Հայոց բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ողբերգական սարսուռ են առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մեջ, որովհետեւ ամեն տուն, ընտանիք զինվոր ունի բանակում, կամ ունենալու է շուտով: Կասկած չունեմ` Չայլուի, Մարտունու, Չինարիի իրադարձությունները դեռ կքննարկվեն մամուլում, եւ տեղի ունեցածը բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա: Մեզնից շատերը վարկած առաջ կքաշեն տեղի ունեցածի խորքային պատճառների մասին: Ինքս սակայն ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի փաստի կամ ավելի ճիշտ` երեւույթի վրա, որն առավել թանձրացնում է տեղի ունեցած մարդկային ողբերգությունը:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Հայաստանցու մասին, Հոգեւոր, սպանություն
Տրդատի հարցը - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տրդատ. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, ՀԱԿ, Հոգեւոր, Մարտի 1
Հայաստանի դրության բազմակողմանի վերլուծությունը հանգեցնում է պարզագույն մի եզրակացության. փակուղի: Ընթացիկ ժամանակաշրջանն էլ կարեւոր է նրանով, որ մի տեսակ ընդգծում է փակուղային վիճակը: Ընդ որում, սա չի վերաբերում զգայական կամ հոգեբանական ոլորտին. փակուղու առաջ են հայտնվել հայաստանյան օրակարգի բոլոր հարցերը: Հայ-թուրքական հարաբերությունները հստակ եւ երկաթյա փակուղու առաջ են, եւ եթե անգամ սեպտեմբերին սահմանը ժամանակավորապես բացվի, դա ընդամենը կնշանակի, որ մի քանի հոգի անցան փակուղու տակով եւ հետ դարձան:
Փակուղային զգացողություն է առաջացնում նաեւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, եւ ակնհայտ է, որ եթե մինչեւ տարեվերջ կոնկրետ լուծումներ չգտնվեն` փակուղին այստեղ էլ շատ շոշափելի է դառնալու: Փակուղային է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման վիճակը: Պարզից էլ պարզ է, որ կառավարությունը չգիտի` ինչ անել տնտեսության հետ: Առայժմ տնտեսության մեջ գործում է պարզագույն մի սխեմա` վարկեր վերցնել, բաժանել օլիգարխներին, որ սրանք իրավիճակը տեղերում պահեն վերահսկողության տակ, մինչեւ կվերականգնվեն տրանսֆերային երբեմնի հոսքերը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Հոգեւոր, Տնտեսական
Հայկի հարցը - Բարեւ սիրելի Նիկոլ: Ուրախ եմ, որ աշխատում ես ժամանակդ զուր չվատնել: Դու ինձնից էլ լավ գիտես, որ շատ հետաքրքիր մտքեր ծնվում են այն ժամանակ, երբ ազատ ես լինում տարբեր պարտականություններից ու խանգարող հանգամանքներն էլ են քչանում (օր. Ադոլֆ Հիտլերն իր հիմնական գործը բանտում ավարտեց): Քեզ իհարկե չեմ համեմատում իր հետ, բայց և այնպես դա նաև հնարավորություն է: Նոր մտքեր միշտ տարօրինակ եւ անհամատեղելի են թվում, բայց ես հավատացած եմ եթե չլինի մի որևէ նոր գաղափարի առաջքաշում մի նոր տեսակետի իրագործում ամեն ինչ սին կթվա եւ մենք կապրենք, որ ապրենք, կասենք հայ ենք, որ պարզապես հայ մնանք, բայց միայն դա չի, որ մեր միասնության հիմք պետք է հանդիսանա, չէ՞ որ մենք պետք է ունենանք երազանք: Ի՞նչն է լինելու նոր Հայաստանի միասնականության հիմքը: Դուք ի՞նչ եք ցանկանում ստեղծել և ունե՞ք ձեր երազանքը: Նախապես շնորհակալ եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Զատիկ, Հոգեւոր
