Թեման՝ ‘Պոեզիա’

ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Օգոստոս 18, 2011

Ստորեւ բերվող տեքստը գրել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, չգիտեմ ինչու, դրա տպագրությունը աննպատակահարմար համարեցի: Երեկ, սակայն, լսեցի մի իմպրովիզացիա` հեղափոխական մի հայտնի երգի մոտիվներով, որն, ըստ ամենայնի, պատրաստել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` տարիքով երիտասարդ: Հայտնի այդ երաժշտության համար նոր հայերեն տեքստ էր գրված, եւ երգում էին ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալներ. հեղափոխական շատ լավ կատարում էր ստացվել: Այդ երգն ունկնդրելիս հիշեցի բանտում գրած այս տեքստը եւ որոշեցի տպագրել: Հանձնում եմ ընթերցողի դատին:

Ն. Փ.-ն «Ազատության» հեղինակ

Լատինամերիկյան գրականության հսկա Խորխե Լուիս Բորխեսը մի պատմվածք ունի, որ կոչվում է «Պիեռ Մենարը դոն Կիխոտի հեղինակ»: Պիեռ Մենարը, սովորական մի մարդ, այնաստիճան դյութված է լինում Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործությամբ, որ դրա ընթերցումները որեւէ կերպ չեն հագեցնում նրան, չեն մարում այդ գլուխգործոցի նկատմամբ նրա ունեցած կիրքը: Եւ ահա երկարատեւ տառապանքից հետը Պիեռ Մենարը որոշում է դառնալ «Դոն Կիխոտի» հեղինակ: Ինչպե՞ս: Նա ուղղակի վերցնում եւ արտագրում է Սերվանտեսի վեպը: Սերվանտեսի գրածի մեջ նա ոչ մի բառ եւ ոչ մի տառ չի փոխում, բայց վեպի ամեն բառ, ամեն տառ գրում է յուրովի` պիեռմենարավարի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԳՐՈՂԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Երբ գրողը հայտարարում է, որ ինքը ոչինչ փոխել չի կարող, իմ աչքում նա դադարում է գրող լինել:

«Ես ի՞նչ կարող եմ անել», «Դա ինձնից կախված չէ», «Մենք էլ մյուսների նման շարքային մարդիկ ենք»,- հարցազրույցներում հայտարարում են ժամանակակից հայ գրողներից շատերը` հանրային կյանքի մասին խոսելիս, ապա եւ բողոքում, որ իրենց գրածը չեն ընթերցում, իրենց գրքերը չեն գնում: Իսկ ինչու պիտի Հայաստանի սովորական քաղաքացին գնի իր նման «սովորական» քաղաքացու գրած գիրքը: Որովհետեւ վերջինս իրենից գրագե՞տ է եւ կարողանում է գեղեցիկ նախադասություննե՞ր գրել, կամ, ի տարբերություն իրեն` գիտի Էրիխ Մարիա Ռեմարկի անո՞ւնը: Եւ ի՞նչ:

Ժամանակակից հայ գրողներից շատերը բավարարվում են արձանագրումով, որ գրականությունը տեքստ է: Գրականությունն, իհարկե, տեքստ է, բայց ամեն տեքստ չէ, որ գրականություն է: Գրականություն դառնալու համար տեքստը պետք է մի շարք չափանիշների համապատասխանի. այն պետք է լինի գեղագիտական, ունենա հասցեատեր` ի դեմս ընթերցողի եւ աշխարհը փոխելու ներքին առաքելություն:

Աշխարհ ասելով` եկեք հասկանանք նրա ցանկացած հատվածը եւ այդ հատվածներից յուրաքանչյուրի վրա գոյություն ունեցող ցանկացած իրավիճակ եւ հարաբերություն: Օրինակի համար` բնակելի շենք, սանդղահարթակ, հարեւաններ, սեր… Մեջբերածս ինքնաբուխ է, որեւէ կոնկրետ բան նկատի չունեմ հենց այս բառաշարքը մեջբերելիս: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՈՐԵՆԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Հոկտեմբեր 7, 2010

