Թեման՝ ‘«Հայկական ժամանակ»’

Նիկոլի պատասխանը Շանթի հարցին

Հուլիս 29, 2010

www.nikol.am կայքի այցելու Շանթը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ճի՞շտ է, որ ԿԳԲ-ն ձեզանից հայկական Սահակաշվիլի է պատրաստում: Կարո՞ղ եք միարժեքորեն հաստատել կամ ժխտել այս ասեկոսեները»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Շանթ. նախ ասեմ, որ Սահակաշվիլիի օրինակը ինձ համար այնքան էլ ոգեւորիչ չէ, որովհետեւ չի կարելի Վրաստանի նման պետության ղեկին հայտնվել եւ հակամարտության քաղաքականություն վարել այնպիսի մի հարեւանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Այդ քաղաքականության հետեւանքները Վրաստանը դեռ երկար չի կարողանալու հաղթահարել: Այնպես որ, եթե ձեր ասած ԿԳԲ-ն ինձնից ինչ-որ հայկական երեւույթ է պատրաստում, երեւի ծանոթ-մանոթ մեջ գցենք, որ ուրիշ տարբերակ ընտրի: :) Իսկ ընդհանրապես, ձեր առաջադրած հարցի նման հարցեր կարելի է ձեւակերպել հարյուրներով: Վերջին տարիներին ես իմ մասին տասնյակ խոսակցություններ եմ լսել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄՈՅԻ ՀԱՐՑԻՆ

Հուլիս 27, 2010

Հարց Համոյից - Նիկոլ ջան, չե՞ս զգում , որ էս վերջին հոդվածներում զգացվում է քո՝ Կոշում նստելը: Հոդվածներդ դարձել են մի տեսակ գողական ռեպլիկներով, բառապաշարով հագեցած: Հարգանքներով՝ քեզ շատ սիրող, հարգող Համո:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համո. այն, որ Կոշի գաղութում եմ` օբյեկտիվ իրականություն է, եւ ես «Հայլուրը» չեմ, որ կապ չունենամ օբյեկտիվ իրականության հետ, մանավանդ, որ Հայաստանում կան երեւույթներ, որ ձեր նկատած բառապաշարով ավելի դիպուկ են բնորոշվում: Այսպիսով, ոչ թե իմ գտնվելու վայրն է կանխորոշում տվյալ պահի իմ բառապաշարը, այլ հենց ինքը՝ ասելիքը: Ամեն ասելիք իր բառապաշարն ունի, եւ ես չեմ խուսափում ասելիքը ասել այնպես, ինչպես այն կա` իմ պատկերացմամբ եւ ընկալմամբ: Այս մոտեցումը ինձ համար կարեւոր է եղել Կոշից առաջ, կարեւոր է Կոշում եւ կարեւոր կլինի Կոշից հետո` գրավոր խոսքի իմաստով: Լավագույն մաղթանքներս, սիրելի Համո:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՄ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

Պատահաբար տեղեկացա, որ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողուհու եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի է ունեցել մի հեռախոսային խոսակցություն` այն բանից հետո, երբ լրագրողը նյութ պատրաստելու համար փորձել է տեղեկատվություն ճշտել Հայրապետյանից: Ստորեւ ներկայացնում ենք խոսակցության մի հատվածն ամբողջությամբ.

Լրագրող - «Հայկական ժամանակից» է: 

Ռուբեն Հայրապետյան - Ուշադիր լսում եմ, ասեք:

Լրագրող - Ես ուղղակի աղջիկ ասացի, պետք ա տղա ասեի, ձեր տղան…

Ռ.Հ.- Աղջիկ ջան, դու կարող ա՞ հոգեկան հիվանդ ես:

Լրագրող -Պարոն Հայրապետյան, ուզում եմ ճշտել` ձեր տղան դիմո՞րդ է, էս տարի դիմե՞լ է բուհ ու 20 է ստացել:

Ռ.Հ. - Չէ, աղջիկ ջան, իմ տղան քննություն չի տվել, ի՞նչ ես ուզում: Ասենք թե, իմ տղան ա, ի՞նչ ա, ուզածդ ի՞նչ ա:

Լրագրող - Ուզում էի ճշտեիք` կամ հաստատեիք, կամ հերքեիք:

Ռ.Հ. - Կարող ա՞ դու ուզում ես տղայիցս հղիանաս:

Լրագրող- Ապուշ ես, է…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՈՎՔԵՐ ԵՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

