Թեման՝ ‘սպանություն’

ԻՆՁ ՍՆԱՅՊԵՐ ՏՎԵՔ

Բարեկամներիցս մեկը զարմացած պատմում էր, որ ամիսուկես առաջ պատշգամբ դուրս գալով, սարսափել է, տեսնելով, որ դիմացի շենքի տանիքին, որն իրենց պատշգամբի մակարդակին է, ինչ-որ կամուֆլյաժավոր, հեռադիտակավոր, հրացանավոր մարդիկ են դիրքավորվում: Հետո պարզվել է, որ դրանք դիպուկահարներ են, սնայպերներ, որոնց խնդիրը մոտակա մեկ այլ շենքում գտնվող Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելն է: Նմանօրինակ միջոցառումները սովորական են շատ երկրների առաջին դեմքերի անվտանգության ապահովման իմաստով, բայց Հայաստանի պես փոքր երկրներում նկարագրված պատկերը առանձնակի իմաստ է ստանում: Որքան անպաշտպան է քաղաքացին, այնքան ավելի մեծ ռեսուրսներ են ծախսվում առաջին դեմքերի անվտանգության ապահովման նպատակով: Բազմաթիվ հայաստանցիներ տեսած կլինեն միջմարզային ճանապարհներին` թփերի տակ պպզած ոստիկանների. սա նշանակում է, որ պետության առաջին դեմքերից որեւէ մեկը անցնելու է այդտեղով, եւ ճանապարհի երկայնքով 50 մետրը մեկ մի ոստիկան է կանգնած. ընդ որում` առանց զենքի եւ ռացիայի: Առաջին դեմքի անվտանգության ապահովման իմաստով տագնապային են հատկապես ընդդիմության հանրահավաքի օրերը, եւ երբ Ազատության հրապարակում հանրահավաք կա` Ոստիկանության, ԱԱԾ եւ օպերատիվ ծառայություն իրականացնող մարմինների օրվա անձնակազմը կենտրոնացած է Ազատության հրապարակի շուրջ, 500 մետր շառավղով մոտակա շենքերի բակերում, զբոսայգիներում, շքամուտքերում, տանիքներում: Դա արվում է ավազակապետությունը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ է կատարվում սրանից այնկողմ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՔԱՆԻ՞ ՊԱՐԿՈՒՃ Է ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵԼ

Վահագն Հարությունյան«Գնդակները եւ ոչ միայն դրանք, այլեւ առհասարակ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները, որոնց թիվը, եթե չեմ սխալվում,1700-ից ավելի էր, համեմատվել է ոստիկանության աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների տրամադրության տակ եղած զենքերի հետ: Զենքերը համադրվել են եւ գնդակների, եւ պարկուճների հետ, սակայն նույնացում որեւէ զենքի հետ չի հայտնաբերվել»:

Եթե որեւէ մեկը ասի` 2007 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ՀՀ տասը քաղաքացի է զոհվել, մենք բոլորս կհասկանանք, որ լեզվի սայթաքում է: Մարդը սխալվել է եւ 2008 թվականի փոխարեն ասել է 2007: Բայց վերեւում չակերտների մեջ արտասանած նախադասության առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող լեզվի սայթաքում լինել: Հստակ կառուցված, տրամաբանված նախադասություն է, եւ դա արտասանողը չէր կարող իրեն հաշիվ չտալ, թե ինչ է ասում: Ուրիշ բան, որ զգոնությունը թուլացրել եւ ասել է այն, ինչ չպետք է ասեր: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ այդ նախադասության հեղինակը 2008 թվականի մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն է, ասվածն առավել քան կարեւոր է դառնում: Հարությունյանն ասում է, որ 2008 թվականի մարտի 1-ին դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները (եւ դիակների մարմիններից հանված գնդակները) ոստիկանության եւ ներքին զորքերի տրամադրության տակ եղած հրազենի հետ չեն համընկնում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԸ

Փետրվար 5, 2011

Հունվարի 19-ի լրատվական թողարկումները` հասկանալիորեն անդրադարձան ստամբուլահայ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին: Հիմնական շեշտադրումները հետեւյալն էին. եթե թուրքական ոստիկանությունը ցանկանար` հանցագործություն տեղի չէր ունենա, դատավարությունն ընդամենը արդարադատության ֆարս էր, սպանության ոչ բոլոր մեղավորներն են հայտնաբերված, Հրանտ Դինքը սպանվեց հայ լինելու պատճառով: Հրանտ Դինքի սպանությունը մեր ժողովրդի` 21-րդ դարասկզբի պատմության ամենաողբերգական իրադարձություններից է, եւ այս թեմայի շուրջ մտորելիս` լրատվական ռադիոթողարկումներին հետեւելիս զարմանալի զուգահեռի բախվեցի:
Մտքերի մեջ ընկած կարծեցի` թե մտածումներիս զուգահեռ հեռարձակվող ռեպորտաժը Հրանտ Դինքի սպանության մասին է: Բայց ինչ-որ բան տարօրինակ է թվում եւ ուշադրությունս կենտրոնացնելով հասկացա, որ ուրիշ ռեպորտաժ էր եթերում, ոչ Հրանտ Դինքի սպանության մասին եւ այս արձանագրումը ինձ ցնցեց. այն պարզ պատճառով, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված շեշտադրումները, որ լսել էի ամբողջ օրվա ընթացքում, կիրառելի էին նաեւ այն դեպքի համար, որի մասին պատմող ռեպորտաժը անուշադրության պատճառով շփոթել էի Դինքի սպանության տարելիցին նվիրված ռեպորտաժի հետ: Հունվարի 19-ը, պարզվեց, նաեւ նախորդ գարնանը Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված (մահացած) 24-ամյա Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է, եւ նրա հարազատների շեշտադրումները շատ նման էին Դինքի շրջապատը ներկայացնող մարդկանց փաստարկներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԻՍԿ Ո՞Վ Է ՑԱՎԻ ՏԵՐԸ

