Թեման՝ ‘Հայաստանցու մասին’

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒ

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

ՌԴ նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո: Թեկուզ: Սարկոզին-Օբաման-Մեդվեդեւը նորից հայտարարություն են արել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նորից հանձնարարել են նորից ջանքեր գործադրել: Համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նորից մեկնելու են Ստեփանակերտ կամ նորից չեն մեկնելու, եթե եղանակը լինի ոչ թռիչքային: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Օգոստոս 12, 2010

ltp-sd-azswww.nikol.am կայքի այցելու Արթուրը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Հարգելի Նիկոլ, hարցս միգուցե տափակ հնչի, բայց ես ցանկանում եմ հենց քեզանից լսել հնարավորինս օբյեկտիվ եւ ինչու չէ` ` կողմնակալ պատասխան: Քո կարծիքով, երբ կլինի իշխանափոխություն և ինչպես»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Արթուր. իմ վեբկայքի բացումից ի վեր «կոնկրետ, երբ է լինելու իշխանափողությունը» հարցին պատասխանել եմ մի քանի անգամ: Այդ պատասխանները տեղադրված են իմ կայքում եւ, եթե ձեզ դժվար չէ, խնդրում եմ ծանոթացեք այդ գրությունների բովանդակությանը: Իսկ ձեր հարցին ի պատասխան` կխոսեմ ոչ թե այն մասին, որ արդեն խոսել եմ, այլ կփորձեմ հարցին մոտենալ մի ուրիշ տեսանկյունից: Հայաստանյան որոշակի շրջանակներ փորձում են մարդկանց գիտակցության մեջ սերմանել, թե իշխանափոխությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է հարկավոր, կամ` Հայ ազգային կոնգրեսի լիդերներին, ովքեր, իբր, պաշտոնի են ձգտում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԻՍԿ Ո՞Վ Է ՑԱՎԻ ՏԵՐԸ

Հայոց բանակՀայոց բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ողբերգական սարսուռ են առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մեջ, որովհետեւ ամեն տուն, ընտանիք զինվոր ունի բանակում, կամ ունենալու է շուտով: Կասկած չունեմ` Չայլուի, Մարտունու, Չինարիի իրադարձությունները դեռ կքննարկվեն մամուլում, եւ տեղի ունեցածը բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա: Մեզնից շատերը վարկած առաջ կքաշեն տեղի ունեցածի խորքային պատճառների մասին: Ինքս սակայն ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի փաստի կամ ավելի ճիշտ` երեւույթի վրա, որն առավել թանձրացնում է տեղի ունեցած մարդկային ողբերգությունը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԱՅԻԿԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Նիկոլ Փաշինյան. Մատենադարան. 2007 թ.Arayik Babayan-ի հարցը - Hargeli Nikol Pashinyan inchqan enq dimanalu ays tsanr lutsin. xndrum em motavor jamket aseq….

Հարությունի հարցը - Նիկոլ, ինձ շատ հետաքրքիր է` ի վերջո ե՞րբ կոնգրեսը կհաղթի:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արայիկ, սիրելի Հարություն. Ձեր հարցերը ինձ հիշեցրեցին Յոզեֆ Շվեյկին, որն իր ծանոթներից մեկի հետ պայմանավորվեց հանդիպել «Թասի մոտ» պանդոկում` պատերազմից հետո, ժամը երեքին: Չեմ ուզում ինքս ինձ դնել Շվեյկի վիճակում, եկեք ինքներս մեզ Շվեյկի վիճակում չդնենք: Նախորդ պատասխաններից մեկում ասել էի, որ հաղթանակը ժամանակահատված չէ, այլ կամք, հետեւողականություն: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՍԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 11, 2010

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007

Սոսի հարցը - Հարգարժան Նիկոլ ցավով ուզում եմ նշել որ իմ ծանոթների բավականին մեծ մասը մեծ եռանդով փախչում է Հայաստանից պատճառաբանելով երկրում առկա իրավական, սոցիալ տնտեսական, անարդարությունները: Մարդկանց բավականին մեծ մասի մոտ կարծիք կա, որ մարդը այս երկրում ապագա ունենալ չի կարող, որ անարդարությունների դեմ պայքարն անիմաստ է, որ իշխանափոխությամբ կկատարվի անձերի այլ ոչ իրավիճակային փոփոխություն: Չե՞ք կածում արդյոք, որ պետք է կազմել իրավաբանների և քաղաքական ազդեցիկ գործիչների փոքրիկ խմբեր որոնք կշրջեն ՀՀ ամբողջ տարածքով չանտեսելով նույնիսկ ամենափոքր գյուղերը, ու կբացատրեն մարդկանց պահի լրջությունը, իրենց իրավունքն ու պարտականությունը մասնակցել պետության քաղաքական և տնտեսական զարգացումներին: Բացատրեն որ ամեն ոք ուժ է եւ պետք է այս երկրին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սոս. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ…