Մայիս 11, 2010

Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններ«Հայկական ժամանակի» ընթերցողի համար Քոչարյանների աֆրիկյան արկածները ամենեւին նորություն չէին: Մինչ հանրահայտ լուսանկարների տպագրումը, ինչպես գիտեք, «ՀԺ»-ի 2009 թվականի օգոստոսի 19-ի համարում տպագրվել էր լուր հետեւյալ բովանդակությամբ. «Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները` ուրբաթ օրը Երեւան-Դուբայ չվերթի ուղեւորների մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանը` իր ավագ որդի Սեդրակի հետ (….) Ըստ մեր աղբյուրների, Քոչարյանը մեկնել է Տանզանիա` որսի»: Ինչպես տեսնում եք, այս լրատվությունը, որ ժամանակին ոմանք «հերյուրանք» էին համարում, ժամանակի ընթացքում պերճախոս կերպով ապացուցվեց: Սա ասում եմ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր շատ հաճախ կասկածով են վերաբերվում մեր աղբյուրների լրատվությանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ ՀԱՐՑԻՆ

Մհերի հարցը - Նիկոլ ջան, մի խնդրանք ունեմ: ՀԺ-ի ապրիլի 30-ի համարի որսի նկարները տեսնելով մարդ սարսռում է: «Այդ որտեղի՞ց Քոչարյանին այդքան փող՞ հարցն էլ «ջհանդամ»: Ինձ էդ մարդկանց հոգեբանությունն է հետաքրքրում. անմեղ կենդանիներին սպանել, հետո նկարվել հետը…… ցնդել կարելի է: Խնդրում եմ հոդված գրես այս մասին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր, կարծում եմ` այդ թեման արդեն իսկ բավարար չափով լուսաբանվել է, չնայած համաձայն եմ նաեւ, որ հարցը փակված համարել չի կարելի: Կարծում եմ` այս հարցը դեռ էլի արձագանքներ կգտնի մամուլի էջերում եւ ընդհանրապես` հանրային քննարկումների ոլորտում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Մհեր: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VANIK-Ի ՀԱՐՑԻՆ

Vanik-ի հարցը - Bari voxjuynners, harge’li Nikol. Harcs arn4vum e nran, vor verjin jamanakners te’ @nnddimadir qaxaqakan shrjanaknerum, te’ @nddimadir shat kardacvox mamulum, te’ andzamb dzer koxmic sksvel e Hayastani vo4@ntir varjin 2 inqnahr4ak “naxagahneri” haytararutynneri, aycelutynneri lrjaguyn verlucutyun@, maknabanum@` dranic bxox bolor hetevanqnerov. Karcum em, nranq ev nranc haytararutyunner@ heru en qaxqakan-petakan bovandakutyunic u makardakic, bacardzak himnazurk en, hajax naev hakamardkayin u hakaestetik, isk nranc nkarner@ terterum uxxaki evs mek angam noxkanq en arajacnum. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HASMIK-Ի ՀԱՐՑԻՆ

Hasmik-i հարցը - Hargeli Nikol, arajin angam em nerkin aninknavstahutyuns haghtaharum u harts uxxum kez…. jamanakis sxutyan patcharov bolor harts u patasxannerin chem tsanotatsel, sakayn husov em, vor hartss chi krknvum… inchpes kmeknabanes Marine Petrosyani varqagits@ kam dirqoroshum@… inchu @st qez aylevs “HJ”-um chi grum… u ardyoq teghyak es ko ” yerkatya dzveri” veraberyal hodvatsi ardzaganqnerin????? Qez sirogh u havatatsog Hasmik.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Հասմիկ, ճիշտն ասած ինձ համար մի փոքր տարօրինակ է ձեր հարցի մեջ տեղ գտած «Մարինե Պետրոսյանի վարքագիծ» արտահայտությունը, որովհետեւ չեմ կարծում, թե Մարինեն մի այնպիսի բան է արել, որ մենք պետք է քննարկենք նրա «վարքագիծը»: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

մեղադրող կողմը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը. արդյունքում, երրորդ վկային հարցաքննելուց հետո մեղադրող կողմը հրաժարվեց գործով դատակոչված եւ դեռեւս չհարցաքննված մնացած վկաներից:

Երեկվա նիստում ընդհանուր առմամբ ցուցմունք տվեցին թվով երեք իրեղեն ապացույց վկաներ` բոլորն էլ Արմավիրի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցներ: Վերջիններիս խոսքերով, իրենք Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից դուրս եկած ոստիկանների վերջին խմբի մեջ են եղել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԻՇԱՊԻ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ

Սեպտեմբեր 18, 2009

Մեկնաբանություն Վիշապից

Նիկոլ Փաշինյան. Իմպիչմենթ. 2007 թ.

