Սերժ Սարգսյանի շրջապատը որպես հեղափոխական նորույթ էր փորձում ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես նոր մոտեցում եւ ճեղքում հայ դիվանագիտության պատմության մեջ: Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նույնությամբ կրկնել է այն ցիկլը, որ մեր պատմության մեջ գրանցվել է արդեն: Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական մերձեցման փորձն էր 20-րդ դարասկզբին, երբ ավանդական կուսակցությունները` դաշնակների գլխավորությամբ, խիստ ոգեւորված երիտթուրքերի իշխանության գալով, ինքնամոռաց աճապարեցին նրանց հետ եղբայրանալ: Այս պատմության հետեւանքը եղավ այն, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց եւ անմնացորդ տրվեց ռուսի քմահաճույքին: Թե ինչ հետեւանքներ կունենա ֆուտբոլային դիվանագիտությունը, դեռ կերեւա առաջիկայում, բայց դարասկզբյան ցիկլի ընդհանրական բնորոշիչները արդեն կրկնվել են. ինքնամոռաց ոգեւորություն հայ-թուրքական սահմանի իբր սպասվող բացման կապակցությամբ, սրան հետեւած` դառը հիասթափություն եւ խուճապահար խոնարհում ռուսական կայսրության առաջ: Պատմությունը հուշում է, որ սրանով պրոցեսը չի սահմանափակվելու, եւ լինելու են նորանոր հետեւանքներ, եթե, իհարկե, հայ ժողովուրդը իրեն դուրս չդնի իր պատմության ողբերգական ցիկլից: Իսկ որ այս ցիկլը մեզ համար գենետիկ հատկանիշ է դարձել, կարելի է նույնիսկ ապացուցել: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը, որ նախատեսվում է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, տրամաբանական դրսեւորումն է քաղաքական այն կուրսի, որ «ապազգային» իշխանության հեռացումից հետո վարում է Հայաստանի «ազգային» իշխանությունը: Նույնիսկ տարօրինակ է, որ սպասվող պայմանագրի վերաբերյալ քննադատական խոսք են ասում նաեւ Հ.Յ. դաշնակցության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, փաստորեն, չի էլ նկատել, որ ինքը այդ պայմանագրի ճարտարապետներից մեկն է, եւ դրա հիմքը դրել է այն պահին, երբ հայտարարել է, թե Հայաստանը երեք ճակատ ունի եւ ընդամենը` մեկ սահման: Խնդիրն այն չէ, թե որքանով է այդ հայտարարության բովանդակությունը համապատասխանում իրականությանը, խնդիրն այն է, թե ինչ գաղափարաբանություն է այն արտահայտում: Երեք ճակատ ունեցող ցանկացած երկիր ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ստրկական կախվածության մեջ պետք է ընկնի իր միակ ռազմական մատակարարից: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՂՀ, ՀԱԿ
www.nikol.am կայքի այցելու Արթուրը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Հարգելի Նիկոլ, hարցս միգուցե տափակ հնչի, բայց ես ցանկանում եմ հենց քեզանից լսել հնարավորինս օբյեկտիվ եւ ինչու չէ` ` կողմնակալ պատասխան: Քո կարծիքով, երբ կլինի իշխանափոխություն և ինչպես»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Արթուր. իմ վեբկայքի բացումից ի վեր «կոնկրետ, երբ է լինելու իշխանափողությունը» հարցին պատասխանել եմ մի քանի անգամ: Այդ պատասխանները տեղադրված են իմ կայքում եւ, եթե ձեզ դժվար չէ, խնդրում եմ ծանոթացեք այդ գրությունների բովանդակությանը: Իսկ ձեր հարցին ի պատասխան` կխոսեմ ոչ թե այն մասին, որ արդեն խոսել եմ, այլ կփորձեմ հարցին մոտենալ մի ուրիշ տեսանկյունից: Հայաստանյան որոշակի շրջանակներ փորձում են մարդկանց գիտակցության մեջ սերմանել, թե իշխանափոխությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է հարկավոր, կամ` Հայ ազգային կոնգրեսի լիդերներին, ովքեր, իբր, պաշտոնի են ձգտում: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Հայաստանցու մասին, Հեղափոխություն
