
«քաղբանտարկյալներ» (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովից հետո, երբ ՄԻՄՖ-ը անսպասելի սկզբունքայնություն ցուցաբերեց քաղբանտարկյալների մասով, հայաստանցիների շրջանում ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ի՞նչ ազդեցություն կունենա այդ արձանագրումը քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Այս շեշտադրումը իրականում այնքան էլ տեղին չէ, որովհետեւ անձամբ ինձ ու, համոզված եմ, նաեւ մյուս քաղբանտարկյալների համար կարեւորագույն հարցը լուծված, վերջացած է: ՄԻՄՖ երեւանյան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի 150 երկրներ պատվիրակող իրավապաշտպաններ, միջազգային հանրության, ողջ աշխարհի անունից մեզ պաշտոնապես ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այսինքն` երկու տարի ռեզինի նման ձգվող արհեստական ու անիմաստ բանավեճը` կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե` ոչ, այլեւս ավարտվեց, ավարտվեց անասելի բարձր նոտայով, որն արձանագրում է, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անվիճելի է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Բանտային օրագիր, Եվրոպա, մարդու իրավունքներ, Քաղբանտարկյալներ
Նվիրում եմ Գայանե Բաբայանի հիշատակին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Բանտային օրագիր, Քաղբանտարկյալներ
Լեգենդները բանտային կյանքի անբաժանելի մասն են: Խցում կամ բոքսերում, էտապի ժամանակ կամ էլ դատարանում կալանավորներն իրար պատմություններ են պատմում, բանտային պատմություններ: Սրանք արդեն սովորական պատմություններ չեն, այլ դարձել են բանահյուսություն, լեգենդ, որովհետեւ տարբեր կալանավորների շուրթերից կարելի է լսել նույն պատմության այլազան պատումներ: Այդ պատմությունները երբեմն ուրախ են, երբեմն տխուր, երբեմն էլ ուղղակի սեւ հումոր են հիշեցնում: Վերջերս օրինակ, պատմում են մի խմբի մասին, որը հեռավոր մարզերի գյուղերից մեկում ավազակային հարձակում է իրագործել տներից մեկի վրա: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Բանտային օրագիր, Հումոր
Քրեակատարողական հիմնարկում կողոպուտի համար բազմիցս դատապարտված մի ընկերոջ հետ հանդիպելու առիթ ունեցա: Հասկանալիորեն, ինձ համար չափազանց հետաքրքիր պիտի լիներ զրույցը այսպիսի կենսագրությամբ մարդու հետ: Զրույցի սկզբում, սակայն, մտքովս չէր անցնի անգամ, որ կողոպուտի նրբությունների մասին մեր խոսակցությունը հանգելու էր հասարակության բարոյականության թեմային: Իմ նոր ծանոթը, ահա, ժամանակին զբաղվել էր կողոպուտի մի հայտնի ձեւով, որը դրսում, հանրության շրջանում հայտնի է «Կուկլա» անունով: Այս գործն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ խմբում ընդգրկվի առնվազն երկու, երեք հոգի: Կողոպուտի մասնակիցներից մեկը փողոցում քայլելով հավասարվում է պոտենցիալ զոհին, եւ այդ ժամանակ ըստ պայմանավորվածի, նրա ընկերը` որպես անծանոթ անցնելով վայր է գցում դրամապանակը եւ հեռանում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Բանտային օրագիր
Պատահեց, որ կիրակի օրով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ: Գրեցի դիմումս` սոխով-սխտորով, դե պատկերացրեք` ինչ համով դիմում կգրեմ: Կանչել եմ հսկիչներին, ասում եմ` պարոնայք հսկիչներ, դիմում ունեմ հանձնելու: Էսօր կիրակի է, ասում են, էսօր դիմում չենք ընդունում: Էս քրեակատարողական հիմնարկի անունը, ասում եմ, «Նուբարաշեն» է, չէ՞, եւ ոչ թե «Կիլիմանջարո»: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն Հայաստանում է, չէ՞, գտնվում: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն էս քրեակատարողական հիմնարկում Հայաստանի օրենքներն են, չէ՞, գործում: Հա, ասում են: Հա ու ջան, ասում եմ: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որը կոչվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Գիտենք, ասում են: Թոբա թե, ասում եմ: Բա որ գիտեք, էդ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեք, որ այդ օրենքը 18-րդ հոդված ունի, որում ասվում է. Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, մարդու իրավունքներ, օրենսդրական
