Թեման՝ ‘Հրանտ Մաթեւոսյան’

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄՔԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԻՍ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ո՞րն է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունը: Այս հարցի իմ պատասխանը միանշանակ է` գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից, 405 թվականին: Իմ ընկալմամբ, որեւէ այլ իրադարձություն չի կարող մրցակցել գրերի գյուտի հետ` մեր ժողովրդի կյանքում ունեցած նշանակությամբ: Թերեւս` միայն քրիստոնեության ընդունումը, որովհետեւ գրերի գյուտը ի վերջո քրիստոնեության ընդունման արդյունք է, որ բխել է հայերեն Աստվածաշունչ ունենալու անհրաժեշտությունից:
Մեսրոպ Մաշտոցի հանճարը ուղղակի շշմեցնում է իր ընդգրկումով, ոչ միայն Հայոց տառերը ստեղծած լինելու պատճառով, այլեւ այն ընտրությամբ, որ նա կատարեց հայերեն առաջին նախադասությունը գրելիս. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Սա Աստվածաշնչի առակների գրքի 2-րդ համարն է: Եւ թվում է` աստվածային շնորհով սբ. Մեսրոպը իր ժողովրդի առջեւ հարատեւելու, հզորանալու, տիրելու, վեհանալու բանաձեւ է դնում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 9-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Օգոստոս 14, 2009

Հարց Մհերից

Եթե քեզ թույլ տային ունենալ ընդամենը հինգ գիրք, որո՞նք կուզեիր:

Նիկոլի պատասխանը - Աստվածաշունչ, Նարեկացի «Մատյան Ողբերգության», Հրանտ Մաթեւոսյանի ընտրանին, Հովհաննես Թումանյանի ընտրանին, Եղիշե Չարենցի ընտրանին:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ

Նամակ Հերմինե Նավասարդյանից

Ողջույն, Նիկոլ

Հրանտ Մաթեւոսյան (c) Samvel SevadaՄի քանի օր ես Ազատության հրապարակ էի գալիս Հրանտ Մաթևոսյանի «Սպիտակ թղթի առջև» գիրքը ձեռքիս: Կարծում էի` այնտեղ հարկ է, որ նրա «Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս»-ը իբրև աղոթք հնչի: Ազատության հրապարակում խոսքի պակաս կար, ոչ թե մի հոգուց բխող, այլ բոլորի` ամենքի և յուրաքանչյուրի հոգուց ու շուրթերից: Չտեսա մի օր քեզ, մյուս օրը թերահավատ էի. կլսի՞ հրապարակում փոթորկված մարդկային ծովը բառերը: Երրորդ օրը Ազատության հրապարակը շղթայված էր, Ազատությունը` արյունոտված: Փողոցե-փողոց ես էլ ոստիկանական շղթաներն անցնելով Մյասնիկյանի արձանի մոտ հասա: Երբ քայլում էի ծառուղիով ու ինձ էին նայում մեր մեծերի աչքերը, Հրանտ Մաթևոսյանին նայելիս ձեռքիս գիրքը հիշեցի, նրա աղոթքը: Բայց այդ օրը առավել քան երբևէ տեսնողը չէր տեսնելու, լսողը չէր լսելու: Երբ քեզ զգում ես իրադարձությունների կիզակետում, հանկարծ հասկանում ես պահի կարևորությունն ու անկրկնելիությունը, զգում, որ հաջորդ պահը բոլորովին այլ է լինելու, ինչպես նախորդն էր բոլորովին այլ: Արևի նման` Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Դեկտեմբեր 18, 2008

samvel-sevada_javoronokՍիրելի ժողովուրդ.

մի առիթով ասել եմ, որ Հրանտ Մաթեւոսյանին համարում եմ հայի նոր տեսակի` հայաստանցու Նահապետը: Ժամանակին հիմնավորել եմ նաեւ, թե ինչու, ու չեմ ուզում կրկնել, մանավանդ որ` խոսքը հիմա այդ մասին չէ, ու եթե այդ տեսությունը վերաշարադրելու լինեմ, դա պետք է անեմ հիմնավոր: Հիմա ուրիշ բան եմ ասելու:

Ես համարում եմ, որ Համաժողովրդական շարժումը հենց հայի այդ նոր տեսակի` հայաստանցու շարժումն է, հայի այդ նոր տեսակի կռիվը` երկրում օրինականության տիրապետությունը հաստատելու համար: Ընդ որում, հայաստանցի ասելով ես նկատի չունեմ միայն Հայաստանում ծնված, մեծացած մարդկանց: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,

ԵՐԵՔ ՄԵՋԲԵՐՈՒՄ

29-08-2008_-ereq-mejberumԱյսօր ուզում եմ ուղղակի երեք մեջբերում անել Հրանտ Մաթեւոսյանից։ Ի՞նչ առիթով։ Մի՞թե Հրանտ Մաթեւոսյանին մեջբերելու կամ նրա մասին խոսելու համար առիթ է պետք։ Ոչ, ամենեւին, այնպես, ինչպես առիթ պետք չէ մտածելու, խորհելու, հասկանալու համար։ Չնայած «Ծառերը» պատմվածքից գոնե առաջին կտորը մեր թերթում էլի ենք մեջբերել, բայց դա մի հատված է, որ կարելի է ամեն օր թերթի ճակատին մեծ տառերով տպագրել, մանավանդ այս օրերին։ Կարդացեք եւ ինքներդ կհամոզվեք. «Ասում եք սեր, ասում եք սիրում ենք։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,