Մովսես ԽորենացիՀՄ նախագահ Լեւոն Անանյանի` «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված խոսքը ընտրություն չթողեց իմ այսօրվա գրելիքի հարցում: Այս պահին վայր եմ դնում գրիչս եւ առաջարկում էլի մեկ անգամ միասին ընթերցել Մովսես Խորենացու «Ողբը», որով եզրափակվում է Քերթողահոր «Հայոց պատմությունը»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՈՂԲ` ՀԱՅՈՑ ԹԱԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՍՈՒՐԲ
ՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից եւ հովվակցից զրկված: Այլեւս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում եւ հանգիստ ջրերի մոտ սնվելիս եւ ոչ էլ փարախի մեջ ժողովված` գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում եւ գահավեժ տեղերում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔՐԻՍՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՆԱՏԱԼԻԻՆ

Հարց Քրիստինայից և Նատալիից

Շնորհակալություն մեր նամակին պատասխանելու համար: Քեզ մաղթում ենք առողջություն, համբերություն, իսկ մեզ` տաղանդ, որպիսի գրենք նորանոր, գեղեցիկ երգեր` այնպիսիք, որ կատարի Մհեր Մանուկյանը: Համաձայն ե՞ս:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Սիրով Նատալի և Քրիստինա

Նիկոլի պատասխանը - Սիրելի Քրիստինա, սիրելի Նատալի. անշուշտ համաձայն եմ, որ դուք փորձեք երգերի տեքստեր գրել, բայց պետք է նաեւ գիտակցեք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար պետք է շատ աշխատել, շատ կարդալ, շատ ուսումնասիրել արդեն իսկ եղած եւ ձեզ համար սիրելի երգերը: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Դեկտեմբեր 18, 2008

samvel-sevada_javoronokՍիրելի ժողովուրդ.

մի առիթով ասել եմ, որ Հրանտ Մաթեւոսյանին համարում եմ հայի նոր տեսակի` հայաստանցու Նահապետը: Ժամանակին հիմնավորել եմ նաեւ, թե ինչու, ու չեմ ուզում կրկնել, մանավանդ որ` խոսքը հիմա այդ մասին չէ, ու եթե այդ տեսությունը վերաշարադրելու լինեմ, դա պետք է անեմ հիմնավոր: Հիմա ուրիշ բան եմ ասելու:

Ես համարում եմ, որ Համաժողովրդական շարժումը հենց հայի այդ նոր տեսակի` հայաստանցու շարժումն է, հայի այդ նոր տեսակի կռիվը` երկրում օրինականության տիրապետությունը հաստատելու համար: Ընդ որում, հայաստանցի ասելով ես նկատի չունեմ միայն Հայաստանում ծնված, մեծացած մարդկանց: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի՛ ժողովուրդ.

ՆիկոլԵս հասկանում եմ, որ կլինեն ընթերցողներ, հանրահավաքի մասնակիցներ, ովքեր կկարծեն, թե հիմա, այսօրվա իրավիճակում երգի, գեղագիտության, արվեստի գործերի, նուրբ գաղափարական հիմնավորումների մասին խոսելը այնքան էլ պատեհ չէ, եւ պետք է խոսել բոլորովին ուրիշ տրամաբանության ու գործողությունների մասին: Այս տեսակետը չի կարելի անհիմն համարել, բայցեւայնպես կարծում եմ, որ պակաս կարեւոր չէ այսօրվա իրավիճակը, խնդիրները, դիլեմաները, արժեքները արձանագրել մնայուն ,կրիչներիե վրա, ինչպիսիք են երգը, գիրքը, նկարը եւ այսպես շարունակ:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին` դրանք շատ հստակ են, եւ այդ խնդիրներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Այդ խնդիրը շատ լավ ձեւակերպված էր «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության վերջին հայտարարության մեջ, որում ասվում էր, որ եթե բանտերի դռները չեն բացվում ներսից, ուրեմն դրանք կբացվեն դրսից: Սա իրավիճակի ճշգրիտ նկարագրություն է, ճշգրիտ բանաձեւ, եւ մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է հարցին մոտենա հենց այս տեսանկյունից:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

mher-manoukyan_lav-eliՄարտի 1-ից հետո Հայաստանում մեծ թվով երգեր են ստեղծվել: Լսե՞լ եք, արդյոք, այդ երգերը: Եթե չեք լսել, անպայման ձեռք բերեք դրանք` հարցրեք ձեր շրջապատի մարդկանց, վերցրեք ինտերնետից, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից խնդրեք ու պահանջեք` սկավառակով, համակարգչային ֆորմատով, որեւէ կերպ: Այսօր ուզում եմ` խոսենք այդ երգերի, նրանց նշանակության մասին: Եւ այս խոսակցությունը վարելու համար այսօր բաց նամակով դիմում եմ Մհեր Մանուկյանին:

Մհեր Մանուկյանը «Ձոն գարնանամուտի», «Երգ հոգեխանգարմունքի», «Ջահել ազատության երգը», «Մենք ժպտում ենք» երգերի հեղինակն է ու կատարողը: «Լավ էլի» ռոք խմբի հիմնադիրներից: Եւ այսօր ես նրան եմ դիմում բաց նամակով:

Բաց նամակ Մհեր Մանուկյանին

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ , , ,

մի հատ էլ ոտանավոր

Սեպտեմբեր 18, 2008

Այո, ճիշտ եք, սիրելի ընթերցողներ, մի հատ էլ եմ ոտանավոր գրել, չնայած նախորդի հիման վրա դեռ երգ չի ստեղծվել։ Այս ոտանավորն էլ, հույս ունեմ, երգ դառնալու շանս ունի, եւ կարծում եմ` ոչ մի սարսափելի բան չկա, որ մենք ընթացող որոշ քաղաքական գործընթացների մի քիչ հումորով վերաբերվենք, երբեմն նույնիսկ մի քիչ կծու հումորով։ Հույս ունեմ, որ իմ հումորը կամ հումորի փորձը համապատասխան վերաբերմունքի կարժանանա, ու մենք միասին կծիծաղենք ու նոր եռանդով կլծվենք մեր պայքարի գործին։ Ահա, ուրեմն.

ԿԵՆԱՑ ՊԱՐՈԴԻԱ
Թեժ են օրերն Էրեւանի,
Ընթանում է մեծ պայքար,
Բայց ոստիկանը հարամի
Դավ է կապում ապիկար,
Թե` մի քայլեք, մի երգեք,
Խոսեք միայն շշուկով,
Գյուլի գալը` խնամի,
Նշելու ենք մեծ շուքով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա

Սեպտեմբեր 17, 2008

Երբ առաջին անգամ լսեցի «Ձոն գարնանամուտի» բանաստեղծության հիման վրա իմ ընկեր Մհեր Մանուկյանի գրած համանուն երգը, առաջին միտքս այն էր, որ ես բոլորովին ուրիշ պատկերացում ունեի դրա մասին։ Բայց շուտով հասկանալի դարձավ, որ երգը հենց այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ։ Ու հիմա, երբ ուզում եմ մտքիս մեջ արտասանել այդ բանաստեղծությունը, չեմ կարողանում. ինձ համար անսպասելի արձանագրում եմ, որ ոչ թե արտասանում եմ, այլ երգում։ Ուղղակի չեմ կարողանում արտասանել. արտասանությունը ակամա վերածվում է երգի։ Սա նշանակում է, որ «Ձոն գարնանամուտի» բանաստեղծություն այլեւս չկա, գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն երգ, եւ սա փառահեղ արդյունք է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Ստորեւ ներկայացնում եմ Գարնանամուտի մեր շարժմանը նվիրված բանաստեղծությունս։ Հույս ունեմ` այն կարժանանա երգիչ-երգահան ընկերոջս ուշադրությանը, եւ նա կփորձի մի ոգեշունչ երաժշտություն գրել այս բառերի համար։ Ընթերցողին խորհուրդ եմ տալիս բանաստեղծությունը կարդալիս «Հիմա»-ներից առաջ փոքր դադար առնել։ Սա պահանջում է բանաստեղծության ռիթմը։

ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ

Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,