Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2.5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում: Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին: Երբեք եւ որեւէ տեղ հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտումներ չեն լինում, միշտ էլ մնում են գործեր, որոնք չեն բացահայտվում: Բայց երբ գործ ունենք 100 տոկոսանոց չբացահայտման հետ, ուրեմն առկա է շահագրգռություն եւ հանցավոր անգործություն: Հենց այսպիսին է Մարտի 1-ի գործը. 10 զոհ եւ մահվան հանգամանքների 0 բացահայտում: Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
Սերժ Սարգսյանի շրջապատը որպես հեղափոխական նորույթ էր փորձում ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես նոր մոտեցում եւ ճեղքում հայ դիվանագիտության պատմության մեջ: Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նույնությամբ կրկնել է այն ցիկլը, որ մեր պատմության մեջ գրանցվել է արդեն: Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական մերձեցման փորձն էր 20-րդ դարասկզբին, երբ ավանդական կուսակցությունները` դաշնակների գլխավորությամբ, խիստ ոգեւորված երիտթուրքերի իշխանության գալով, ինքնամոռաց աճապարեցին նրանց հետ եղբայրանալ: Այս պատմության հետեւանքը եղավ այն, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց եւ անմնացորդ տրվեց ռուսի քմահաճույքին: Թե ինչ հետեւանքներ կունենա ֆուտբոլային դիվանագիտությունը, դեռ կերեւա առաջիկայում, բայց դարասկզբյան ցիկլի ընդհանրական բնորոշիչները արդեն կրկնվել են. ինքնամոռաց ոգեւորություն հայ-թուրքական սահմանի իբր սպասվող բացման կապակցությամբ, սրան հետեւած` դառը հիասթափություն եւ խուճապահար խոնարհում ռուսական կայսրության առաջ: Պատմությունը հուշում է, որ սրանով պրոցեսը չի սահմանափակվելու, եւ լինելու են նորանոր հետեւանքներ, եթե, իհարկե, հայ ժողովուրդը իրեն դուրս չդնի իր պատմության ողբերգական ցիկլից: Իսկ որ այս ցիկլը մեզ համար գենետիկ հատկանիշ է դարձել, կարելի է նույնիսկ ապացուցել: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ
Ինչպիսին կլինի Հայաստանը 2010թ. հոկտեմբերի 5-ին, եթե ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010թ. հոկտեմբերի 4-ին քվեարկությամբ ընդունի «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը: Հոկտեմբերի 5-ին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին էր հոկտեմբերի 4-ին ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունից առաջ: Էլիտար պատուհաններից կերեւա Արարատը` յուր բիբլիական հանդարտությամբ, բոլոր սաունաներն ու խաշանոցները կաշխատեն սովորական ռեժիմով, նույնիսկ արեւը նախկինի պես կծագի Արեւելքում եւ մեծ հավանականությամբ մայր կմտնի Արեւմուտքում: Այս է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչները ստոիկյան հանդարտություն են ցուցաբերում առաջիկայում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունենալիք գործընթացներին ընդառաջ: Նրանք պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Եվրոպա, ԼՂՀ, Խմբագրական
Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Եվրոպա, ԼՂՀ, Խմբագրական
Հարցերի հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը դառնալո՞ւ է մի երկիր, որն ապրելու ամենանախընտրելի միջավայրն է սեփական քաղաքացիների համար, որտեղ մարդիկ ծնված լինելով` շարունակում են ապրել, ուսում ստանալ, գործունեություն ծավալել եւ ձեռք բերել բարեկեցություն: Այսօր Հայաստանը ոչ միայն այդպիսին չէ իրականում, այլեւ նրա այդպիսին դառնալը որպես նպատակ ձեւակերպված չէ հանրային գիտակցության մեջ: ՀՀ քաղաքացիների կացության վայրի իդեալը, այսինքն` այն միջավայրը, որտեղ իրենք երազում են ապրել, կամ անցյալում է թաքնված, կամ Հայաստանի սահմաններից դուրս:
«Գելափ»-ի հայտնի հարցումների համաձայն` Հայաստանից մշտական բնակության նպատակով արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողների թիվը 39 տոկոս է, եւ սա ամենամեծ ցուցանիշն է ԱՊՀ տարածքում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Խմբագրական, Տնտեսական
Հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը հօդս ցնդեցրեց 2020 թվականից հետո օտարերկրյա ռազմական ներկայությունից զերծ տարածաշրջան ունենալու թեկուզ տեսական հնարավորությունը: ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրի ժամկետը հենց 2020-ին էր սպառվում, ու եթե օտարերկրյա ռազմական ներկայություն ապահովելը Հարավկովկասյան երկրների օրակարգի առաջնային հարցերից չլիներ, դա մի յուրահատուկ ուղերձ կդառնար առ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտադիր են կենտրոնանալ առկա հակասություններն ու հակամարտությունները կարգավորելու վրա: Բայց վիճակը նետված է, 49-ամյա պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացված մինչեւ 2044 թվականը, եւ այս փաստը մեր հարեւանների կողմից ընկալվում է որպես հակամարտությունների եւ հակասությունների ռեժիմը երկարաձգելուն ուղղված հեռահար քայլ: Տեղի ունեցածի իր այս ընկալումը Ադրբեջանը կփորձի հերքել կամ հաստատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, ԼՂՀ, Խմբագրական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չհերքելով Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու` Ռուսաստանի մտադրությունը, փորձել է հանգստացնել հայ հանրությանը, ասելով, որ դրանք պաշտպանական նշանակություն ունեն եւ նախատեսված են միայն տվյալ տարածքը հրթիռային հարվածներից պաշտպանելու համար. «(…) եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում C-300 զենիթահրթիռային համակարգերը. դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա և վերջ»,-ասել է նա նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Լավրովը այսպիսով փորձում է համոզել, որ Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելը չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որովհետեւ վաճառվող զինատեսակը հարձակողական նշանակություն չունի: Նման բացատրությունը, սակայն, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Խմբագրական

Հեղինակ` Արզօ
ՌԴ նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո: Թեկուզ: Սարկոզին-Օբաման-Մեդվեդեւը նորից հայտարարություն են արել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նորից հանձնարարել են նորից ջանքեր գործադրել: Համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նորից մեկնելու են Ստեփանակերտ կամ նորից չեն մեկնելու, եթե եղանակը լինի ոչ թռիչքային: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Խմբագրական, Հայաստանցու մասին, Հումոր

Հեղինակ` Արզօ
Գոյություն ունի քաղաքական գործունեության պիկ` գագաթ հասկացություն: Այսպես բնորոշվում է ամենաբարձր կետը, որին գործունեության ընթացքում հասնում է քաղաքական գործիչը: Մեկի համար պիկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակն է, մյուսի համար` երկրի նախագահ դառնալը, երրորդի համար` նախարարի կամ պատգամավորի կարգավիճակը, չորրորդի համար էլ` Հայ ազգային կոնգրեսից դուրս գալը: Պիկի առանձնահատկությունն այն է, որ այլեւս չի գերազանցվում, այսինքն այդ կետին հասած քաղաքական գործչի կարիերան սկսում է անկում ապրել եւ ավելի բարձր ցուցանիշներ այլեւս երբեք չի արձանագրում: Այս պրոցեսի հաշվարկման կոնկրետ բանաձեւեր չկան, եւ քաղաքական գործունեության պիկը խիստ անհատական ցուցանիշ է: Վահան Շիրխանյանն, օրինակ, չնայած նախկինում նախարար է եղել, համակարգող նախարար, քաղաքական գործունեության պիկին հասավ երկուշաբթի օրը, վաղ առավոտյան: Այդ պահին նրա քաղաքական գործունեությունը լրումին հասավ, եւ նա կատարեց քաղաքական առաքելությունը` հայտարարեց Հայ ազգային կոգրեսից դուրս գալու մասին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Խմբագրական, ՀԱԿ
Հայ հանրությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց: Զորակոչային տարիքի զավակներ կամ բանակում ծառայող զինվոր ունեցող ծնողները զանգահարում են իրար եւ շնորհավորում: Կարճ ասած, խնդալի տոն է Հայաստանում, քանի որ Սուրեն Սուրենյանցը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ հավաստիացել, որ վերջինս ցավում է բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ եւ ամեն ինչ անելու է, որ լավ լինի: Սուրենյանցը հավատացել է նախարարին, քանի որ, ինչպես ինքն է ասում, Օհանյանը հստակ կամք ցուցաբերեց: Հանրությանը ահա միայն էս մոմենտը այնքան էլ պարզ չէ, եւ դեռ պետք է հասկանալ, թե հատկապես ինչպես է Պնախարարը ցուցաբերել այդ կամքը Սուրենյանցի հետ հանդիպման ընթացքում: Իսկ Օհանյան-Սուրենյանց գագաթաժողովի լեյտմոտիվը հասկանալի է. իշխանությանը մի ընդդիմադիր է պետք եղել, որ կոտրի Չայլու, Չինարի, Մարտունի եռադեպի նկատմամբ ձեւավորված սուպերբացասական եւ այդ բացասականության մեջ միասնական հանրային կարծիքը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
«Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» դասական խոսքը ժամանակ առ ժամանակ նյութական արտահայտություն է ստանում Հայաստանում: Բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ հանրային բուռն քննարկումներն ըստ այդմ նոր կորով են հաղորդել պրոֆեսիոնալ հայրենասերներին: Նրանք սկսել են աղաղակել, որ Չայլուի, Չինարիի, Մարտունիի միջադեպերի կապակցությամբ բանակը քննադատողները ազգային դավաճանություն են գործում: Այսօրինակ պնդումների հեղինակների տրամաբանությամբ փաստորեն դավաճանություն չգործելու միակ տարբերակը լռելն ու համակերպվելն է մնում այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք ոչ կանոնակարգային հարաբերություններն են բանակում, ինքնասպոնթյուն որակվող սպանությունները, հայ զինվորի որդնած դիակների «առաքումը» ծնողներին: Պրոֆեսիոնալ հայրենասերների ձայնը տաք տեղից է դուրս գալիս. նրանց բալեքին չեն խոշտանգում, ջարդուփշուր չեն անում, կյանքից չեն զրկում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, Խմբագրական, Սահմանադրություն
Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմնի` ԽՄԿԿ համագումարի լրակազմը, այսինքն` պատվիրակներին, հավաքում էին կթվորուհիներից, ճակնդեղագործներից, խառատներից, քարտաշներից: Վերջիններս համագումարներում ձեռք բարձրացնողի ու ծափ տվողի դերակատարում ունեին եւ հիմնականում չէին էլ հասկանում, թե ինչի օգտին էին քվեարկում եւ ինչի համար էին ծափ տալիս: Նման համագումարներ ուղղորդելու համար երեք-չորս գրագետ պատվիրակները, որ կարող էին ներքեւից, այսինքն` ոչ նախագահությունից խոսել, բավարար էին: Այսպիսով, կթվորուհի-ճակնդեղագործները ապահովում էին Խորհրդային Միության կայունությունը եւ հանդիսանում Կոմունիստական կուսակցության անխոս հենարանը, որը միշտ եւ ամեն ինչում համաձայն էր հարազատ կուսակցության հետ: Երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գիտակները պնդում էին, թե վերականգնվում են խորհրդային կառավարման վատագույն ավանդույթները, շատերը դա չափազանցություն էին համարում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Ավազակապետություն, Խմբագրական
Հայոց բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ողբերգական սարսուռ են առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մեջ, որովհետեւ ամեն տուն, ընտանիք զինվոր ունի բանակում, կամ ունենալու է շուտով: Կասկած չունեմ` Չայլուի, Մարտունու, Չինարիի իրադարձությունները դեռ կքննարկվեն մամուլում, եւ տեղի ունեցածը բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա: Մեզնից շատերը վարկած առաջ կքաշեն տեղի ունեցածի խորքային պատճառների մասին: Ինքս սակայն ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի փաստի կամ ավելի ճիշտ` երեւույթի վրա, որն առավել թանձրացնում է տեղի ունեցած մարդկային ողբերգությունը:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Հայաստանցու մասին, Հոգեւոր, սպանություն
Հայկի հարցը - Բարեւ, հարգելի Նիկոլ: Կարծում եմ քաջառողջ ես եւ աննկուն: Հարցս կլինի կարճ եւ շատ հստակ: Ինչպես կվարվես, եթե հանգամանքների բերումով կամ պարզապես մրցակցության մեջ մտնելով` մեկ այլ քաղաքական ուժ ստանձնի առաջին տեղը, ուզում եմ հարցնել, թե դու ինչքանով ես կապված ՀԱԿ-ի հետ եւ որ դեպքում կլքես այդ ուժը: Կանխավ շնորհակալ եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Հայ ազգային կոնգրեսը ինձ համար 2008 թվականի փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում արձանագրված զարթոնքի, Մարտի 1-ի քաղաքացիական խիզախումի եւ 10 զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ասել է թե` Կոնգրեսը ձեւավորվել է Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքն իրագործելու, անմեղ զոհերի հիշատակին արժանի հայրենիք կերտելու համար: Եվ Ձեր հարցը, թե որքանով եմ ես պատրաստ լքել Կոնգրեսը, նույնն է, թե հարցնեիք` որքանո՞վ եք պատրաստ հրաժարվել այն իդեալներից, որոնց համար մենք բոլորս պայքարում էինք 2008թ. փետրվարին:
Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով Կոսովոյի անկախացումը Հարավսլավիայից համարվել էր օրինական, հասկանալիորեն ոգեւորություն առաջացրեց Հայաստանում: Ինչ խոսք, մենք պետք է քարոզչական նպատակներով գործադրենք այդ որոշումը` պնդելով, որ այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ Ղարաբաղի համար, մյուս կողմից, սակայն, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չնկատել այն իրողությունները, որոնց պարտադրանքի ներքո Հաագայի դատարանը նման եզրակացության հանգեց: Շատ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ դատարանի որոշումը կայացված էր վաղուց, եւ տվյալ դեպքում գործ ունենք փաստերի պարզ արձանագրման հետ: Ի վերջո, Կոսովոյի անկախությունը մինչեւ Հաագայի դատարանի որոշումը ճանաչված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների մի հսկայական մասի եւ աշխարհի շուրջ 65 երկրների կողմից:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Եվրոպա, ԼՂՀ, Խմբագրական