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Եթե մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, մենք կունենանք քաղաքացիական հասարակություն, որն ինքը ոչ միայն իշխանություն է ձեւավորում, այլեւ վերահսկում է այդ իշխանությանը։»

Հարգելի Նիկոլ, ինչ խոսք, ճշմարիտ է, ինչպես և ճշմարիտ է օրինակ այն, որ եթե մեր բանակի բոլոր զինվորները դառնան կարգապահ, ապա մենք կունենանք հզոր ու կարգապահ բանակ, կամ նույնն է, թե ասես՝ եթե ցորենի արտում որոմը քիչ լինի, իսկ ցորենը՝ շատ, ապա հարուստ բերք կստանանք։ Ցավալիորեն` դու չես ասում, թե ԻՆՉՊԵ´Ս պիտի մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, ի՞նչը պիտի մեզնից յուրաքանչյուրին դրդի, բրդի, հրահրի կամ սադրի` քաղաքացի դառնալ, գլուխը լցնել քաղաքացիական մտածելակերպ կոչվող ծրագրով ու ձևավորել, վերահսկել իշխանությանը։ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱԹԵՎԻ ՀԱՐՑԻՆ

Սեպտեմբեր 10, 2009

Հարց Տաթեւից
Գագիկ Շամշյանը` դատարանի մոտ սպասելիս, որպեսզի լուսանկարի Նիկոլ ՓաշինյանինԻմ շատ սիրելի Նիկոլ: Չնայած կալանքի տակ ես, բայց ամեն անգամ հոդվածներդ կարդալիս հիանում եմ քո տեղեկացվածությամբ ու վերլուծական մտքով (իհարկե հասկանալով, որ ոչ մի հանգամանք, նույնիսկ` բանտում գտնվելը, մարդուն չի կարող զրկել տեղեկացված լինելուց եւ առավել եւս վերլուծելու ունակությունից):

Չգիտեմ, թե «Հայկական ժամանակը» ինչպես կարձագանքեր Գագիկ Շամշյանի և Արարատ Զուրաբյանի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպին, եթե ազատության մեջ լինեիր, բայց փաստը մնում է փաստ, որ «Հայկական ժամանակը», որին հազարավոր մարդիկ հավատում են ու վստահում, չտվեց այն պարզ ինֆորմացիան, ինչի կարիքը այսօր քաղաքացին ամենաշատը ունի (հետգրությամբ տրված անհասցե, երկու բառանոց ինֆորմացիան բավարար չեմ համարում):

Կարծում ես, եթե այդ միջադեպը տեղի ունեցած լիներ Լֆիկ Սամոյի ու Մուկի միջև, օրինակ, «Հայկական Ժամանակը» համեստորեն կլռե՞ր, ինչպես արեց այս անգամ: Հաջորդ օրվա համարում կտեսնեինք մի մեծ նկար, մի քանի հոդված` նվիրված դրան, թե` այ տեսեք, ինչ վատն են իշխանությունները: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԷԴԳԱՐԻ ՆԱՄԱԿԻՆ

Օգոստոս 25, 2009

Հարց Էդգարից

Sireli Nikol,

Amen angam erb kardum em qo hodvacnery hzh-um lini da Erkri hakarak koxmy, yndhatakic hodvacnery kam bantayin oragiry, ankexc asac indz hamar misht tvum e te du grel es ain qo ashxataseniakum, erb mtnum ei u misht qez tesnum ei krakot energiayov hamakargichi arjev arag arag sharadrum eir teqsty, u indz misht asum “Edgar jan nsti hesa verjacnum em….” u sharunakum eir gorcd. Erbeq chem karoxacel patkeracnel Erkri hakarak koxmy, yndhatakya hodvacnerd ev Bantayin oragiry grvel e ail texum ev voch te qo ashxataseniakum. Namanavand bantum hima.

Baic!
Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Օգոստոս 13, 2009

Նիկոլ Փաշինյան. 1+«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին եւ անմիջապես ձերբակալվեց։ Դատարանը հաշվի չառավ այն, որ «Մարտի 1-ի» գործերով կալանավորված անձանց նկատմամբ համաներում է կիրառվել, եւ նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է, իսկ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչեւ հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին։ Դատարանը հաշվի չառավ նաեւ, որ իշխանությունը, համաներում հայտարարելով, փաստորեն քաղաքական կամք է դրսեւորել` ազատ արձակելով իր քաղաքական հակառակորդներին, եւ անցել պայքարի քաղաքական մեթոդների։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԼԵՔՍ-ԱԼԵՔՍԻ ՀԱՐՑԻՆ

