Թեման՝ ‘օրենսդրական’

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 13, 2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (տեսանյութ)

Սեպտեմբեր 13, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԻՆԻՑԱՅՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանԼեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է տնտեսական համաժողով, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրների շուրջ 2500 ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ելույթը՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼՖԻԿԻՆ-2

Մայիս 17, 2012

Նիկոլ ՓաշինյանՀայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) երեկ հետեւյալ հրավերն է հղել Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԸԸՀ, ԿՐԿԻ´Ն ՓՈՐՁԻՐ

Այսօր, ժամը 15.00-ին Երեւանի թիվ 7 ԸԸՀ-ում տեղի կունենա ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի բողոքի քննարկումը` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Հասցե` ք. Երեւան, Սվաճյան 92 մանկապարտեզ
Հեռ. 010-72-18-72

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Ապրիլ 27, 2012

Այսօր, ժամը 17.00-ին Երեւանի թիվ 7 ԸԸՀ-ում տեղի կունենա ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումների քննարկումը: Դրանցից առաջինը վերաբերվում է ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, իսկ երկրորդը նախընտրական քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն:

Հասցե` ք. Երեւան, Սվաճյան 92 մանկապարտեզ
Հեռ. 010-72-18-72

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին

Պարոն Նիկոյան.

Երեւանի թիվ 7 ընտրատարածքի մանդատով ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման ԱԺ գոյության ընթացում գումարված բոլոր տասը հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է: ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի» տրամաբանությամբ չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում Ալեքսանյանը առնվազն տասն անգամ պետք է զրկվեր պատգամավորական մանդատից: Մինչեւ օրս, սակայն, Ալեքսանյանը պահպանում է մանդատը:

ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությամբ, եթե նա չի զրկվել պատգամավորության մանդատից, նշանակում է վերջին հինգ տարվա մեծ մասը անաշխատունակ է եղել, դրա մասին ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ` անաշխատունակության թերթիկ, կամ էլ Ազգային ժողովի նախագահը նրա բացակայությունները համարել է հարգելի` որեւէ այլ պատճառով (ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենք, հոդված 99):

Հաշվի առնելով տվյալ հարցի բացառիկ հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ, որպես Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի, ներկայացնել այն հիմքերը, որոնց ուժով Սամվել Ալեքսանյանի բացակայությունները անհարգելի չեն համարվել:

Համոզված եմ, որ տվյալ խնդրի ուսումնասիրության համատեքստում կարող են ի հայտ գալ կոռուպցիոն երեւույթներ, որոնց մտադիր եմ իմ իրավասությունների շրջանակներում օրենքով նախատեսված ընթացք տալ:

Կանխավ շնորհակալություն

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Երեւանի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի առաջադրված թեկնածու

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

Փետրվար 24, 2012

Մաշտոցի պուրակՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՏՈՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆՑՈՒՆԸ ՉԷ

Փետրվար 14, 2012

Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` 13 հազար 79 ձայնով քաղաքապետ է ընտրվել հանրապետական Արամ Դանիելյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 25 հազար 480 ընտրող:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրն անցկացրի 25/16 ընտրական տեղամասում (թիվ 5 դպրոց), որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ: Դա Ջրառատ թաղամասն է, որ Հրազդանի վարչական տարածքի մեջ մտած գյուղ է:

Ընտրական վիճակագրությունը մեր տեղամասում այսպիսին էր. ցուցակներում ընդգրկված էր 1890 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 1353 ընտրող, ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Արամ Դանիելյան` 656 ձայն, Սասուն Միքայելյան` 653 ձայն: 44 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քվեարկության ընթացքում աղաղակող միջադեպեր չարձանագրվեցին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ ՊԱՊԱ

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի: Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում: «Բա ինչու՞ չես կպցնում»,- հարցրել է ոստիկանը: «Լավ եմ անում»,- պատասխանել է թղթակիցը: «Ոնց թե` լավ ես անում»,- զարմացել է ոստիկանը: «Բա ՀՀ ոստիկանապետն ինչու՞ չի կպցնում»,- հակադարձել է թղթակիցը: «Անպայման կպցրու»,- հորդորել է ոստիկանը: «Չեմ կպցնելու` մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի»,- պատասխանել է թղթակիցը: Այս պատմությունից հետո եկել էր խմբագրություն` սիրտը կախ: Կասկածում էր` ճի՞շտ է արել, թե ոչ: «Եթե օրինապահ քաղաքացի ենք, առաջինը մենք, չէ՞, օրենքը պիտի պահենք»,- հարցնում էր նա:

Այո, իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք: Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել է օրինականությունը: Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ Ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Դեկտեմբեր 20, 2011