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում հերթական անգամ ընդգծեց, թե Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ է տեսնում Հայաստանի ստրատեգիական զարգացման բանալին: Սրանում որեւէ նորություն չկա: Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը երկակի տպավորություն է թողնում մեկ ուրիշ հարցի կապակցությամբ. ի՞նչ է նա ակնկալում, որ գործող իշխանություննե՞րը լուծում տան այդ հարցերին: Այն որ Հայ ազգային կոնգրեսը երբեք էլ չի ցանկացել ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ծանրացնել ՀՀ գործող իշխանության վիճակը` հայտնի է դեռ 2008 թվականի հոկտեմբերից, երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց` ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման կապակցությամբ: ՀՀՇ համագումարում ունեցած ելույթում, սակայն, այս իմաստով նոր շեշտադրումներ ի հայտ եկան:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՂՀ, Խմբագրական, ՀԱԿ

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007
Սոսի հարցը - Հարգարժան Նիկոլ ցավով ուզում եմ նշել որ իմ ծանոթների բավականին մեծ մասը մեծ եռանդով փախչում է Հայաստանից պատճառաբանելով երկրում առկա իրավական, սոցիալ տնտեսական, անարդարությունները: Մարդկանց բավականին մեծ մասի մոտ կարծիք կա, որ մարդը այս երկրում ապագա ունենալ չի կարող, որ անարդարությունների դեմ պայքարն անիմաստ է, որ իշխանափոխությամբ կկատարվի անձերի այլ ոչ իրավիճակային փոփոխություն: Չե՞ք կածում արդյոք, որ պետք է կազմել իրավաբանների և քաղաքական ազդեցիկ գործիչների փոքրիկ խմբեր որոնք կշրջեն ՀՀ ամբողջ տարածքով չանտեսելով նույնիսկ ամենափոքր գյուղերը, ու կբացատրեն մարդկանց պահի լրջությունը, իրենց իրավունքն ու պարտականությունը մասնակցել պետության քաղաքական և տնտեսական զարգացումներին: Բացատրեն որ ամեն ոք ուժ է եւ պետք է այս երկրին:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սոս. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Լեւոն Տեր-Պետրոսյան, կոռուպցիա, ՀԱԿ, Հայաստանցու մասին, Հեղափոխություն
Hakob Martirosyan-ի հարցը - Nikol, es naxapes asem vor Dez hamarum em Hayastany amena azniv, ev amena hamarcak andsnavorutyun@. harc: Ete Gharabaxyan harcum aysorva Hayastany @ntrutyunner@ kextsac ev Mart-i 1-in “haxtanak” tarats karavarutyun@ Hayanpast lucum dsevakerpy, Duq knereq nranc?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. Յարոսլավ Հաշեկի հերոս Յոզեֆ Շվեյկը ասում էր. «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»: Իսկ ընդհանրապես, եթե նկատել եք, Հայ ազգային կոնգրեսի` հաճախ քննադատության արժանացող մարտավարության նպատակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված չլինի ԼՂ հարցում ոչ խելամիտ եւ անշրջելի քայլեր անել: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՂՀ, ՀԱԿ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Edgar-ի հարցը - Nikol jan voxchuyn… Es aysor uzum em haytnem qez im qaxaqaciakan tesaket@. Hazar apsos vor du ev mer mnacac txaner@ aysor gtnvum en anazatutyan mej. Vorpes hh qaxaqaci` nexacac, zayracac ev hiastapvac em hay azgayin kongresi vordegrac qaxaqakanutyunic…. nman taktika hnaravor er vordegrel mi depqum ete chunenayinq qaxbantarkyalner… pastoren durs e galis vor menq ter chenq kangnum mer txanerin… es aysor iravunq chunem hangist nstem hak-i grasenyakum, dinj dinj asulis tam ete mer @ndhanur gorci martikner@ qaxaqakan hayacqneri hamar datapartvac en….
