Թեման՝ ‘ԼՂՀ’

ՈՉԻՆՉ ՉԻ ԱԶԴԻ ՄԵԶ ՎՐԱ. ԱՐԴԵՆ

unԻնչպիսին կլինի Հայաստանը 2010թ. հոկտեմբերի 5-ին, եթե ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010թ. հոկտեմբերի 4-ին քվեարկությամբ ընդունի «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը: Հոկտեմբերի 5-ին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին էր հոկտեմբերի 4-ին ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունից առաջ: Էլիտար պատուհաններից կերեւա Արարատը` յուր բիբլիական հանդարտությամբ, բոլոր սաունաներն ու խաշանոցները կաշխատեն սովորական ռեժիմով, նույնիսկ արեւը նախկինի պես կծագի Արեւելքում եւ մեծ հավանականությամբ մայր կմտնի Արեւմուտքում: Այս է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչները ստոիկյան հանդարտություն են ցուցաբերում առաջիկայում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունենալիք գործընթացներին ընդառաջ: Նրանք պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՄՆ ՊետդեպարտամենտԳյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը հօդս ցնդեցրեց 2020 թվականից հետո օտարերկրյա ռազմական ներկայությունից զերծ տարածաշրջան ունենալու թեկուզ տեսական հնարավորությունը: ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրի ժամկետը հենց 2020-ին էր սպառվում, ու եթե օտարերկրյա ռազմական ներկայություն ապահովելը Հարավկովկասյան երկրների օրակարգի առաջնային հարցերից չլիներ, դա մի յուրահատուկ ուղերձ կդառնար առ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտադիր են կենտրոնանալ առկա հակասություններն ու հակամարտությունները կարգավորելու վրա: Բայց վիճակը նետված է, 49-ամյա պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացված մինչեւ 2044 թվականը, եւ այս փաստը մեր հարեւանների կողմից ընկալվում է որպես հակամարտությունների եւ հակասությունների ռեժիմը երկարաձգելուն ուղղված հեռահար քայլ: Տեղի ունեցածի իր այս ընկալումը Ադրբեջանը կփորձի հերքել կամ հաստատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

49-ԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը, որ նախատեսվում է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, տրամաբանական դրսեւորումն է քաղաքական այն կուրսի, որ «ապազգային» իշխանության հեռացումից հետո վարում է Հայաստանի «ազգային» իշխանությունը: Նույնիսկ տարօրինակ է, որ սպասվող պայմանագրի վերաբերյալ քննադատական խոսք են ասում նաեւ Հ.Յ. դաշնակցության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, փաստորեն, չի էլ նկատել, որ ինքը այդ պայմանագրի ճարտարապետներից մեկն է, եւ դրա հիմքը դրել է այն պահին, երբ հայտարարել է, թե Հայաստանը երեք ճակատ ունի եւ ընդամենը` մեկ սահման: Խնդիրն այն չէ, թե որքանով է այդ հայտարարության բովանդակությունը համապատասխանում իրականությանը, խնդիրն այն է, թե ինչ գաղափարաբանություն է այն արտահայտում: Երեք ճակատ ունեցող ցանկացած երկիր ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ստրկական կախվածության մեջ պետք է ընկնի իր միակ ռազմական մատակարարից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ` ՖՈՐՊՈՍՏԻ ԴԻՄԱՑ

Դժվար է պատկերացնել հայաստանյան որեւէ լրջմիտ իշխանություն, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները դուրս բերելու խնդիր բարձրացնի, բայց այն մոտեցումը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, դուրս է պետական գիտակցության շրջանակներից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ սպասվում է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը, որով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարաձգվելու է մինչեւ 49 տարի: Շատ ավելի կարեւոր է, որ սպասվող այդ արձանագրությամբ ռուսական ռազմակայանին վերապահվում է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու գործառույթ: Այդ ռազմակայանը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, առանց այն էլ Հայաստանի անվտանգության գաղափարաբանության հենասյուներից էր, բայց սպասվող արձանագրության նախագծում նշված ձեւակերպման առկայությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի ռուսական ռազմակայանին կառավարման լիազորություններ են տրվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

