Թեման՝ ‘Հումոր’

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒ

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

ՌԴ նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո: Թեկուզ: Սարկոզին-Օբաման-Մեդվեդեւը նորից հայտարարություն են արել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նորից հանձնարարել են նորից ջանքեր գործադրել: Համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նորից մեկնելու են Ստեփանակերտ կամ նորից չեն մեկնելու, եթե եղանակը լինի ոչ թռիչքային: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՎԻԴԱԼ ՍԱՍՈՒՆ/ՎՈՇ ԸՆԴ ԳՈՈՒ

Հունիս 30, 2010

saunaՀանրությունը իրավունք ունի եւ ուզում է իմանալ, թե ինչու են կոալիցիոն նախարարները կամ այլ պաշտոնյաներ բարլուսախառը հրաժարական տալիս, իրենց տեղը զիջելով կուսակցական այլ դրածոների: Ինչ-որ բացատրություններ, իհարկե, տրվում են: Բայց եթե, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կամ «Օրինաց երկիր» կուսակցությունների բացատրությունները ի մի բերենք, կստացվի, որ սրանց նախարարները պաշտոնազրկվում են բացառապես լավ աշխատելու համար: Պարզվում է, ահա, այդ նախկին նախարարները լուծել են արդեն 2020 թվականին Հայաստանի տարածաշրջանային գերտերություն լինելու հարցը, եւ գալիս են նոր նախարարներ, որոնք պիտի 20 թվականից հետո Հայաստանը «կռվացնեն» Ճապոնիայի եւ Չինաստանի հետ: Սա իսկապես կառավարման փայլուն մարտավարություն է. եթե նախարարը լավ է աշխատել, բրախիր նրան` թող գնա հանգիստ ապրի իր համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՍՆԵՆՔ ՄՅՈՒՆԽԵՆ, ՄՏՆԻՆՔ ԲՈՆՆ…

Հունիս 23, 2010

ԲեռլինՍերժ Սարգսյանի` Գերմանիա կատարած այցը ռեկորդային ցուցանիշներ արձանագրեց: Գնաց Գերմանիա եւ ի՞նչ տեսնի` այնտեղ մի քանի միլիոն թուրք եւ ադրբեջանցի է ապրում, մինչդեռ հայեր` ընդամենը մի քանի տասնյակ հազար: Թուրք-ադրբեջանական լոբբին, ըստ այդմ, ժարիտ է անում Գերմանիայում, նույնիսկ մտել է Պոտսդամի համալսարան եւ այնտեղ ներկայացրել, թե Սեւանը հինավուրց ադրբեջանական լիճ է, իշխան ձուկն էլ` ազգությամբ ադրբեջանցի, դրա համար էլ հայերը ցեղասպանության են ենթարկել իշխան ձկանը: Սերժ Սարգսյանը իրավիճակին ծանոթանալով` խորապես գիտակցել է դրա լրջությունը, հասկացել, որ գերմանա-հայկական պուճուր լոբբին չի կարողանա դիմակայել գերմանա-թուրքա-ադրբեջանական խոշոր լոբբիին, հասկացել է, որ այստեղից են բխում Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումները, ձեռքը խփել է սեղանին, որոշում է կայացրել` գերմանա-հայկական լոբբին ուժեղացնելու մասին, որ սա կարողանա դիմակայել գերմանա-թուրքական լոբբիին ու ջախջախի նրան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հունիս 9, 2010

