Թեման՝ ‘Հարցազրույց’

Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ «ՈՒՐՎԱԳԻԾ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ

Ապրիլ 30, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻԻ «ՑԱՅԳ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ. 28.06.2011թ.

Հուլիս 2, 2011

ԳԱԼԱ NEWS ՀԱՎԵԼՎԱԾ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիս 29, 2011

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ (ԱՄՆ)

Հունիս 23, 2011

21.06.2011

Լոս Անջելեսի AMGA հեռուստաալիքով հեռարձակվող Երկխոսություն հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրն է “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդումը վարում է Կարո Կարապետյանը:

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

ՄԱՍ 3

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՆԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՋՐԲԱԺԱՆ

Հունիս 3, 2011

«Ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ի գործողություններին իսկապես ծանոթ մեկը կարող է իրականում հավատալ, որ ՀԱԿ-ը կարող է գնալ ինչ-որ գործարքների»,¬ ասում է Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ի գործողություններին իսկապես ծանոթ մեկը կարող է իրականում հավատալ, որ ՀԱԿ-ը կարող է գնալ ինչ-որ գործարքների»,¬ ասում է Նիկոլ Փաշինյանը։

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո տարբեր տեսակետներ ու մեկնաբանություններ են հնչում ՀԱԿ-ի առաջնորդի արտահայտած կարծիքների և իշխանությանը հղած ուղերձների վերաբերյալ։ Ի՞նչ ձևաչափով կարող է ընթանալ իշխանություն-ՀԱԿ հետագա երկխոսությունը, և ինչպիսի ակնկալիքներ ունի, մասնավորապես, այդ հարցում ՀԱԿ-ը։ Այս հարցերի շուրջ «Կապիտալը» զրուցել է ՀԱԿ-ի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ։

-Հասարակության մեջ կա տեսակետ, որ համաժողովրդական շարժումը Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն շուտով առաջնորդելու եք Դուք: Ըստ Ձեզ` որքան հիմնավոր են այս խոսակցությունները:

-Կարծում եմ` տեսանելի ապագայում ՀԱԿ-ը չի կարող ունենալ այլ առաջնորդ՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ և կարծում եմ, որ ՀԱԿ-ի գործունեության հաջողությունները մեծապես պայմանավորված են այն փաստով, որ այդ կառույցի ղեկավարը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ժամանակակից պատմության մեջ հնարավոր չէ գտնել որևէ այլ դեպք, երբ 2008թ. մարտի 1-ի նման հարված ստացած որևէ քաղաքական ուժ կարողանար ոչ միայն գոյատևել, այլև դառնալ երկրի թիվ մեկ ընդդիմությունը և իշխանության միակ իրական այլընտրանքը: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ «ՀԱՅԵԼԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ:

Նիկոլ ՓաշինյանԱ. Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրն է Նիկոլ Փաշինյանը: Պրն Փոաշինյան, բոլորիս հետաքրքրում է Ձեր հետագա գործունեությունը, վստահ ենք, որ կշարունակեք խմբագրի աշխատանքը, նաև քաղաքական գործունեությունը, խնդրեմ:

Ն. Փաշինյան.- Իմ գործունեությունը, բնականաբար, որևէ փոփոխություն չի կրի, և  կարծում եմ` այս ընթացքում էլ որևէ փոփոխություն չի կրել: Ուրախ եմ, որ կարողացել եմ բանտում էլ զբաղվել նրանով, ինչով զբաղված եմ եղել ազատության մեջ: Եվ վերջին շրջանում, դուք տեղյակ եք, որ մասնավորապես իմ լրագրողական գործունեության հետ կապված որոշակի բարդություններ էին առաջացել, այդ բարդությունները մինչև վերջին պահն էլ գոյություն ունեին, բայց, այնուամենայնիվ, ես հարկ եմ համարում ընդգծել և շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում «Արթիկ» քրեակատարողական հիմնարում այդ բլոկադան ինչ-որ չափով որոշակի ժամանակաշրջանում հաջողվեց ճեղքել: Այդ գոծում շատ մեծ էր իմ լրագրող գործընկերների դերակատարումը, լրատվամիջոցների դերակատարոմը, և դա իսկապես շատ կարևոր էր: Ես ուզում եմ երախտագիտություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր հարկ համարեցին այդ հարցն ուշադրության կենտրոնում պահել, և մենք կարողացանք ստանալ որոշակի լուծումներ: Ուրախ եմ, որ տեսնում եմ բոլորիդ, ճիշտ է, այս ընթացքում լրագրողական կազմի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, և ոչ բոլորն են ծանոթ, ուրախ եմ, որ բոլորիդ տեսնում եմ առողջ և հույս ունեմ՝ այսօր հետաքրքիր զրույց կունենանք: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Մայիս 12, 2011

Նիկոլ ՓաշինյանՀեղինակ` Թագուհի Թովմասյան

«Ժողովուրդ» օրաթերթն այսուհետ կհասնի նաեւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս մեզ ուղարկված նամակում շնորհավորել է «Ժողովուրդ» թերթի հիմնադրման առիթով եւ իր «ջերմ բարեւները փոխանցել «Ժողովուրդ» օրաթերթի ժողովրդին»` լավագույն մաղթանքներով բարի երթ ցանկանալով մեր թերթին:

Լրատվամիջոցների կազմակերպած ակցիայի շրջանակներում մայիսի 28-ին ուղարկված մեր հարցերին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

- Հայ ազգային կոնգրեսի շատ կողմնակիցներ շարունակում են պնդել, որ պետք է նստացույց սկսել, սակայն ՀՀ առաջին նախագահը չի գնում այդ քայլին: Ի՞նչ ես մտածում այդ կապակցությամբ:

- Մտածում եմ, որ թե՛ նստացույց պահանջողները, թե՛ առաջին նախագահը ճշգրիտ են գործում: Նստացույցը քաղաքական պայքարի գործիք է, ինչպես, օրինակ, անձրեւանոցը կենցաղում: Նստացույց առաջարկողները կամ պահանջողները իրենց դեմքին անձրեւի առաջին կաթիլները զգալով` առաջարկում են բացել անձրեւանոցներ` ելնելով այն կանխավարկածից, որ միեւնույն է, անձրեւը գալու է: Առաջին նախագահը առաջարկում է սպասել-տեսնել` անձրեւը գալո՞ւ է, թե՞ արեւ է բացվելու: Նաեւ գնահատել` դա անձրեւ՞ է լինելու, թե՞ հեղեղ. գուցե կարկո՞ւտ: Սա կարեւոր է, որովհետեւ եթե տեղումներ լինելու են, եւ` կարկուտի տեսքով, հնարավոր է անձրեւանոցը չօգնի եւ անհրաժեշտ լինի պատսպարվելու համար տաղավար կառուցել:

Նստացույց պահանջող ակտիվիստները գործում են զինվորի հերոսական խիզախությամբ, եւ դա պետք է ողջունել: Առաջին նախագահը գործում է առաջնորդի իմաստնությամբ եւ հանդարտությամբ, եւ դա պետք է ողջունել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ»

nikol banner

«168 ժամ»-ի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ

Երեկ մենք ստացել ենք «Արթիկ» ՔՀԿ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր հարցերի պատասխանները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

- Հարգելի Նիկոլ, ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել առաջնահերթության կարգով քննել քո ներկայացրած հայցերը: Քո կարծիքով, այս որոշումը ՀՀ իշխանություններին կարո՞ղ է ստիպել առաջիկայում քեզ եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու քաղաքական որոշում կայացնել` խուսափելով եվրոպական կառույցներում այս գործերի քննության կանխատեսելի խայտառակ ընթացքից:

- Իշխանությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ իմ ազատ արձակել-չարձակելը որեւէ ազդեցություն չի ունենա ԵԴ-ում սպասվող պրոցեսների վրա։ Այսինքն` այն, ինչ ինձ հետ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, եւ իշխանությունն ակնարկում է, որ ԵԴ-ում որեւէ բան փոխելու համար ինձ ազատ արձակելն անիմաստ քայլ է։ Այնպես որ, եթե Ս. Սարգսյանի վարչակազմը ԵԴ-ի վրա ազդելու հնարավորություն ունենա, կնախընտրի դա անել առանց ինձ ազատ արձակելու։

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ՔԵԶ ՀԵՏ, ԲԱՅՑ…». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նամակին, որն ուղղվել է իրեն ԶԼՄ-ների ակցիայի շրջանակներում: Ակցիայի նպատակն է թույլ չտալ, որպեսզի քաղբանտարկյալի նամակագրության իրավունքը խոչընդոտվի:

Նամակը հրապարակել է «Առավոտ» օրաթերթը.

«Սիրելի Արամ, ուրախ եմ, որ քեզ գրելու առիթ ընձեռվեց: Գիտեմ, որ լավ ես, որովհետև «ԳԱԼԱ»-ով տեսնում եմ քեզ` «Հետգրություն» ծրագրի շրջանակներում: Բնականաբար` «Առավոտին» էլ եմ հետևում: Ու չնայած երբեք էլ տպագիր մամուլի դերը չեմ թերագնահատել, այստեղ նրա կարևորությունն էլ ավելի է ընդգծվում: Կարելի է ռադիո չլսել, հեռուստացույց չդիտել, բայց մամուլին հետևելով` ամբողջությամբ տեղեկացված լինել: Այսօրվա Հայաստանում հակառակը, սակայն, հնարավոր չէ: Ամբողջական տեղեկացվածության կարելի է հասնել միայն տպագիր մամուլին հետևելով: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Դեկտեմբեր 9, 2009

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյան. պաստառ- Նիկոլ, նախընտրական այս շրջանում շատերին է հետաքրքրում, թե ձեր դեմ ընթացող դատավարությունը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրական գործընթացների վրա. մասնավորապես` եթե դատարանը ձեր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մի՞թե դուք կկորցնեք ԱԺ պատգամավորի թեկնածուի կամ ԱԺ պատգամավորի կարգավիճակը։

- Եթե ենթադրենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում դատարանը իմ նկատմամբ վճիռ է կայացնելու, եւ այդ վճիռը լինելու է մեղադրական, դա իմ ընտրական գործերի վրա որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ամեն դեպքում, այն ուժի մեջ չի մտնի առնվազն երկու-երեք ամիս։ 2010 թվականի հունվարի 10-ից հետո, սակայն, իրավիճակը էլ ավելի բարենպաստ կդառնա. ես հավատում եմ, որ Երեւանի կենտրոնում ստանալու եմ ժողովրդի վստահության քվեն։ Ահա, ուրեմն` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, հաջորդ պահին իսկ ստանալու եմ պատգամավորական անձեռնմխելիություն, եւ այս պայմաններում, իմ նկատմամբ արձակված վճիռը չի կարող ուժի մեջ մտնել։ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Նոյեմբեր 10, 2009

Դավիթ ՄաթեւոսյանԵրեկ ՀՀ Վարչական դատարան է ներկայացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի ստորագրությամբ հայցադիմում` ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Հայցվոր կողմը Վարչական դատարանից պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի հայտնի գրությունը եւ պարտավորեցնել այդ մարմնին` Նիկոլ Փաշինյանին տրամադրել վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք: Հիշեցնենք, որ Իջեւանի անձնագրային բաժնի պետը անցած ուրբաթ գրավոր կերպով հրաժարվել էր վերը նշված տեղեկանքը տրամադրել Դավիթ Մաթեւոսյանին` պատճառաբանելով, թե ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության տեղեկանքի, Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից մինչեւ 2009-ի հուլիսի 7-ը Հայաստանում չի բնակվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