Hayk-ի հարցը - Barev hargarzhan Nikol. Misht hishum em zoravar Andraniki xosqer@ vor erb gluxd dnum es barcin.. Hima mi poqr haskanum em te inchi masin er asum Andranik@. Azatutyan mej mek-mek moranum es, mard@ fizakapes ev hogepes chi karox mshtapes larvac vichakum linel. Shat baner moracvum en ev vorosh cavot harcer el taqnvum en mer gitakcutyan mut ankyunnerum. Bayc du qez stipum es hishel. Hishoxutun ev ardaramtutun@ mez stipum e chhashtvel ayd ameni het. Nikol ankax ameninchic du ev ayn mardik ovqer anshahaxndir payqarel ev payqarum en xavari dem chen moracvum ev kstanan irenc erazac irakanutun. Es misht @ntercum em qo hodvacner inchpes naev patasxanner@ u inc aveli shat hetaqrqrum e harceri u patasxanneri vorakakan koxm@, es cankanum em kardal u zgal vorakakan ach. Hetaqrqir e imanal te duq bantum inch eq anum ayd uxxutyamb (or. inch grqer es kardum)? Harganqnerov Hayk.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. այս պահին իմ սեղանին մի քանի գրքեր կան. հիմա կարդում եմ Քսենոփոնի «Անաբասիսը»: Աշխատում եմ ժամանակը անիմաստ չվատնել: Հույս ունեմ ձեզ հուսախաբ չանել: Լավագույն մաղթանքներս:
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ
Անձնական, Հոգեւոր, Քաղբանտարկյալներ
Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ քաղաքական «էլիտայի» որոշ ներկայացուցիչներ սկսեցին իրենց եւ իրենց կողմից բացառիկ հարգանքի արժանացած մարդկանց անվանել ռուսական ձեւով. Արտաշես Մամիկոնովի~չ, Ռոբերտ Սեդրակովի~չ, Սերժիկ Ազատովի~չ, Հովիկ Արգամի~չ, Վարդան վոեւէ Մինասի~չ: Այս նոստալգիկ թմրության ֆոնին հեռուստաեթերը սկսեցին հեղեղել ցեխավիկների ժամանակների` մարող էլիտար պուտանկաները, որոնք սիրիալներ չեն նայում, եռպեմն նկառահանվում են, բայց նայելու ժամանակ ճեն ունենում, ոռովհետեւ բոթեմական կյանք են վառում: Կլուբնե~ռ, էլիտառ զռույցնե~ռ, Սեռժիկ Ազա~տովիչին եւ Ալիկ Սեռգե~յիչին կից հանռային էլիտառ խոռհուրդներ: Հետո սրանց հովանու ներքո աճեց պուտանկաների նոր սերունդը, որի կյանքում ԴՌԱՅՎ կա, ԷՔՇԸՆ, ՌԵԼԱՔՍ եւ ՓԱՌԹԻՆԵ~Ր, ՓԱՌԹԻՆԵ~Ր ` սկաուտ-կոմերիտական-կարիերիստ-օլիգարխածին գյադեքի հաշվին: Հետո նա` ով քթերը չէր քաշում, ղազ էր համարվում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա, Հոգեւոր
Մեր թերթի երեկվա համարի առաջին էջում տպագրված լուսանկարը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հեծնել էր սպանված առյուծին, կարծում եմ, կարեւոր ներդրում է հայ գրական բանահյուսության իլյուստրացիայի ասպարեզում: Այդ լուսանկարը ինձ հիշեցրեց «Քաջ Նազար» հեքիաթի այն դրվագը, որտեղ Նազարը ծառի փտած ճյուղի կոտրվելու արդյունքում ընկնում եւ հայտնվում է վագրի գավակին: Շինականները մտածում են, թե Նազարը վագր է հեծնել, եւ լեգենդներ են պատմում նրա քաջության մասին: Հրատարակիչներին խորհուրդ եմ տալիս քննարկել «Քաջ նազարի» հետագա հրատարակություններում Քոչարյանի այդ լուսանկարը օգտագործելու հարցը. կարծում եմ այն հարմար է «վագր հեծնելու» դրվագը պատկերազարդելու համար: Անկասկած, դա կմեծացնի «Քաջ Նազարի» վաճառքի ծավալները եւ որոշակի եկամուտներ կբերի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքին: Ի դեպ, վերջերս հեռուստացույցով ցուցադրում էին տիկին Բելլա Քոչարյանին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, կոռուպցիա, Հոգեւոր, Հումոր