kosova2Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով Կոսովոյի անկախացումը Հարավսլավիայից համարվել էր օրինական, հասկանալիորեն ոգեւորություն առաջացրեց Հայաստանում: Ինչ խոսք, մենք պետք է քարոզչական նպատակներով գործադրենք այդ որոշումը` պնդելով, որ այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ Ղարաբաղի համար, մյուս կողմից, սակայն, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չնկատել այն իրողությունները, որոնց պարտադրանքի ներքո Հաագայի դատարանը նման եզրակացության հանգեց: Շատ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ դատարանի որոշումը կայացված էր վաղուց, եւ տվյալ դեպքում գործ ունենք փաստերի պարզ արձանագրման հետ: Ի վերջո, Կոսովոյի անկախությունը մինչեւ Հաագայի դատարանի որոշումը ճանաչված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների մի հսկայական մասի եւ աշխարհի շուրջ 65 երկրների կողմից:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Հուլիս 20, 2010

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում հերթական անգամ ընդգծեց, թե Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ է տեսնում Հայաստանի ստրատեգիական զարգացման բանալին: Սրանում որեւէ նորություն չկա: Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը երկակի տպավորություն է թողնում մեկ ուրիշ հարցի կապակցությամբ. ի՞նչ է նա ակնկալում, որ գործող իշխանություննե՞րը լուծում տան այդ հարցերին: Այն որ Հայ ազգային կոնգրեսը երբեք էլ չի ցանկացել ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ծանրացնել ՀՀ գործող իշխանության վիճակը` հայտնի է դեռ 2008 թվականի հոկտեմբերից, երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց` ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման կապակցությամբ: ՀՀՇ համագումարում ունեցած ելույթում, սակայն, այս իմաստով նոր շեշտադրումներ ի հայտ եկան:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ՀԱԼՎԱ» ԱՍԱ՝ ԲԵՐԱՆԴ ՔԱՂՑՐԱՆԱ

Հուլիս 6, 2010

hillary clinton

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

Չգիտեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ձեզ ինչ ասաց, բայց ինձ դզել է մի ուրիշ ձեւի: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը բարձրացրել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հարցը, ասել է, որ այդ օրենքը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ չի ապահովում բազմակարծությունը եթերում: Սերժ Սարգսյանն էլ, թե բա` դա հա՞րց է, կբարեփոխենք օրենքը: Ու հիմա Քլինթոնը իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած զրույցի էդ հատվածը համարում է կարեւորագույն ձեռքբերում:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

european-parliament2Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB MARTIROSYAN-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 24, 2010

Hakob Martirosyan-ի հարցը - Nikol, es naxapes asem vor Dez hamarum em Hayastany amena azniv, ev amena hamarcak andsnavorutyun@. harc: Ete Gharabaxyan harcum aysorva Hayastany @ntrutyunner@ kextsac ev Mart-i 1-in “haxtanak” tarats karavarutyun@ Hayanpast lucum dsevakerpy, Duq knereq nranc?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. Յարոսլավ Հաշեկի հերոս Յոզեֆ Շվեյկը ասում էր. «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»: Իսկ ընդհանրապես, եթե նկատել եք, Հայ ազգային կոնգրեսի` հաճախ քննադատության արժանացող մարտավարության նպատակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված չլինի ԼՂ հարցում ոչ խելամիտ եւ անշրջելի քայլեր անել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼԻՍ

աղբյուրՀիմա էլ ադրբեջանցիք են պնդում, թե Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ երկու շաբաթ ժամանակ է վերցրել ԼՂ հարցի լուծման համար: Չենք հավատում ադրբեջանական մամուլին, իհարկե չենք հավատում, չնայած թուրք-ադրբեջանական մամուլը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հիմնական աղբյուրն է դարձել հայաստանցիների համար: Եւ որ ավելի սարսափելի է, այդ աղբյուրի տեղեկությունները վաղ թե ուշ, այսպես թե այնպես հաստատվում են: Ներկայումս էլ զգալի է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչ-որ բան է կատարվում: Հայկական աղբյուրները, սակայն, այս թեմաներով լռում են, իսկ թուրք-ադրբեջանական աղբյուրները հոսում են առատորեն: Իհարկե, ՀՀ իշխանություններն էլ կռահում են, չեն կարող չկռահել, որ կարելի է ակտիվ լրատվական քաղաքականություն վարել, սակայն չեն վարում` ինչը նշանակում է` ասելու բան չունեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԸՆԴԱՄԵՆԸ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

լուսանկարը` Telegraph Media Group-ի

լուսանկարը` Telegraph Media Group-ի

Մարտի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի միանգամից երկու կայարաններում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կարող են դառնալ այն հերթական փաստարկը, որ Ռուսաստանի իշխանություններին կհամոզեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգումը անթույլատրելի է: Սա առավել հավանական է դառնում մանավանդ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են չեչեն ծայրահեղականները. մինչդեռ ռուսական պաշտոնական քարոզչությունը արդեն բավական երկար ժամանակ ազդարարում է չեչենական թնջուկի լուծման մասին: Իրականում ոչ միայն չեչենական թնջուկը լուծված չէ, այլեւ Հյուսիսային Կովկասը առաջվա նման վառոդի տակառ է հիշեցնում, որը կարող է պայթել ցանկացած պահի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ

Լեւոն Տեր-ՊետրոսյանՉորս միլիարդ դոլարը, թերեւս, բավարար գումար է ոչ միայն Նամիբիայում ադամանդահանքեր ձեռք բերելու եւ բորենիների կենսակերպով բնական պայմաններում հիանալու, այլեւ պատմությունը hետին թվով սրբագրելու համար: Նման եզրակացության հիմքը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից արած այն հայտարարությունն է, թե իբր Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացից դուրս է մնացել ավելի վաղ, քան Քոչարյանը հայտնվել է Հայաստանի նախագահի աթոռին: Մինչդեռ նա Հայաստանի նախագահ կարգվեց միայն այն պրոցեսների հետեւանքով, որոնք ծայր առան 1997 թվականին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած առաջարկները ԼՂՀ իշխանությունների կողմից մերժվելուց հետո: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

euronews logo«Euronews» հեռուստաընկերության եթերից Սերժ Սարգսյանի Ադրբեջանին արած առաջարկությունը` ուժի չկիրառման հայ-ադրբեջանական համաձայնագիր ստորագրելու մասին, պետք է դիտարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցում արտահայտված գաղափարների համատեքստում: Այդ աղմկահարույց հարցազրույցում Օսկանյանը ասում էր հետեւյալը. ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում անբարենպաստ զարգացումները կասեցնելու տարբերակներից մեկը իշխանափոխությունն է: Երկրորդ տարբերակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անբարենպաստ առաջարկները (տվյալ դեպքում նկատի է առնվում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը) մերժելն է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ФОТОГРАФИЯ 9 НА 12, С НАИВНОЙ ПОДПИСЬЮ НА ПАМЯТЬ…

obama-erdoganԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունները թափանցիկ են. նա մտադիր է ապրիլի 13, 14-ի կողմերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, նրանց ձեռքսեղմումների ֆոնին լուսանկարվել եւ այս լուսանկարն օգտագործել որպես փաստարկ` ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար: Սա թերեւս իրադարձությունների զարգացման այն տարբերակն է, որ ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներգրավված բոլոր կողմերին` չեղած տեղը գոնե ինչ-որ մի արդյունք արձանագրելու նկատառումով: Չնայած սրան` այս տարբերակի իրագործումը այնքան էլ դյուրին չի լինի: Էրդողանը, մասնավորապես, ապրիլի 13, 14-ին Վաշինգտոն կմեկնի, եթե հստակ երաշխիքներ ստանա, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,