Նոյեմբեր 10, 2009

Lragir.am-ի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հետ:

Դավիթ Մաթեւոսյան. lragir.amՈւրբաթ օրը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ “Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել”, ասված է այդ գրության մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

“МЫ ОСТАЕМСЯ ВСЕЦЕЛО ПРЕДАННЫМИ НАШЕЙ МЕЧТЕ…”

Նոյեմբեր 3, 2009

Նիկոլ Փաշինյան. armtoday.infoARMENIA Today беседует с главным редактором газеты «Айкакан Жаманак», политзаключенным, кандидатом в депутаты парламента Армении Николом Пашиняном.

- Больше года Вы находились в подполье, но в итоге добровольно явились в правоохранительные органы. Что Вас заставило принять такое решение? И не сожалеете ли Вы сейчас об этом шаге?

- Любой гражданин Армении, который всерьез желает развалить утвердившуюся сегодня в стране порочную, мафиозную систему и сделать Армению государством, где есть верховенство закона, демократия, народное благополучие, короче говоря, Свободным и Счастливым государством, не может не отдавать себе отчета в том, что временами ему придется преодолевать жестокие препятствия. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հունիս 30, 2009

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալիս«Ժամանակ» - Պրն. Փաշինյան, Դուք որոշում եք կայացրել դուրս գալ ընդհատակից: Որքանով է Ձեր քայլը պայմանավորված նախորդ շաբաթ օրենքի ուժ ստացած համաներման ակտով: Եթե այո` ապա հավատո՞ւմ եք, որ «ամենաըմբոստ» ակտիվիստի, այսինքն` Ձեր հանդեպ իշխանությունն ավելի մեղմ կվարվի, քան Սասուն Միքայելյանի հետ վարվեց, եթե ոչ` ապա Ձեր որոշումը կապ ունի՞ ազատ արձակված տղաների օգնությամբ եւ օժանդակությամբ ՀԱԿ օրակարգի հնարավոր փոփոխության եւ Շարժմանը հնարավոր դինամիզմ հաղորդելու հնարավորության հետ, որն անկասկած առավել կարագացնի Ձեր եւ անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը:

Նիկոլ Փաշինյան - Ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չէ ձեր հարցի այն հատվածը, թե արդյոք ես մեղմ վերաբերմունք եմ ակնկալում հանցագործ իշխանությունից: Սերժանտական իշխանությունը ես համարում եմ մարդասպան, հանցագործ իշխանություն, որի գնալով ավելի ու ավելի մեծ թվով ներկայացուցիչներ ենթակա են քրեական պատասխանատվության, այդ թվում եւ այն քննիչներից եւ օպերատիվ աշխատողներից ոմանք, ովքեր առաջիկա օրերին կիրականացնեն իմ ձերբակալությունը, կփորձեն հարցաքննել ինձ: Թող անհամեստ չհնչի, ես իմ որոշումները չեմ կայացնում իշխանական այս կամ այն հանցագործի հնարավոր վերաբերմունքի հաշվարկով: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՐԵՆԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Derenik-ից

Nikol jan,

Menq mi qani amis araj namak einq grel ev uzum einq vor video kam audio tarberakov mer harcerin patasxaneir u cucadreinq eterov: Du chpatasxanecir mer namakin: Ete videov harcerin patasxanelu tarberak ka hnaravor e kazmakerpel mer harcazruycy:

Derenik GALA TV

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դերենիկ. ես ձեր հարցին դեռ մարտին պատասխանել եմ, եւ գրել եմ, որ եթե հարցերն ինձ ուղարկեք, ես կպատսխանեմ: Հիմա էլ եմ հաստատում, որ եթե հարցերը ուղարկեք, կստանաք պատասխանները` վիդեոֆորմատով: Լավագույն մաղթանքներս, եւ ջերմ բարեւներ «Գալայի» ողջ աշխատակազմին:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,