Թեման՝ ‘Տնտեսական’

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 13, 2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (տեսանյութ)

Սեպտեմբեր 13, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԻՆԻՑԱՅՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանԼեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է տնտեսական համաժողով, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրների շուրջ 2500 ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ելույթը՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՊԻՊԻՉԻ ՈՒ ԶՊՐՏԻՉԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հուլիս 14, 2011

Աննամուսի երեսին թքում են, ասում ա` անձրեւ ա գալիս:

ժողովրդական առած

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձել է «Ֆորբս» հանդեսի հայտնի հրապարակմանը, որտեղ ասվում է, որ Հայաստանն ունի վատթարագույն տնտեսությունն աշխարհում` Մադագասկարից հետո: Սարգսյանը ոչ ավելի, ոչ պակաս` բռնել ու հայտարարել է, որ ավելի կարեւորում է Հայաստանի վերաբերյալ «Մուդիսի», «Ֆիտչի» եւ «Ստանդարտ ընդ փուրսի» գնահատականները եւ ոչ թե մի ինչ-որ կայքի (նկատի ունի «Ֆորբսը»), որի գնահատականները ինչ-որ քաղաքական գործիչներ վերցնում եւ շահարկում են:

Սարգսյանի այս պատասխանը արդեն ուղղակի ապացույց է, որ գործող կառավարությունը այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքն ընդհանրապես: ՀՀ քաղաքացուն, մեր մեջ ասած, ոչ թե ֆորբսի, չիչի, պիչի, պիպիչի, զպրտիչի, ֆնգստիչի գնահատականն է հուզում, այլ այն ամենը, ինչ քաղաքացին ամեն օր տեսնում է սեփական աչքերով: Իսկ նա սեփական աչքերով տեսնում է, որ տնտեսության վիճակը վատ է, գնաճը շարունակում է իր հաղթարշավը, արտագաղթը մեծանում է անխախտ տեմպերով, մարդիկ ավելի ու ավելի վատ են ապրում, բիզնեսը Հայաստանից տեղափոխվում է Վրաստան, աշխատատեղեր չեն բացվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Հունիս 4, 2011

Քաղաքացու սոցիալական ապահովությունն է այն սյունը, որի վրա կարող է հենվել իրապես զարգացած պետությունը: Եթե քաղաքացին սոցիալապես ապահով չէ, երկրի իրական զարգացման մասին խոսելն ավելորդ է նույնիսկ: Այստեղ, սակայն, փակ շղթա է ձեւավորվում` պետությունը զարգացած է այնքան, որքան սոցիալապես ապահովված է նրա քաղաքացին, քաղաքացին սոցիալապես ապահովված է այնքան, որքան զարգացած է պետությունը:
Այնուամենայնիվ, ինչպես լուծել քաղաքացու սոցիալական ապահովության հարցը Հայաստանում: Բնականաբար, այս ոլորտում էլ գոյություն չունեն մեկքայլանի, նույնիսկ երկու կամ երեքքայլանի կոմբինացիաներ: Սա չափազանց բարդ եւ բազմաշերտ ոլորտ է: Այնուամենայնիվ, Հայաստանում այդ գործը այն աստիճան է տապալված, որ նույնիսկ ամենապրիմիտիվ կանոնները չեն գործում, եւ մեր վիճակում ավելորդ չէ խոսել այս խորքային խնդրի մակերեսի մասին: Եւ ուրեմն, աղքատությունը հաղթահարելու, քաղաքացիների սոցիալական ապահովության մակարդակը բարձրացնելու համար պետության թիվ մեկ քայլը հետեւյալն է. ստեղծել այնպիսի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի, ով, ժողովրդական լեզվով ասած, ինքն իրեն, «իր գլուխը» կարող է պահել, դա անելու հնարավորություն ունենա: Այսօր Հայաստանում բնակչության հսկայական մասը աղքատ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԶՀԱՐՑՆ ՀԱՆԱՊԱԶՕՐ ԼՈՒԾԻՐ ԱՅՍՕՐ

