Թեման՝ ‘Մայիսի 31’

ՊՐՈՑԵՍԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ

Հունիս 16, 2009

L. Ter-Petrossian_asulis_01.07.2008Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, բնականաբար, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տալու։ Այդ մեկնաբանությունների երկար շարքում, սակայն, բացակայում է այն եզակին, որը միակ ցանկալին է իշխանությունների համար։ Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը շատ կցանկանային, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններով, ի վերջո, փակված համարվեր այն էջը, որը բացվեց 2008 թվականի նախագահական ընտրություններով. նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մեկուկես տարվա գործունեությունը ինչ մեկնաբանության ասես չի արժանացել։ Շատերը նրանից ակնկալում են այսպիսի քայլեր, ոմանք` բոլորովին ուրիշ քայլեր։ Հիմնադիր-նախագահի գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա որեւէ կերպ չի շեղվում եւ իրեն թույլ չի տալիս գոնե մեկ ակնթարթով հայացքը կտրել թիրախից։ Եւ եթե որպես քաղաքական նպատակ ձեւակերպելու լինենք այդ թիրախը, դրա իմաստը հետեւյալն է. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արթուրից

Բարև Նիկոլ, ինչպե՞ս ես: Խնդրում եմ մեկնաբանիր “Չորրորդ իշխանություն” թերթում տպագրված այն հոդվածը, թե ինչու էին ընդդիմության մեջ գեներալներն ավելի շատ քան զինվորները:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր. «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակումը պետք է ոչ թե մեկնաբանել, այլ ընդունել ի գիտություն: Եթե հեղինակավոր այդ թերթը նման գնահատական է տալիս, մենք մտածելու բան ունենք: Եւ ես ինչ-որ իմաստով ինձ էլ համարում եմ այդ քննադատության հասցեատեր, եւ կարծում եմ, որ ասվածը չի կարելի անարդարացի համարել: Բայց շատ ավելի կարեւոր եմ համարում, որ մենք այսօր ոչ թե փորձենք մեղավորներ փնտրել, իրար մեղադրել, այլ պետք է իրապես թեւ-թիկունք լինենք մեկս մյուսին, որպեսզի նոր թափով շարունակենք մեր սկզբունքային այս պայքարը, մեր պայքարը հանուն ապագայի: Շնորհակալություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANNA-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Anna-ից

Sireli Nikol jan inchpisi elq eq tesnum ays iravichakic, erb @ntrutyunner@ kexcvac en anoxoqabar? Kcankanayi imanal dzer karciq@ aynuamenayniv Kashxati kexc @ntrvac Qaxaqapet@ ays iravichakum? Kanxav shnorhakal em.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Աննա. ելքը ինչպես նախկինում, այսօր էլ նույնն է, որովհետեւ իրավիճակն էլ, մեծ հաշվով, նույնն է: Մենք շատ հաճախ սխալ ենք վարվում եւ իրավիճակը դիտարկում ենք այն տեսանկյունից, թե ով կեղծիքով պաշտոն գրավեց: Այս ելակետը ինքնին սխալ է, որովհետեւ խնդիրը այն չէ, թե ով ինչ պաշտոն գողացավ, խնդիրն այն է, թե ինչ մարտահրավերներ կան երկրի առաջ, եւ արդյոք հերթական պաշտոնագողությամբ այդ մարտահրավերները վերացան: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 11, 2009

Հարց Vahan-ից

Barev Nikol. Derevs mi qani tari araj vichum ei mi hogu het, vor hay zhoxovurd inchqan el hatakum gtnvi ir mej kgtni ayn neruzh@ vor votqi kangni. Inc hakadarcum ein vor hatakum gtnvoxneri vra huys dnel kam dranc havatal chi kareli dranq caxu en shut @nkchvox ev ayln.. Es el ei aydpes karcum dranic araj. Bayc erb ushadir nayum es amen hayi achqerin tesnum es vor nranq paylum en, petq e miayn nkatel ayd uzh@. Shnorhakalutun em xndrum sharzhman arajnordneric ev qezanic ancnapes ayd irakanutyun ver hanelu hamar. Irakanum sharzhum liakatar haxtanak e tarel, ishxanutyun goyatevum e miayn inerciayi shnorhiv, vori energian shutov ksparvi!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահան, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՉՈՐՍ ԸՆՏՐԱԿԱՆ ԲԼԵՖՆԵՐ

