Թեման՝ ‘Հայաստանցու մասին’

ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Փետրվար 20, 2013

Նիկոլ Փաշինյան

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Նորից փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի Բռնությունը չի կարողացել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հաղթել, չի կարողացել կոտրել: Խոստովանենք, սակայն. մեր այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է նաեւ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ դեռեւս չի կարողացել վերջնական, դե յուրե արձանագրված հաղթանակ տանել սեփական հայրենիքին տերը լինելու համար մղվող երկարատեւ պայքարում, չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության եւ ապօրինության նկատմամբ: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 13, 2012

ԼԻԲԵՐՏԱՆԳՈ

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , , , , ,

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

Փետրվար 24, 2012

Մաշտոցի պուրակՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՏՈՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆՑՈՒՆԸ ՉԷ

Փետրվար 14, 2012

Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` 13 հազար 79 ձայնով քաղաքապետ է ընտրվել հանրապետական Արամ Դանիելյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 25 հազար 480 ընտրող:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրն անցկացրի 25/16 ընտրական տեղամասում (թիվ 5 դպրոց), որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ: Դա Ջրառատ թաղամասն է, որ Հրազդանի վարչական տարածքի մեջ մտած գյուղ է:

Ընտրական վիճակագրությունը մեր տեղամասում այսպիսին էր. ցուցակներում ընդգրկված էր 1890 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 1353 ընտրող, ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Արամ Դանիելյան` 656 ձայն, Սասուն Միքայելյան` 653 ձայն: 44 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քվեարկության ընթացքում աղաղակող միջադեպեր չարձանագրվեցին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ…

Որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի բանակին վերաբերող հատվածը հակասահմանադրական է, ընդունում են նույնիսկ մի քանի հանրապետական պատգամավորներ: Նախօրեին առաջին ընթերցմամբ եւ կեղծված քվեարկությամբ «ընդունված» օրենքը, հիշեցնեմ, արձանագրում է, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կարելի է օգտագործել բանակը` Զինված ուժերը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում հստակ արձանագրված է, թե որ դեպքերում կարելի է զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնել. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում: Զինված ուժերի օգտագործման որեւէ այլ դեպք ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում: Իսկ Սահմանադրության 8.2 հոդվածն արձանագրում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 19, 2011

2008 թվականի իրադարձություններից հետո, որպես Շառլ Ազնավուրի երկրպագու, կարելի է ասել, մահամերձ էի: Ինձ համար անհասկանալի էր, խորապես անհասկանալի, թե ինչպես կարող է Շառլը անարձագանք թողնել Երեւանի կենտրոնում տասը քաղաքացիների սպանությունը: Չէ՞ որ նա, այնուամենայնիվ, Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Մարտին Վարդազարյանը: Ինձ համար առավել անհասկանալի էր, թե ինչպես կարող է Շառլը այդպես անթաքույց լոբբինգ անել մարդասպան ու կոռումպացված իշխանություններին: Չէ՞ որ նա Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Արմեն Սարգսյանը:

Շառլի հեղինակությունը, խոստովանեմ, իմ աչքին սասանվել էր դեռ 2001 թվականին: Այն ժամանակ էլ նա անարձագանք թողեց Քոչարյանի ոհմակի կողմից «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը: Չէ՞ որ այս իրադարձությունը անմիջականորեն կապված էր իր հետ, չէ՞ որ Պողոս Պողոսյանը սպանվելուց առաջ նախ ասել էր` ողջույն, Շառլ, հետո ասել էր` ողջույն, Ռոբ: Եւ սպանվել էր` ծեծվելով, ինչպես Քոչարյանն էր բնորոշել` անզգույշ քաշքշվելով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԵՐԲ ՈՍՏԻԿԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

Օգոստոս 21, 2011

2008 թվականի դեկտեմբերին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ զանգվածային բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել էի 19-ամյա մի պատանու: Օրերով, շաբաթներով կառավարությունը չէր կարողանում կայունացնել իրավիճակը, որովհետեւ վրդովված մարդիկ ջարդուփշուր էին անում ամեն ինչ: Իրավիճակը հանդարտվեց միայն այն ժամանակ, երբ հունական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց պատանուն գնդակահարած ոստիկանին: Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում հարցնել. իսկ արդյոք սպանված երիտասարդը ինչ-որ սխալ բան արե՞լ է, թե՞ ոչ: Չէր քննարկվում ոչ թե նրա համար, որ պատանին անսխալական էր, այլ որովհետեւ չկա, գոյություն չունի որեւէ սխալ, որը ոստիկանին իրավունք տա սպանել անզեն քաղաքացուն:

Հայաստանում իրավիճակը այլ է. նույն 2008 թվականին գտնվում էին մարդիկ, ովքեր փորձում էին բացատրել, որ մարտի 1-ի զոհերն իրենք էին մեղավոր զոհվելու համար: Երբ ոստիկանական բաժնում սպանվեց (ինքնասպանության հասցվեց) Վահան Խալաֆյանը, դա հանրային տեսանելի վրդովմունք չառաջացրեց, երբ Երեւանի Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները կասկածելի հանգամանքներում մարդ սպանեցին, դա կրկին որեւէ մեկին առանձնապես չհուզեց: Հիմա էլ գտնվում են մարդիկ, ովքեր ս/թ օգոստոսի 9-ի միջադեպին անդրադառնալիս քննարկում են, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները ինչ-որ սխալ բան չե՞ն արել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՀիմա սկսել են ակտիվորեն խոսել` կշարունակվի՞ Հայ ազգային կոնգրես-Կոալիցիա երկխոսությունը, թե՞ կլինի ջրբաժան: Ոմանք երկխոսության կողմնակից են, ոմանք` ջրբաժանի, եւ նույնիսկ այս թեմայով բանավեճեր են ընթանում: Իմ մտածածը ուրիշ բան է. ես մտածում եմ Ազատության հրապարակի մասին, որովհետեւ ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը ոչ երկխոսությունն է, ոչ ջրբաժանը. ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը Ազատության հրապարակն է: Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով:

Հնարավո՞ր է արդյոք երկխոսությամբ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են ու բանավիճում, խռովում են ու բարիշում: Ինձ համար պատասխանը կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Օգոստոս 17, 2011

Այն, ինչ հարկավոր է Հայաստանին, այլ կերպ, քան հեղափոխություն` դժվար է անվանել: Փոփոխության կարիք ունեն մեր հանրության հիմնարար արժեքները. մղումները, մոտիվացիաները, շարժուձեւերը, հարաբերությունների կերպը, դեմքի արտահայտությունները: Ամեն ինչ այնքան է խառնված, որ նույնիսկ անծանոթ մարդիկ ճիշտ չեն նայում իրար: Փոխադարձ արհամարհանքի մի ինչ-որ դաջվածք կա նրանց դեմքերին, ջղաձիգ մի լարվածություն: Բոլորը բոլորից ագրեսիվության սպասում ունեն, բոլորը վտանգ են ներկայացնում բոլորի համար:

Մարդը անպաշտպան է զգում իրեն, այստեղից էլ վտանգի կենդանական զգացումը, այստեղից էլ կասկածող եւ անհյուրընկալ հայացքները, այստեղից էլ ագրեսիվությունը, երբ դիմացինիդ նետած ակնթարթային հայացքը կարող է բախում սադրել` հը, ի՞նչ ես նայում: Մարդու ինքնիշխանությունը ճանաչված չէ Հայաստանում, եւ ուրեմն բոլորը կոնֆլիկտ են սպասում, բոլորը ծարավ են կոնֆլիկտի: Հայաստանը նման է անկայուն մի տարածաշրջանի, որտեղ գտնվող պետությունները փոխադարձաբար չեն ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել միմյանց հետ, չեն համաձայնեցրել փոխադարձ հարաբերությունների կերպը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ՀԵՏՈՒՅՔ ԵՎ ՀՈԳԻ

Օգոստոս 16, 2011

Մտածում եմ, թե ինչ արձագանք է գտնելու մեր թերթի այսօրվա համարի 3-րդ էջում տպագրված հարցազրույցը: Գիտեմ, որ արձագանքը լինելու է բուռն, գիտեմ, որ անարգանքի տարափ է հորդելու Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական շահագործման ենթարկված անչափահաս տղայի մոր հասցեին, որը ոչ միայն չի մեղադրում մանկապիղծին, դեռ մի բան էլ փառաբանում է նրան եւ սեփական անչափահաս որդուն մեղադրում` ինքն էլ չգիտի` ինչի մեջ (տես էջ 3 ): Չեմ ուզում, որ ընթերցողի արձագանքը լինի էմոցիոնալ, որովհետեւ այստեղ սթափ մտածելու բան կա: Սա առանձին վերցրած մարդու արձագանք չէ առանձին վերցրած իրադարձությանը, այլ ախտորոշում այն հիվանդությանը, որով տառապում է մեր հանրությունը:

Չեմ վախենալու հարցը քաղաքականացնելու մեղադրանքներից եւ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, եւ մեր մեջ ասած` այս ընթացքում ասել եմ մի քանի անգամ: Մատնանշածս հարցազրույցում ընդամենը արտացոլված է օլիգարխիայի եւ ՀՀ քաղաքացու հարաբերությունների համակարգը: Մի քանի անգամ կարծիք եմ հայտնել, որ օլիգարխիան մի նպատակ ունի. այնքան ունեզրկել եւ նվաստացնել ՀՀ քաղաքացուն, որ ով նրան հինգ հազար դրամ ցույց տա, աստված թվա, փրկիչ ու բարերար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ` ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մեր մեջ ասած` կրպակները, որ հիմա Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել` վաղուց պետք է դադարեցրած լինեին իրենց գործունեությունը: Համենայնդեպս` իշխանություններն ամեն ինչ անում էին դրա համար: Նրանց ջանքերով Երեւանում ամեն քայլափոխի սուպերմարկետներ են գործում, որոնք քիչ չի` պատկանում են օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների` այսպիսով ունեն խոշոր եւ երկարաժամկետ ներդրումներ անելու հնարավորություն, քիչ չի` հաճախ ՀԴՄ կտրոններ չեն տալիս` այսպիսով դուրս գտնվելով հարկային դաշտից, դեռ մի բան էլ կրպակներից էժան են վաճառում նույն ապրանքները:
Այս պայմաններում կրպակները վաղուց պետք է փակված լինեին` անմրցունակ լինելու պատճառով: Բայց հայ մարդը այս դեպքում էլ տոկունություն ցուցաբերեց եւ դաժան ու անհավասար մրցակցության պայմաններում շարունակում է հանապազօրյա հացի փող աշխատել, եւ մի բան էլ` հարկ վճարել պետությանը:

Պատկերացնու՞մ եք, ինչպիսի լկտիություն. էս կրպակատերերը ցինիկ կերպով կլիենտ են փախցնում սուպերմարկետներից, փաստացի կողոպտում են օլիգարխներին եւ նրանց շեֆին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Է-2

Օգոստոս 2, 2011

«ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված «Քելե լաո, քելե էրթանք Դոդլանդիա» նյութը մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանում եւ, բնականաբար, դուր չի եկել հայտնի շրջանակների որոշ ներկայացուցիչների: Վերջիններիցս ոմանք փորձում են ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնել «Հայկական ժամանակին», պնդելով, թե թերթը չպիտի նման խոսակցության մեջ ներքաշեր 84-ամյա Վանուշ Խանամիրյանին:

Այդ նույն Խանամիրյանը չորս տարի առաջ 80 տարեկան էր, եւ ոչինչ չի վկայում այն մասին, թե նրա քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության մակարդակը անցած տարիների ընթացքում փոխվել է: Չորս տարի առաջ այս մարդը ուրիշների հետ կուսակցություն էր հիմնում եւ հայաստանցիներին կոչ էր անում քվեարկել այդ կուսակցության եւ նրա առաջնորդի օգտին: Ասել է, թե իմ, ձեր, բոլորիս երեխաների ապագան կանխորոշելու հավակնություն ունեցող քայլեր էր անում, համոզված քաղաքական դիրքորոշումներ էր արտահայտում, եւ այդ քաղաքական դիրքորոշումը լայնորեն քարոզվում էր հայտնի կուսակցության կողմից` բոլոր հեռուստակայաններով: Մոտավորապես նույնը տեղի է ունենում հիմա, նույնը կարող է տեղի ունենալ վաղը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

64557Եթե կազմելու լինենք այն թեմաների top տասնյակը, որոնք քննարկվում են հայաստանյան խնջույքների, քեֆերի, ընկերական զրույցների ժամանակ, Վրաստանը հաստատ տեղ կգրավի առաջին եռյակում: Բանտից դուրս գալուց հետո հասցրել եմ մասնակցել մի շարք ընկերական, բարեկամական հավաքույթների եւ արձանագրել, որ դրանցից ոչ մեկի մասնակիցները (ովքեր, ի դեպ, շարքային քաղաքացիներ են) չեն շրջանցել Վրաստանի թեման: Մի ինչ-որ պահի անցում են կատարում Վրաստանին եւ սկսում պատմել, թե ինչպես է Վրաստանում, թե ինչպես է զարգանում Վրաստանը, թե ինչպես Վրաստանում ոստիկանները կաշառք չեն վերցնում, թե որքան լավ են այնտեղ ընդունում հայ զբոսաշրջիկներին, թե վերջին տարիներին որքան շատ բան է փոխվել Վրաստանում, թե Վրաստանում որքան արագ են մաքսազերծում մեքենաները:

Ծանոթներիցս մեկը համոզված պատմում էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր համար անձնական մեքենա է ներմուծել, նստել դրա ղեկին եւ անձամբ տարել մաքսազերծելու: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,