Թեման՝ ‘Հեղափոխություն’

ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Փետրվար 20, 2013

Նիկոլ Փաշինյան

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Նորից փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի Բռնությունը չի կարողացել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հաղթել, չի կարողացել կոտրել: Խոստովանենք, սակայն. մեր այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է նաեւ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ դեռեւս չի կարողացել վերջնական, դե յուրե արձանագրված հաղթանակ տանել սեփական հայրենիքին տերը լինելու համար մղվող երկարատեւ պայքարում, չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության եւ ապօրինության նկատմամբ: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ԴԻՄՈՒՄԸ

Մայիս 30, 2012

Երեւան,  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի աշխատասենյակ:

Նիկոլ Փաշինյանը` «Հժ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից ազատվելու  դիմումը

գրելիս:                                                                                                                                                                        Լուսանկարները` Անի Գեւորգյանի

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՄՏԱԴԻՐ ԵՄ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՕՍՎԵՆՑԻՄԸ

Ապրիլ 24, 2012

Նիկոլ ՓաշինյանԼֆիկական Օսվենցիմ արտահայտությունը մտքումս ծագեց Շերամի փողոցի շենքերից մեկի բակում, երբ շենքի մուտքի մոտ զրուցում էի մի քանի բնակիչների հետ: Որպեսզի ընթերցողն ամեն ինչ հասկանա, իրավիճակը պետք է նկարագրեմ առանց մեղմասացությունների: Հինգ վեց հոգի էին կանգնած, 50-ից 70 տարեկան մարդիկ, հիմնականում` անատամ, ու գրեթե ցնցոտիավոր (հանդիպումը պլանավորված չէր` ահազանգով էի գնացել այդ բակ, քանի որ լուր եկավ, թե այդ բակում իմ վստահված անձանցից մեկին խոչընդոտել են): Ու մեկ էլ հանկարծ ճռռալով մի մեքենա կանգնեց, դրանից իջավ հաստ ցեփը վզին մեկը ու ինձ լսող մարդկանց վրա սկսեց գոռալ. «Հըլը տուն մտեք սաղդ, արա սաղդ հըլը տուն մտեք»:

Անատամ ու ցնցոտիավոր մարդիկ արագ քաշվեցին պադյեզդները, ես չհասցրի նույնիսկ որեւէ կերպ արձագանքել, որովհետեւ մինչ մարդիկ քաշվում էին տները, գոռացողը քայլելով հեռացել էր արդեն, ու մի երկուհարյուր մետրից հետեւում էր իրավիճակին: Այսպես ծնվեց Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը, հետո ամրապնդվեց, երբ Անկախ Մայլա թաղամասում մարդիկ ինձ համոզում էին, որ Սամվել Ալեքսանյանը դրախտի նման բարեկարգ է պահում թաղամասը, չնայած հենց նոր էինք թաղամաս մտել մեկուկես, երկու, երեք մետրանոց փոսերի արգելքը հազիվ հաղթահարած: Ես այստեղ էլ հիշեցի քրեակատարողական հիմնարկը, որի կալանավորները դրսից այցելած դիտորդներին հավաստիացնում էին, թե իրենք ոչ մի պրոբլեմ չունեն, ամեն ինչ լավ է, չնայած իրականում ոչ կարգին սնունդ են ստանում, ոչ կարգին հագուստ, ոչ կարգին բուժօգնություն: Բայց միշտ` բոլոր դիտորդներին, հանձնաժողովներին պատմում էին, որ երջանիկ են զգում քրեակատարողական հիմնարկում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 30 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ (20.04.2012)

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Ապրիլ 17, 2012

ԲԱՆԱՎԵՃԸ ՊԻՏԻ ԿԱՅԱՆԱ

Ապրիլ 16, 2012

Նիկոլ Փաշինյան1. 2012 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:

2. Նույն ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի: (13:07)

3. Նույն ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է (մեջբերում եմ բառացի). «Նույնիսկ ասեմ. թող ֆարմատն էլ իրենք որոշեն, տեղը, վայրը»: (13.35)

4. «Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը:

5. Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով եւ ինչպես առաջարկել էր Հայրապետյանը պետք է վերաբերվի ներքաղաքական հարցերին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՄԱՍԻՆ

1. 2012 թվականի ապրիլի 15-ին, կեսօրից սկսած Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում լրջագույն խոչընդոտներ են հարուցվել «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի, եւ իմ` Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանիս բնականոն նախընտրական քարոզչության համար:

2. Ժամը 13-ի մոտակայքում ահազանգ եմ ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 34 շենքի բակում ինչ-որ մարդիկ իմ վստահված անձանց արգելել են քարոզչական նյութեր տարածել:

3. Դեպքի վայր ժամանելով Սվաճյան 34 շենքի բակում տեսել եմ մի խումբ անձանց, ովքեր ներկայանալով որպես Հանրապետական կուսակցության տեղի կառույցի ներկայացուցիչներ ասել են, որ տվյալ տարածքում քարոզչություն չպետք է իրականացվի, քանի որ իմ վստահված անձանց գլուխը կարող են ջարդել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

30 ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 15, 2012

Նիկոլ ՓաշինյանՀայ ազգային կոնգրեսի վերջին հանդիպումները ինձ ավելի լավատես են դարձնում: Ես տեսնում եմ, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվում, հեղափոխություն է հասունանում: Այս հեղափոխությունը, սակայն, տեղի է ունենալու ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ ընտրական տեղամասերում եւ տեւելու է 30 վայրկյան: Մտաք տեղամաս, վերցրիք քվեաթերթիկը, քվեարկեցիք հօգուտ Հայ ազգային կոնգրեսի, գցեցիք քվեատուփը, եւ արեցիք ձեր բաժին հեղափոխությունը: Մայիսի 6-ին քվեատուփերը բացելուց հետո պարզվելու է, որ Հանրապետական կուսակցությունից ձվերն են մնացել, որ նրանք բաժանում էին ապրիլին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հ.Գ. Եթե դուք պատրաստ եք ռեժիմի դեմ բացահայտ պայքարի, ես ողջունում եմ դա: Եթե դուք բացահայտ պայքարելու անհաղթահարելի խոչընդոտներ ունեք, հիշեք ուրեմն 30 վայրկյանի մասին: Եթե միլպետը, մարզպետը, գործատուն ձեզնից պահանջում են ընտրել իշխանական այս կամ այն ուժին, մի ցուցադրեք ձեր դժգոհությունը: Թող նրանք չկռահեն ոչինչ, չիմանան մեր 30 վայրկյանի մասին: Նրանք թող մտածեն, որ Սերժիկի ընտրողն եք, Լֆիկի ընտրողն եք: Այդպես մինչեւ մայիսի 6-ին ընտրական տեղամաս մտնելը: Բայց հասաք ընտրական տեղամաս, վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախցիկ, արեք ձեր հեղափոխությունը:

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՖԻԿԻՆ

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է yerkir.am-ին Սամվել Ալեքսանյանի ասածները.

- Պարոն Փաշինյան, Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու է, «Փարվանայում» էլ քեֆ է անելու, ու քանի որ դուք լավ եք խոսում, ձեզ էլ թամադա է դնելու: Ինչ կասեք այս կապակցությամբ:

- Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, բայց կարծում եմ նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, եւ այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով, ում, որտեղ դրեց:

- Ալեքսանյանը պնդում է նաեւ, որ լավ հարաբերություններ ունի ձեզ հետ:

- Ենթադրում եմ, որ նրա հարաբերությունները Սերժի հետ վատացել են ու նրան նոր «կռիշ» է հարկավոր: Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի օրենքների հետ, որովհետեւ ինքը գիտի, որ ինձ հետ չի կարող «հարաբերություններ կարգավորել»:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին

Պարոն Նիկոյան.