Մարտի 1-ի գործով տխրահռչակ դատախազ Կորյուն Փիլոյանը` 2011թ. դեկտեմբերի 12-ի ոչ պակաս տխրահռչակ ասուլիսում հիմնավորել էր «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելու «անհնարինությունը»: Հիշեցնենք, որ ստույգ հայտնի է, որ այդ 2008թ. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառել են չորս ոստիկաններ, ու հիմա, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել, թե այդ չորսից ով կամ ովքեր են դարձել երեք անձանց սպանության հեղինակ. ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ «Չերյոմուխա-7»-ի փամփուշտը նույնականացման չի տրվում, եւ հնարավոր չէ պարզել, թե զոհերից յուրաքանչյուրին խոցած գնդակը ո՞ր հրացանից է արձակվել. «Ի՞նչ անեն, հո չորսին էլ չե՞ն դատելու: Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն` եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարող էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք` չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի՞»,- գործը բացահայտելու անհնարինությունը հիմնավորել էր Փիլոյանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻՆ

Դեկտեմբեր 16, 2011

Նախ այն մասին, թե ինչ է նշանակում «լյուստրացիա», եւ ինչու են ԿԳԲ նախկին գործակալների կամ կոմունիստական տոտալիտար վերնախավի հետապնդում նախատեսող օրենքները նախկին սոցճամբարի երկրներում կոչվել «Լյուստրացիայի մասին»:

«Լյուստրացի» լատիներեն բառ է, որ նշանակում է` մաքրազերծում զոհաբերության միջոցով: Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրություններն, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել: Նրանք ելել են այն իրողությունից, որ Կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր: Այս գնահատականն, ի դեպ, չի նշանակել, թե չեխերը, լեհերը, լիտվացիները մտածել են կամ մտածում են, թե կոմունիստական իշխանությունը «ոչ մի լավ բան» չի արել, ոչ մի շենք չի կառուցել, ոչ մի գործարան չի բացել: Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ եւ անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել: Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՎՍՏԱՀԵՔ ԵՎ ԿՇԱՀԵՔ

Կան լուրեր, որոնց դժվար է հավատալ: Այսպիսի անհավատալի լուրի մասին էլ ուզում եմ պատմել այսօր, չնայած` համոզված եմ, մեր մատուցած ողջ տեղեկատվությունը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ զարմացած ծոր են տալու` դուք ի՞նչ է, Հայաստանի՞ց չեք, ինչի՞ վրա եք զարմացել:

Ընթերցողը կհիշի, թերեւս, թե այս տարվա փետրվարին մամուլում ինչպիսի աղմուկ բարձրացավ հրազդանցի մի երիտասարդի հետ կապված, որը լրագրողներին պատմել էր, որ Լֆիկ Սամոյի եղբորորդին մի խումբ անձանց հետ Արաբկիրի «Երեւան սիթի» խանութի նկուղում բռնությունների էր ենթարկել իրեն, ապա եւ առեւանգել ու մի քանի օր պատանդ պահել: Այս խնդրին անդրադարձան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Հրազդանցի երիտասարդը` Շահեն Հայրապետյան անունով, ինչպես կարգն է, ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում տվեց հանցագործության մասին: Այդ օրերից անցել է շուրջ 5 ամիս, եւ երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ճակատագրի արժանացավ տվյալ գործը, պատժվեցի՞ն արդյոք մեղավորները:

Արդյունքները ցնցող են. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը մայիսի սկզբին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գործով անցնող մեղադրյալին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՔԱՆԻ՞ ՊԱՐԿՈՒՃ Է ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵԼ

Վահագն Հարությունյան«Գնդակները եւ ոչ միայն դրանք, այլեւ առհասարակ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները, որոնց թիվը, եթե չեմ սխալվում,1700-ից ավելի էր, համեմատվել է ոստիկանության աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների տրամադրության տակ եղած զենքերի հետ: Զենքերը համադրվել են եւ գնդակների, եւ պարկուճների հետ, սակայն նույնացում որեւէ զենքի հետ չի հայտնաբերվել»:

Եթե որեւէ մեկը ասի` 2007 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ՀՀ տասը քաղաքացի է զոհվել, մենք բոլորս կհասկանանք, որ լեզվի սայթաքում է: Մարդը սխալվել է եւ 2008 թվականի փոխարեն ասել է 2007: Բայց վերեւում չակերտների մեջ արտասանած նախադասության առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող լեզվի սայթաքում լինել: Հստակ կառուցված, տրամաբանված նախադասություն է, եւ դա արտասանողը չէր կարող իրեն հաշիվ չտալ, թե ինչ է ասում: Ուրիշ բան, որ զգոնությունը թուլացրել եւ ասել է այն, ինչ չպետք է ասեր: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ այդ նախադասության հեղինակը 2008 թվականի մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն է, ասվածն առավել քան կարեւոր է դառնում: Հարությունյանն ասում է, որ 2008 թվականի մարտի 1-ին դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները (եւ դիակների մարմիններից հանված գնդակները) ոստիկանության եւ ներքին զորքերի տրամադրության տակ եղած հրազենի հետ չեն համընկնում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,