Այս պատմությունը սկսվեց, երբ ես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեղի «հնաբնակների» հետ քննարկում էի «Նուբարաշենում» առկա բանտային պայմանները։ Խոսքուզրույցի ընթացքում, ահա, պարզվեց մի զարմանալի հանգամանք. շաբաթ-կիրակի, եւ ընդհանրապես` ոչ աշխատանքային օրերին, կալանավորներին զբոսանքի հնարավորություն չեն տալիս։ Ավելին` ամանորի ոչ աշխատանքային 11 օրվա ընթացքում այս ՔԿՀ կալանավորները մաքուր օդի երես չեն տեսել։ Սկզբում, ճիշտն ասած, չհավատացի։ Բայց դառը ճշմարտությունը հաստատվեց շաբաթ օրվա առավոտյան ստուգայցի ժամանակ։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Քաղբանտարկյալներ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բոքսերի» հետ կապված իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան ես կարող էի հասկանալ այս ՔԿՀ-ում գտնվելու առաջին ժամերին: Ընթերցողին հիշեցնեմ, որ «բոքս» անվանում են քրեակատարողական հիմնարկների ժամանակավոր պահման խցերը: Ասենք կալանավորված անձը պետք է գնա փաստաբանի հետ տեսակցության: Խցից նրան նախ ուղեկցում են «բոքս», այստեղ նրան խուզարկում են, ապա նոր միայն ուղեկցում փաստաբանների հետ հանդիպման սենյակ: Հանդիպումից հետո նույնպես կալանավորված անձին «բոքս» են ուղեկցում, խուզարկում, որից հետո միայն նա կարող է վերադառնալ խուց: Կալանավորված անձը կարող է ժամերով «բոքսում» սպասել: Նման բան տեղի է ունենում զանազան տեխնիկական պատճառներով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Քաղբանտարկյալներ
Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, եւ քանի գլուխ է լույս տեսել: Ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), եւ ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը` ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետեւ այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երեւի կալանավորական սինդրոմ է` երբ ինչ-որ մի խցի, ասել է թե` միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Հոգեւոր, Քաղբանտարկյալներ
51. Վաղվա Հայաստանի օրակարգը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում եւ հատկապես` Մարտի 1-ի սպանդից հետո, իշխանությունները հանրության ուղեղը առատորեն լցոնում էին սարսափազդու մի բացահայտմամբ, ըստ որի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը ֆինանսավորվել է Արեւմուտքից` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ապակայունացնելու նպատակով։ Այս զառանցանքը մի որոշ ժամանակ իշխանության նույնիսկ թիվ 1 ասելիքն էր եւ «հիմնավորվեց» փաստով, որ Ավետիք Իշխանյանի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունը գումար է ստացել արեւմտյան ինչ-որ հիմնադրամից։ Այս միակ փաստը երեւի լրջորեն տպավորվեց «հայրենասեր» բազմաթիվ ուղեղներում, բայց շատ թե քիչ տեղեկացված ցանկացած ոք գիտե, որ Ա. Իշխանյանը ճանաչված լեւոնատյացների թվին է պատկանում, եւ, թող ներվի ընտանեկան կապերին այս անդրադարձը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի աներորդին է։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Բանտային օրագիր, Եվրոպա, Լեւոն Տեր-Պետրոսյան
50. Գաղտնագրեր եւ ծածկագրեր
Հայրենի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները, թե նրանք օբյեկտիվ տեղեկատվություն հայաստանյան իրականության մասին չեն ապահովում, այնքան էլ հիմնավորված չեն։ Այս մասին սկսեցի մտածել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում` հայրենի հեռուստատեսության եթերին հետեւելիս։ Մեր հեռուստատեսությունը, իրականում, հաղորդում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` երկրում ստեղծված վիճակի մասին, բայց դա անում է ոչ թե բաց տեքստով, այլ` կոդավորված, գաղտնագրերով ու ծածկագրերով։ Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ընկալել էկրանի առաջ ընդարմացած փռվելով. մեր եթերին պետք է հետեւել ակնապիշ, լարված, ձեռքի տակ թուղթ ու գրիչ, ցանկալի է` համակարգիչ ունենալով` շպիոնական ֆիլմերի ոճով էկրաններից հորդող ծածկագրերն ու գաղտնագրերը վերլուծելու համար…
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Բանտային օրագիր, Հումոր
49. Լծակը կարող է եւ կոտրվել
