www.nikol.am կայքի այցելու Շանթը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ճի՞շտ է, որ ԿԳԲ-ն ձեզանից հայկական Սահակաշվիլի է պատրաստում: Կարո՞ղ եք միարժեքորեն հաստատել կամ ժխտել այս ասեկոսեները»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Շանթ. նախ ասեմ, որ Սահակաշվիլիի օրինակը ինձ համար այնքան էլ ոգեւորիչ չէ, որովհետեւ չի կարելի Վրաստանի նման պետության ղեկին հայտնվել եւ հակամարտության քաղաքականություն վարել այնպիսի մի հարեւանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Այդ քաղաքականության հետեւանքները Վրաստանը դեռ երկար չի կարողանալու հաղթահարել: Այնպես որ, եթե ձեր ասած ԿԳԲ-ն ինձնից ինչ-որ հայկական երեւույթ է պատրաստում, երեւի ծանոթ-մանոթ մեջ գցենք, որ ուրիշ տարբերակ ընտրի: Իսկ ընդհանրապես, ձեր առաջադրած հարցի նման հարցեր կարելի է ձեւակերպել հարյուրներով: Վերջին տարիներին ես իմ մասին տասնյակ խոսակցություններ եմ լսել: Կարդալ շարունակությունը …
Հարց Քանաքեռցուց - Նիկոլ ջան, բարի օր քեզ ու մեզ, բոլորիս ազատություն եմ ցանկանում: Թող հարցս տարօրինակ չթվա. ո՞վ է քո համար Պինոչետը, կամ նրան որպես պատմական դեմք ինչպե՞ս կնկարագրես:
Նիկոլի պատասխանը - Սիրելի քանաքեռցի. Պինոչետը ինձ համար հանցագործ է եւ մարդասպան: Չկա ավելի մեծ հանցանք, քան, իբր պետական որեւէ շահի պատճառաբանությամբ, այդ նույն պետության քաղաքացիների կոտորածը:
Հայկի հարցը - Բարեւ, հարգելի Նիկոլ: Կարծում եմ քաջառողջ ես եւ աննկուն: Հարցս կլինի կարճ եւ շատ հստակ: Ինչպես կվարվես, եթե հանգամանքների բերումով կամ պարզապես մրցակցության մեջ մտնելով` մեկ այլ քաղաքական ուժ ստանձնի առաջին տեղը, ուզում եմ հարցնել, թե դու ինչքանով ես կապված ՀԱԿ-ի հետ եւ որ դեպքում կլքես այդ ուժը: Կանխավ շնորհակալ եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Հայ ազգային կոնգրեսը ինձ համար 2008 թվականի փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում արձանագրված զարթոնքի, Մարտի 1-ի քաղաքացիական խիզախումի եւ 10 զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ասել է թե` Կոնգրեսը ձեւավորվել է Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքն իրագործելու, անմեղ զոհերի հիշատակին արժանի հայրենիք կերտելու համար: Եվ Ձեր հարցը, թե որքանով եմ ես պատրաստ լքել Կոնգրեսը, նույնն է, թե հարցնեիք` որքանո՞վ եք պատրաստ հրաժարվել այն իդեալներից, որոնց համար մենք բոլորս պայքարում էինք 2008թ. փետրվարին:
Հարց Համոյից - Նիկոլ ջան, չե՞ս զգում , որ էս վերջին հոդվածներում զգացվում է քո՝ Կոշում նստելը: Հոդվածներդ դարձել են մի տեսակ գողական ռեպլիկներով, բառապաշարով հագեցած: Հարգանքներով՝ քեզ շատ սիրող, հարգող Համո:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Համո. այն, որ Կոշի գաղութում եմ` օբյեկտիվ իրականություն է, եւ ես «Հայլուրը» չեմ, որ կապ չունենամ օբյեկտիվ իրականության հետ, մանավանդ, որ Հայաստանում կան երեւույթներ, որ ձեր նկատած բառապաշարով ավելի դիպուկ են բնորոշվում: Այսպիսով, ոչ թե իմ գտնվելու վայրն է կանխորոշում տվյալ պահի իմ բառապաշարը, այլ հենց ինքը՝ ասելիքը: Ամեն ասելիք իր բառապաշարն ունի, եւ ես չեմ խուսափում ասելիքը ասել այնպես, ինչպես այն կա` իմ պատկերացմամբ եւ ընկալմամբ: Այս մոտեցումը ինձ համար կարեւոր է եղել Կոշից առաջ, կարեւոր է Կոշում եւ կարեւոր կլինի Կոշից հետո` գրավոր խոսքի իմաստով: Լավագույն մաղթանքներս, սիրելի Համո:
Տրդատի հարցը - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:
Տարագիրի հարցը - Barev, Nikol jan. Nax kneres, vor latinatar em grum, ays pahin dzerkis tak hayeren taradzev chka. Im` ko anhati masin patketacumneri u dranc hetevox gnahatakanneri 90%-y himnvac e erku hangamanki vra: arajin, vor zemlyak enk (Ijevanci) ev erkrord ko “erkri hakarak koxmum” aynpes es nerkayacnum mer pokr hayrenik Ijevany, vor indz hamar arden erkrordakan e darnum mnacac amen inch. Bayc amen depkum uzum em mnacac 10%y evs lracnel ays pahin derevs harcov. Du karox es asel, vor ko gorcuneutyamb masnavorapes arden apacucel es anhatid joxovrdavarutyan u hayrenikid handep nvirvacutyuny,bayc es lriv ijevanci em, inchpes ev, hamozvac em, du. Enpes vor minchev mi ban im achkov chtesnem, chem havata, tekuz dra masin obamanern u evropacinery, kam chgitem el ov barcradzaynen. Kuzenayi bacs lracnelu hamar shat harcer tal, bayc terevs aysor bavararvem mekov.
