ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.
Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ «դիֆերամբներ» ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Հայտարարություն, Մարտի 1
ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.
ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղի ունենա մեր իրականության մեջ:
բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած եւ youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս, ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար:
դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում եւ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայտարարություն, մարդու իրավունքներ
Քանի որ բազմաթիվ լրագրողներ եւ հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը, հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.
2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:
Նույն հոդվածում, կամ երբեւէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ:) Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել եւ, ինչպես որոշել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:
Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին եւ «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում եւ սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
01.10.2012
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազգային ժողով, Հայտարարություն, Մարտի 1
Սեպտեմբերի 11-ի ԱԺ լիագումար նիստի հայտարարությունների ժամին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.
2008 թվականի Մարտի 1-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի տասը քաղաքացիների՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Դավիթ Պետրոսյանի, Սամվել Հարությունյանի, Գրիգոր Գևորգյանի, Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Աբգարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համլետ Թադևոսյանի, Զաքար Հովհաննիսյանի սպանությունը մինչեւ օրս բացահայտված չէ:
Կարդալ շարունակությունը …
ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազգային ժողով, Հայտարարություն
Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների հերթական չափաբաժինն է շաղ տվել: «Les Nouvelles d’Armenie» հանդեսին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է իմ անձին, պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել:
Տվյալ անձնավորությունը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսեւորումներով: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Ավազակապետություն, ՀԱԿ, Հայտարարություն
Այսօր, ժամը 17.00-ին Երեւանի թիվ 7 ԸԸՀ-ում տեղի կունենա ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումների քննարկումը: Դրանցից առաջինը վերաբերվում է ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, իսկ երկրորդը նախընտրական քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն:
Հասցե` ք. Երեւան, Սվաճյան 92 մանկապարտեզ
Հեռ. 010-72-18-72
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Հայտարարություն, մարդու իրավունքներ, Սահմանադրություն, օրենսդրական
Հաշվի առնելով հանրային ահռելի հետաքրքրությունը, որոշեցի հրապարակել Երեւանի թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին ուղղված իմ նամակը: Ասեմ, որ յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ. ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե եւ հասցեատեր:
Հարգելի Հարությունյաններ. Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Հայտարարություն, մարդու իրավունքներ, Նամակ, Սահմանադրություն
Այսօր, ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության մուտքի մոտ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ շտապ բրիֆինգի: Հասցե` Եղվարդի խճուղի 1:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Հայտարարություն
1. 2012 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:
2. Նույն ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի: (13:07)
3. Նույն ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է (մեջբերում եմ բառացի). «Նույնիսկ ասեմ. թող ֆարմատն էլ իրենք որոշեն, տեղը, վայրը»: (13.35)
4. «Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը:
5. Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով եւ ինչպես առաջարկել էր Հայրապետյանը պետք է վերաբերվի ներքաղաքական հարցերին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Հայտարարություն, Հեղափոխություն
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Այս կապակցությամբ այսօր, օրվա ավարտին, Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ:
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Հայտարարություն
2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար:
1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ասուլիս, Ավազակապետություն, Հայտարարություն, մարդու իրավունքներ, Քաղբանտարկյալներ
ՌԴ ԿԸՀ նախագահ Չուրովը զանգում է Պուտինին: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկու լուր ունեմ. մեկը` լավ, մյուսը` վատ»,- ասում է նա: «Սկսիր լավից»,- հրահանգում է Պուտինը: «Ձեզ ընտրել են»,- զեկուցում է Չուրկինը: «Իսկ ո՞րն է վատը»,- հետաքրքրվում է Պուտինը: «Ձեր օգտին ոչ ոք չի քվեարկել»,- ասում է Չուրկինը: Այս անեկդոտը երեկ եմ լսել` ինտերնետում, հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովի կատարմամբ:
Դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ռուսաստանում ստեղծված վիճակը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Դա նրանից է, որ շատերս էինք դադարել հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներին` առաջնորդվելով այն կանխավարկածով, որ միեւնույն է` կընտրեն Պուտինին, միեւնույն է` կընտրեն Մեդվեդեւին, միեւնույն է` Ռուսաստանը կլինի այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել վերջին տասը տարիներին:
Այս մտայնությունն է, որ մեզ կտրել է ռուսաստանյան իրականությունից: Այդ իրականության մասին, ի դեպ, պետք էլ չէ պատկերացում կազմել ընդդիմության կամ իշխանության ասածներից: Ինձ համար առավել կարեւոր է այն, ինչ ասում են Լիա Ախեջակովան, Լեոնիդ Պարֆյոնովը, Միխայիլ Զադորնովը: Իսկ նրանց ասածներից հասկանալի է դառնում, որ վերջին ամիսներին Ռուսաստանը փոխվել է, էականորեն է փոխվել, եւ հիմա այլեւս առաջվանը չէ: Եւ որքան հասկանում եմ, այդ փոփոխության հարցում բեկումնային նշանակություն է ստացել Մեդվեդեւ-Պուտին փոխատեղման որոշումը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Խմբագրական, Հայտարարություն
Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ:
Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», ԱԺ ընտրություն, Ավազակապետություն, Խմբագրական, ՀԱԿ, Հայտարարություն
Կան լուրեր, որոնց դժվար է հավատալ: Այսպիսի անհավատալի լուրի մասին էլ ուզում եմ պատմել այսօր, չնայած` համոզված եմ, մեր մատուցած ողջ տեղեկատվությունը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ զարմացած ծոր են տալու` դուք ի՞նչ է, Հայաստանի՞ց չեք, ինչի՞ վրա եք զարմացել:
Ընթերցողը կհիշի, թերեւս, թե այս տարվա փետրվարին մամուլում ինչպիսի աղմուկ բարձրացավ հրազդանցի մի երիտասարդի հետ կապված, որը լրագրողներին պատմել էր, որ Լֆիկ Սամոյի եղբորորդին մի խումբ անձանց հետ Արաբկիրի «Երեւան սիթի» խանութի նկուղում բռնությունների էր ենթարկել իրեն, ապա եւ առեւանգել ու մի քանի օր պատանդ պահել: Այս խնդրին անդրադարձան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Հրազդանցի երիտասարդը` Շահեն Հայրապետյան անունով, ինչպես կարգն է, ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում տվեց հանցագործության մասին: Այդ օրերից անցել է շուրջ 5 ամիս, եւ երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ճակատագրի արժանացավ տվյալ գործը, պատժվեցի՞ն արդյոք մեղավորները:
Արդյունքները ցնցող են. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը մայիսի սկզբին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գործով անցնող մեղադրյալին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Հայտարարություն, մարդու իրավունքներ, Մարտի 1, օրենսդրական