Թեման՝ ‘Դատ’

ՈՎՔԵՐ ԵՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

Մայիս 11, 2010

Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններ«Հայկական ժամանակի» ընթերցողի համար Քոչարյանների աֆրիկյան արկածները ամենեւին նորություն չէին: Մինչ հանրահայտ լուսանկարների տպագրումը, ինչպես գիտեք, «ՀԺ»-ի 2009 թվականի օգոստոսի 19-ի համարում տպագրվել էր լուր հետեւյալ բովանդակությամբ. «Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները` ուրբաթ օրը Երեւան-Դուբայ չվերթի ուղեւորների մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանը` իր ավագ որդի Սեդրակի հետ (….) Ըստ մեր աղբյուրների, Քոչարյանը մեկնել է Տանզանիա` որսի»: Ինչպես տեսնում եք, այս լրատվությունը, որ ժամանակին ոմանք «հերյուրանք» էին համարում, ժամանակի ընթացքում պերճախոս կերպով ապացուցվեց: Սա ասում եմ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր շատ հաճախ կասկածով են վերաբերվում մեր աղբյուրների լրատվությանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՍԴ-ՈՒՄ. 09.04.2010

Ապրիլ 10, 2010

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ. 04.03.2010

ՀԱՏՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԻՑ. 05.03.2010

ՀԱՏՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԻՑ. 04.03.2010

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ. 19.01.2010

Հունվար 20, 2010

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 19, 2010

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:

Մասնավորապես`

- մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը») ինձ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 26, 2009

Խաչատուր ՍուքիասյանՍիրելի ժողովուրդ.

2010 թվականի հունվարի 10-ին մեր ընտրատարածքում տեղի են ունենալու լրացուցիչ ընտրություններ, քանի որ ես` այդ ընտրատարածքում ձեր կողմից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանս, հրաժարվեցի ԱԺ պատգամավորի մանդատից։ Այդ քայլով իմ սկզբունքային գնահատականն ու դիրքորոշումն եմ արտահայտել գործող խորհրդարանի նկատմամբ, որը քաղաքական հետապնդումների կույր գործիք դարձավ։ Մանդատից հրաժարվելով` ես արտահայտել եմ նաեւ իմ ընտրողների բողոքը Հայաստանում ծայր առած տնտեսական եւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Դեկտեմբեր 9, 2009

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյան. պաստառ- Նիկոլ, նախընտրական այս շրջանում շատերին է հետաքրքրում, թե ձեր դեմ ընթացող դատավարությունը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրական գործընթացների վրա. մասնավորապես` եթե դատարանը ձեր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մի՞թե դուք կկորցնեք ԱԺ պատգամավորի թեկնածուի կամ ԱԺ պատգամավորի կարգավիճակը։

- Եթե ենթադրենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում դատարանը իմ նկատմամբ վճիռ է կայացնելու, եւ այդ վճիռը լինելու է մեղադրական, դա իմ ընտրական գործերի վրա որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ամեն դեպքում, այն ուժի մեջ չի մտնի առնվազն երկու-երեք ամիս։ 2010 թվականի հունվարի 10-ից հետո, սակայն, իրավիճակը էլ ավելի բարենպաստ կդառնա. ես հավատում եմ, որ Երեւանի կենտրոնում ստանալու եմ ժողովրդի վստահության քվեն։ Ահա, ուրեմն` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, հաջորդ պահին իսկ ստանալու եմ պատգամավորական անձեռնմխելիություն, եւ այս պայմաններում, իմ նկատմամբ արձակված վճիռը չի կարող ուժի մեջ մտնել։ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԿՐԿՆԱԿԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Դեկտեմբեր 8, 2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով անցած շաբաթ օրը, թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ, գրանցվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու, երեկ դատարանի դահլիճում հանդես է եկել հետեւյալ ելույթով.

Հարգելի դատարան.

2009 թ. հուլիսի 1-ից գտնվում եմ ապօրինի կալանքի տակ` ապօրինի եւ շինծու քրեական հետապնդման հետեւանքով։ Ս/թ դեկտեմբերի 5-ից, սակայն, իմ կալանքի տակ գտնվելը կրկնակի ապօրինության բնույթ է ստացել, որովհետեւ դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինձ գրանցել է որպես 2010 թվականի հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եւ սրանից հետո ես ազատ չեմ արձակվել։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

մեղադրող կողմը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը. արդյունքում, երրորդ վկային հարցաքննելուց հետո մեղադրող կողմը հրաժարվեց գործով դատակոչված եւ դեռեւս չհարցաքննված մնացած վկաներից:

Երեկվա նիստում ընդհանուր առմամբ ցուցմունք տվեցին թվով երեք իրեղեն ապացույց վկաներ` բոլորն էլ Արմավիրի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցներ: Վերջիններիս խոսքերով, իրենք Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից դուրս եկած ոստիկանների վերջին խմբի մեջ են եղել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 18, 2009

Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը ՀՀ Վարչական դատարանում. 18.11.2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԷԼ Ե՛Ս ԱՍԵՄ` ՈՐՊԵՍ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՉՊԱՐԶՎԱԾ ԱՆՁ

Նոյեմբեր 12, 2009

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեկ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդել է դադարեցնել Փաշինյանի նկատմամբ 225 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական գրության, Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի փետրվարի 26-ից մինչեւ 2009 թվականի հուլիսի 7-ը Հայաստանում չի գտնվել: Նիկոլ Փաշինյանը միջնորդությանը միացավ հետեւյալ խոսքով.

Հարգելի դատարան, ես նախորդ նիստերից մեկում ասել էի, որ ե՛ւ դուք, ե՛ւ մեղադրող կողմը, ե՛ւ բոլորս այս դատավարության ընթացքում պետք է հաշվի առնենք, որ գտնվում ենք մի դատարանում, որտեղ պրոցես է տեղի ունենում հանուն Հայաստանի Հանրապետության, եւ այդ պրոցեսը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի ներքո: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԷՍ ՎԱՐՈՒՅԹԻ «ՔԱՎՈՐԸ» ԵՍ ԵՄ

Նոյեմբեր 4, 2009

Նիկոլ Փաշինյանը դատարանում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Իմ պաշտպանները շատ հստակ արձանագրեցին, թե այս միջնորդության հիմքերը որոնք են։ Միանալով նրանց` ցանկանում եմ ընդգծել հետեւյալը. երբ նախորդ անգամ իմ խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց, դատավորը մերժեց` այն հիմքով, որ ես կթաքնվեմ քրեական վարույթը իրականացնող մարմնից։ Չնայած մեկ անգամ ասել եմ, բայց պատեհ է եւս մեկ անգամ ընդգծել, որ դատարանի դահլիճում գտնվող բոլոր մարդիկ արձանագրեն, որ տվյալ վարույթը տեղի է ունենում միայն այն բանի շնորհիվ, որ ես ցանկացել եմ, որ այն տեղի ունենա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏ. 21.10.2009

Հոկտեմբեր 28, 2009