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

«Տեխնիկան պատրաստ է, արտահագուստը` բաժանված»,- այսպիսի հստակ զեկույցով սկսվեց Հրազդանի կիրճում պետական փողերով կազմակերպված շաբաթօրյակը, որի մասին հանրությանն ավետել էին դեռ երկու շաբաթ առաջ` ՀՀ կառավարության նիստում: Այդ ժամանակ էր Տիգրան Սարգսյանը հայտնել, որ ինչ-որ «Միասին» նախաձեռնություն «Մաքուր հայրենիք» ծրագիր է մշակել, եւ կառավարությունը` իր գերատեսչություններով-բանով, պետք է աջակցի այդ ծրագրի իրագործմանը: Աջակցությունն էլ տեսանք. բաժանվում է արտահագուստ` գլխարկով, մայկայով-բանով, պետական կազմակերպությունների տեխնիկան էլ բերվում է դեպքի վայր` բնականաբար, իրենց վարորդներով եւ սպասարկող անձնակազմով, դեպքի վայր են բերվում նաեւ «անաչառ» հեռուստաընկերությունները, եւ սկսվում է «Մաքուր հայրենիք» ծրագրի իրագործումը: Էս մեր կառավարության ծալը հաստատ պակաս է. եթե էդքան ֆինանսավորում ամենավերջին բոմժերի խմբի համար էլ բաց թողնես, ոչ միայն մաքուր, այլեւ լպստած հայրենիք անունով ծրագիր կիրագործեն, եւ առանձնապես շուխուր չեն էլ անի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԱԶԱՐ, ՆԱԶԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Ռոբերտ Քոչարյան-Քաջ ՆազարՄեր թերթի երեկվա համարի առաջին էջում տպագրված լուսանկարը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հեծնել էր սպանված առյուծին, կարծում եմ, կարեւոր ներդրում է հայ գրական բանահյուսության իլյուստրացիայի ասպարեզում: Այդ լուսանկարը ինձ հիշեցրեց «Քաջ Նազար» հեքիաթի այն դրվագը, որտեղ Նազարը ծառի փտած ճյուղի կոտրվելու արդյունքում ընկնում եւ հայտնվում է վագրի գավակին: Շինականները մտածում են, թե Նազարը վագր է հեծնել, եւ լեգենդներ են պատմում նրա քաջության մասին: Հրատարակիչներին խորհուրդ եմ տալիս քննարկել «Քաջ նազարի» հետագա հրատարակություններում Քոչարյանի այդ լուսանկարը օգտագործելու հարցը. կարծում եմ այն հարմար է «վագր հեծնելու» դրվագը պատկերազարդելու համար: Անկասկած, դա կմեծացնի «Քաջ Նազարի» վաճառքի ծավալները եւ որոշակի եկամուտներ կբերի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքին: Ի դեպ, վերջերս հեռուստացույցով ցուցադրում էին տիկին Բելլա Քոչարյանին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՎՐՈԷՇԵՐԻ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

ավանակներԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի փոքր շտապեց. կարող էր մի քիչ էլ սպասել եւ ոչ թե զեկույց հրապարակել Հայաստանի դատարաններում տիրող իրավիճակի մասին, այլ միանգամից այդ փաստերը ներառել պատմության դասագրքերում, թե ահա` եղել են այսպիսի մութ ժամանակներ, այսպիսի մութ իշխանություններ, որոնք այսպիսի մութ գործեր են արել դատարանների միջոցով` արդարադատության անվան տակ: Նախօրեին հրապարակած բազմաչարչար զեկույցում տեղ գտած փաստերը, սակայն, դասագրքերում ներառելու համար շուտ է, իսկ «արձանագրված թերությունների» վերացմանը ծառայեցնելու համար` ուշ, որովհետեւ խնդրո առարկա գործերով դատավարությունները վաղուց ավարտվել են` իրենց հետեւից սպառելով ներպետական բոլոր ատյանները: Իսկ երբ բանը Եվրոպական դատարանին հասնի, «կամ էշը սատկած կլինի, կամ էշատերը»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԼԵԳԵՆԴՆԵՐ

Լեգենդները բանտային կյանքի անբաժանելի մասն են: Խցում կամ բոքսերում, էտապի ժամանակ կամ էլ դատարանում կալանավորներն իրար պատմություններ են պատմում, բանտային պատմություններ: Սրանք արդեն սովորական պատմություններ չեն, այլ դարձել են բանահյուսություն, լեգենդ, որովհետեւ տարբեր կալանավորների շուրթերից կարելի է լսել նույն պատմության այլազան պատումներ: Այդ պատմությունները երբեմն ուրախ են, երբեմն տխուր, երբեմն էլ ուղղակի սեւ հումոր են հիշեցնում: Վերջերս օրինակ, պատմում են մի խմբի մասին, որը հեռավոր մարզերի գյուղերից մեկում ավազակային հարձակում է իրագործել տներից մեկի վրա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՊԱՏՄԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ

Փետրվար 17, 2010

Chatham HouseՊատմական: Շրջադարձային: Աննախադեպ: Մեծադըղըրդ: Հայբուդուր: Այսպիսի եւ այսօրինակ գնահատականներ են տալիս հին եւ նոր հանրապետականները անգլիական «Չեթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: Էնքան են ասում, որ սկսում ես մտածել, թե իսկականից աչքիդ առաջ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, իսկ դու` ուղտի ականջում քնած, չես էլ նկատել, թե ինչպես խամրեց Ռուզվելտի, Քենեդու, Չերչիլի աստղը, եւ նոր աստղ սկսեց վառվել համաշխարհային քաղաքականության երկնակամարում` Սերժ Սարգսյան անունով: Բայց երբ մի բաժակ սառը ջուր ես խմում եւ հանգստանում, ուզում ես հասկանալ, թե այդ ելույթում էդ ի՞նչ ասաց, որ չէր ասվել, էդ ի՞նչ հայտնագործեց, որ չէր հայտնագործվել, էդ ի՞նչ առաջարկեց, որ չէր առաջարկվել: Կարճ ասած, ուզում ես գտնել այդ ելույթի հայբուդուրը ու չես գտնում` դրա բացակայության պատճառով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՉԽԱՐՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Փետրվար 4, 2010

ոչխարներՄինչ կառավարությունը ջուր է ծեծում օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին (վերջին անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ մասին կարծեմ 2010 թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ է խոսել), օլիգոպոլիաները իրենց տիրապետությունը ավելի են ահագնացնում: Ոչխարաբուծության հետ կապված վերջին պատմությունը այս իմաստով շատ ուսանելի է. Իրանում ոչխարի պահանջարկ է առաջացել, եւ ահա, այդ բիզնեսը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի ձեռքում: Ընդ որում, եթե այսօր սույն օլիգարխը, ըստ մամուլի հրապարակումների, ոչխարի գլխաքանակի գնման մոնոպոլիա է ստանում, այսինքն` ոչխարաբույծները պարտավորվում են միմիայն նրան վաճառել իրենց ոչխարները, հաջորդ քայլով արդեն ոչխարաբուծությունն է դառնալու նրա մենաշնորհը: Սա տեղի է ունենալու շատ պարզ մի մեխանիզմով. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻՑ

Փետրվար 3, 2010

Սինյոր ՌոբինզոնԵթե եվրոյոնջայավարի TV մոնիտորինգ իրականացնենք, տպավորիչ արդյունքներ կարձանագրենք: Կպարզվի ահա, որ Հայաստանի եթերում լրատվական այնքան շատ թողարկումներ կան, որքան հատուկ է բացառապես առաջավոր ժողովրդավարությամբ աչքի ընկնող երկրներին: Գրեթե ամեն ժամի հայկական հեռուստատեսային եթերում լրատվության ժամեր կան, որոնք սկսվում են տագնապահունչ երաժշտություններով, եւ էկրանին էլ հայտնվում են չռված աչքերով հաղորդավար-հաղորդավարուհիները` կարեւոր տեղեկատվություն հաղորդելու համար հարմարեցված դիրքով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (New հոգեբանություն)

Հոկտեմբեր 17, 2009

zurichԹուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն ավարտվեց, հեռուստացույցի ալիքը փոխեցի։ «Հ2»-ով մի կին էր խոսում, տիտրերում գրած էր` հոգեբան։ Ասածն էն էր, որ ցյուրիխյան հայտնի արարողության ժամանակ Էդիկ Նալբանդյանի` էշից ընկած վիճակը հոգեբանական առավելության վկայություն է, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշվածությունից էր ինքնագոհ ժպտում։ Զուգահեռ` Ցյուրիխի կադրերն էին ցուցադրում. նայում եմ` Նալբանդյանը` մեր քութիկի օրին է, հոգեբանի ձայնը ասում է` դա հոգեբանական առավելության նշան է։ Հետո ցույց են տալիս ժպտացող Դավութօղլուին ու խնդացող Նիկուլինին` «Կովկասի գերուհին» ֆիլմից։ Իբր Դավութօղլուի ժպիտն ու Նիկուլինի հերոսի խինդը նույն հոգեբանական վիճակն են արտահայտում։ Ժպիտն ու «բարձր տրամադրությունը», ըստ նեոհայկական հոգեբանության, անվստահության նշան են, համարյա` խուճապ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («տնտեսական հրաշքի ծրագիր»)

Հոկտեմբեր 6, 2009

ՇքանշանՉնայած պաշտոնապես հայտարարվում է, թե տնտեսական անկումը կանխելուն ուղղված ամենակարեւոր կառավարական ձեռնարկումը շինարարության խթանումն է, իրականում Հայաստանի իշխանությունները շատ ավելի խորամանկ բան են մտածել, եւ այդ ծրագրի իրագործումն է, որ վերականգնելու է մեր փլուզված տնտեսությունը: Ինչպես նկատել եք, զույգ Սարգսյանները էքսկավատորի կովշով են մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, երախտավորագրեր, կոչումներ, աստիճաններ բաժանում: Ոմանք, իհարկե, կարող են մտածել, թե սա հնարավորինս շատ մարդու շողոքորթելու, առնելու, կաշկանդելու` իշխանական գործելակերպի սովորական դրսեւորում է: Իրականում սա մի ամբիցիոզ տնտեսական ծրագիր է, տնտեսական հրաշքի ծրագիր, որ Երիցյան Նեսոն կազմել է Չու Խույ Բումի հետ ունեցած երկարատեւ խորհրդակցությունների ընթացքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 50.

Սեպտեմբեր 29, 2009

50. Գաղտնագրեր եւ ծածկագրեր

televisionՀայրենի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները, թե նրանք օբյեկտիվ տեղեկատվություն հայաստանյան իրականության մասին չեն ապահովում, այնքան էլ հիմնավորված չեն։ Այս մասին սկսեցի մտածել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում` հայրենի հեռուստատեսության եթերին հետեւելիս։ Մեր հեռուստատեսությունը, իրականում, հաղորդում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` երկրում ստեղծված վիճակի մասին, բայց դա անում է ոչ թե բաց տեքստով, այլ` կոդավորված, գաղտնագրերով ու ծածկագրերով։ Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ընկալել էկրանի առաջ ընդարմացած փռվելով. մեր եթերին պետք է հետեւել ակնապիշ, լարված, ձեռքի տակ թուղթ ու գրիչ, ցանկալի է` համակարգիչ ունենալով` շպիոնական ֆիլմերի ոճով էկրաններից հորդող ծածկագրերն ու գաղտնագրերը վերլուծելու համար…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 35.

Սեպտեմբեր 2, 2009

35. Ատամն ընդ ատաման

Նիկոլը պարելիս. Ազատության հրապարակ. փետրվարի 26, 2008Կալանքի առաջին իսկ օրերին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմին տեղեկացրի, որ ատամնաբույժի կարիք ունեմ, եւ քանի որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս, ցանկանում եմ հետազոտվել իմ նախընտրած բժշկի մոտ։ Որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ ատամնաբույժ է եկել` ինձ հետազոտելու։ Սա ինձ զարմացրեց, որովհետեւ իմ նախընտրած ատամնաբույժի հետ դեռեւս չէինք հասցրել պայմանավորվածություն ձեռք բերել։ Ո՞վ է, ուրեմն, մեր ատամնաբույժը։ Ինձ ուղեկցեցին ՔԿՀ բժշկի սենյակ, եւ այստեղ տեսա ինձ հետազոտելու եկած ատամնաբույժին։ Ավելի ճիշտ` չտեսա, որովհետեւ աչքերը միակ բանն էին, որ երեւում էին նրա դեմքին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 31.

Օգոստոս 26, 2009

31. Եթերային Հայաստան

agravnerՀայկական հեռուստաեթերը վերջերս շատ սուր է դարձել։ Մի իսկական խաչակրաց արշավ է սկսվել անարդարությունների դեմ, ամենասուր կերպով հանրությանը հուզող պրոբլեմներն են արծարծվում։ Վերջերս, օրինակ, հեռուստաընկերությունները միահամուռ կերպով վրաերթ են անում փողոցներում եւ քուչեքում լկտիաբար ձմերուկ վաճառող մոնսթրներին։ Միայն լրատվական թողարկումներով չի բավարարվում վտանգավոր եւ համազգային կարեւորության այս թեմայի լուսաբանումը։ Լուրերում միայն չոր տեղեկատվություն են մատուցում. բացահայտում եւ հանրությանն են ցուցանում հակասահմանադրական եղանակով ձմերուկ (ինչու չէ, նաեւ բադրիջան, բիբար, լոլիկ եւ պետականության համար այլ վտանգավոր նյութեր) վաճառող մենատնտեսների հրեշավոր երեսը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,