tigran_sargsyanԲոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միանգամից: Խիստ սովորական այս նախադասությունը բարձրաձայնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Շիրակի մարզում լրագրողների հարցերին պատասխանելիս: Սովորական, սովորականից դեռ ավելի սովորական այդ նախադասությունը, սակայն, վարչապետի կատարմամբ դադարում է սովորական լինելուց, անսովոր խորք է ձեռք բերում եւ կարող է մեկնաբանել որպես գործող կառավարության անզորության խոստովանություն: Նման բան չէինք կարող ասել, եթե Տիգրան Սարգսյանը միանգամից բոլոր հարցերը լուծելու անհնարինության մասին խոսեր 2008թ. ապրիլին, երբ նոր էր վարչապետ նշանակվել, 2008թ. սեպտեմբերին, երբ էլի նոր էր վարչապետ նշանակվել, 2009թ.` ջայնամ` ապրիլին, երբ դեռ էլի կարող էինք համարել, թե նոր է վարչապետ նշանակվել:
Բայց, ախր, սիրելի համայն մարդկություն, խոսքը միանգամիցի մասին չի կարող լինել 2011թ. ապրիլին, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետի աշխատասենյակը occupied է արել արդեն միանգամից երեք տարի: Երեք տարին միանգամի՞ց է. եթե այո, ուրեմն Տիգրան Սարգսյանը սեփական կառավարության անզորությունն արդարացնելու «հավերժական շարժիչ» է հորինել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԳԻԶԻՐՅԱՆԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

Ապրիլ 25, 2011

«Սենյոր Ռոբինզոն» ֆիլմը հիշում եք, չէ՞: Էն դրվագում, որ Ուրբաթուհու ձեռքի հավակնորդները պետք է մրցեին ճարտասանության ոլորտում, սենյոր Ռոբինզոնը Շեքսպիրի «Օթելլոյից» մի դրամատիկ կտոր ներկայացրեց աբորիգեն հասարակայնությանը եւ արժանացավ բանանի եւ այլ պտուղների կճեպներով «ռմբահարման»:

Իսկ նրա աբորիգեն հակառակորդը հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության հետեւյալ ոտանավորը. «Արեւը դուրս է գալիս, մարդիկ շոգում են» եւ արժանացավ բուռն եւ երկարատեւ ծափահարությունների: Թերեւս հենց այսպիսի առիթների համար է ստեղծված «հանճարեղ պարզություն» արտահայտությունը: Վերջերս ահա, հանճարեղ պարզության մի գլուխգործոց հեղինակեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Խորհրդակցություն էր մարզի գյուղապետերի մասնակցությամբ, որտեղ քննարկվում էին գյուղատնտեսության խնդիրները: Հենց սկզբից գյուղացիներին հիասթափություն էր սպասվում. էս մեր միամիտ ժողովուրդը «Հայլուր» բան նայելով` վարչապետի դարչնագույն ժակետի տպավորության տակ մտածել էր, թե` էդ որ ասում են սերմացու բան են բաժանելու` դա վերաբերում է բոլոր գյուղերին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԳՅՈՌՆԱՓՇՏԻԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 18, 2011

Արա, դե խելոք է, էլի մեր կառավարությունը: Խելքի կտոր, ավելի ճիշտ` խելքի կտորների հավաքածու: Դու միայն հասցրու` պրոբլեմ ասա: Իրեք շաբաթում պրոբլեմի հաղթահարման համալիր ծրագիր կներկայացնի, կամ եթե ուզեք` ազգային ռազմավարություն: Ասենք, գնում ես կառավարության դիմաց ակցիա ես անում` ահազանգելով, որ Գյոռնափշտիկների թվաքանակը հայաստանյան գերեզմանատներում հասել է ահռելի չափերի: Գյոռնափշտիկները գերեզմանաքարերի հետեւում թաքնվելով` անսպասելիորեն «բո՛հ» են անում ու վախեցնում գերեզմանների այցելուներին: Ի՞նչ կանի ի պատասխան սրա` վարչապետ Տ. Սարգսյանը. մի խումբ լրագրողների կհավաքի, կգնա Թոխմախի գերեզմանատուն, տեղում կծանոթանա Գյոռնափշտիկների տարածվածության հետեւանքով ստեղծված վիճակին, սեւավորված կնստի բազալտե նստարանին, լրագրողներին էլ կնստեցնի մոտակա նստարաններին, տապանաքարերին 50/50 կխմեն եւ վարչապետը իրավիճակը մեկնաբանելով` կխոստանա շատ արագ, գործնականում արտակարգ ռեժիմով Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարություն մշակել:

Հետո տեղի կունենա հանդիպում Համաշխարհային զբերկասայի ներկայացուցիչների հետ, եւ Մբեկե Կաբուկա Ռոլիրեբե Սամամդուկան կխոստանա երեք միլիոն դոլարի արտոնյալ վարկ տրամադրել Հայաստանին` Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման ծրագրի իրագործման եւ պիլոտային ծրագրի պիլոտների, ավտոպիլոտների եւ կատապուլտների պատրաստման համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԱԽԱՐԱՐ ԴԱՐՁԱ՞Ր, ՍԵՐԳՈ ՋԱՆ…

Փետրվար 4, 2011

Սերգո ԿարապետյանԳյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանի արտասանած ճառերը` նախարարական առաջին աշխատանքային օրվա առաջին ժամերին, շատ էին հիշեցնում Իլֆի եւ Պետրովի հռչակավոր հերոս Շուրա Բալագանովի դամբանականը` Պանիկովսկու շիրիմի վրա: Չէ, խնդիրն այն չէ, թե Գյուղատնտեսության նախարարությունում ինչ-որ մեկը մահացել էր: Պարզապես` ինչպես Բալագանովի ճառը կապ չուներ հանգուցյալ Պանիկովսկու հետ` «Միջազգային իրադրությունը, մեր պատասխանը Չեմբեռլենին, հարաբերությունը»,- այնպես էլ նախարար Կարապետյանի նախարարամուտի խոսքերը կապ չունեին գյուղնախարարությունում ստեղծված վիճակի հետ: Մասնավորապես, ասվում է, որ նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը պաշտոնանկ է արվել 2010թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աննախադեպ անկման պատճառով: Հարցն այն է, ահա, որ նոր նախարարի ոչ խոսքը, ոչ էլ` առավելեւս դեմքի արտահայտությունը հայ հանրությանը վստահություն չներշնչեցին, թե նա որեւէ բան գիտի գյուղոլորտի անկման պատճառների մասին եւ առավելեւս` թե նա պատկերացում ունի` ինչ պետք է անել իրավիճակը հաղթահարելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՆՈՒՂԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Օ¯, պաշտոնական քարոզչությունը տիեզերք է անեզր: Դարակազմիկ այս միտքը, ավելի ճիշտ` մտքերի այս ձեւակերպումը ծնվեց, երբ պառկած «ռադիոլուր» էի լսում: Աչքս համարյա կպած էր, ուստի չեմ հիշում, թե այդ ինչ համաժողով էր կազմակերպված Հայաստանում, որտեղ ելույթ էր ունենում «վարչապետ» Տիգրան Սարգսյանը: Բայց երբ սկսեց խոսել, քիչ մնաց մահճակալից ընկնեի, թուքս կատիկս թռավ. մեռնում էի կարճ ասած: Իսկ վարչապետ կոչվածը լացացնում էր ուղղակի: Ասում է` գիտե՞ք, ինչ է ասում: Ասում է` արտագաղթը Հայաստանից նվազել է, որովհետեւ կառավարությունը որդեգրել է սոցիալական քաղաքականություն: Այսինքն` մարդիկ սկսել են լավ ապրել ու էս վերջերս արդեն փաթթած ունեն արտագաղթը: Էդ համաժողովը, որում ելույթ էր ունենում, միջազգային էր կամ նման մի բան: Համենայնդեպս` ռուսերեն էր խոսում: Ասում է` մարդիկ զարմանում են, թե ինչպես, այդ ինչպես է Հայաստանի կառավարությանը հաջողվել այսքա~ն կարգավորված երթեւեկություն ունենալ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՇԻՆՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 21, 2010