Հունիս 9, 2009

«Արժանապատիվ ապարանցին...»Երեւանի քաղաքապետի ընտրությունների այս շրջանում գործի դրվեցին մի քանի բլեֆներ, որոնց մի մասը աշխատեց, մի մասը չաշխատեց, մի մասը ընթացքի մեջ է, իսկ մյուս մասն էլ վերջնականապես կորցրեց իմաստը։ Հիմա կանդրադառնանք այդ բլեֆներից առավել ուշագրավներին։

բլեֆ թիվ 1

Երեւանյան ընտրությունների քվեարկության օրը ընտրակեղծիքների մասին ահազանգերը հընթացս սկսեցին կենտրոնանալ մեկ տեղում։ Այսինքն` մի ինչ-որ պահի հանրությունը ընտրակեղծիքների մասին ահազանգ էր ստանում հիմնականում միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքից, որտեղ կեղծիքների մեքենան աշխատեցնում էր անձամբ Լֆիկ Սամո անունով հայտնի Սամվել Ալեքսանյանը։ Այդ տեղատարափ ահազանգերի արդյունքում լրագրողական, դիտորդական հիմնական ուժերը, հանրային ուշադրությունը հընթացս կենտրոնացան հենց Մալաթիա-Սեբաստիա համայնքը ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ, ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՐԲԵՔ

Հունիս 4, 2009

Երեւանի քաղաքապետի եւ ընդհանրապես` վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին հաջորդած դիտորդական գնահատականների տարբերությունները երբեմն զարմանալի չափերի են հասնում։ Տարբեր դիտորդներ, ըստ էության, հնչեցնում են մեկը մյուսից տրամագծորեն տարբերվող գնահատականներ։ Մինչեւ օրս այս երեւույթի համար զանազան բացատրություններ են հնչեցվել, որոնցից յուրաքանչյուրը արժանի է ուշադրության եւ ունի համապատասխան հիմքեր։ Բոլոր այդ հիմքերը, սակայն, չեն բացառում այն իրողությունը, որ իրականում դիտորդները, ընտրությունների ընթացքին հետեւելիս, իրենց տեսածը գնահատում են ոչ թե բացարձակության, այլ Հայաստանի մասին իրենց ունեցած պատկերացումների համատեքստում։ Արթուր Սաքունցը, օրինակ, Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունները որեւէ կերպ չի կարող օրինական համարել, որովհետեւ Հայաստանի, նրա ապագայի մասին ունի այնպիսի պատկերացումներ, որոնք կտրուկ հակասության մեջ են մտնում այսօրվա բոլոր, այդ թվում եւ ընտրական իրողությունների հետ։ Փոխարենը, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…

Հունիս 3, 2009

Լեւոն Տեր-Պետրոսյան. ՄատենադարանԵրեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայացած ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական համակարգը Հայաստանում մահացած է։ Դեռ կարելի է հուսալ, որ այդ մահը կլինիկական է, բայց այսպես մտածելու համար հարկավոր է չափազանց լավատես լինել։ Իսկ «ընտրություն» հասկացության մահվան վկայությունը այն պարզ իրողությունն է, որ Հայաստանում ակնհայտորեն ոչ թե ընտրողն է ձեւավորում իշխանություն, այլ իշխանությունն է ձեւավորում «ընտրող»։ Ինչ խոսք, այդ ընտրողի մի մասը վիրտուալ է, այսինքն` իրականում գոյություն չունեցող, բայց գոյություն ունի նաեւ ոչ վիրտուալ հատված, այսինքն` իրականում գոյություն ունեցող, իրականում քվեարկող ընտրողներ։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ընտրազանգվածի այս հատվածը, ընտրական տեղամաս այցելելով կամ չայցելելով, ոչ թե սեփական կամքն է արտահայտում, այլ արտահայտում է այն կամքը, որը իշխանությունը կամ նրա որեւէ մի հատված պարտադրել է իրեն։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՆԱՄԱԿԻՆ

Մայիս 27, 2009

Նամակ Հայկից

Երթ (Աբովյան փողոց)Ողջույն Նիկոլ, վաղուց չեմ գրել: Հենց նոր լսեցի Ահարոն Ադիբեկյանի “սոցիոլոգիական հարցումների” արդյունքները: Կարծում եմ դու էլ ես լսել արդեն: Ուրեմն իմացիր, թե ինչպես են պատրաստվում ացկացնել իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ես ազնվորեն ասեմ. թեև մասնակցում եմ բոլոր հանրահավաքներրին ու իրականացվող ակցիաներին, սակայն արդեն համոզվել եմ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԵՆՔ ՓՈԽԻ ՈՉ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ: Եթե սխալ եմ, ուղղիր: Համենայն դեպս, ամսի 31-ին մենք կունենանք նոր քաղքապետ ի դեմս Չոռնի գագոյի: Ես ուզում եմ ասել, որ պայքարին կմիանամ միայն եթե այն տեղափոխվի փողոց: Մաղթում եմ Քեզ և մեզ բոլորիս հաջողություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. դուք մոռանում եք, որ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐԱՄԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 26, 2009

Հարց Aram-ից

Voghjuyn Nikol jan. Arden yerkar jamanak e ancel inch du @nthatakum es, ev ankekhc khostovanum u havatacnum em` Nikol jan qo kariq@ shat a zgacvum! Incheve husanq ev anenq ayn amen@ vor du ev mer qaghbantarkyal ayl @nkerner@ hpart qaylen Yerevanyan poghocnerov.

Nayeci qo ugherc@ kapvac qaghaqapeti @ntrutyunneri het ev asem vor teev gisherva 2-n er jam@, bayc es aynqan vogevorveci (hatkapes verjin masic), vor uzum ei patuhanics mer 3-aguyn@ cacanel u amboghj poghocov mek goral PAYQAR PAYQAR MINCHEV VERJ.

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYKK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Haykk-ից

Hargeli Nikol 2 angam greci bayc edpes el chimaca stacar te voch im ditarkumner, voronq kapvac ein qarozchutyan het. Lav exeq.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. Դուք ինքներդ ձեր նամակի մեջ գրել էիք, որ չեք կարծում, որ այդ հարցերն ու հարցադրումները հրապարակելու կարիք կա, եւ առաջարկել էիք այլ ձեւով ձեզ «իմաց տալ», որ նամակը կարդացել եմ: Անկեղծ ասած, հասկանալի պատճառով, չէի կարող ձեր առաջարկած որեւէ ձեւով կապվել ձեզ հետ: Ու հիմա, ձեր հարցին ի պատասխան ասում եմ, որ կարդացել եմ նամակը: Լավագույն մաղթանքներս` պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTYOM-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 21, 2009

Հարց Artyom-ից

inch aknkaliqner uneq yev ardyoq havatum eq vor hnaravor e vor HAK-@ haxti @ntrutyunnerum?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, Երեւանի քաղաքապետի ընտրություններից իմ ակնկալիքը մեկն է` հաղթանակ: Հավատո՞ւմ եմ, թե՞ ոչ: Հույս ունեմ` արդեն կարդացել եք կամ դիտել իմ ուղերձը Երեւանի քաղաքապետի ընտրությունների առիթով: Այսուհանդերձ, ուզում եմ մի հատված մեջբերել այդ ուղերձից, որը կարծում եմ` պատասխանում է ձեր հարցին: Ահա, ուրեմն. «Ու չնայած ստեղծվել է բացառիկ հնարավորություն, չնայած` քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի եւ ժողովրդի հաղթելու հնարավորությունները մոտ են հարյուր տոկոսի, պետք է գիտակցել, որ հնարավորությունը ինքնին հաղթանակ չէ: Հաղթանակը մեզնից յուրաքանչյուրի աշխատանքի, նվիրումի ու ջանքի, ազնվության, սկզբունքայնություն եւ խիզախության կարիքը ունի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՍՏՂԻԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Աստղիկից

