ЖЕ РУЧКИ, НУ ГДЕ ЖЕ ВАШИ РУЧКИ!!!

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցում վերջին օրերին հաճախ ենք հետեւում հեռուստատեսային լրատվությանը, «02» ոստիկանական տեղեկատուին: Մենք սպասում ենք խիստ կարեւոր ռեպորտաժների: Դրանք մոտավորապես այսպիսին պետք է լինեն. ինչ-որ դիմակավոր խիյարներ կանգնած են էկրանի աջ եւ ձախ անկյուններում, իսկ մեջտեղում` կալանավորի կարգավիճակով, շղթայված ձեռքերով ոստիկան է` թրաշն երեսին, շփոթված, շշկռված եւ խեղճացած, պագոնների վրայի աստղերն էլ ճլորած են մի տեսակ: Այսպիսի ռեպորտաժներ, մեր հաշվարկներով, վերջին շաբաթների ընթացքում երկու հատ պետք է լինեին: Առաջինը պետք է պատմեր ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի, իսկ երկրորդը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի ձերբակալության եւ կալանավորման մասին, որոնք, հիշեցնեմ, մեղադրվում են ՀՀ քաղաքացի Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հայաստանի պաշտոնական եթերը, սակայն, չանդրադարձավ այս թեմային: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ

Ապրիլ 28, 2010

Dollar Արմեն Հարությունյան (օմբուդսման)Ինքս չեմ տեսել, բայց ընկերոջս հորեղբոր տղայի աներձագը, որ Մոնումենտի կարուսելներից մեկի մեխանիկն է, լսել է, թե ինչպես է զբոսայգու այցելուներից մեկը մյուսին պատմում, որ երբ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Նվեր Մնացականյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Մարդու իրավունքների պաշտպանը` դե Արմեն Հարությունյանը, խրոխտ պատասխանել է` իհարկե ոչ: Այս տեղեկությունը հաստատում է նաեւ մյուս ընկերոջս բաջանաղի հորքուրի ամուսինը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՂՐՂԶԵՄ ԶՔԵԶ

Ապրիլ 20, 2010

Վահան Խալաֆյան«Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա պիջակը հանում ես, տակը մարդ չկա»: Դժվար է ասել` գիտի՞ այս ասացվածքը ՀՀ ոստիկանության պետ կոչվող Ալիկ Սարգսյանը, բայց որեւէ բան նրան չխանգարեց ապրիլի 14-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հանրությանը ստահոդ տեղեկություններ հաղորդել ոստիկանության Չարենցավանի բաժնում մահկանացուն կնքած Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին, եւ սեփական մունդիրին ամրացնել եւս մեկ գեներալական աստղ: Խալաֆյանի հոգեհանգստի օրը Սարգսյանի սուպերտոնական տրամադրությունը վկայությունն է այն բանի, որ ղրղզական սցենարը Հայաստանում ոչ միայն հնարավոր է, այլեւ հավանական, որովհետեւ ղրղզական սցենարներ կիրառվում են այն երկրներում, որտեղ մարդկանց հետ վերաբերվում են այնպես, ինչպես Վահան Խալաֆյանի հետ են վարվել, որտեղ Ալիկ Սարգսյանի նման ոստիկանապետեր կան, այնպիսի ոստիկանապետեր, որոնց բնորոշելու համար հարկավոր է ասել, որ ապրիլի 16-ը նրանց տոնն է, եւ այդ օրերին նրանք պառադի են դուրս գալիս: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ЭТО НАМ ДАЛИ 15 СУТОК!!!

Ապրիլ 10, 2010

politprisoners

«քաղբանտարկյալներ» (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովից հետո, երբ ՄԻՄՖ-ը անսպասելի սկզբունքայնություն ցուցաբերեց քաղբանտարկյալների մասով, հայաստանցիների շրջանում ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ի՞նչ ազդեցություն կունենա այդ արձանագրումը քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Այս շեշտադրումը իրականում այնքան էլ տեղին չէ, որովհետեւ անձամբ ինձ ու, համոզված եմ, նաեւ մյուս քաղբանտարկյալների համար կարեւորագույն հարցը լուծված, վերջացած է: ՄԻՄՖ երեւանյան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի 150 երկրներ պատվիրակող իրավապաշտպաններ, միջազգային հանրության, ողջ աշխարհի անունից մեզ պաշտոնապես ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այսինքն` երկու տարի ռեզինի նման ձգվող արհեստական ու անիմաստ բանավեճը` կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե` ոչ, այլեւս ավարտվեց, ավարտվեց անասելի բարձր նոտայով, որն արձանագրում է, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անվիճելի է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻՆ ՀԱՆԴԻՊԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ. 07.04.2010

