Թեման՝ ‘ՀԱԿ’

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Հոկտեմբեր 4, 2012

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ԱԺ այսօրվա լիագումար նիստում ինչու է Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկել ՀՀ 2011 թ. բյուջեի կատարման հաշվետվությանը, երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ամբիոնից հայտարարել էր, թե ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Քանի որ այս հարցով դիմել են այլ լրատվամիջոցներ եւս, ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի պատասխանը.

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿՈՎԻՑ. 09.09.2012

Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների հերթական չափաբաժինն է շաղ տվել: «Les Nouvelles d’Armenie» հանդեսին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է իմ անձին, պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել:

Տվյալ անձնավորությունը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսեւորումներով: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԵՏԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հունիս 6, 2012

Նիկոլ ՓաշինյանԱԺ պատգամավոր ընտրվելու բերումով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարական եմ տվել:

Եթե նույնիսկ պատգամավոր չընտրվեի, էլի հրաժարական էի տալու, որովհետեւ վաղուց արդեն եկել եմ համոզման, որ ամբողջությամբ պետք է նվիրվեմ հասարակական-քաղաքական գործունեությանը, որովհետեւ իրավիճակն այլեւս չի ներում համատեղումներ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ. 08.05.2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 30 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ (20.04.2012)

30 ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 15, 2012

Նիկոլ ՓաշինյանՀայ ազգային կոնգրեսի վերջին հանդիպումները ինձ ավելի լավատես են դարձնում: Ես տեսնում եմ, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվում, հեղափոխություն է հասունանում: Այս հեղափոխությունը, սակայն, տեղի է ունենալու ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ ընտրական տեղամասերում եւ տեւելու է 30 վայրկյան: Մտաք տեղամաս, վերցրիք քվեաթերթիկը, քվեարկեցիք հօգուտ Հայ ազգային կոնգրեսի, գցեցիք քվեատուփը, եւ արեցիք ձեր բաժին հեղափոխությունը: Մայիսի 6-ին քվեատուփերը բացելուց հետո պարզվելու է, որ Հանրապետական կուսակցությունից ձվերն են մնացել, որ նրանք բաժանում էին ապրիլին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հ.Գ. Եթե դուք պատրաստ եք ռեժիմի դեմ բացահայտ պայքարի, ես ողջունում եմ դա: Եթե դուք բացահայտ պայքարելու անհաղթահարելի խոչընդոտներ ունեք, հիշեք ուրեմն 30 վայրկյանի մասին: Եթե միլպետը, մարզպետը, գործատուն ձեզնից պահանջում են ընտրել իշխանական այս կամ այն ուժին, մի ցուցադրեք ձեր դժգոհությունը: Թող նրանք չկռահեն ոչինչ, չիմանան մեր 30 վայրկյանի մասին: Նրանք թող մտածեն, որ Սերժիկի ընտրողն եք, Լֆիկի ընտրողն եք: Այդպես մինչեւ մայիսի 6-ին ընտրական տեղամաս մտնելը: Բայց հասաք ընտրական տեղամաս, վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախցիկ, արեք ձեր հեղափոխությունը:

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐԸ

Ապրիլ 12, 2012

Նիկոլ ՓաշինյանՀաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական բանավեճ ունենալ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասը հորիզոնականներում տեղ գտած գործիչների հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նույն ասուլիսում Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ֆորմատը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ես` Նիկոլ Փաշինյանս, որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, ընդունում եմ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը:

Հիշեցնելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այսօրվա ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ:

Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
12.04.2012թ.

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից` այսօր, այստեղ հիմա´ պայքարել Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա´ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա´ հավատալ Հայաստանի քաղաքացուն եւ նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա´ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:

Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԼԻԲԵՐՏԱՆԳՈ

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , , , , ,

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ-2

Դեկտեմբեր 15, 2011

2008թ. Մարտի 1-ի գործի քննչական-դատախազական ներկայացուցիչները նախորդ օրը ասուլիս արեցին ու կրկին ոչինչ չասացին այս գործի ամենակարեւոր դրվագներից մեկի մասին: Մոռացան, մոռացել են արդեն երկուսուկես, երեք տարի, մոռացել են բոլորը, ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշեցնում, մինչդեռ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվել կամ գուցե թե այդտեղից պետք է սկսել գործի բացահայտումը:

2007-08 թվականների իշխանական քարոզչության առանցքային թեզերից մեկն այն էր, որ Համաժողովրդական շարժումը օտար ծագում ունի: Գունավոր հեղափոխություն, Արեւմուտքի գործակալներ, մասոններ, զրթեր, զիբիլներ. ինչ ասես չէին ասում քաղաքացիական զարթոնքի կապակցությամբ: Կոնկրետ «փաստեր» էին բերում, որը արտերկրից ֆինանսավորում է ստանում մեր երկրում ապակայունություն հրահրելու համար: Այս քարոզչությունը էական նշանակություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման համար, եւ արվում էր հենց այդ հաշվարկով, որ երբ ավազակախմբի ներկայացուցիչները 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ անեն, ապօրինություններ, ծեծ-ջարդ, նույնիսկ մարդկանց սպանեն, հայ հանրության ենթագիտակցության մեջ արդարացման մի որոշակի շերտ արդեն նստած լինի, թե այդ ամենը հայրենիքի փրկության համար են անում Ռոբիկն ու Սերժիկը, հայրենիքը փրկում են արտերկրից ֆինանսավորվող եւ ուղղորդվող քաղաքական հոսանքից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՀՆԱՐԱՎՈՐԻ ԵՎ ԱՆՀՆԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Դեկտեմբեր 7, 2011

Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ:

Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԵՍ ՔԵԶ ԹՈՒԼ ՉԵՄ ՏԱ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ

Հոկտեմբեր 25, 2011

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Հայկի հարցերին:

Հայկի հարցը - Հարգելի Նիկոլ, հարցս հետեւյալն է. եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում լինեն քիչ մարդիկ, արդյոք Կոնգրեսը կտրուկ քայլերի կդիմի, թե կմարի էս մի քանի տարվա պայքարը: Խնդրում եմ անպայման պատասխանես, այլապես կհամարեմ, որ ամեն ինչ սուտ է ու Կոնգրեսը գնացել է պայմանավորվածությունների Սերժի հետ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքին քիչ մարդ չի լինի: Մեր հանրահավաքներին մշտապես շատ մարդ է մասնակցում: Մենք վաղուց շատ մարդու ներկայության խնդիր չունենք, մենք ունենք քաղաքացիական վճռորոշ ներկայության խնդիր: Եւ եթե քիչ մարդ ասելով նկատի ունեք քաղաքացիական վճռորոշ ներկայություն, դա ուրիշ խոսակցություն է:

Այս տրամաբանությամբ ուրեմն, հարցը պետք է ձեւակերպել այսպես. ի՞նչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսը, եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում քաղաքացիական վճռորոշ ներկայություն չապահովվի: Իմ պատասխանը հետեւյալն է. պատրաստվում է հավելյալ միջոցներ ձեռնարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների վճռորոշ ներկայություն ապահովելու եւ կտրուկ քայլերով իշխանափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԸՆԴՈՒՆԻՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 12, 2011

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Ծովինարի հարցին:

Ծովինարի հարցը - Իմ ընկերների եւ ծանոթների մի ստվար զանգված այս կառավարությանը համարում է հանցագործ, սակայն չի գտնում, որ ընդդիմությունն ի զորու է որեւէ բան փոխել, եւ հետեւաբար անտարբեր է մեր պայքարի հանդեպ, համարելով այն անարդյունք: Եւ կարծում են, որ քաղաքականությունը եւ ընդդիմության պայքարը ոչ մի կապ չունեն հայրենասիրության հետ: Արդյոք կարելի՞ է համարել, որ մենք պայքարում ենք այդ բազմաթիվ անտարբեր մարդկանց համար նույնպես:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Ծովինար. քաղաքական գործունեությունը առաջին հերթին համախոհների փնտրտուք է: Լինել քաղաքական գործիչ, զբաղվել քաղաքական գործունեությամբ` առաջին հերթին նշանակում է փնտրել եւ գտնել համախոհներ: Նախ, իհարկե, գործունակ եւ կուռ պահել արդեն իսկ համախոհ դարձած քաղաքացիների ամբողջությունը:

Բոլոր այն մարդկանց, ում ընդունված է անվանել անտարբեր, պոտենցիալ համախոհ եմ համարում, մանավանդ նրանց` ում մասին հիշատակում եք Ձեր հարցի մեջ: Նրանք գործող կառավարությանը համարում են հանցագործ եւ ուրեմն փոփոխությունները անհրաժեշտ են համարում: Այս երկու կետը արդեն մեր ու իրենց համախոհության մեծ դաշտ է ստեղծում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Ազատության հրապարակի մեր ութնօրյա նստացույցը բառիս բուն իմաստով դարձավ ջրբաժան: Մենք բաժանվեցինք ինքներս մեր վախերից, կասկածներից, երկմտությունից, եւ ինքներս մեզ, առաջին հերթին ինքներս մեզ ապացուցեցինք, որ դեռ կարող ենք կտրվել մեր տաք տներից եւ անկողիններից եւ անձրեւի մեջ, արեւի տակ, իշխանական ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների ներքո բարձրաձայնել.

Մենք քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, մենք ուժ ենք, մենք ուժեղ ենք եւ երբեք չենք հրաժարվի Հայրենիքին տեր լինելու մեր իրավունքից ու պարտականությունից, երբեք չենք հրաժարվի Հայաստանի այսօրվա վիճակի համար մեր ունեցած պատասխանատվությունից, երբեք չենք հրաժարվի Հայաստանը հանցագործ իշխանությունից ազատելու եւ երկրում օրինական իշխանություն հաստատելու մեր առաքելությունից: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 15, 2011

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը բռնազավթած հանցագործ վարչախումբը ընդամենը 74 օր գոյատեւեց քաղբանտարկյալ չունեցող Հայաստանում: Սերժանտական խունտան ի վերջո չդիմացավ ընդդիմության հետ ուժի, լկտիության, սանձարձակության լեզվով խոսելու գայթակղությանը, եւ օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիներ կրկին խոշտանգվում էին Կենտրոնի ոստիկանություն կոչվող հանցավոր որջում:

Սերժանտական վարչախումբը չունի ուրիշ լեզու սեփական քաղաքացիների հետ խոսելու, շփվելու, հարաբերվելու: Ոստիկանական բաժիններում ամեն օր ծեծվում, խոշտանգվում, խեղվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պաշտպանության ներքո: Միայն Երեւանի քաղաքապետարանի ծիծակներին հայտնի գեղագիտական հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ զրկվում են օրվա հացից, աշխատանքից, ապրուստից, որովհետեւ մի ինչ-որ չինովնիկ նրանց կրպակները ապամոնտաժելու բանավոր հրահանգ է տվել, եւ ոստիկանական բռնի ուժով իրագործում է ապօրինի այդ հրահանգը: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,