Մայիս 28, 2010

Հայաստանի Հանրապետության գերբը1918 թվականի մայիսի 28-ին, շուրջ 700-ամյա ընդմիջումից հետո, երկիր մոլորակի վրա կրկին Հայաստան անունով պետություն հիմնադրվեց: Հիմա, երբ հետադարձ հայացքով քննում ես այդ իրադարձությունը, դա, իսկապես, անհավանական հրաշք է թվում: Ինչպե՞ս, այդ ինչպես 700 տարվա քայքայում ու քաոս, կոտորածներ ու ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պետություն հռչակելու, եւ այդ իրավունքը պաշտպանելու ուժ գտավ իր մեջ: Ի՞նչն էր այդ ուժի աղբյուրը, որտեղից էր այն բխում: Պատմական եւ պատմագիտական բացատրությունները ինձ բավարար չեն թվում, Առաջին Հանրապետությունը իմ մտապատկերում վաղուց ամեն ինչ կորցրած ժողովրդին տրված հրաշափառ հնարավորություն է, աստվածային շնորհ: Մենք բոլորս Առաջին հանրապետության, նրա հիմնադիր հայրերի, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի զինվորների զավակներն ենք: Եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, Հայաստանը ԽՍՀՄ կազմում միութենական հանրապետության կարգավիճակ չէր ունենա, եւ ուրեմն 91-ին մենք չէինք ունենա անկախության վերանվաճման այդպիսի հնարավորություն, եւ լավագույն դեպքում կլինեինք չճանաչված հանրապետության կարգավիճակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 26, 2010

Նիկոլ Փաշինյան. եկեղեցու դիմացLilit-ի հարցը - Hargeli Nikol, chek karcum vor mardik voronk masnakcum en mitingi irenc iravunkneri ev ardarutyan hamar karox en hiastapvel paykareluc? ays taptpukner@ karavarelov erkir@ miayn zbaxvac en talanelu erkir@ ev zhoxovrdin: nrank henc aynpes chen herana irenc atorneric, mardik arden hoknel en boloric ev chen havatum vochmekin, vor menk kaprenk normal ekrum: 1991 tvakanic minch aysor artagaxt@ sarunakvume, chavok mardik lkum en erkir@ zzvac anardarutyunic vor@ tirume erkrum: Dzer karcikov erb kga ayn or@ vor menk aprenk iskapes azat erkrum? shnorakalutyun.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլիթ. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

Ի ՎԵՐՋՈ ԵՐԲ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ

Մայիս 21, 2010

a1plus-tv-logo1Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը ոչ թե հեռուստաընկերություն են բառիս հասկանալի իմաստով, այլ ընդամենը հաճախականություն զբաղեցնելու իշխանական հանձնարարական են կատարում: Այսօրինակ հանձնարարականներ քոչարյանասերժական վարչակազմը սկսեց իջեցնել «Ա1+»-ը փակելուց հետո: Երբ Հրանտ Թոխատյանի ղեկավարած «Շարմի» միջոցով «Ա1+»-ը փակեցին, վերջինիս կոլեկտիվը, բնականաբար, մասնակցելու էր մնացած հաճախականությունների համար մրցույթներին: Ու որպեսզի բոլոր այդ մրցույթներում «Ա1+»-ը «պարտվի»` ձեւավորվեցին նոր ընկերություններ, որոնք մի ուրիշ ձեւի ձգտում էին իրենց լուման ներդնել հայրենի հեռուստաեթերի զարգացման գործում: Նման տրյուկների գործադրմամբ իշխանությունները զբաղեցրեցին 22 հեռուստահաճախականություն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԵՐԿՈՒ ԵՎՐՈԴԻՏԱՐԿՈՒՄ

