Թեման՝ ‘Հայաստանցու մասին’

ԿՈՆԳՐԵՍԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հուլիս 21, 2011

www.nikol.am կայքի այցելու Վաղինակը Ն. Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, ասում էիր` Կոնգրեսն է ընդդիմությունը: Էլ ի՞նչ ընդդիմություն, որ գնացել եք էս իշխանության հետ սեղանի շուրջ նստել: Բա դա ընդդիմությու՞ն է»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վաղինակ, չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց ձեր հարցի բառացի իմաստի հետ համաձայն եմ: Գործող իշխանության հետ բանակցային պրոցեսի մեկնարկի պահից Հայ ազգային կոնգրեսը համարյա ընդդիմություն չէ: Նկատի ունեմ` Կոնգրեսը համարյա իշխանություն է: Եթե փաստացի իշխանությունը գնում` հավասարը հավասարի հետ սկզբունքով նստում-բանակցում է արտախորհրդարանական ընդդիմության հետ, ուրեմն չի կարող չբանակցել, ուրեմն չի կարողանում որպես իշխանություն տիրապետել իրավիճակին, նշանակում է` իրավիճակի միայն մի մասին է տիրապետում, ուրեմն իրավիճակի մյուս մասին բոլորովին ուրիշ ուժ է տիրապետում, նշանակում է` երկրում հաստատված է երկիշխանություն:

Օրենսդիր, գործադիր, նախագահական իշխանության կողմից լիազորված պատվիրակության մակարդակով կարելի է բանակցել միայն ուրիշ իշխանության հետ: Եւ Կոնգրեսի հետ բանակցելով, գործող իշխանությունն էլ ընդունում է, որ երկրում կա եւս մեկ իշխանություն: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԻՍԿ ԴՈՒ ՀԱԳԵ՞Լ ԵՍ ԷԼԻՏԱՐ ՏՐՈՒՍԻԿ

Հուլիս 13, 2011

Նախօրեին մի քանի ժամով եղա Սեւանում, եւ իմ տեսած Սեւանն ինձ ցնցեց: Սեւանում տպավորություն ես ստանում, թե Հայաստանում մարդիկ երթեւեկում են բացառապես «Պորշ Կայեն»-ներով, յաշիկ «Բրաբուսներով», Ինֆինիտիներով: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում միայն «գոլդ» պետհամարանիշեր կան եւ ուրիշ ոչինչ: Եւ իսկապես, եթե ուրիշ պետհամարանիշերով ավտոներ կան, էս շոգ- կրակին ու՞ր են, եթե ոչ Սեւանում: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում էնքան շատ ոսկի կա, որ բոլոր մարդիկ պարտավորված են ուղղակի` շրջել գելխեղդին արժանի «ցեփերը» վզներից կախած:

Եթե անտեղյակ մեկին բերես Սեւանի մայրուղու եզրին կանգնեցնես այս օրերին, նրան կթվա, թե հայտնվել է աշխարհի ամենազարգացած երկրում: Նույնիսկ ամենահետին, ամենաէժանագին սրճարանների, ռեստորանների դիմաց` ավտոկայանատեղիներում կայանած են բացառապես գոլդ համարներով, գոլդ ավտոմեքենաներ:

Հեռուստատեսային եթերից որքա՜ն ուրախացավ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի բացած հանրային լողափի կապակցությամբ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԷՎՈՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ

Հուլիս 7, 2011

Հայաստանի Ընտրական օրենսգիրքը քանի՞ անգամ է փոխվել: Քրեական դատավարությա՞ն օրենսգիրքը: Թիվ ու համար չկա: Այդ փոփոխությունները բարձր են գնահատվել վենետիկյանների կողմից: Բայց ինչո՞ւ չեն հանգեցնում ընտրակեղծիքների, աղաղակող անարդարությունների վերացման: Շատ պարզ մի պատճառով. ընտրակեղծիքների եւ ցանկացած ուրիշ բացասական երեւույթների լինելը կամ չլինելը օրենքը չի կանխորոշում: Որեւէ օրենք չի նախատեսում ընտրակեղծարարություն, եւ ուրեմն, որեւէ օրենքով չես վերացնի ընտրակեղծարարությունը:

Ընտրակեղծարարության լինել-չլինելը պայմանավորված է նրանով, թե տվյալ երկրում քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է չհանդուրժել այդ երեւույթը, եւ քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է հանդուրժել: Նրանք, ովքեր պատրաստ են չհանդուրժել, ի՞նչ աստիճանի չհանդուրժողականությամբ են օժտված այդ երեւույթի նկատմամբ, նրանք, ովքեր պատրաստ են հանդուրժել, որքա՞ն կարող են հանդուրժել:

Որեւէ իշխանավոր չի կարող ընտրություն կեղծել: Եթե նա կեղծելու մտադրություն ունի, նախ կեղծարարների բանակ է բուծում, սնում, բտում, չաղացնում, լկտիացնում ու բաց թողնում ընտրական ցուցակների, ընտրողների, տեղամասերի վրա: Նման մարդիկ հազարներով են հաշվվում, բայց նրանք Բուրկինա Ֆասոյից չեն ներմուծվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՊԱՉՈՒՄ ԷԻՔ, ՇԱՏ ԲԱՐԻ…

Հունիս 29, 2011

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը երեկ Կոնգրեսի Գյումրիի գրասենյակում հանդիպում է ունեցել տեղի ակտիվի հետ, պատասխանել քաղաքացիների եւ լրագրողների հարցերին:

Փաշինյանը նշել է, որ երկխոսությունը իշխանությանը տրված մի վերջին շանս է` անցնցում ճանապարհով իշխանությունից հեռանալու համար, եւ եթե երկխոսությունը արտահերթ ընտրությունների առումով արդյունավետ չլինի, դա կհանգեցնի ջրբաժանի: Թոշակառու քաղաքացիներից մեկը հարց-ելույթով բողոքել է, որ երկար տարիներ աշխատել է, բայց հիմա չի ստանում նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխանող կենսաթոշակ: «Ինչո՞ւ ես չունեմ նվազագույն սպառողական զամբյուղ»,- հարցրել է քաղաքացին: Այս հարցին Նիկոլի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հիմա ասեմ` ինչու չունեք միջին սպառողական զամբյուղ: Պիտի խոսեմ ժողովրդի մասին. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հեռուստացույցով հետեւում էի Շիրակի մարզի կյանքին: Երբ ժողովրդին թալանելով հարստացած մի հաստավիզ բերում` երկու տուփ կոնֆետ է բաժանում, մարդիկ թռչում-համբուրում են դրա ձեռքերը: Դրա համար էլ չունեք սպառողական զամբյուղին համարժեք թոշակ, աշխատավարձ: Որովհետեւ այդ մարդը գողանում է պետական բյուջեից, հարկեր չի վճարում, որտեղի՞ց լինի էդ սպառողական զամբյուղը: Այ, երբ ժողովուրդը ոչ թե մի տուփ կոնֆետի, մի կիլո բրնձի համար կթռնի էդ օլիգարխների ձեռքերը կպաչի, այլ վզներին տալով կվռնդի, կասի` գնացեք հարկերը վճարեք, հետո նոր եկեք բարեգործություն արեք, այ էդ ժամանակ կունենաք սպառողական զամբյուղ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՉՎԱԽԵՆԱՔ ԵՎ ՉԿԱՍԿԱԾԵՔ

Ստորեւ բերվող խմբագրականը պատրաստված է Հայ ազգային կոնգրեսի Դավիթաշենի համայնքային շտաբի բացման արարողության ժամանակ հեղինակի ունեցած ելույթի հիման վրա:

Հայ ազգային կոնգրեսի իմ ընկերները քաջալերում են ինձ, ասելով, թե նույնիսկ բանտից ոգեւորել եմ մարդկանց: Ուզում եմ ընդգծել հակառակը` Համաժողովրդական շարժման ակտիվիստները, Հայ ազգային կոնգրեսն են ինձ ոգեւորել, ուժ տվել, եւ եթե կարողացել եմ բանտում ինչ-որ բան անել, դա կարողացել եմ անել ՀՀ քաղաքացու, Համաժողովրդական շարժման ակտիվիստների, Հայ ազգային կոնգրեսի պայքարի շնորհիվ: Այս ժամանակաշրջանը բարդ է եղել ոչ միայն նրանց համար, ովքեր եղել են բանտում, այլեւ նրանց համար, ովքեր գտնվել են ազատության մեջ: Այս ժամանակաշրջանը չափազանց բարդ է եղել Հայ ազգային կոնգրեսի, նրա քաղաքական ղեկավարության համար, որովհետեւ թե քաղաքական շարժման, թե քաղբանտարկյալների ճակատագրի համար պատասխանատվությունը ընկած է եղել հենց Կոնգրեսի ղեկավարության վրա: Եւ այս ֆոնին շատ մարդիկ իշխանության, ավազակապետության, ապօրինության ու բեսպրեդելի դեմ պայքարելու փոխարեն` պայքար են ծավալել Հայ ազգային կոնգրեսի դեմ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Հունիս 4, 2011

Քաղաքացու սոցիալական ապահովությունն է այն սյունը, որի վրա կարող է հենվել իրապես զարգացած պետությունը: Եթե քաղաքացին սոցիալապես ապահով չէ, երկրի իրական զարգացման մասին խոսելն ավելորդ է նույնիսկ: Այստեղ, սակայն, փակ շղթա է ձեւավորվում` պետությունը զարգացած է այնքան, որքան սոցիալապես ապահովված է նրա քաղաքացին, քաղաքացին սոցիալապես ապահովված է այնքան, որքան զարգացած է պետությունը:
Այնուամենայնիվ, ինչպես լուծել քաղաքացու սոցիալական ապահովության հարցը Հայաստանում: Բնականաբար, այս ոլորտում էլ գոյություն չունեն մեկքայլանի, նույնիսկ երկու կամ երեքքայլանի կոմբինացիաներ: Սա չափազանց բարդ եւ բազմաշերտ ոլորտ է: Այնուամենայնիվ, Հայաստանում այդ գործը այն աստիճան է տապալված, որ նույնիսկ ամենապրիմիտիվ կանոնները չեն գործում, եւ մեր վիճակում ավելորդ չէ խոսել այս խորքային խնդրի մակերեսի մասին: Եւ ուրեմն, աղքատությունը հաղթահարելու, քաղաքացիների սոցիալական ապահովության մակարդակը բարձրացնելու համար պետության թիվ մեկ քայլը հետեւյալն է. ստեղծել այնպիսի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի, ով, ժողովրդական լեզվով ասած, ինքն իրեն, «իր գլուխը» կարող է պահել, դա անելու հնարավորություն ունենա: Այսօր Հայաստանում բնակչության հսկայական մասը աղքատ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Աշխարհակալության երազանքը անթեղված է յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ: «Ամեն հայ երրորդ բաժակից հետո դաշնակ է» արտահայտությունը դիպուկ է բնորոշում մեր ազգային հոգեվիճակը: Աշխարհակալության, ծովից ծով Հայաստանի երազանքը ժամանակ առ ժամանակ ալեկոծում է մեր ազգի ցանկացած ներկայացուցչի հոգին, նույնիսկ նրանց, ում ընդունված է անվանել կոսմոպոլիտ, նույնիսկ` ապազգային:

«Երրորդ բաժակի» էֆեկտը, սակայն, մշտական չէ. որոշ ժամանակ անց վրա է հասնում սթափեցումը, եւ յուրաքանչյուր հայ հայտնվում է ազգային հոգեվիճակի մի ուրիշ մակարդակում` դառնությամբ գիտակցելով, որ մենք փոքր, սահմանափակ ուժի եւ հնարավորությունների տեր ազգ ենք, եւ միակ բանը, որ կարող ենք անել մեծ ազգերի արանքում, նույնիսկ` ձեռքի տակ յոլա գնալն է:

Որ փոքր ազգ ենք (Խորենացին ասում էր` փոքր ածու) հասկանալի է եւ փաստ: Բայց արդյո՞ք աշխարհակալության մեր երազանքը իրականություն դառնալու որեւէ հնարավորություն ունի, եթե այո` ի՞նչ է պետք անել դրա համար:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՎ ԷԼԻ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ…

Ժամանակակից աշխարհում հաճախ ենք լսում, որ Մարդը բարձրագույն արժեք է: Կարելի է նույնիսկ ասել, որ Մարդը ժամանակակից աշխարհում հռչակվել է որպես հիմնական գաղափարախոսություն: Այդպես է նաեւ Հայաստանում, որի Սահմանադրության մեջ ընդգծված է, որ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են: Բայց եթե ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու համար ընթերցես իր երկրի Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ գրված է այդ մասին, այդ քաղաքացին ահա, կծիծաղի քեզ վրա: Եւ ճիշտ կանի, որովհետեւ այսօր դե ֆակտո հաստատված հայաստանյան արժեհամակարգում Մարդը տեղ չունի ոչ միայն հիմնական սանդղակում, այլեւ նույնիսկ հավելվածում: Եւ սա է այն հրեշավոր թյուրիմացությունը, որ մեր երկրին թույլ չի տալիս զարգանալ: Հայաստանում քաղաքական, տնտեսական, իրավական որոշումները կայացվում են ոչ թե հանուն, այլ ի հեճուկս Մարդու: Եւ այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, հետեւողականորեն շարժվում է ինքնաոչնչացման ակնհայտ ճանապարհով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ

Փետրվար 24, 2011

Ցյուրիխյան ուրացումից, Սփյուռքի միասնական թուքումուրին արժանանալուց, ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողումից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ռեաբիլիտացվել` Հռոմի պապից ավելի սփյուռքահայամետ երեւալու ճանապարհով: Եւ ահա` սուրբ կույս Հրանուշի շուրթերով հերթական սրբատառ կոնդակն է շրջանառության մեջ դրել, թե բա երկպալատ դարձնենք զխորհրդարանս մերոյ, սփյուռքի երեւելիներին նստեցնենք պալատում վերոյ: Ծափ-ծլնգոց` մեջը զնգոց, կարճ ասած:
Էն, որ ՍՍ-ն սփյուռքահայամետ գործերի սիրահար է, պարզ էր բոլորին: Նրա գործունեության շնորհիվ սփյուռքահայերի թիվը անշեղորեն աճում է եւ վստահաբար` դեռ կաճի: Ու քանի որ «Առաջ Հայաստան» կարգախոսը ենթադրում է, որ իշխանությունը պետք է լինի սեփական ժողովրդի կողքին, ժամանակն է Հայաստանի պետական մարմինները մանրից տեղափոխել Գլենդել, որտեղ արդեն Սաշիկը շենքեր է կառուցում` թերեւս այդ նպատակների համար: Տիկին Հրանուշը հո չասա՞ց, որ Հայրենի խորհրդարանի վերին պալատը Երեւանում է գործելու: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՁՎԵՐԻ ԵՎ ԲԴԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Փետրվար 3, 2011

Երբ գալիս է դեկտեմբերի 31-ը, լրագրողական, քաղաքագիտական, ասուլիսային ամենատարածված ժանրը դառնում է նախորդ տարվա ամփոփումը: Ամփոփում ասելով, ահա, շատ դեպքերում հասկացվում է նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունների թվարկումը: Նույնիսկ այսպիսի տեխնիկական վերաբերմունքը ոչ մի դրական բան չի ասում «Հայաստան-2010»-ի մասին: Չնայած` մոտեցման հարց է. ոմանք, օրինակ, Չոռնի Գագոյի հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից, պատրաստ են նշանակությամբ համեմատել Նոյի աղավնու վերադարձի հետ` ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Բայց նույնիսկ այսպիսի համեմատություն անողները երբեւէ հանդես չեն եկել ջրհեղեղի մասին ահազանգերով: Եւ դժվար է հավատալ, որ Չոռնի Գագոյի փոխարինումը Բելի Կարենով որեւէ հարց է լուծել մեր երկրում: Հա` էն էի ասում. իսկ ինչու մենք մեր ապրած հերթական տարին չենք ամփոփում պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վիճակագրության հիման վրա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԿԳԱ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ

Նոյեմբեր 3, 2010

2008 թվականի փետրվարի Ազատության հրապարակի կարեւորագույն սիմվոլներից մեկը խրձերով, տոպրակներով, կիլոներով հարթակ բերվող ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցական տոմսերն էին: Այդ կուսակցությունների նոմինալ անդամ հանդիսացող քաղաքացիները իրենց կուստոմսերը հավաքում եւ հանձնում էին Համաժողովրդական շարժման հարթակում գտնվողներին, այդպիսով իրենց դուրս դնելով այդ կուսակցություններից: Բայց դա ամենեւին էլ կուսակցության շարքերից դուրս գալու սովորական մի որոշում չէր, այլ նման քայլի դիմող քաղաքացիների` սեփական ազատության հանկարծահաս գիտակցում: Կուսակցական տոմսերից այսպիսի դեմոնստրատիվ հրաժարում մեկ էլ ԽՍՀՄ փլուզման տարիներին էր արձանագրվել, եւ նմանությունը այստեղ միայն ձեւական չէ: ՀՀԿ-ԲՀԿ-ն վեր են ածվել Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության, բայց, ի տարբերություն վերջինիս, չունեն թեկուզ նոմինալ կամ դեկլարատիվ բարձր իդեալներ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ

Հոկտեմբեր 8, 2010

Ստեփանոս Մալխասյանցը, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» դասական աշխարհաբար թարգմանության հեղինակն է, 1940թ. հրատարակության ծանոթագրությունների մեջ ընթերցողին հորդորում է «Ողբի» եզրափակիչ մասը բառացի չընդունել եւ չմտածել, թե «հայ ժողովրդի բոլոր դասակարգը ապականված են եղել ամեն տեսակ մոլորություններով, եւ Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով եւ հասարակական չարիքներով»: Ըստ Մալխասյանցի, «Ողբի» հատկապես վերջաբանը արտահայտությունն է Խորենացու վշտահար հոգու եւ հոռետես տրամադրության: «Նկարագրված բացասական երեւույթները ոչ այնքան իրականության պատկերն են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու»,- գրում է Մալխասյանցը` «Ողբի» շեշտադրումները կապելով այն իրողության հետ, որ Խորենացին «այդպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը եւ անկախությունից զրկվելը, մեծ, անփոխարինելի ուսուցիչների կորուստը եւ իր կրած անձնական զրկանքները»: Մալխասյանցի հեղինակությունը, ինչ խոսք, անառարկելի է, բայց նրա բացատրությունը լի է տրամաբանական հակասություններով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ

Սեպտեմբեր 17, 2010

Երբեմն չափազանց դժվար է արձանագրել` որտեղից եւ ինչու են մեկնարկում պրոցեսները եւ ինչպես են կանգ առնում: Մտածողության ձեւախեղումը համաճարակի պես մի բան է, բայց ինչպե՞ս կանգնեցնել այն:
Ալբեր Քամյուի «Ժանտախտի» մեջ համաճարակը սկսվեց անհայտ պատճառներով, եւ, մեծ հաշվով, դադարեց բոլորովին անսպասելի: Համաշխարհային նշանակության այդ վեպի արժեքը, սակայն, այն մարդիկ են, ովքեր ժանտախտի ժամանակ պայքարում են ժանտախտի դեմ, հստակ իմանալով, որ անզոր են նրա առաջ: Ի վերջո, ժանտախտը դադարում է, ու ոչ ոք չի կարող պարզաբանել, թե ինչպես:
Ժանտախտի ժամանակ ժանտախտի դեմ պայքարածները, սակայն, իրենց հաղթանակած են զգում ոչ թե այն պատճառով, որ գտել են բուժումը (վեպում այն չի էլ գտնվում), այլ որովհետեւ չեն տրվել ժանտախտին, չեն ընկրկել նրա առաջ, չնայած որեւէ կերպ պաշտպանված չէին նրանից:
Ամերիկյան, եթե չեմ սխալվում, համանուն ֆիլմը Դաստին Հոֆմանի անզուգական դերակատարմամբ, ի՛ր լուծումն է առաջարկում: Ժանտախտի դեմ պայքարի նրա տարբերակը ավելի հարձակվողական է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՑԱԳՈՐԾ

Սեպտեմբեր 16, 2010

Ո՞վ է այնուամենայնիվ սեւազգեստ այն տիպաժը, որը, ինչպես տեսանք նախորդ գլխում, հսկայական ազդեցություն է գործել միջին հայաստանցու կերպարի եւ մտածողության ձեւավորման վրա: Այդ սեւազգեստը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Չնայած այդ աշխարհի մասին հազարավոր գրքեր են գրվել, այսուհանդերձ նրա միջին վիճակագրական ներկայացուցչի մասին ամբողջական պատկերացում չկա: Եւ ուրեմն` ո՞րն է միջինացված այդ կերպարի ապրելակերպի եւ մտածողության առանձնահատկությունը:
Հանցագործությունը, հանցանք գործելը նրա համար ապրելակերպ է, մասնագիտության պես մի բան, որ ձեռք է բերվել կյանքի, հանգամանքների բերումով: Նա իր ապրուստը վաստակում է ապօրինության, հանցանքի, գողության միջոցով, եւ սա նրա համար մշտական գործունեության տեսակ է: Ինչպես, օրինակ, լրագրողը որոշակի պարբերականությամբ հոդվածներ է գրում, հանցագործ աշխարհի միջին վիճակագրական ներկայացուցիչը որոշակի պարբերականությամբ հանցանք է գործում` գողություն, կողոպուտ: Համենայնդեպս` սրանք համարվում են գործունեության ամենանախընտրելի, «անշառ» տեսակները: Ինչպես լրագրողների մեջ կան տաղանդավոր եւ ոչ այնքան, այդպես էլ հանցաշխարհի ներկայացուցիչների մեջ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ

Սեպտեմբեր 15, 2010

Ավագ դուստրս` Մարիամը, տեսակցություններից մեկի ժամանակ ինձ հարց ուղղեց. թե բա` ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ այդքան սիրում սեւ զգեստներ հագնել: Խոսքը սգավորների մասին չէ, այլ ընդհանրապես` առօրյա կյանքում: Որտեղից է բխում սեւամետ այս ավանդույթը, այս մոդան: Այդ տեսակցության ժամանակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում էի եւ ի պատասխան դստերս հարցի` կարկամեցի: Նույնիսկ չկարողացա առաջ քաշել շատ թե քիչ տրամաբանական որեւէ վարկած: «Կոշ» ՔԿՀ-ում, ահա, ինձ թվաց, թե գտել եմ դստերս հարցի պատասխանը:
Երբ մարդը մեկուսարանում է եւ դեռեւս գտնվում է դատապարտյալի կարգավիճակում, կարող է կրել ցանկացած հագուստ` իր նախընտրությամբ: Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութ տեղափոխվելուս օրը սպիտակ շապիկով էի, սպիտակ գծերով սպորտային շալվարով: «Կոշ» ՔԿՀ ներկայացուցիչները, սակայն, մեզ ընդունելուն պես առաջարկեցին հանձնել այդօրինակ հագուստը եւ հատկացրին դատապարտյալի միասնական նմուշի սեւ հագուստ: Դատապարտյալին թույլատրելի է միայն սեւ հագուստ հագնել, եւ առաջին հայացքից ոչ այնքան ցայտուն այդ փաստը առանձնահատուկ կերպով ընդգծվում է առավոտյան եւ երեկոյան հաշվառումների ժամանակ, երբ սեւ հագած մարդկային զանգվածը դուրս է գալիս հանրակացարաններից եւ մեկտեղվում շարահրապարակի` պլացի վրա: Հաշվառում անունն իսկ հուշում է արդեն, որ միջոցառման նպատակը դատապարտյալներին հաշվառելն է` պարզելու համար` տե՞ղն է նրանց թիվը, թե՞ ոչ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,