www.nikol.am կայքի այցելու Հովհաննեսը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Բարեւ, հարգելի Նիկոլ: Ցավով ընդունեցի Հայոց բանակում տեղի ունեցած երկու ողբերգությունները: Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, թե ինչպես կարելի է վերացնել սպանությունների երեւույթը մեր բանակում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է բարեփոխվի մեր բանակը: Եվս մեկ հարց` բանակի թեմայով: Արդյո՞ք ճիշտ կլինի բանակը դարձնել պրոֆեսիոնալ` այն դեպքում, որ մենք գտվում ենք կիսապատերազմական վիճակում»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Հովհաննես. կարծում եմ` հատկապես կիսապատերազմական վիճակը մեզ պետք է ստիպեր լրջորեն մտածել Հայոց բանակը պրոֆեսիոնալ դարձնելու մասին: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, կոռուպցիա, օրենսդրական
Ավազակապետական բարքեր նկարագրելիս, երկրում հաստատված վիճակի մասին խոսելիս, մենք հաճախ կենտրոնանում ենք իշխանության առաջին դեմքերի ունեցած դերակատարման վրա’ գնահատելով այն ներդրումը, որ նրանք ունեցել են Հայաստանի սահմանադրական կարգը խարխլելու գործում: Կարծում եմ, սակայն, ժամանակ առ ժամանակ պետք է անդրադարձ կատարել միջին օղակի դեմքերին, ովքեր անամոթաբար եւ շարունակաբար կատարում են փոփոխվող վերադասի բացահայտ ապօրինի հրահանգները, գիտակցում են իրենց գործողությունների ապօրինի լինելը, ապօրինություններն անում են բացահայտ, բայց դրա արդյունքում իրենց ամենեւին վատ չեն զգում: Այսպես ահա, Երեւանի կենտրոնի մայթերով քայլելիս հաճախ կարելի է տեսնել ազգի երախտավորի արտաքինով, ասես բիգուդի դրած բեղերով մի անձնավորության, որը քայլում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես Երեւանի բնակիչներն իրեն պարտական են մանր-մունր եւ խոշոր բազմաթիվ հարցերում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007
Սոսի հարցը - Հարգարժան Նիկոլ ցավով ուզում եմ նշել որ իմ ծանոթների բավականին մեծ մասը մեծ եռանդով փախչում է Հայաստանից պատճառաբանելով երկրում առկա իրավական, սոցիալ տնտեսական, անարդարությունները: Մարդկանց բավականին մեծ մասի մոտ կարծիք կա, որ մարդը այս երկրում ապագա ունենալ չի կարող, որ անարդարությունների դեմ պայքարն անիմաստ է, որ իշխանափոխությամբ կկատարվի անձերի այլ ոչ իրավիճակային փոփոխություն: Չե՞ք կածում արդյոք, որ պետք է կազմել իրավաբանների և քաղաքական ազդեցիկ գործիչների փոքրիկ խմբեր որոնք կշրջեն ՀՀ ամբողջ տարածքով չանտեսելով նույնիսկ ամենափոքր գյուղերը, ու կբացատրեն մարդկանց պահի լրջությունը, իրենց իրավունքն ու պարտականությունը մասնակցել պետության քաղաքական և տնտեսական զարգացումներին: Բացատրեն որ ամեն ոք ուժ է եւ պետք է այս երկրին:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սոս. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Լեւոն Տեր-Պետրոսյան, կոռուպցիա, ՀԱԿ, Հայաստանցու մասին, Հեղափոխություն
Ինքս չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի դպրոցականներին միասնական նմուշի հագուստ պարտադրելու գաղափարը, բայց եւ չեմ բացառում, որ ինչ-որ մեկն այս հարցում մի այնպիսի փաստարկ ունի, որը համոզիչ կլինի եւ հիմնավորված: Իսկ ընթացիկ շրջանում հնչող փաստարկները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ մերկապարանոց են ու անհասկանալի: Միասնական նմուշի դպրոցական հագուստի ջատագով տնօրենները պնդում են, թե այդպիսով փորձում են մեղմել սոցիալական անհավասարության դրսեւորումները դպրոցում: Այսինքն` եթե բոլոր աշակերտները նույն հագուստից հագնեն, չի երեւա` նրանցից ով է հարուստի երեխա, ով` աղքատի: Բայց եկեք մի պահ մտածենք. հիմա, երբ միասնական նմուշի հագուստ չկա, ինչպե՞ս է աշակերտի հագած շորը մատնում նրա սոցիալական վիճակը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Խմբագրական, կոռուպցիա, կրթություն
Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ քաղաքական «էլիտայի» որոշ ներկայացուցիչներ սկսեցին իրենց եւ իրենց կողմից բացառիկ հարգանքի արժանացած մարդկանց անվանել ռուսական ձեւով. Արտաշես Մամիկոնովի~չ, Ռոբերտ Սեդրակովի~չ, Սերժիկ Ազատովի~չ, Հովիկ Արգամի~չ, Վարդան վոեւէ Մինասի~չ: Այս նոստալգիկ թմրության ֆոնին հեռուստաեթերը սկսեցին հեղեղել ցեխավիկների ժամանակների` մարող էլիտար պուտանկաները, որոնք սիրիալներ չեն նայում, եռպեմն նկառահանվում են, բայց նայելու ժամանակ ճեն ունենում, ոռովհետեւ բոթեմական կյանք են վառում: Կլուբնե~ռ, էլիտառ զռույցնե~ռ, Սեռժիկ Ազա~տովիչին եւ Ալիկ Սեռգե~յիչին կից հանռային էլիտառ խոռհուրդներ: Հետո սրանց հովանու ներքո աճեց պուտանկաների նոր սերունդը, որի կյանքում ԴՌԱՅՎ կա, ԷՔՇԸՆ, ՌԵԼԱՔՍ եւ ՓԱՌԹԻՆԵ~Ր, ՓԱՌԹԻՆԵ~Ր ` սկաուտ-կոմերիտական-կարիերիստ-օլիգարխածին գյադեքի հաշվին: Հետո նա` ով քթերը չէր քաշում, ղազ էր համարվում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա, Հոգեւոր
Մեր թերթի երեկվա համարի առաջին էջում տպագրված լուսանկարը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հեծնել էր սպանված առյուծին, կարծում եմ, կարեւոր ներդրում է հայ գրական բանահյուսության իլյուստրացիայի ասպարեզում: Այդ լուսանկարը ինձ հիշեցրեց «Քաջ Նազար» հեքիաթի այն դրվագը, որտեղ Նազարը ծառի փտած ճյուղի կոտրվելու արդյունքում ընկնում եւ հայտնվում է վագրի գավակին: Շինականները մտածում են, թե Նազարը վագր է հեծնել, եւ լեգենդներ են պատմում նրա քաջության մասին: Հրատարակիչներին խորհուրդ եմ տալիս քննարկել «Քաջ նազարի» հետագա հրատարակություններում Քոչարյանի այդ լուսանկարը օգտագործելու հարցը. կարծում եմ այն հարմար է «վագր հեծնելու» դրվագը պատկերազարդելու համար: Անկասկած, դա կմեծացնի «Քաջ Նազարի» վաճառքի ծավալները եւ որոշակի եկամուտներ կբերի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքին: Ի դեպ, վերջերս հեռուստացույցով ցուցադրում էին տիկին Բելլա Քոչարյանին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, կոռուպցիա, Հոգեւոր, Հումոր
«Գոյություն ունի ստի երեք տեսակ. սուտ, լկտի սուտ եւ վիճակագրություն»,- Մարկ Տվենի այս խոսքերն են թերեւս դրված Հայաստանի կառավարության վիճակագրական քաղաքականության հիմքում: Ընդ որում, տվյալ դեպքում ստում են ոչ թե թվերը, այլ կառավարությունը` նպատակ ունենալով թվերի կամայական կիրառմամբ բթացնել հանրային գիտակցությունը: Կառավարությունը ավետում է, որ 2010 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում 3.1 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա, Տնտեսական
Ճոխության հարկի սահմանումը Հայաստանի Հանրապետությունում վաղուց է հասունացել: Այս հարկատեսակը, ի դեպ, ոչ միայն բյուջետային մուտքերը համալրելու, սոցիալական արդարության ձգտելու, այլեւ հանրային կյանքի մթնոլորտը լիցքաթափելու նշանակություն պետք է ունենա: Ի վերջո` քիչ չի օլիգարխներն ու այսօրինակ զանազան դեմքերը նույն սանդղակով են հարկվում սովորական կրպակավարի հետ, վերջինս, ի տարբերություն օլիգարխների, հարկերից ու հարկայինից խուսափելու որեւէ տարբերակ չունի: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա, Տնտեսական
Կռահում եմ, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության պետ Սեյրան Շահսուվարյանին հարցնես, թե իր համար ինչ սրբություն գոյություն ունի, նա կպատասխանի միանշանակ եւ աներկբա` ՀՀ պաշտպանության նախարարը: Ընդ որում, էական չէ, թե կոնկրետ դեպքում ով է այդ կարգավիճակի տիրակալը. «Պոլի փետին» էլ նշանակեն պաշտպանության նախարար, նա, թերեւս, սրբություն կդառնա Շահսուվարյանի համար: Նման եզրակացության եկա մեր թերթի «Բողոքի գիրք» խորագրում տպագրված մի նամակի ՊՆախարարության պատասխանին ծանոթանալիս: Կարդալուց հետո քիչ էր մնում արտասվեի ՊՆախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ սրտումս ծագած կարեկցանքից:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա