ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը հրաժարականի պահից փորձաքար է դարձել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու փորձ արած ցանկացած գործչի եւ քաղաքական կուսակցության համար: Այսօր, ահա, երբ ներքաղաքական կյանքում բազմաթիվ դիմակներ պատռված են, Սերժ Սարգսյանի հաճախորդների մեծամասնությունը` բացահայտված, կարող ենք արձանագրել, որ Քոչարյանական իշխանության տարիներին ընդդիմադիր աշխատած այդ մարդիկ նոմինալ առումով իրենց ընդդիմադիր հայտարարելով Քոչարյան-Սարգսյան զույգին, հրապարակային ելույթներում ավելի շատ եւ գերակշռող մասով ընդդիմադիր են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռացած է եղել ակտիվ քաղաքական գործունեությունից: Հիշենք թեկուզ Արտաշես Գեղամյանին եւ իր շքախմբին, Վազգեն Մանուկյանին եւ իր շքախմբին` Սադոյան Արշակ, Քոչարյան Շավարշ, Արթուր Բաղդասարյանին եւ իր շքախմբին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, իմ բարեկամ Ստեփան Սաֆարյանը նախօրեին հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը չարձագանքեն, այսինքն` չհամաձայնեն Կլոր սեղան ձեւավորելու` «Ժառանգության» կոչ-առաջարկին, ուրեմն «անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ»: Այս դիրքորոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» դեռեւս չի հաղթահարել իր հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների շոկը եւ անկանոն շարժումներ է անում, խոսում բաներ` առանց ասվածի իմաստը հասկանալու: Այն վայրերի ժարգոնում, որտեղ հիմա ես եմ գտնվում` սա կոչվում է «բըլթըցնել»: Եւ ուրեմն, Ստեփան Սաֆարյանի ասածից ստացվում է, որ եթե, ասենք, Հայ ազգային կոնգրեսը չհամաձայնի «Ժառանգության» առաջարկի հանգույն` առանց նախապայմանների Կլոր սեղանի շուրջ նստել ոչ միայն ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», այլեւ կոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ի հետ, ուրեմն անկեղծ չէ իր հայտարարությունների մեջ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, փաստորեն, հաստատեց Հայաստանի նորացված պատվիրակության լիազորությունները, եւ ուրեմն` ԵԽԽՎ-ում հայաստանյան ընդդիմությունը ներկայացնելու է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ինչ անհավանական բան ասես կարող է պատահել Հայաստանի հետ. վերջին երկու տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում մեր երկրի հետ կապված օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել: Փոփոխություն են կրել այդ օրակարգի եւ Արմեն Ռուստամյանի հարաբերությունները: Եթե այդ առնչությամբ ԵԽԽՎ-ում տարիուկես առաջ պարոն Ռուստամյանի ասածները ընկալվում էին որպես իշխանական ասելիք, հիմա փաստորեն այդ նույն ասելիքը ընդդիմադիր է լինելու: Թերեւս հենց սա են իշխանության եւ ՀՅԴ ներկայացուցիչները անվանում նոր քաղաքական կուլտուրա. Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Եվրոպա, Խմբագրական

Լուսանկարը` Ֆոտոլուրի
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու իրենց գործելակերպը փաստարկեց նրանով, թե իրենք դեմ են ձեւական պահանջներ ներկայացնելուն։ Նույնը, ըստ էության, կրկնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` պատճառաբանելով, որ եթե իրենք պահանջեն անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա դեռ չի նշանակում, թե նա հրաժարական կտա։ Եւ ուրեմն` ի՞նչ իմաստ ունի նման պահանջի առաջադրումը։ Այս տեսակետը հասկանալի կլիներ, եթե Դաշնակցությունը բացատրեր, թե ինչու է շարունակում պահանջել ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հրաժարականը, չնայած ոչ վերջինս է պատրաստվում այդ պահանջը կատարել, ոչ էլ, առավելեւս, նրա վերադասը։ Ինչո՞ւ «ձեւականորեն» կարելի է պահանջել ԱԳ նախարարի հրաժարականը, իսկ նրա ղեկավարինը` ոչ։ Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգությանը», ու եթե պահանջների քաղաքական իմաստը գնահատենք ըստ դրանց կատարման վիճակագրության, կստացվի, որ ստեղծման օրից «Ժառանգությունը» ձեւական գործունեություն է ծավալել, որովհետեւ նրա պահանջներից եւ ոչ մեկը չի կատարվել, չնայած` Րաֆֆի Հովհաննիսյանի անհոդաբաշխ ձեւակերպումներից հաճախ դժվար է կռահել, թե ինչ է պահանջում այս գործիչը եւ ինչ` չի պահանջում։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, ՀԱԿ
ՀՅ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» հոկտեմբերի 9-ին համատեղ երթ են կազմակերպում դեպի նախագահական նստավայր` ՀՀ իշխանություններից պահանջելով չստորագրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, որոնց ստորագրումը կարծես նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Խորհրդարանական երկու ուժերի հրավիրած ակցիան, ըստ էության, տեղավորվելու է ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելու տրամաբանության մեջ, եւ, ինչպես կազմակերպիչներն են հայտարարում, արձանագրությունների ստորագրումը կանխելու նպատակ է հետապնդելու: Այսինքն` Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական, ՀԱԿ
50. Գաղտնագրեր եւ ծածկագրեր
Հայրենի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները, թե նրանք օբյեկտիվ տեղեկատվություն հայաստանյան իրականության մասին չեն ապահովում, այնքան էլ հիմնավորված չեն։ Այս մասին սկսեցի մտածել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում` հայրենի հեռուստատեսության եթերին հետեւելիս։ Մեր հեռուստատեսությունը, իրականում, հաղորդում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` երկրում ստեղծված վիճակի մասին, բայց դա անում է ոչ թե բաց տեքստով, այլ` կոդավորված, գաղտնագրերով ու ծածկագրերով։ Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ընկալել էկրանի առաջ ընդարմացած փռվելով. մեր եթերին պետք է հետեւել ակնապիշ, լարված, ձեռքի տակ թուղթ ու գրիչ, ցանկալի է` համակարգիչ ունենալով` շպիոնական ֆիլմերի ոճով էկրաններից հորդող ծածկագրերն ու գաղտնագրերը վերլուծելու համար…
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Բանտային օրագիր, Հումոր
47. Ձե՛զ տեսնենք, պարոնայք
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ առանց իշխանափոխության` երկրում ստեղծված իրավիճակի շտկում հնարավոր չէ։ Ճիշտ է, հիմնադիր նախագահը Սերժ Սարգսյանի հեռացումը հրատապ համարեց, հատկապես` Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բայց ելույթի տրամաբանությունից բխում է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ շտկել ոչ տնտեսական վիճակը, ոչ օրինականություն հաստատել, ոչ էլ բարելավել բարոյահոգեբանական դրությունը։ Այսպիսով, իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի թիվ 1 քաղաքական խնդիրը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Բանտային օրագիր, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ
43. Հոհիդա եւ Հոհիժա
Իր հանրահայտ հոդվածի վերնագրում արդեն Հովհաննես Թումանյանը խտացրել էր 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի աղետաբեր հայ իրականության առանձնահատկությունը։ «Անկեղծ չենք». վերնագրված էր հոդվածը։ Այսօր արդեն 21-րդ դարասկիզբն է, եւ սարսափելի է մտածել, որ հայ վերնախավը առաջադիմել է առայժմ միայն կեղծելու վաղնջական իր սովորության մեջ։ Երբեմն զարմանում ես, թե ազգային հոգնած ջոջերին որտեղի՞ց այդքան կեղծելու եռանդ, եւ ինչու նրանք ճլորած եւ ոչ թե եռանդուն են ծառայության եւ զոհողության հարցերում։ Խաբեբա, ցուցամոլ, շինծու, նենգ, ստորաքարշ, շահամոլ. ահա այն հատկությունները, որոնց մասին վկայում է հեռուստաէկրանների, այսինքն` հանրային կյանքում ներկա դեմքերի զգալի մեծամասնությունը։ Եւ կար ժամանակ, երբ թվում էր, թե մեր հանրությունը վերջնականապես է կորցրել կեղծիքը իրականությունից տարբերակելու հատկությունը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Բանտային օրագիր, ՀԱԿ
ՀՀ շարքային քաղաքացին երբեմն չի կռահում, թե ինչու են քաղաքական գործիչները իրենց մտքերը արտահայտելու համար ընտրում խուճուճ ձեւակերպումներ եւ ինչու կոնկրետ պատասխաններ չեն տալիս կոնկրետ հարցերի։ Այս հրապարակումը վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարությունները մատչելի լեզվով ներկայացնելու համար է նաեւ։ Ու եթե քաղաքական լեզվից թարգմանելու լինենք Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որով նա ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը» կոչ էր անում համախմբվել մեկ դրոշակի շուրջ եւ աշխատել ընտրական իշխանափոխության ուղղությամբ, կստանանք հետեւյալ պատկերը. Րաֆֆի Հովհաննիսյանը վերը նշված ուժերին առաջարկում է էս գլխից իրեն ընտրել նախագահի միասնական թեկնածու եւ պատրաստվել նախագահական հերթական ընտրությունների։ Իհարկե, «Ժառանգությունը», ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, կհերքեն հայտարարության այսպիսի մեկնաբանությունը, բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում։ Անկախ ամեն ինչից, այս հայտարարությանը անդրադառնում ենք ոչ թե այն դատափետելու, այլ նրա տրամաբանությունը հասկանալու եւ որոշ նկատառումներ ներկայացնելու համար։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսի հասցեին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների քննադատության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադառնալուց, ապա եւ` Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր, «Ժառանգությունը» ընկալվում է որպես ընդդիմադիր արբանյակ ուժ, եւ սա ակնհայտորեն ներվայնացնում է «Ժառանգության» մեր գործընկերներին։ Ընդդիմության դոմինանտ ուժը, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն է համարվում։ Եւ ահա, Երեւանի քաղաքապետի ընտրություններին հաջորդած անկումային տրամադրությունը օգտագործելով` «Ժառանգությունը» փորձ է անում հարվածներ հասցնել Կոնգրեսին, նրան դուրս մղել հիմնական ընդդիմադիր ուժի ուղեծրից եւ, որպես հետեւանք, ինքը տեղավորվել այդ ուղեծրում։ Այս գործելակերպը ուղղակի կարմիր թելի նման անցնում է «Ժառանգության» վերջին մեկ տարվա գործունեության միջով։ «Ժառանգությունը» ակնհայտ բարդույթներ ունի ՀԱԿ-ի նկատմամբ, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ֆորմալ նմանություններ ձեռք բերել ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ
Հարց Vahagn-ից
Kapvats jarangutyn-HAK poxaraberutyunnerin
ha im asac@ bayts da cher…. im asac@ na er vor chi kareli anhimn tex@ mardun mexadrel u anvanel Serji hachaxord. Raffin konkret cuyc tvec vor inq@ hachaxord che. isk ayn vor unen taradzaunutyunner LTP i het inch e nshanakum e nran kareli e hachakhorh anvanel?
ete Jirayr vax@ taradzaynutyunner unena LTP i het inch e dnenq Jiro i pes txun Anvanenq Terrorist ay da e asacs. isk ayn vor mert @nd mert jarangutyan u HAK i mej arajanunum en taradzaynutyuner da normal erevuyt e. im asats@ da er. isk hamemateci “Hayoc ashkharhi het” (eli kneres) qani vor nranq el en arajnordvum mi kargakhosov
(kto ne s Serjom tot protiv) u et mardu masin inch apushutyan hasnox baner ases vor chen grum.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն, Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», «Հայկական ժամանակ», Ավազակապետություն