Du mi kani angam asel es, vor joxovrdavarakan institutneri bacakayutyan paymannerum cankacac azniv mard ishxalutyan galov mec havanakanutyamb chi dimana gaytakxutyany ev kvarvi aynpes inchpes varvel en u varvum en mer naxkin u nerkayis ishxanutyunnery. Ynd vorum, nshum es, vor HAKy xndir uni miayn ishxanutyan gal` anhrajesht institutnery stexcelu hamar, voric heto kherana qaxaqakan bemic. Կարդալ շարունակությունը …
Հայկի հարցը - Բարեւ սիրելի Նիկոլ: Ուրախ եմ, որ աշխատում ես ժամանակդ զուր չվատնել: Դու ինձնից էլ լավ գիտես, որ շատ հետաքրքիր մտքեր ծնվում են այն ժամանակ, երբ ազատ ես լինում տարբեր պարտականություններից ու խանգարող հանգամանքներն էլ են քչանում (օր. Ադոլֆ Հիտլերն իր հիմնական գործը բանտում ավարտեց): Քեզ իհարկե չեմ համեմատում իր հետ, բայց և այնպես դա նաև հնարավորություն է: Նոր մտքեր միշտ տարօրինակ եւ անհամատեղելի են թվում, բայց ես հավատացած եմ եթե չլինի մի որևէ նոր գաղափարի առաջքաշում մի նոր տեսակետի իրագործում ամեն ինչ սին կթվա եւ մենք կապրենք, որ ապրենք, կասենք հայ ենք, որ պարզապես հայ մնանք, բայց միայն դա չի, որ մեր միասնության հիմք պետք է հանդիսանա, չէ՞ որ մենք պետք է ունենանք երազանք: Ի՞նչն է լինելու նոր Հայաստանի միասնականության հիմքը: Դուք ի՞նչ եք ցանկանում ստեղծել և ունե՞ք ձեր երազանքը: Նախապես շնորհակալ եմ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ս/թ մայիսի 25-ին որոշում է կայացրել «Պատժաչափի չկրած մասը կրճատելու հաշվարկ կատարելու մասին», որը վերաբերում է 7 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Որոշման եզրափակիչ մասում ասվում է. «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տ. Նավասարդյանս /Որոշեցի/ Կատարել դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ. համաձայն ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի 09.05.2010թ. կայացված որոշման պատժաչափը կրճատել 1/2-ով` 3 տարի 1 ամիս 1 օրով, որի արդյունքում դատապարտյալ Ն. Փաշինյանի վերջնական պատժաչափը կազմեց 3 տարի, 10 ամիս, 29 օր»:
Այս որոշմամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրացուցային բանտարկության ավարտին դեռեւս մնացել է երեք տարուց մի քանի օր պակաս:
Սուքիասի հարցը - Հարգելի Նիկոլ, նախ և առաջ ասեմ որ ունեմ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ՀՀ քաղաքական ու այլ բնագավառների վերաբերյալ քո բոլոր կարծիքները կիսում եմ և այդ տեսակետից ձեր կողքին կլինեմ միշտ։ Սակայն շատ հիասթափվեցի ձեր ֆուտբոլային վերլուծությունից, այս մեկը ձեզ մոտ չի ստացյում, եթե թիմերը այդպես ֆուտբոլ խաղան ինչպես Ինտերը և առավել ևս Մոուրինյոն, ապա շատ մոտ ապագայում մենք միլիոնների խաղ չենք ունենա։ Հարց.- ուրեմն Դուք համամի՞տ եք որ ամեն ինչի գնով հասնել արդյունքի ու ցանկացած բնագավառում։ Շնորհակալություն և շուտափույթ ազատում։
Հրանտ Այվազյանի հարցը - Ողջույն բարեկամ: Նիկոլ ջան, քեզ մի հարց եմ ուզում ուղղել, որը սպորտային մրցավեճի տրամաբանությամբ պիտի փորձեմ համապատասխանեցնել մեր ընդհանուր պայքարի տրամաբանությանը: Դու խոսում ես Մոուրինիոյի և Ինտերի հաղթանակի մասին և քեզ համարում, գոնե ՉԼ եզրափակիչ խաղում, նրանց երկրպագուն: Բայց մի բան ինձ մտահոգեց, երբ Մոուրինիոյի մարտավարությունը մի պահ տեղափոխեցի այսօրվա մեր պայքարի իրականություն և այն համեմատության մեջ տեսա երկրի մասին ունեցած և ունենալիք մեր պատկերացումների հետ: Բանն այն է, որ այսօրվա իշխանությունը “խաղում” է նույն տրամաբանությամբ, ինչպես որ խաղում է Մոուրինիոն` զուտ հաղթանակ, զուտ արդյունք, և այս առումով չի խորշում խաղալ հակաֆուտբոլ` թե մարզական, թե մարդկային, թե մոտիվացիայի առումով իր հաղթանակը ներկայում, տվյալ պահին օծելու համար: Ինձ անհոգի ֆուտբոլ կամ քաղաքականություն պետք չէ, եթե դա պիտի համարվի առաջընթացի կամ փոփոխության ուղի: Համենայն դեպս, ընտրություններում պարտվելիս ես գիտեմ, թե հանուն ինչի եմ պարտվում, հանուն Հայաստանի վեհ գաղափարի, հանուն ապագայի, որն ինքնանպատակ չէ և չի լինի երբեք: Եթե քեզ տեսնեիր Բավարիայի թեկուզ մի խաղացողի դերում և հանդիպեիր Մոուրինիոյի պաշտպանությանը, ինչպե՞ս կփորձեիր կոտրել այն հանուն ֆուտբոլի և ֆուտբոլի օրինակով՝ երկրի առաջընթացի: Կարդալ շարունակությունը …
Hayk-ի հարցը - Barev hargarzhan Nikol. Misht hishum em zoravar Andraniki xosqer@ vor erb gluxd dnum es barcin.. Hima mi poqr haskanum em te inchi masin er asum Andranik@. Azatutyan mej mek-mek moranum es, mard@ fizakapes ev hogepes chi karox mshtapes larvac vichakum linel. Shat baner moracvum en ev vorosh cavot harcer el taqnvum en mer gitakcutyan mut ankyunnerum. Bayc du qez stipum es hishel. Hishoxutun ev ardaramtutun@ mez stipum e chhashtvel ayd ameni het. Nikol ankax ameninchic du ev ayn mardik ovqer anshahaxndir payqarel ev payqarum en xavari dem chen moracvum ev kstanan irenc erazac irakanutun. Es misht @ntercum em qo hodvacner inchpes naev patasxanner@ u inc aveli shat hetaqrqrum e harceri u patasxanneri vorakakan koxm@, es cankanum em kardal u zgal vorakakan ach. Hetaqrqir e imanal te duq bantum inch eq anum ayd uxxutyamb (or. inch grqer es kardum)? Harganqnerov Hayk.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. այս պահին իմ սեղանին մի քանի գրքեր կան. հիմա կարդում եմ Քսենոփոնի «Անաբասիսը»: Աշխատում եմ ժամանակը անիմաստ չվատնել: Հույս ունեմ ձեզ հուսախաբ չանել: Լավագույն մաղթանքներս:
Hrach-ի հարցը - Hargeli Nikol erb vor dzez arajin angam tesa 2007 tvakanin azgayin joxovi @ntrutyunneri @ntrarshavi jamanak im mej mec tpavorutyun toxec dzer xosqer@ vor@ duq artahaytum eiq ays ishxanutyunneri hasceyin: es nuynpes chem @ndunum ays ishxanutyunnerin: Menq aprum enq mi erkrum vortex erkri karavarum@ gtnvum e mi qani taptpukneri dzerqerin, vortex azgayin joxovy muki dzerqn e, lfikneri, nemecneri vortex amen @ntrutyunneri jamanak nranc mianum en taxayin hexinakutyunner@ ev poxocayin xujanneri het kexcum en @ntrutyunner@ ev ays amen@ sharunakvelu e aynqan jamanak minchev serji nmany naxagah e: bayc mievnuyn jamanak mtahogich e ayn hangamanq@ vor haytnvel en mardik voronc karavarman tarinerin joxovurd@ voch mi drakan ban chi tesel: masnavorapes da verabervum e hhsh-in ev LEVON TER PETROSYANIN; kan shat mardik voronq chen havatum voch nran voch 2-3 naxagahnerin: bayc nranq ayn karciqin el en naev vor ays erkir@ erkir chi darna qani der tirum e hamatarac talan joxovrdi nkatmamb; sa uxxaki shat thaj ev zzveli erevuyt e: bayc ayd joxovurd@ chi havatum Levon ter petrosyanin vorovhetev chi havatum vor nra het havaqvac mardi iskapes payqarum en joxovrdi hamar ev ardarutyun@ pahpanelu hamar qani vor tesel en nranc jamanak shat bacasakan erevuytner
Լեւոնի հարցը - hargeli exbayr menk azgovi bolors kez misht shnorakalenk linely y kank… ays amen@ bazmics kardaceles…. bayc karcymem menk misht petke grenk kanzi amenor ko hodvacner@ kardalov ysanymenk ev hpartanymenk vor dy kas ev mi amboxch hay eritasardneries nerkayacnymes ashxarin…. es haskanymem vor miayn xoskerov petke che asel shnorakalyutyun ayl petke naev gorcel, aysinkn paykarel ayd nyun gaxapari hamar vori hamar dy aysor darzeles kaxbantarkyal….. iharke paykarymenk iharke paykarelyenk ev iharke haxtelyenk.kani vor boloris mech ka ko ankontryn kamk@ ev hogin….. havatymem hamozvacem ev tesnymem ayd lyus@……. vor@ kyxekci kez depi azatytyun bolor arymnerov….. vor@ kdarna nayev amboxch azgi luys@…… amenamec hargankners kez…… astvac lsyma mer boloris axoetkner@ vor@ yxvaca kez sireli exbayr…. es harc ays pahin chynem aveli shat mots noric hertakan angam erkxosytyner sksel ko het….. bari gisher……… sireli exbayr……….
Նիկոլի պատասխանը - Սիրելի Լեւոն. կԿրկին ու կրկին շնորհակալ եմ բարի խոսքերի եւ բարեմաղթանքների համար: Լավագույն մաղթանքներս եւ ամենայն բարիք:
Կոստյայի հարցը - Բարեւ Նիկոլ ջան, քեզ առողջություն եմ ցանկանում, մենք հաղթելու ենք:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Կոստյա. շնորհակալ եմ բերամաղթանքների համար, եւ նույնն էլ ձեզ եմ մաղթում: Իսկ որ հաղթելու ենք` դա արդեն ընդամենը ժամանակի հարց է:
Հուլիս 3, 2008 Սերժ Սարգսյանի առաջին իսկ անդրադարձը մարտի 1-ի դեպքերի փաստական հանգամանքներին աչքի ընկավ աղաղակող ստահոդությամբ։ Ռուսական «Կոմերսանտե թերթին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե մարտի 1-ի բոլոր 10-ը զոհերը սպանվել են հրապարակից 1 կմ հեռու։ Իհարկե, դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը հրապարակ ասելով, բայց ենթադրվում է, որ խոսքը Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքի մասին
Օգոստոս 20, 2008 ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի եւ քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանի ելույթները հերթական անգամ ապացուցեցին, որ ի դեմս ոստիկանության վերնախավի մենք գործ ունենք ոչ թե երկրում օրինականությունը պահպանելուն ուղղված գործունեություն ծավալող մարդկանց, այլ մի խմբավորման հետ, որի համար ոստիկանություն կոչվող մարմինը յուրօրինակ մաֆիոզ կառույց է, որը հսկայական
Հոկտեմբեր 4, 2008 «Թող այսօր էլ արեգակը ծագե արեւելքից եւ մայրամուտ ունենա արեւմուտքում։ Մարդիկ ծնվեն եւ մեռնեն։ Եւ ամենայն գործ մարդկային, որ գործվի, թող շարունակե գործվելե։
ՔԱՋ ՆԱԶԱՐ
Եթե Սերժ Սարգսյանի` նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթ-ուղերձը համեմատենք Քաջ Նազարի հրովարտակի վերը բերված հատվածի հետ, ստիպված պիտի լինենք խոստովանել, որ Նազարի տեքստը մի քանի գլուխ բարձր է։ Այն պարզ պատճառով, որ