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Գագիկ ՇամշյանՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ապշեցուցիչ պատասխան տվեց: Երբ լրագրողը` տեղեկանալով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի ինքնությունը պարզվել է` փորձել էր իմանալ նրա անունը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ներկայացուցիչը հաստատել էր, որ հարձակումը գործել է ՀՀ ոստիկանության եւ Հատուկ քննչական ծառայության քննիչը, այդ քննիչի անունը Գագիկ է, իսկ ազգանունը նախընտրել էր չհրապարակել` «ելնելով անմեղության կանխավարկածից»: Ասել կուզի` ինչո՞ւ արատավորենք տվյալ անունը, չէ որ մինչեւ սահմանված կարգով մեղավորությունն ապացուցվելը` անձը համարվում է անմեղ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՎՐՈԷՇԵՐԻ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

ավանակներԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի փոքր շտապեց. կարող էր մի քիչ էլ սպասել եւ ոչ թե զեկույց հրապարակել Հայաստանի դատարաններում տիրող իրավիճակի մասին, այլ միանգամից այդ փաստերը ներառել պատմության դասագրքերում, թե ահա` եղել են այսպիսի մութ ժամանակներ, այսպիսի մութ իշխանություններ, որոնք այսպիսի մութ գործեր են արել դատարանների միջոցով` արդարադատության անվան տակ: Նախօրեին հրապարակած բազմաչարչար զեկույցում տեղ գտած փաստերը, սակայն, դասագրքերում ներառելու համար շուտ է, իսկ «արձանագրված թերությունների» վերացմանը ծառայեցնելու համար` ուշ, որովհետեւ խնդրո առարկա գործերով դատավարությունները վաղուց ավարտվել են` իրենց հետեւից սպառելով ներպետական բոլոր ատյանները: Իսկ երբ բանը Եվրոպական դատարանին հասնի, «կամ էշը սատկած կլինի, կամ էշատերը»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԻՄՈՒՄԴ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Փետրվար 16, 2010

Նիկոլ ՓաշինյանՊատահեց, որ կիրակի օրով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ: Գրեցի դիմումս` սոխով-սխտորով, դե պատկերացրեք` ինչ համով դիմում կգրեմ: Կանչել եմ հսկիչներին, ասում եմ` պարոնայք հսկիչներ, դիմում ունեմ հանձնելու: Էսօր կիրակի է, ասում են, էսօր դիմում չենք ընդունում: Էս քրեակատարողական հիմնարկի անունը, ասում եմ, «Նուբարաշեն» է, չէ՞, եւ ոչ թե «Կիլիմանջարո»: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն Հայաստանում է, չէ՞, գտնվում: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն էս քրեակատարողական հիմնարկում Հայաստանի օրենքներն են, չէ՞, գործում: Հա, ասում են: Հա ու ջան, ասում եմ: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որը կոչվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Գիտենք, ասում են: Թոբա թե, ասում եմ: Բա որ գիտեք, էդ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեք, որ այդ օրենքը 18-րդ հոդված ունի, որում ասվում է. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՅԻՐ ԶՔԵԶ

Փետրվար 12, 2010

human rights watchՀայաստանցի պաշտոնյաների, իշխանական եւ մերձիշխանական անձանց տրամաբանությունը, փաստորեն, նորմալ աշխատում է բոլոր այն դեպքերում, երբ նրանք պետք է գնահատականներ տան Ադրբեջանում տեղ գտած իրողություններին: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի սրությամբ եւ օբյեկտիվությամբ են հայաստանյան հեռուստաընկերությունները լուսաբանում Ադրբեջանում տեղ գտած ապօրինությունները, մարդու իրավունքների սահմանափակումները: Ընդդիմադիր գործի՞չ է հետապնդվել Ադրբեջանում` հայկական եթերում կարելի է ամեն ինչ իմանալ այդ մասին, եւ որ կարեւոր է` տեղի ունեցածի գնահատականը լսել: Օբյեկտիվ գնահատականը: Ադրբեջանում լրագրողի՞ են ապօրինաբար բանտարկել, թեման վարում-ցանում են հայ հեռուստալրագրողներն ու իշխանական քարոզիչները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,