Թեման՝ ‘Օհան Դուրյան’

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՌԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԷ

Հունվար 29, 2008

Օհան Դուրյանը հանրահավաքումԱմեն անգամ, երբ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը հայտնվում է համաժողովրդական ընդվզման հանրահավաքների հարթակին, ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու է նա այդպես վարվում: Ի՞նչն է այս հզոր արվեստագետին ստիպում «իջնել» իր բոհեմական բարձրությունից եւ հանդես գալ որպես «շարքային» ընդդիմադիր: Գրելուս առիթն այն է, որ գտել եմ այս հարցի պատասխանը, եւ դա տեղի ունեցավ «Ստաս Նամինի մշակութային կենտրոնի» կողմից նկարահանված «Խորը զգացմունքների մասնագիտություն. Օհան Դուրյան» ֆիլմի դիտումից հետո: Այս մարդու կենսագրությունը մեզ բոլորիս պետք է հասկացնի մի բան. հայրենիքը առանց ազատության հայրենիք չէ: Սփյուռքահայ Դուրյանն իր գործունեության սկզբից ի վեր մղվել է դեպի հայրենիք` Խորհրդային Հայաստան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,