Արդի իրականության պարադոքսներից մեկն այն է, որ չնայած ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակների պնդումներին, թե քոչարյանասերժական իշխանությունն իրեն վստահ չի զգում եւ գոյատեւում է տապալման ամենօրյա վախը սրտում, օլիգարխներն ու այսօրինակ տարրերը շարունակում են բավական ակտիվ օբյեկտաշինությունը: Շարքային քաղաքացու մեջ, ըստ այդմ, հարց է ծագում. եթե նրանք վստահ չեն իրենց վաղվա օրվա համար, ինչո՞ւ են այդքան գումար վատնում` նորանոր օբյեկտներ կառուցելու նպատակով, եւ մի՞թե այդ շինարարությունը, այդ գործելակերպը չի հերքում իշխանության հոգեբանական վիճակի մասին ընդդիմության պնդումները: Առաջին հայացքից հենց այդպես էլ կարող է թվալ: Իրականությունն այն է, սակայն, որ օլիգարխները սեփական գրպանից ոչ մի կոպեկ չեն ծախսում այդ օբյեկտների վրա, եւ այդ մեխանիզմը հստակ երեւաց 2009 թվականին Հայաստանի ստացած վարկերի վերաբաշխման ժամանակ: Կառավարությունն, ըստ այդմ, տարբեր աղբյուրներից վարկեր է բերում, որոնք ավելացնում են Հայաստանի արտաքին պետական պարտքը: Սա այն գումարն է, որ մեր երկիրը պետք է վերադարձնի, նաեւ` տոկոսները վճարի ապագայում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԱՅՖԵՐ

Հոկտեմբեր 4, 2010

Մինչ միջազգային կազմակերպությունները զեկուցեցին ու համազեկուցեցին, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող առաջնային գործոնը մենաշնորհների համակարգն է, մինչ այս առիթով տարբեր մակարդակի քննարկումներ են տեղի ունենում, մենաշնորհացման գործընթացը Հայաստանում շարունակվում է: Տվյալ պահին ամենեւին էլ նկատի չունենք այս կամ այն օլիգարխին պատկանող այս կամ այն օբյեկտի վաճառքը իր նման մեկին: Շատ ավելի վտանգավոր են այն պրոցեսները, որ տեղի են ունենում հողագործության ասպարեզում: Ամեն տարվա հետ գյուղացիների համար ավելի ու ավելի դժվար է դառնում աճեցրած բերքը ձեռնտու ձեւով վաճառելը, ինչը նշանակում է, որ նրանք դանդաղ սկսում են հրաժարվել հողագործությունից:

Իսկ հողագործությամբ չզբաղվող գյուղացուն հող պետք չէ, եւ նա պիտի վաճառի այն` կամ Ռուսաստան մեկնելու, կամ պարտքերը փակելու համար: ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական գյուղապետերի մեծ մասն, ըստ այդմ, վարելահողերի եւ բերքատու այգիների վաճառքով զբաղվող բրոկերների են վերածվել, ովքեր համապատասխան օղակների դաբրոյով հուսալքված գյուղացիների եւ նրանց հողերը գնող օլիգարխների միջեւ միջնորդ են հանդիսանում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՍԱ` ԿԼԻՆԻ, ՄԻ ԱՍԱ` ՉԻ ԼԻՆԻ. ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Սեպտեմբեր 30, 2010