Նիկոլ ջան, խնդրում եմ թերթում գրեք հեռուստատեսությամբ եւ ռադիոյով քաղաքական գովազդների ժամերը: Շատ մարդիկ կան, որ այդ ժամերը չեն իմանում: Ինչպես նաւ , գոնե այս շրջանում, գրեք, եթե որւէ մեկին հրավիրում են որւէ հեռուստաալիքով հաղորդման հյուր լինելու: Մարդկանց մեծ մասը առանց առիթի հայկական ալիքներ չի դիտում, դրա համար էլ բաց են թողնում հաղորդումների մեծ մասը: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !

Նիկոլի պատասխանը - Թանկագին Աստղիկ, հույս ունեմ «Հայկական ժամանակի» մեր գործընկերները կկարդան ձեր հարցը, եւ իրականություն կդարձնեն ձեր առաջարկը: Շնորհակալություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Edgar-ից

Nikol jan @ntrutyunnerin vor HAXTENQ du kgas? Im karciqov du nor licq khaxordes mer sharjman@. HAXTELUENQ!!!!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդգար, ցանկացած պահի, երբ Շարժումը որոշի, որ ես պետք է գամ, ես կգամ: Իսկ եթե չորոշի, էլի կգամ, ուղղակի առաջին դեպքում գալու հասցեն ուրիշ կլինի, երկրորդ դեպքում` ուրիշ: Լավ եղեք` պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Մայիս 15, 2009

Բռնություն ՀԱԿ-ի ակտիվիստ կանանց նկատմամբԵրեւանի քաղաքապետի ընտրություններում ընթացող քարոզարշավը իրականում մի քանի կողմ ունի։ Առաջինը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հեռուստատեսային էկրաններին, կարգախոսների ու պլակատների տեսքով, իսկ երկրորդը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հոգեբանական կամ, ավելի ճիշտ կլինի ասել` պրակտիկ հոգեբանության դաշտում։ Փորձենք մի այսպիսի հարց ձեւակերպել` ո՞րն է Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների իրականացրած ամենակարեւոր քարոզչական ակցիան։ Ոմանք կասեն, որ Հանրապետականի ասֆալտապատումը` բյուջեի փողերով, կամ ԲՀԿ-ի` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքների տանելը` բյուջե չվճարած փողերով։ Ոչ, իրականում այդ ամենը ընդամենը «ատմազկա» է, իրականում այդ ամենը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վարած քաղաքական գծի, նրանց առաջադրած քաղաքական խնդրի հետ։ Իրականում հանրապետականների եւ ընդհանրապես` իշխանությունների ամենակարեւոր քարոզչական ակցիան հարձակումներն են Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTASHES-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց artashes-ից

ՄԱՔՐԵԼՈ՛Ւ ԵՆՔhargeli Nikol nakh cankanum em nshel vor joghovurd@ qez chi moracel u spasum e qo veradarcin. im harc@ hetevjaln e. @ntrutyunnerum ankaskac khaghti Haj azgajin kongres@ im karciqov havaqelov 73 tokos dzayn, bayc da ajn depqum ete @ntrutyunner@ linen azat, ardar ev tapancik, inch@ mer irakanutyan mej qich havanakan e. Inch e cragrum anel @nddimutyun@ ete @ntrutyunner@ verstin keghcven ev qaghaqapet darna ishkhanutyan teknacun? bnakanabar haskanali e vor himnakan payqar@ Hanrapetakan kusakcutyan ev @nddimityan mijev e kayanalu. inc tvum e vor sa verjin hnaravorutyunn e erkrum sahmanadrakan karg@ verakangnelu gorc@ntac skselu hamar ev ishkhanytyn@ ays hertakan @ntrakan gorc@ntaci keghcum@ chpetq e marsi.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտաշես. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,