Մայիս 15, 2010

movlut-chavushogluԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԻՎ 1 - Հայաստանյան դիվանագիտությունը հերթական անգամ ցուցադրեց իր հաշմանդամությունը` այս անգամ խորհրդարանական մակարդակում: Ընդհանուր հարայհրոցի մեջ տպավորություն ձեւավորվեց, թե Հայաստանը ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը դեմ է այն պատճառով, որ հիմա այս հարցի շուրջ գերակտիվություն ցուցադրող ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ազգությամբ թուրք է: Իսկ ի՞նչ է, եթե Չավուշօղլուն ճապոնացի լիներ այդ ենթահանձնաժողովի նկատմամաբ Հայաստանի վերաբերմունքը փոխվելո՞ւ էր: Ոչ, բնականաբար, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս ԼՂ հարցով ցանկացած քննարկում չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար: Այս հստակ քաղաքական դիրքորոշումն է, որ մթագնվեց Չավուշօղլուի այցի ընթացքում, եւ Հայաստանի մոտեցումը բոլորովին ուրիշ լույսի ներքո երեւաց: Իսկ նման խայտառակ իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ինքնահաստատման խնդիր ունեցող եւ ասելիք չունեցող ամեն ոք միջազգային որեւէ ատյանում հայտնվելուն պես իրեն Սողոմոն Թեհլերյանի ախպոր ընկերոջ տեղն է դնում, ու սկսում է «Հայլուրի» եւ գյուղական ինծիլիգենցիայի համար նախատեսված «ազգային-ազատագրական» ճառեր երգել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՐՑԻՆ

բռունցքներՍամվելի հարցը - Paron Pashinyan es dez grum Fransiayi Lyon qaxaqic, es misht hetevum em @ndimutyan bolor qaylerin ev hima cankanum em imanal ardyoq hnaravor e vor erbevice mer hay azg@ kprcni et xarabaxcineric? es otarutyan mej em bayc shat karotum em im HAYASTAN@ u mot jamanakners veradarnum em Hayreniq, bayc uzum em inchvor kerp ognem vorpeszi azatvenq xarabaxcineric. Shnorakalutyun

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սամվել. մեր խնդիրը ոչ թե ղարաբաղցիներից, ապարանցիներից, աբովյանցիներից կամ իջեւանցիներից ազատվելն է, այլ ապօրինությունից ազատվելը: Ձեզ թվում է` արտաշատցի Հովիկ Աբրահամյանը ավելի վա՞տ կկատարի ղարաբաղցի Սերժ Սարգսյանի «պարտականությունները». չնայած Սերժ Սարգսյանի ծնողներն էլ ծագումով ոչ թե ղարաբաղցի են, այլ գորիսեցի, Գորիսի շրջանի Տեղ գյուղից: Հիմա ուզում եմ մտաբերել, թե ավազակապետության վերնախավում ո՞վ է մնացել ղարաբաղցի: Այդպիսիներին մտաբերելու համար պետք է մի լավ լարել հիշողությունը. մի հոգնած Ռադիկ Մարտիրոսյան է մնացել` Գիտությունների հոգնած ակադեմիայում, մի Աշոտ Գիզիրյան` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LEVON-Ի ՀԱՐՑԻՆ

LEVON-ի հարցը - Sireli NIKOL BARILUYS. Aysor stacvec karces mitks poxancem kez… bazmativ namakner ynem kez grac. Sakayn drank aydpesel mnacelen txti vra. CHyxarkels yner pachar ko nkatmamb ynecac harganks ev nrbankatytyuns tyul cher talis… shabatva bolor orernel ko hetenk ko hodvacneri ko verlytyutyneri….hiacac amenangam shtapymem ko grvacner@ kisvel im shrjapati mardkanc het… kneres bayc yzymem asem mer shrjanaknerym ko masin vor harcen talis hars@ hnchyme ayspes (MER ATOMAYIN BOMBIC INCH KA?) ayspes asymen amenamec hargankov lcvac ko nkatmamb… mi xoskov tarber drakan vogevorvac drsevorymnerov kez ko xoskin spasyme hayastani azat kaxakaciner@… esor kano vor arajin angamnem kez grym vochmi harc chem yzym kez tal. Kam karcik artahaytel…. yzymem noric asel BARI LUYS… ASTCO ACHK@ ANPAKAS LINI KO VRAYIC. Sranic heto hachax kgrem…. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VANIK-Ի ՀԱՐՑԻՆ