Ընթացիկ քաղաքական շրջափուլը, այնուամենայնիվ, որոշակի քաղաքական հստակեցումների կարիք է զգում, որովհետեւ երբեմն, երկար արծարծված չլինելու պատճառով, շատ թեմաներ կորցնում են իրենց զգաստությունը, եւ ժամանակի ընթացքում դիրքորոշումները սմքում են: Ահա, ուրեմն, ամենեւին էլ անպատեհ չէ, որ մենք վերստին ճշտենք մեր դիրքորոշումները այսպես ասած արմատական իշխանափոխության վերաբերյալ: Խոսքը երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու, ասել է թե` արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը հասնելու մասին է: Հայ ազգային կոնգրեսը Երեւանի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցությունը բացատրել է հենց այս նպատակով: Ասել է թե` առաջիկա քաղաքական պրոցեսները, քաղաքապետի ընտրությունները ՀԱԿ-ը դիտում է որպես իշխանափոխության հասնելու միջոց: Մանրամասները տվյալ պահին էական չեն: Ու չնայած «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարվեց` դա պատճառաբանելով ընդդիմության ձայները չկիսելու նպատակով, այսուհանդերձ, հավելյալ պարզաբանման կարիք է զգում հետեւյալ հարցը` Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Հեղափոխություն, Մայիսի 31
Հավաստիացում Hayk-ից
Barev hargeli Nikol, cankanum em andradarnal qo ditarkman@ kapvac Zharangutyan chmasnakcutyan het. Parzapes vorpes ayd kusakcutyan andam miayn karox em asel, vor karox es chmtahogvel ayn kapakcutyamb vor hancnazhoxovnerum mer kusakicner@ aveli qich janq ktapen pashtpanelu HAK - i avaganu teknacuneri dzayner@ qan ete dranum linein naev mer @nkerneri anunner@. Es havatacnum em vor tvyal depqum aveli lurj bani hamar enq payqarelu qan tvum e, ev patrast enq amboxjovin ev minchev verj pashtpanel u payqarel ardarutyan verakangman hamar. Aynpes vor voch mi kerp ayd chi andradarna mer vchrakanutyan vra.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. ես ողջունում եմ ձեր եւ ձեր գործընկերների դիրքորոշումը եւ հույս ունեմ, որ առաջիկայում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունները կսերտանան: Ինձ հուսադրում է Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ
1+, «Ժառանգություն», ՀԱԿ
Հարց Vardan-ից
Barev Nikol! es shat angam em cankacel zrucel qez het, kisel im mtorumner@, ev shat urax em ays sayti hamar!! Nikol, nax asem, vor “Haykakan Jamanak” tert@, vor@ darzel e im aroryai mi mas@, terevs mi momi luys e aysor haykakan xavar ardaradatutyan mej!!! kardalov naev qo hodvacner@, mi koxmic hacheli e, myus koxmic el txur, vor mer xxchuk ishxanavorneri hech vejn el chi, te inche grvac. liovin hamamit em qez het, vor merorya irakanutyan mej bacahaytvecin futlyarner@, marishner@, W-ner@, galustukner@, ev gites, es aysor xxchum em serjin,tigranin, mkin, ezikin, bayc amenic shat xxchum em mez, joxovrdin, vor mer vaxva or@ vacharum en @ndamen@ legitimutyan hamar. es hetagayum kporzem aveli manramasn grel, aysor mi harc e hetaqrqrum: ardyoq hamamit ches, vor qaxapeti @ntrutyunnerum HAK-i cucakum ete voch 1, apa gone 2 hamarum petq e grvac liner Xachatur Suqiasyan azganun@? tes, HHK inchu 2 hamarum grec Taroni anun@, vorovhetev Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ
«Ժառանգություն», Խաչատուր Սուքիասյան, ՀԱԿ
Նամակ vahagn-ից CHAXAV PARON
Hargeli Nikol qez krkin angam grum e vahagn n u shat harcerin du arden patasxanel es Nikol jan harcs uxxvats e konkret dzez. Orers kardaci “haykakan jamanak ” vori glxavor xmbagir@ duq eq hodvats vortex duq Raffi hovhannisyanin anvanum eq “Hacaxord” ev akama sksum em mtatsel isk inchov e tarbervum opozicion mamul@ ishkhanamet “Hayoc ashkharhic” (kneres hamematutyan hamar) bayts nranq el en arajnordvum ov mer het che na mer dem e kargaxosov.
nuyn el H1 e aysinq ete aysor a aydpes isk inchov enq apahovagrvas vor vaxva ishkhanutyunn eter ktrammadri @ndimutyann? aysinqn erb ombudsment Armen harutyunnyann qnnadtum e ishkhanutyunnerin menq moranum enq vor na evs uni klichka isk erb mi ban i ogut HAK i chi asum mtaberum enq vor na dollar armenn e. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