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մշտարթուն հնարավորությունը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը` Ցեղասպանությունը ճանաչելու մասին, շատերը համարում են այն գործոնը, որը Թուրքիային զրկում է Հայաստանի հետ հարաբերություններում ազատ մանեւրելու հնարավորությունից։ Շատերը մտածում են նույնիսկ, թե այս իմաստով Թուրքիան անկյուն է քշված եւ ստիպված կլինի իրոք առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար։
Ինչ խոսք, վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ում տեղի ունեցած զարգացումները խիստ անբարենպաստ են Թուրքիայի համար, չափազանց տհաճ, եւ Անկարան շատ բան է պատրաստ անել` այդ զարգացումների հետագա ընթացքը կանխելու համար։ Մյուս կողմից, սակայն, մենք` հայերս, չպետք է չափազանցնենք այս հարցում ԱՄՆ հետեւողականության եւ Թուրքիայի խոցելիության աստիճանը։
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Բանտային օրագիր, Թուրքիա
48. Երբ բացվում է սահմանը
Հայ հանրությունը դեռ չէր հասցրել մարսել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի հանրահավաքում արած արձանագրումը, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու` առանց ԼՂ հարցի կարգավորման, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ամիսներ առաջ իր արտահայտած դիրքորոշումը, ըստ որի` թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն «Ադրբեջանի օկուպացված տարածքները» վերադարձնելու դեպքում։
Վերջին շրջանում Էրդողանը նման կտրուկ հայտարարություններ չէր արել, ինչը Հայաստանում շատերին հիմք էր տվել եզրակացնելու, որ հարցը լուծված է։ Եւ այն, որ մեր ալարկոտ ԱԳՆ-ն ուշ երեկոյան արձագանքեց թուրք վարչապետի ասածներին, վկայում է, որ իրադարձությունների նման ընթացքը անսպասելի է եղել նաեւ պաշտոնական Երեւանի համար։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Բանտային օրագիր, Թուրքիա, ԼՂՀ, ՀԱԿ
47. Ձե՛զ տեսնենք, պարոնայք
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ առանց իշխանափոխության` երկրում ստեղծված իրավիճակի շտկում հնարավոր չէ։ Ճիշտ է, հիմնադիր նախագահը Սերժ Սարգսյանի հեռացումը հրատապ համարեց, հատկապես` Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բայց ելույթի տրամաբանությունից բխում է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ շտկել ոչ տնտեսական վիճակը, ոչ օրինականություն հաստատել, ոչ էլ բարելավել բարոյահոգեբանական դրությունը։ Այսպիսով, իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի թիվ 1 քաղաքական խնդիրը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Բանտային օրագիր, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ
46. Տասն արդարներից մեկը

Որմնանկար, 1662 թ.
Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետեւ հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում եւ փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ եւ ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Բանտային օրագիր, Զատիկ, Հեղափոխություն, Հոգեւոր
45. Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես
Իմ կայքէջի այցելուներից մեկը մեկնաբանությունների բաժնում կարծիք էր արտահայտել, թե մեր ժողովուրդը դժվար թե մոտ ապագայում քաղաքացի դառնալու կամք եւ ցանկություն դրսեւորի։ Նմանօրինակ կարծիքները ոչ միայն նորություն չեն մեր իրականության մեջ, այլեւ տարածված են բավականաչափ։ Դեռ ավելին` եթե սթափ վերլուծենք, ակնհայտ կդառնա, որ Հայաստանում դժվար է գտնել որեւէ անհատ, ով վերջին տարիներին չի արտասանել այդօրինակ հայտնի նախադասություններից որեւէ մեկը. «Այս ժողովուրդը ժողովուրդ չի դառնա», «Այս ժողովուրդը ժողովուրդ չի» եւ այլն։ Նման ձեւակերպումները հայաստանցիների լեզվամտածողության անբաժանելի մաս են։ Ու երբ արձանագրում ենք սա, աբսուրդ վիճակ է ստեղծվում. ստացվում է, որ բոլորը բողոքում եւ դժգոհում են այն ժողովրդի բարոյական, քաղաքական, քաղաքացիական նկարագրից, որի ներկայացուցիչն են հենց իրենք։ Պատկերավոր ասած` 3 միլիոն հայաստանցիներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ զանազան մեղքերի մեջ մեղադրում է մնացած 2 միլիոն 999 հազար 999 հայրենակիցներին։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Բանտային օրագիր, Զատիկ, Հայաստանցու մասին, Հոգեւոր