Vanik-ի հարցը - Bari voxjuynners, harge’li Nikol. Harcs arn4vum e nran, vor verjin jamanakners te’ @nnddimadir qaxaqakan shrjanaknerum, te’ @nddimadir shat kardacvox mamulum, te’ andzamb dzer koxmic sksvel e Hayastani vo4@ntir varjin 2 inqnahr4ak “naxagahneri” haytararutynneri, aycelutynneri lrjaguyn verlucutyun@, maknabanum@` dranic bxox bolor hetevanqnerov. Karcum em, nranq ev nranc haytararutyunner@ heru en qaxqakan-petakan bovandakutyunic u makardakic, bacardzak himnazurk en, hajax naev hakamardkayin u hakaestetik, isk nranc nkarner@ terterum uxxaki evs mek angam noxkanq en arajacnum. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՏՅՈՄԻ ՀԱՐՑԻՆ

քվեարկությունԱրտյոմի հարցը - Պարոն Փաշինյան, դուք կարծո՞ւմ եք, որ կգա մի օր, որ մեր իշխանությունն ու ընդդիմությունը մի բռունցք կդառնան, ու մենք սովորականից ավելի արագ կգնանք դեպի ապագա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, Ձեր հարցին պատասխանելուց առաջ ուզում եմ սահմանել, թե ինչ եմ հասկանում «իշխանություն» եւ «ընդդիմություն» ասելով: Իշխանությունն այն է, որ ազատ, արդար, օրինական ընտրություններում` ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում ստացել է ընտրողների վստահության քվեն եւ ձեւավորել քաղաքական մեծամասնություն: Ընդդիմությունն այն է, որ ազատ, արդար, օրինական ընտրություններում ստացել է ընտրողների ավելի պակաս թվով ձայներ, եւ քաղաքական մեծամասնության մաս չէ: Հայաստանում այսօր, այս իմաստով, չկա իշխանություն, եւ ուրեմն` չկա նաեւ ընդդիմություն: Հայաստանում կա ուժի, ապօրինության, մարդասպանների բանդաների միջոցով իշխանության լծակները զավթած հանցախումբ, եւ կա Սահմանադրական կարգի վերականգման համար պայքարող Համաժողովրդական շարժում, քաղաքացիական-քաղաքական շարժում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԿՈՒ ԲԱԺԻՆ ԽՈՐՈՎԱԾ. ՆԵՏԵՑ ՁՈՐԸ

սողանքԵրեւան-Իջեւան ավտոճանապարհի 117-րդ կիլոմետրում տեղի ունեցածը խորհելու հարուստ նյութ է տալիս երկրի վիճակի մասին: Խնդիրը միայն այն չէ, թե մի մայրուղի է անորոշ ժամանակով սողանքի ճարակ դարձել, թեկուզ ստրատեգիական նշանակության մայրուղի, խնդիրն այն է, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել: Հովք գյուղի մոտակայքում գտնվող սողանքը գոյություն ունի արդեն ավելի քան երեսուն տարի, բայց այս երեսուն տարիների ընթացքում ոչ մի անգամ նման բան չի եղել, որ ստրատեգիական նշանակության ճանապարհը, որը երկրի հյուսիսարեւելյան սահմանագլուխը կապում է մայրաքաղաքի հետ, ոչ եւս լինի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՌԵԺԻՍՈ~ՐԱ ՎԻԴԻՏ, ԻՇՏՈՅԱ~ՆԱ ՎԻԴԻՏ…

«Միմինո»Համաշխարհային մասշտաբի մշակույթի գործիչների այցերը Հայաստան վերջին շրջանում հազվադեպ երեւույթ համարել չի կարելի: Այնպիսի մեծությունների համերգները, ինչպիսիք են Էմիր Կուտուրիցան, Ալ Ջերոն, Սթենլի Ջորդանը, Յան Գիլանը հիշարժան իրադարձություն են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի ցանկացած երկրում: Այս անձանց, համաշխարհային մշակույթի զարգացման գործում նրանց ունեցած ներդրման, ինչպես նաեւ հայաստանցի երկրպագուների համար նրանց այցելությունների նշանակության մասին խոսելը կարծում եմ ավելորդ է. դրանք իրադարձություններ են, որոնց մշակութային նշանակությունը դժվար է գերագնահատել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,