Հայոց բանակՀայոց բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ողբերգական սարսուռ են առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մեջ, որովհետեւ ամեն տուն, ընտանիք զինվոր ունի բանակում, կամ ունենալու է շուտով: Կասկած չունեմ` Չայլուի, Մարտունու, Չինարիի իրադարձությունները դեռ կքննարկվեն մամուլում, եւ տեղի ունեցածը բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա: Մեզնից շատերը վարկած առաջ կքաշեն տեղի ունեցածի խորքային պատճառների մասին: Ինքս սակայն ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի փաստի կամ ավելի ճիշտ` երեւույթի վրա, որն առավել թանձրացնում է տեղի ունեցած մարդկային ողբերգությունը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ՀԱՐՑԻՆ

Հարց Քանաքեռցուց - Նիկոլ ջան, բարի օր քեզ ու մեզ, բոլորիս ազատություն եմ ցանկանում: Թող հարցս տարօրինակ չթվա. ո՞վ է քո համար Պինոչետը, կամ նրան որպես պատմական դեմք ինչպե՞ս կնկարագրես:

Նիկոլի պատասխանը - Սիրելի քանաքեռցի. Պինոչետը ինձ համար հանցագործ է եւ մարդասպան: Չկա ավելի մեծ հանցանք, քան, իբր պետական որեւէ շահի պատճառաբանությամբ, այդ նույն պետության քաղաքացիների կոտորածը:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

las vegas casinoԴիտարկում թիվ 1 - ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին սուտ տեղեկությունները տարածեց ի լուր ամբողջ Հայաստանի, եւ ողջ միջազգային հանրության: Նկատի ունեմ, հայտնի հայտարարությունները նա արել է հրապարակային միջոցառման, մամուլի ասուլիսի ժամանակ: Իսկ ահա իր հրապարակած տեղեկությունների ստահոդ լինելը ապացուցվելուց հետո այդ ամենի համար ներողություն խնդրեց ընդամենը մեկ թերթի մեկ լրագրողի տված հարցազրույցում: Եւ սա դեռ հարց է, թե արդյոք այդ բառերը Ալիկ Սարգսյանն արտասանել է, թե Սայաթի օֆիսում գրել, ուղարկել են տվյալ թերթի խմբագրություն: Տեղի ունեցածի ձեւը, ֆորմատը վկայում է այն մասին, որ ոստիկանապետը ոչ թե իրեն մեղավոր է զգում հանրությանը լկտի ձեւով մոլորեցնելու համար, այլ փորձում է կռուտիտ լինել` հանուն պաշտոնը չկորցնելու: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

НУ ГДЕ ЖЕ РУЧКИ, НУ ГДЕ ЖЕ ВАШИ РУЧКИ!!!

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցում վերջին օրերին հաճախ ենք հետեւում հեռուստատեսային լրատվությանը, «02» ոստիկանական տեղեկատուին: Մենք սպասում ենք խիստ կարեւոր ռեպորտաժների: Դրանք մոտավորապես այսպիսին պետք է լինեն. ինչ-որ դիմակավոր խիյարներ կանգնած են էկրանի աջ եւ ձախ անկյուններում, իսկ մեջտեղում` կալանավորի կարգավիճակով, շղթայված ձեռքերով ոստիկան է` թրաշն երեսին, շփոթված, շշկռված եւ խեղճացած, պագոնների վրայի աստղերն էլ ճլորած են մի տեսակ: Այսպիսի ռեպորտաժներ, մեր հաշվարկներով, վերջին շաբաթների ընթացքում երկու հատ պետք է լինեին: Առաջինը պետք է պատմեր ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի, իսկ երկրորդը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի ձերբակալության եւ կալանավորման մասին, որոնք, հիշեցնեմ, մեղադրվում են ՀՀ քաղաքացի Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հայաստանի պաշտոնական եթերը, սակայն, չանդրադարձավ այս թեմային: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԻՋԻՆ ՄԵՆԹԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ապրիլ 30, 2010

Վահան ԽալաֆյանՎահան Խալաֆյանի հետ Չարենցավանի ոստիկանությունում տեղի ունեցածը կարող էր լինել ցանկացած այլ քաղաքացու հետ, ոստիկանության ցանկացած ուրիշ բաժնում: Եկեք խոստովանենք, որ մենք Վահանի մահվան մասին կարող էինք եւ տեղյակ չլինել, եթե նրա հարազատները այլ կտրվածքի մարդիկ լինեին: Համոզված եմ, այսօրինակ դեպքեր էլի են եղել, որոնք սակայն, փակվել են անաղմուկ, գեղական կարգով: Խնդիրն այն է, որ կատարվածը ամենեւին էլ կապված չէ ոստիկանության առանձին բաժնում տեղ գտած առանձին թերությունների հետ: Մի քանի գլոբալ խնդիրներ կանխորոշում են Հայաստանի ոստիկանությունում նմանատիպ դեպքերի հնարավորությունը: Առաջինը ոստիկանական եւ ընդհանրապես իրավապահ զանգվածի անգրագիտությունն է, ծայրահեղ անգրագիտությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,