Օրերս «Հայկական ժամանակում» մի հարցազրույց կարդացի, որը հերթական անգամ ակնհայտ դարձրեց, որ կեղծիքն ու փարիսեցիությունը այն աստիճան է թափանցել մեր հանրության խորքերը, որ ամենատարբեր մարդիկ դժվարություններ չեն զգում կեղծելիս, կեղծիք թույլ տալիս: Հարցազրույց տվող անձը հայտնի հաղորդավար է, շոումեն, եւ լուրջ դեմքով իր համար ազատ էսթետի իմիջ է փորձում ստեղծել: Էդ հարցազրույցը, սակայն, այդ իմիջի հերն անիծեց, որովհետեւ ակնհայտ դարձրեց, որ գործ ունենք հայկական շոու բիզնեսի երկար շարքի շարքային մի ներկայացուցչի հետ, որն ամեն խոսքով փորձում է իր համար այնպիսի դիրք ստեղծել, որ հնարավոր լինի հարմար գնով վաճառել շոու բիզնեսի շուկայում: Այդ մարդը, ահա, իր հարցազրույցում ասում է. «Կուզեի, որ մարդիկ ավելի բարի լինեին, ժպտային իրար, ավելի լուրջ թեմաների վերաբերյալ միտինգների հավաքվեին, ոչ թե «Եվրատեսիլի» համար: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, Հոգեւոր
Levon-ի հարցը - Sireli Nikol. Kardaci Sasuni yev Manveli masin hodvacd. Nshem vor masnakcel yev masnakcelu em Arajin Naxagahi yev Hay Azgayin Kongresi koxmic kazmakerpvac bolor hraparakayin mijocarumnerin sksac 2007 tvakanic. Yexel em Ter-Petrosyani vstahvac andz naxagahakan @ntruyan jamanak. Kuzei lsel qo meknabanutyun@ hetevyali veraberyal. 2008-i petrvarin yerb Arajin Naxagah@ mer hraparakum vankarkum er manvel-manvel, ed jamanak el che haytni ein en bolor paster@ manveli masin, voronc masin nshel eir veroshnyal qo hodvacum. Vorqanov er ardaracvac mer anaxart, luysi pes maqur u anbic hraparakum (yernek ed orer@ Nikol) vankarkel noxkanq arajacnox ed kendanu (ir xosqn em krknum ira isk masin) anun@…?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Լեւոն. իմ քաղաքական գործունեության առանցքում դրված է մի գաղափար, որը ես անվանում եմ «Քաղաքացիական Զատիկ»: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Զատիկ, Հոգեւոր

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Haik-ի հարցը - Բարև Նիկոլ ջան։ Նախապես ասեմ, որ չնայած ծանոթ չենք, բայց քո հոդվածները կարդալով հարազատ մարդ ես դարձել։ Հարգելի ավագ եղբայր, քո մտքերը, քո ոճը, քո խոսքը լուսավոր են ու ազդեցիկ։ Շնորհակալություն քեզ ու շնորհակալություն քո ընտանիքին։ Գիտեմ, քո ոգին ամուր է, անսասան, ուստի կասեմ. թող Աստված քեզ հետ լինի։ Հարցս. Ի՞նչ ես կարծում, գործող ռեժիմի ու ուղեղալվացման պայմաններում ինչպե՞ս պետք է մարդկանց մեջ սպանել ստրուկի հոգեբանությունը, որ հասարակ ժողովուրդը վերջապես հասկանա, որ ի՛նքն է երկրի տերը, այլ ոչ թե փողատեր դոդիկ լյովիկները կամ պազիկի շոֆեռներն ու մկները։ Որ մեր պապենական խոսքը. «գեղ կանգնի գերան կկոտրի» հենց էնպես չի ասված:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Հոգեւոր
Արթուրի հարցը - Հարգարժան Նիկոլ, ողջունում եմ Քեզ: Ես վաղուց չեմ գրել ու այս ընթացքում նոր մտորումներ կան իմ մոտ` կապված մեր վաղվա օրվա հետ: Դու երևի ծանոթ ես Հնդկական Ազգային Կոնգրեսի` Հնդկաստանի անկախության համար մղված պայքարին, որը բավական երկար տևեց, և այն մեթոդի մասին, որը կոչվում էր ոչբռնության մեթոդ: Այն ունեցավ շոշոփելի արդյունքներ, բայց ցավոք առանց բռնության գործը գլուխ չեկավ:
Երևի չես ժխտի, որ Շարժումը կրկնում է որոշ բաներ, որոնք օգտագործել են տարիներ առաջ այլ ժողովուրդների կողմից տարբեր ժամանակներում: Մտահոգությունս, ինչպես հասկացար, վերաբերում է ոչբռնության մեթոդի վերջնական հաջողությանը:
Երկրորդ, ինձ թվում է, որ ՀԱԿ-ը ավելի ակտիվ պետք է լինի այլընտրանքային կառավարության գործունեության մեջ և հասնի այն բանին, որ հասարակությունը ՀԱԿ-ը դիտարկի որպես իրական կառավարություն, դրա համար կարծում եմ անհրաժեշտ է ավելի լայն շրջանականեր ընդունել ՀԱԿ-ի աշխատանքների մեջ և ռեգուլյար նիստեր անցկացնել` հասարակությանը թույլ տալով զգալ իր կարևորությունը ընթացող գործընթացների մեջ:
Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, ՀԱԿ, Հոգեւոր, Մահաթմա Գանդի
Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, եւ քանի գլուխ է լույս տեսել: Ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), եւ ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը` ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետեւ այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երեւի կալանավորական սինդրոմ է` երբ ինչ-որ մի խցի, ասել է թե` միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Հոգեւոր, Քաղբանտարկյալներ
Հարց Արմանից - Սիրելի Նիկոլ, հարցս գուցե և տարօրինակ թվա, սակայն կուզենայի, որ առանց քաղաքական ենթատեքստի պատասխանեիր, թե “ի՞նչ հարց կամ հարցեր կտայիր Աստծուն, եթե մի օր դեմ առ դեմ հանդիպեիր Նրան”: Պատասխանիր խնդրեմ, երբ ժամանակ կունենաս:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արման. դեմ առ դեմ Աստծուն հանդիպելով նրան ոչ մի հարց չէի տա, որովհետեւ որեւէ հարց չունեմ նրան: Ընդամենը կխնդրեի ներել մեր մեղքերը, ներել իմ մեղքերը: Ընդամենը կկրկնեի այն բոլոր խնդրանքները, որ արտահայտված են տերունական աղոթքի մեջ: Սիրելի Արման, շնորհավորում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Լավագույն մաղթանքներս:
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Հոգեւոր
Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանով մշակութային եւ մերձմշակութային թեմայով բանավեճ էր. բանավիճում էին գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը եւ ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Այդ բանավեճի մի դրվագ ինձ ցնցեց ուղղակի: Երբ Վահրամ Մարտիրոսյանը բացատրում էր, որ Եղիշե Չարենցն իր ըմբոստ ոգով եւ ազատ մտքով քննադատում էր անգամ ստալինյան բռնապետության ախտերը, եւ ընդգծում էր, որ հենց այսպիսին պետք է լինի իսկական մտավորականը, ՀԳՄ քարտուղարն ընդվզեց եւ ասաց, որ համաձայն չէ այդ ընկալման հետ: Բառացի չեմ կարող վերարտադրել, բայց նրա ասածն այն էր, որ իր համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Չարենցը զգույշ լիներ, մտածեր իր անվտանգության մասին եւ այդ զգուշության շնորհիվ վերապրեր ստալինյան գիլյոտինի տարիները: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Խմբագրական, Հոգեւոր

Լուսանկարը` «ՀԺ»-ի
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ին ունեցած ելույթից հետո ներքաղաքական կյանքում ամենաշատը հնչող հարցերից մեկը հետեւյալն է. ի՞նչ էր նշանակում XVII դարում Թուրքիայում գործունեություն ծավալած հայ հոգեւորական, «իշխանատենչ ու փառամոլ» Եղիազար Այնթապցու օրինակի հիշատակումը այդ ելույթում։
Հիշեցնեմ. Եղիազար Այնթապցին կաթողիկոսական իշխանություն ստանալու մոլուցքով տարված` կաշառքների ու բանսարկությունների միջոցով Օսմանյան իշխանությունների ձեռքից ստանում է թրքահայության կաթողիկոսի կոչում` այսպիսով հայության մի ստվար հատված դուրս բերելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր իշխանության տիրույթից։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՂՀ, ՀԱԿ, Հոգեւոր