Երեւանի թիվ 7 ընտրատարածքի մանդատով ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման ԱԺ գոյության ընթացում գումարված բոլոր տասը հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է: ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի» տրամաբանությամբ չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում Ալեքսանյանը առնվազն տասն անգամ պետք է զրկվեր պատգամավորական մանդատից: Մինչեւ օրս, սակայն, Ալեքսանյանը պահպանում է մանդատը:

ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությամբ, եթե նա չի զրկվել պատգամավորության մանդատից, նշանակում է վերջին հինգ տարվա մեծ մասը անաշխատունակ է եղել, դրա մասին ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ` անաշխատունակության թերթիկ, կամ էլ Ազգային ժողովի նախագահը նրա բացակայությունները համարել է հարգելի` որեւէ այլ պատճառով (ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենք, հոդված 99):

Հաշվի առնելով տվյալ հարցի բացառիկ հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ, որպես Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի, ներկայացնել այն հիմքերը, որոնց ուժով Սամվել Ալեքսանյանի բացակայությունները անհարգելի չեն համարվել:

Համոզված եմ, որ տվյալ խնդրի ուսումնասիրության համատեքստում կարող են ի հայտ գալ կոռուպցիոն երեւույթներ, որոնց մտադիր եմ իմ իրավասությունների շրջանակներում օրենքով նախատեսված ընթացք տալ:

Կանխավ շնորհակալություն

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Երեւանի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի առաջադրված թեկնածու

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից` այսօր, այստեղ հիմա´ պայքարել Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա´ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա´ հավատալ Հայաստանի քաղաքացուն եւ նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա´ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:

Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

Ի՞ՆՉԸ ՓՈԽԵՆՔ ԵՎ ԻՆՉՊԵՍ

ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը տիրացուի քարոզ է հիշեցնում, որի հեղինակը էստեղից-էնտեղից լսած ինչ-որ բաներ իրար է կպցնում եւ մատուցում լսարանին, մեծ հաշվով չունենալով ասելիք: Տարբեր գերատեսչությունների ներկայացրած տեքստերի ծաղկաքաղով ձեւավորված այդ ելույթը կարելի է համարել այսօր Հայաստանում գործող չինովնիկների գորշ զանգվածի, բայց ոչ երբեք ազգի եւ պետության լիդերի ելույթ: Այդ ելույթից, օրինակ, հնարավոր չէ ստանալ երեք շատ կարեւոր հարցերի պատասխան.

ա) ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի վիճակը
բ) ինչո՞ւ է վիճակը այդպիսին
գ) ի՞նչ է պետք անել, որպեսզի մեկ տարի անց, երկու տարի անց, երեք տարի անց, տասը տարի անց, քսան տարի անց` մենք ունենանք դինամիկ զարգացող պետություն:

Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում վիճակը ահագին լավ է, բայց այնքան էլ լավ չէ, բայց այնպես էլ չէ, որ վատ է, չնայած ահագին վատ է, բայց լավ կլինի ասենք` լավ կլինի, որ լավ լինի: Ելույթից այդպես էլ հասկանալի չեղավ, թե Սերժ Սարգսյանի եւ իր կուսակիցների ինչին է պետք իշխանությունը, այսինքն` այդ լծակը օգտագործելու են, որ Հայաստանը դարձնեն ինչպիսի՞ն:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԼԻԲԵՐՏԱՆԳՈ

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , , , , ,

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

Փետրվար 24, 2012

Մաշտոցի պուրակՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ՏՈՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆՑՈՒՆԸ ՉԷ

Փետրվար 14, 2012

Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` 13 հազար 79 ձայնով քաղաքապետ է ընտրվել հանրապետական Արամ Դանիելյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 25 հազար 480 ընտրող:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրն անցկացրի 25/16 ընտրական տեղամասում (թիվ 5 դպրոց), որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ: Դա Ջրառատ թաղամասն է, որ Հրազդանի վարչական տարածքի մեջ մտած գյուղ է:

Ընտրական վիճակագրությունը մեր տեղամասում այսպիսին էր. ցուցակներում ընդգրկված էր 1890 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 1353 ընտրող, ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Արամ Դանիելյան` 656 ձայն, Սասուն Միքայելյան` 653 ձայն: 44 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քվեարկության ընթացքում աղաղակող միջադեպեր չարձանագրվեցին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,