Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա:
Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Իգոր Պոպով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադտկե, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով. սա այն կազմն է, որ, ըստ հաղորդագրությունների, հունիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում քննարկելու է Ղարաբաղի հարցը: Պաշտոնյաների ցանկի ընթերցումն իսկ մեզ մտքով տանում է հոկտեմբերտասյան Ցյուրիխ, որտեղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Այդ ժամանակ նրանց թիկունքին կանգնած էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, միջնորդ երկիր Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան: Ալմաթիում վերջինիս դերակատարումը ստանձնում է Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը` որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, Խմբագրական
Թուրք-իսրայելական հարաբերություններում դեռեւս 2008-ին սկիզբ առած լարվածությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած հայտնի միջադեպով հասավ գագաթնակետին: Արդեն իսկ առկա է Թուրքիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների զինված բախում, կան զոհեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լրջանալ: Պատերազմ կանխատեսել, իհարկե, դժվար կլինի` բայց որ դիվանագիտական ոլորտում պատերազմական գործողությունները սկիզբ են առել` ակնհայտ է բոլորին: Եւ հիմա արդեն կարելի է կանխատեսել, որ հայկական գործոնը ներկա կլինի այդ պատերազմին: Իսրայելը, որ երկար տարիներ լսել անգամ չէր ուզում հայերի ցեղասպանության մասին` առաջին ցեղասպանության զոհի կարգավիճակը համարելով բացառապես հրեական «մենաշնորհ», վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեց խորհրդարանի` Կնեսետի օրակարգում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ապրիլ 24, Թուրքիա, Խմբագրական
Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Եվրոպա, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական
Հիմա էլ ադրբեջանցիք են պնդում, թե Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ երկու շաբաթ ժամանակ է վերցրել ԼՂ հարցի լուծման համար: Չենք հավատում ադրբեջանական մամուլին, իհարկե չենք հավատում, չնայած թուրք-ադրբեջանական մամուլը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հիմնական աղբյուրն է դարձել հայաստանցիների համար: Եւ որ ավելի սարսափելի է, այդ աղբյուրի տեղեկությունները վաղ թե ուշ, այսպես թե այնպես հաստատվում են: Ներկայումս էլ զգալի է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչ-որ բան է կատարվում: Հայկական աղբյուրները, սակայն, այս թեմաներով լռում են, իսկ թուրք-ադրբեջանական աղբյուրները հոսում են առատորեն: Իհարկե, ՀՀ իշխանություններն էլ կռահում են, չեն կարող չկռահել, որ կարելի է ակտիվ լրատվական քաղաքականություն վարել, սակայն չեն վարում` ինչը նշանակում է` ասելու բան չունեն: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» թերթին բացատրում է ողջույնի այն խոսքերը, որ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձից հետո միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ հասցեագրեցին Հայաստանին` գովելով մեր իշխանություններին, որ նրանք դուրս չեն գալիս հայ-թուրքական գործընթացից: Սուքիաս Ավետիսյանն առանց սեթեւեթանքի ասում է, որ Արեւմուտքը եւ Թուրքիան ձեռք ձեռքի տված խաբել են Սերժ Սարգսյանին: Ու հիմա ստացվում է, որ նույն արեւմտյան լիդերները ՀՀ իշխանություններին գովում են այն բանի համար, որ սրանք խաբված լինելով` չեն խռովել: Իրադարձությունների այսպիսի նկարագրությունը շատ է հիշեցնում մանկան եւ ոչ այնքան բարեխիղճ մեծահասակի հարաբերություններ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, Խմբագրական
ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման, որ արդեն երկրորդ անգամ է հայերին դիմում նախագահական ապրիլքսանչորսյան ուղերձով, կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ամենեւին էլ անակնկալ չէ, չնայած Օբաման անձամբ էր նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել ընտրվելուն պես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս խոստումը կատարելու ամենապատեհ առիթը նրա Սպիտակ տուն տեղափոխվելուն հաջորդող առաջին ապրիլի 24-ն էր: Բայց 2009 թվականի ապրիլի լույս 23-ի գիշերը, Սպիտակ տուն տեղափոխվելուց ընդամենը երեք ամիս անց, Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատեհ առիթ ստացավ, Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ապրիլ 24, Բարաք Օբամա, Թուրքիա, Խմբագրական