Օգոստոս 7, 2009

Հարց Ալեքս-ալեքս-ից

Նիկոլ Փաշինյան /շարֆով, ձմռանը/Նիկոլ, մի հարց ունեմ՝ չնեղանաս։
Տես՝ դու լրագրողական ձիրքով օժտված տղա ես, ես կարդում եմ քո գրածները, ու դա ինձ ակնհայտ ա։ Մարդ կա՝ ի ծնե դերասան ա, մարդ կա՝ բժիշկ, մարդ կա՝ երաժիշտ, դու՝ լրագրող։ Բայց էն տպավորությունն ա, որ դու ի ծնե ընդդիմադիր լրագրող ես։ Ու հարց ա առաջանում՝ բա որ ընդդիմությունը գա իշխանության՝ ո՞ւմ ես քննադատելու։ Սա ես ասում եմ՝ ինձ ճիշտ պիտի հասկանաս։ Ընդունի սա, որպես շատ ջերմ նամակ, ջերմություն, որ ես տածում եմ քո հանդեպ։

Երբ մի քաղաքական նորություն ա լինում, արդեն մոտավորապես պատկերացնում եմ, թե դու դրա մասին ինչ ես գրելու։ (Ես շատ դեմ եմ Սերժ Սարգսյանին, ինչպես դու։ Նրան համարում եմ ոչ լեգիտիմ նախագահ։ Պաշտպանում եմ Կոնգրեսին:) Բայց իմ հարցը վերաբերվում ա քո էդ կատաղի ընդդիմադիր կեցվածքի նպատակահարմարությանը։ Ես շատ շատ շատ շատ ուրախ եմ, որ դու Հայաստանում ես ու գրում ես։ Դա մի մեծ հոգս ա, որ դու վերցրել ես քեզ վրա։ Ի միջիայլոց՝ շնորհակալություն դրա համար։ ԲԱՅՑ։ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱԿԱՍԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ

Հունիս 10, 2009

Այսպիսով, «Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» դարակազմիկ դատավարությունը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց։ Ինչպես եւ պետք էր սպասել, դատավարությունը զուգորդվեց բազմաթիվ ապօրինություններով, որոնք սակայն, ունեին որոշակի առանձնահատկություններ։ Հայցվոր կողմի, այսինքն` Քոչարյանների ընտանիքի վարքագիծը այս դատավարության ընթացքում շատ էր հիշեցնում Արտաշես Քալանթարյանի «Իսկ դուք որտե՞ղ էիք» վեպի մի հերոսի։ Ահա այդ վեպի գյուղական հերոսներից մեկը, շրջանային թերթում աննպաստ հրապարակում կարդալով իր մասին, վերցնում է թերթի մի օրինակ ու գրիչ, գնում հրապարակման հեղինակ լրագրողի տուն եւ նրանից պահանջում ջնջել գրվածը։ Լրագրողը սկզբում չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ապա կռահելով, որ իր հրապարակման հերոսը ցանկանում է, որ ինքը, այսինքն` լրագրողը, հենց թերթի էջում գրիչով ջնջի խնդրո առարկա նախադասությունը, վերցնում է նրա բերած գրիչն ու թերթը եւ խազեր քաշում հրապարակման հերոսին դուր չեկած նախադասության վրա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՎԱՎԵՐ ԱՆՁՆԱԳԻՐ

Մայիս 26, 2009

ՀԺ«Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» դատավարության ընթացքում տեղի ունեցավ հերթական խայտառակ շրջադարձը։ Իհարկե, հայ հանրությունը դեռեւս գլխի չի ընկել, որ նման բան է տեղի ունեցել, եւ այս նյութը հենց դրա մասին է։ Ահա, ուրեմն` փորձելով մի կերպ դուրս գալ այն փաստի տակից, որ մեր դեմ դատարան ներկայացված հայցին կցված է եղել մի անձնագիր, որի վավերականությունը օտարերկրյա պետություններում ավարտվել է դեռեւս 2007 թվականի փետրվարին, Քոչարյանները դատարան են ներկայացրել Լեւոն Ռոբերտի Քոչարյանի դիվանագիտական անձնագիրը, որում, դատելով մամուլի հրապարակումներից, Դուբայում գտնվելու մասին նշում չկա։ Թվում է` լավ բան են մտածել։ Բայց մինչ այս մտքի հետ համաձայնելը, եկեք հասկանանք, թե Լեւոն Քոչարյանը ի՞նչ իրավունքով «դիվանագիտական անձնագիր» ունի։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքի անդամները դիվանագիտական անձնագիր ստացել են այն բանի արդյունքում, որ Ռ. Քոչարյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով է նախատեսված սա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,