Տիգրան ՍարգսյանԴերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի մասին մի հայտնի զրույց կա: 80-ին մոտ Դեմիրճյանը իր հասակակից ընկերոջ հետ զրույցներից մեկի ժամանակ հետաքրքրվում է, թե արդյոք նա սեռական կյանքի ընդունակություն դեռեւս ունի՞: Իսահակյանը ափսոսանքով բացասական է պատասխանում: Եւ Դեմիրճյանը խոստովանում է, որ ինքն էլ նույն վիճակում է ու այս կապակցությամբ հոգոց է հանում. «Հարեւանս մեր տարիքին է, բայց իր մոտ բոլոր ֆունկցիաները գործում են»: «Ի՞նչ գիտես»,- հետաքրքրվում է Իսահակյանը: «Ինքն է ասում»,-հետեւում է Դեմիրճյանի պատասխանը: «Դու էլ ասա»,-խիստ գործնական առաջարկում է Իսահակյանը: Ինտելեկտուալ-էլիտար խնջույքների պարտադիր մաս կազմող այս պատմությունը Հայաստանում, կարծես, պետական քաղաքական ուղենիշ է դարձել: Իշխանություններն ու նրանց տեսակետներն արտահայտող անձինք հենց նշված տարբերակով են ներկայացնում հայաստանյան իրողությունները: Երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարում էր, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները, հայ դասականի պատգամներով էր առաջնորդվում: Նույնը եւ` Էդուարդ Շարմազանովը, որ ճշգրիտ պարբերականությամբ հայտարարում է Հայաստանի իշխանությունների ձեռք բերած դիվանագիտական հաղթանակների մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԱՆՈՐՈՇ

Օգոստոս 30, 2010

hhՀարցերի հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը դառնալո՞ւ է մի երկիր, որն ապրելու ամենանախընտրելի միջավայրն է սեփական քաղաքացիների համար, որտեղ մարդիկ ծնված լինելով` շարունակում են ապրել, ուսում ստանալ, գործունեություն ծավալել եւ ձեռք բերել բարեկեցություն: Այսօր Հայաստանը ոչ միայն այդպիսին չէ իրականում, այլեւ նրա այդպիսին դառնալը որպես նպատակ ձեւակերպված չէ հանրային գիտակցության մեջ: ՀՀ քաղաքացիների կացության վայրի իդեալը, այսինքն` այն միջավայրը, որտեղ իրենք երազում են ապրել, կամ անցյալում է թաքնված, կամ Հայաստանի սահմաններից դուրս:

«Գելափ»-ի հայտնի հարցումների համաձայն` Հայաստանից մշտական բնակության նպատակով արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողների թիվը 39 տոկոս է, եւ սա ամենամեծ ցուցանիշն է ԱՊՀ տարածքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

pakughiՀայաստանի դրության բազմակողմանի վերլուծությունը հանգեցնում է պարզագույն մի եզրակացության. փակուղի: Ընթացիկ ժամանակաշրջանն էլ կարեւոր է նրանով, որ մի տեսակ ընդգծում է փակուղային վիճակը: Ընդ որում, սա չի վերաբերում զգայական կամ հոգեբանական ոլորտին. փակուղու առաջ են հայտնվել հայաստանյան օրակարգի բոլոր հարցերը: Հայ-թուրքական հարաբերությունները հստակ եւ երկաթյա փակուղու առաջ են, եւ եթե անգամ սեպտեմբերին սահմանը ժամանակավորապես բացվի, դա ընդամենը կնշանակի, որ մի քանի հոգի անցան փակուղու տակով եւ հետ դարձան:

Փակուղային զգացողություն է առաջացնում նաեւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, եւ ակնհայտ է, որ եթե մինչեւ տարեվերջ կոնկրետ լուծումներ չգտնվեն` փակուղին այստեղ էլ շատ շոշափելի է դառնալու: Փակուղային է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման վիճակը: Պարզից էլ պարզ է, որ կառավարությունը չգիտի` ինչ անել տնտեսության հետ: Առայժմ տնտեսության մեջ գործում է պարզագույն մի սխեմա` վարկեր վերցնել, բաժանել օլիգարխներին, որ սրանք իրավիճակը տեղերում պահեն վերահսկողության տակ, մինչեւ կվերականգնվեն տրանսֆերային երբեմնի հոսքերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,