Սերժ Սարգսյանի ապրիլքսաներկուսյան ուղերձը լսելուց գրեթե անմիջապես հետո գլխի ընկա, որ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, հայ-թուրքական սահմանը բացված չի եղել: Դատելով Սերժ Սարգսյանի ուղերձի բովանդակությունից` այսօր էլ բացված չէ հայ-թուրքական սահմանը, ինչը նշանակում է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, մենք չենք գտնվել հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ապրիլ 24, Ավազակապետություն, Թուրքիա, Խմբագրական
ԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Բարաք Օբամա, Եվրոպա, Թուրքիա, Խմբագրական
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունները թափանցիկ են. նա մտադիր է ապրիլի 13, 14-ի կողմերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, նրանց ձեռքսեղմումների ֆոնին լուսանկարվել եւ այս լուսանկարն օգտագործել որպես փաստարկ` ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար: Սա թերեւս իրադարձությունների զարգացման այն տարբերակն է, որ ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներգրավված բոլոր կողմերին` չեղած տեղը գոնե ինչ-որ մի արդյունք արձանագրելու նկատառումով: Չնայած սրան` այս տարբերակի իրագործումը այնքան էլ դյուրին չի լինի: Էրդողանը, մասնավորապես, ապրիլի 13, 14-ին Վաշինգտոն կմեկնի, եթե հստակ երաշխիքներ ստանա, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ապրիլ 24, Եվրոպա, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական
Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են հաստատելու մեր թերթում դեռեւս օգոստոսին հրապարակված այն տեղեկատվությունը, թե հուլիսին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ է ստորագրվել կամ նախաստորագրվել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե կարգավորման ինչ-որ սկզբունքներ են քննարկվում, այլ նախկինում ձեռքբերված համաձայնությունների իրագործման մեկնարկի հարցը: Այլապես` ինչպես բացատրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած հայտարարությունները, որ փոխանցել է «Ասոշեյթիդ պրես» գործակալությունը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Բարաք Օբամա, Եվրոպա, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական
Եւ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արդեն չորրորդ անգամ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Նախորդ երեք անգամները (2000 թ., 2005 թ., 2007 թ.) հանձնաժողովում ընդունված նախագծերը այդպես էլ օրենքի ուժ չեն ստացել, քանի որ Սպիտակ տան միջամտության հետեւանքով քվեարկության չեն դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Հերթական բանաձեւը, սակայն, իր նշանակությամբ առանձնանում է այն պարզ պատճառով, որ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկամյա միջազգային ջանքերի ճգնաժամային հանգրվանում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքը ցույց տվեց Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաշվարկների իրավացիությունը: Այդ իրավացիությունը ընդունեցին անգամ իշխանական լրատվամիջոցները, որոնք կամ ընդհանրապես չանդրադարձան միջոցառման մասնակիցների թվին, կամ էլ արձանագրեցին, թե հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան սովորաբար մասնակցում է Կոնգրեսի հրավիրած հանրահավաքներին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ապրիլ 24, Թուրքիա, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների ազդեցության տակ որոշակի փոփոխություններ է կրել։ Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացում քննարկվում էր բացառապես Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրը։ Ֆորմալ առումով հիմա էլ ոչ մի բան չի փոխվել, բայց խորքային բովանդակության առումով էական փոփոխություն է տեղի ունեցել։ Ըստ այդմ, հիմա քննարկվում է ԼՂ հարցում մի այնպիսի առաջընթաց գրանցելու հնարավորությունը, որ կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հարցի այս ընկալման մեջ շահագրգիռ է նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա կուզենա Ղարաբաղի հարցում մի ոչինչ չնշանակող քայլ անել, եւ ստանալ հայ-թուրքական սահմանի բացում։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծի հայտնվելուց հետո ավելի ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերություններում ներգրավված կողմերից Թուրքիան միակն է, որ ինքն իր համար նահանջի ոչ մի հնարավորություն չի թողնում։ Այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անձամբ հայտարարեց, որ Ապրիլի 24-ի լծակի գործադրումը իրենց չի կարող ստիպել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Խնդիրը, սակայն, ոչ միայն այս հայտարարության բովանդակությունն է, այլեւ այն դիվանագիտական հնարքները, որ կողմերը կիրառում են իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար։ Կանխատեսելի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական միջնորդ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության խաղարկմամբ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Բարաք Օբամա, Թուրքիա, Խմբագրական, Սփյուռք