1) hayastanum kan qaxbantarkyalner
2) hayastan@ gtnvum e social tntesakan kollapsi mej
3) hayastani artaqin qaxaqakanutyun@ krum e amotali partutyunner
4) hayastani qaxaqacin pashtpanvac che voch orenqov voch petutyan koxmic.
Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Քաղբանտարկյալներ
Tigran-ի հարցը - Sireli Nikol , mi amis a, inch sksel em hetevel dzer hodvacnerin u Haykakan Jamanak tertin…. Ankexc asac erbek chei patkeracni, vor ksksem esqan atel mer karavarutyan@. Es havatum em, vor mi or es amen inch@ kpoxvi u hamozvac em, vor dranum mec der eq unenalu duq ev dzer hamaxohner@. es mi harc unem. im hamar anhaskanali a, te inch a uzum ani qocharyan@? Eli mtnelu a qaxaqakanutyun? Varchapet? Naxagah? ….? erb enq prcnelu dranic?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. որեւէ մեկին ատել պետք չէ, պետք է պարզապես հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, հասկանալ, որ մեզնից յուրաքանչյուրը «ներդրում» ունի այս իրավիճակի ձեւավորման հարցում եւ ուրեմն` նաեւ անելիք իրավիճակի հաղթահարման համար: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, նա ընդամենը մեկ բան է ուզում. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Մարտի 1

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Hrach-ի հարցը - Hargeli Nikol erb vor dzez arajin angam tesa 2007 tvakanin azgayin joxovi @ntrutyunneri @ntrarshavi jamanak im mej mec tpavorutyun toxec dzer xosqer@ vor@ duq artahaytum eiq ays ishxanutyunneri hasceyin: es nuynpes chem @ndunum ays ishxanutyunnerin: Menq aprum enq mi erkrum vortex erkri karavarum@ gtnvum e mi qani taptpukneri dzerqerin, vortex azgayin joxovy muki dzerqn e, lfikneri, nemecneri vortex amen @ntrutyunneri jamanak nranc mianum en taxayin hexinakutyunner@ ev poxocayin xujanneri het kexcum en @ntrutyunner@ ev ays amen@ sharunakvelu e aynqan jamanak minchev serji nmany naxagah e: bayc mievnuyn jamanak mtahogich e ayn hangamanq@ vor haytnvel en mardik voronc karavarman tarinerin joxovurd@ voch mi drakan ban chi tesel: masnavorapes da verabervum e hhsh-in ev LEVON TER PETROSYANIN; kan shat mardik voronq chen havatum voch nran voch 2-3 naxagahnerin: bayc nranq ayn karciqin el en naev vor ays erkir@ erkir chi darna qani der tirum e hamatarac talan joxovrdi nkatmamb; sa uxxaki shat thaj ev zzveli erevuyt e: bayc ayd joxovurd@ chi havatum Levon ter petrosyanin vorovhetev chi havatum vor nra het havaqvac mardi iskapes payqarum en joxovrdi hamar ev ardarutyun@ pahpanelu hamar qani vor tesel en nranc jamanak shat bacasakan erevuytner
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հրաչ. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Մարտի 1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 6-ի ելույթին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի ջղաձիգ արձագանքը, որից հետո հանդես եկավ նաեւ Սերժ Սարգսյանը: Այս հեռակա խոսակցությունների մեջ բոլորը երկու կողմ են տեսել` Լեւոն Տեր-Պետրոսյան` մի կողմից եւ Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան` մյուս կողմից: Քոչարյանի եւ Սարգսյանի արած հայտարարությունների ուշադիր ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը նրանց միակ հասցեատերը չէ: Քոչարյանն ու Սարգսյանը կարծես իրար նույնպես մեսիջներ են հղել: Տեղի ունեցածը հենց այսպես պետք է գնահատել, եթե իհարկե, այդ մարդիկ հասկանում են իրենց ասածների իմաստն ու ենթատեքստերը: Չի բացառվում, որ չեն հասկանում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ
Չնայած այս մասին ոչ ոք չբարձրաձայնեց, բայց Հայ ազգային կոնգրեսի 2010 թվականի մարտի 1-ի հանրահավաքը կարեւոր հանգրվան դարձավ Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական կյանքում: 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված հանրահավաքային դադարից ի վեր, իշխանական քարոզչությունը ներքաղաքական կյանքի մի դասավորություն էր նախագծում-նախապատրաստում, որը, նրանց պատկերացմամբ, իր մասին պետք է բարձրաձայներ հենց 2010 թվականի մարտի 1-ի արդյունքներով: Իհարկե, նախապես ոչ ոք ամսաթիվ չէր նշանակել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեռեւս 2009 թվականի մայիսին կարելի էր կանխատեսել, որ 2010-ի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, եւ շատ հաշվարկների ենթատեքստում հենց այդ օրն էր դրված: Եւ ահա, 2008-ի աշնանից Համաժողովրդական շարժման մարելու, Հայ ազգային կոնգրեսի տապալվելու, մարտավարական եւ ռազմավարական սխալների, նոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության մասին լայնածավալ քարոզչության հեռահար թիրախը 2010 թվականի մարտի 1-ն էր: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, իմ բարեկամ Ստեփան Սաֆարյանը նախօրեին հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը չարձագանքեն, այսինքն` չհամաձայնեն Կլոր սեղան ձեւավորելու` «Ժառանգության» կոչ-առաջարկին, ուրեմն «անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ»: Այս դիրքորոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» դեռեւս չի հաղթահարել իր հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների շոկը եւ անկանոն շարժումներ է անում, խոսում բաներ` առանց ասվածի իմաստը հասկանալու: Այն վայրերի ժարգոնում, որտեղ հիմա ես եմ գտնվում` սա կոչվում է «բըլթըցնել»: Եւ ուրեմն, Ստեփան Սաֆարյանի ասածից ստացվում է, որ եթե, ասենք, Հայ ազգային կոնգրեսը չհամաձայնի «Ժառանգության» առաջարկի հանգույն` առանց նախապայմանների Կլոր սեղանի շուրջ նստել ոչ միայն ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», այլեւ կոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ի հետ, ուրեմն անկեղծ չէ իր հայտարարությունների մեջ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական
Չորս միլիարդ դոլարը, թերեւս, բավարար գումար է ոչ միայն Նամիբիայում ադամանդահանքեր ձեռք բերելու եւ բորենիների կենսակերպով բնական պայմաններում հիանալու, այլեւ պատմությունը hետին թվով սրբագրելու համար: Նման եզրակացության հիմքը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից արած այն հայտարարությունն է, թե իբր Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացից դուրս է մնացել ավելի վաղ, քան Քոչարյանը հայտնվել է Հայաստանի նախագահի աթոռին: Մինչդեռ նա Հայաստանի նախագահ կարգվեց միայն այն պրոցեսների հետեւանքով, որոնք ծայր առան 1997 թվականին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած առաջարկները ԼՂՀ իշխանությունների կողմից մերժվելուց հետո: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՂՀ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքը ցույց տվեց Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաշվարկների իրավացիությունը: Այդ իրավացիությունը ընդունեցին անգամ իշխանական լրատվամիջոցները, որոնք կամ ընդհանրապես չանդրադարձան միջոցառման մասնակիցների թվին, կամ էլ արձանագրեցին, թե հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան սովորաբար մասնակցում է Կոնգրեսի հրավիրած հանրահավաքներին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ապրիլ 24, Թուրքիա, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախումբը իրոք տպավորիչ աշխատանք է իրականացրել: «100 քայլ» վերնագրված տնտեսական ծրագիրը ոչ միայն Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի ամբողջական վերլուծություն է, այլեւ իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերի ամբողջություն: Ծրագրի հրապարակմանը հետեւած արձագանքների մեջ առանձնանում էր մի հարցադրում, թե արդյոք սա նահանջ չէ ազատական տնտեսական գաղափարներից: Հարցը չնայած հասկանալի, բայցեւայնպես, տեղին չէ, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական ծրագիրը չէր կարող լինել զուտ ազատական: Կոնգրեսում կան ոչ միայն լիբերալ, այլեւ ցենտրիստական եւ ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ, Տնտեսական