Թեման՝ ‘կոռուպցիա’

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 13, 2012

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 12, 2012

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում, ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ.

Տիկնայք եւ պարոնայք.

Ամենացնցող նորությունը, որ իմացանք Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը լսելու եւ դրան հետեւած հարցուպատասխանի ժամանակ, այն էր, որ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը «ռասկրուտկա» անելու:

Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվյալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը, որովհետեւ բոլորը գիտեն, որ Հայաստանում, օրինակ, շինարարությունում տեղ են գտնում ծավալային հավելագրումներ, անորակ շինարարություն, որ պետական գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում’ «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ’ արտամրցութային պայմաններում, որ սոցիալապես ապահով, աշխատանք, տուն, մեքենա եւ եկամուտներ ունեցող մարդիկ ընդգրկվում են սոցիալական նպաստառուների ցանկում եւ նպաստներ են ստանում:

Նման ընդհանուր բնույթի տեղեկություններով Հայաստանի քաղաքացիներին չես զարմացնի: Եւ դժվար է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետական բյուջեից Իշխան Զաքարյանի ղեկավարած հիմնարկին տարեկան ավելի քան 859 միլիոն դրամ է հատկացնում, որ նա ասի բաներ, որոնց մասին մենք բոլորս գիտենք առանց իրեն էլ:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

Փետրվար 24, 2012

Մաշտոցի պուրակՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

64557Եթե կազմելու լինենք այն թեմաների top տասնյակը, որոնք քննարկվում են հայաստանյան խնջույքների, քեֆերի, ընկերական զրույցների ժամանակ, Վրաստանը հաստատ տեղ կգրավի առաջին եռյակում: Բանտից դուրս գալուց հետո հասցրել եմ մասնակցել մի շարք ընկերական, բարեկամական հավաքույթների եւ արձանագրել, որ դրանցից ոչ մեկի մասնակիցները (ովքեր, ի դեպ, շարքային քաղաքացիներ են) չեն շրջանցել Վրաստանի թեման: Մի ինչ-որ պահի անցում են կատարում Վրաստանին եւ սկսում պատմել, թե ինչպես է Վրաստանում, թե ինչպես է զարգանում Վրաստանը, թե ինչպես Վրաստանում ոստիկանները կաշառք չեն վերցնում, թե որքան լավ են այնտեղ ընդունում հայ զբոսաշրջիկներին, թե վերջին տարիներին որքան շատ բան է փոխվել Վրաստանում, թե Վրաստանում որքան արագ են մաքսազերծում մեքենաները:

Ծանոթներիցս մեկը համոզված պատմում էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր համար անձնական մեքենա է ներմուծել, նստել դրա ղեկին եւ անձամբ տարել մաքսազերծելու: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԳՅՈՌՆԱՓՇՏԻԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 18, 2011

Արա, դե խելոք է, էլի մեր կառավարությունը: Խելքի կտոր, ավելի ճիշտ` խելքի կտորների հավաքածու: Դու միայն հասցրու` պրոբլեմ ասա: Իրեք շաբաթում պրոբլեմի հաղթահարման համալիր ծրագիր կներկայացնի, կամ եթե ուզեք` ազգային ռազմավարություն: Ասենք, գնում ես կառավարության դիմաց ակցիա ես անում` ահազանգելով, որ Գյոռնափշտիկների թվաքանակը հայաստանյան գերեզմանատներում հասել է ահռելի չափերի: Գյոռնափշտիկները գերեզմանաքարերի հետեւում թաքնվելով` անսպասելիորեն «բո՛հ» են անում ու վախեցնում գերեզմանների այցելուներին: Ի՞նչ կանի ի պատասխան սրա` վարչապետ Տ. Սարգսյանը. մի խումբ լրագրողների կհավաքի, կգնա Թոխմախի գերեզմանատուն, տեղում կծանոթանա Գյոռնափշտիկների տարածվածության հետեւանքով ստեղծված վիճակին, սեւավորված կնստի բազալտե նստարանին, լրագրողներին էլ կնստեցնի մոտակա նստարաններին, տապանաքարերին 50/50 կխմեն եւ վարչապետը իրավիճակը մեկնաբանելով` կխոստանա շատ արագ, գործնականում արտակարգ ռեժիմով Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարություն մշակել:

Հետո տեղի կունենա հանդիպում Համաշխարհային զբերկասայի ներկայացուցիչների հետ, եւ Մբեկե Կաբուկա Ռոլիրեբե Սամամդուկան կխոստանա երեք միլիոն դոլարի արտոնյալ վարկ տրամադրել Հայաստանին` Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման ծրագրի իրագործման եւ պիլոտային ծրագրի պիլոտների, ավտոպիլոտների եւ կատապուլտների պատրաստման համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՍԱ` ԿԼԻՆԻ, ՄԻ ԱՍԱ` ՉԻ ԼԻՆԻ. ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Սեպտեմբեր 30, 2010

Տիգրան ՍարգսյանԴերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի մասին մի հայտնի զրույց կա: 80-ին մոտ Դեմիրճյանը իր հասակակից ընկերոջ հետ զրույցներից մեկի ժամանակ հետաքրքրվում է, թե արդյոք նա սեռական կյանքի ընդունակություն դեռեւս ունի՞: Իսահակյանը ափսոսանքով բացասական է պատասխանում: Եւ Դեմիրճյանը խոստովանում է, որ ինքն էլ նույն վիճակում է ու այս կապակցությամբ հոգոց է հանում. «Հարեւանս մեր տարիքին է, բայց իր մոտ բոլոր ֆունկցիաները գործում են»: «Ի՞նչ գիտես»,- հետաքրքրվում է Իսահակյանը: «Ինքն է ասում»,-հետեւում է Դեմիրճյանի պատասխանը: «Դու էլ ասա»,-խիստ գործնական առաջարկում է Իսահակյանը: Ինտելեկտուալ-էլիտար խնջույքների պարտադիր մաս կազմող այս պատմությունը Հայաստանում, կարծես, պետական քաղաքական ուղենիշ է դարձել: Իշխանություններն ու նրանց տեսակետներն արտահայտող անձինք հենց նշված տարբերակով են ներկայացնում հայաստանյան իրողությունները: Երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարում էր, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները, հայ դասականի պատգամներով էր առաջնորդվում: Նույնը եւ` Էդուարդ Շարմազանովը, որ ճշգրիտ պարբերականությամբ հայտարարում է Հայաստանի իշխանությունների ձեռք բերած դիվանագիտական հաղթանակների մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՐՑԻՆ

Օգոստոս 5, 2010

www.nikol.am կայքի այցելու Հովհաննեսը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Բարեւ, հարգելի Նիկոլ: Ցավով ընդունեցի Հայոց բանակում տեղի ունեցած երկու ողբերգությունները: Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, թե ինչպես կարելի է վերացնել սպանությունների երեւույթը մեր բանակում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է բարեփոխվի մեր բանակը: Եվս մեկ հարց` բանակի թեմայով: Արդյո՞ք ճիշտ կլինի բանակը դարձնել պրոֆեսիոնալ` այն դեպքում, որ մենք գտվում ենք կիսապատերազմական վիճակում»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Հովհաննես. կարծում եմ` հատկապես կիսապատերազմական վիճակը մեզ պետք է ստիպեր լրջորեն մտածել Հայոց բանակը պրոֆեսիոնալ դարձնելու մասին: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽԱՎԸ

Հունիս 22, 2010

Գագիկ ԲաղդասարյանԱվազակապետական բարքեր նկարագրելիս, երկրում հաստատված վիճակի մասին խոսելիս, մենք հաճախ կենտրոնանում ենք իշխանության առաջին դեմքերի ունեցած դերակատարման վրա’ գնահատելով այն ներդրումը, որ նրանք ունեցել են Հայաստանի սահմանադրական կարգը խարխլելու գործում: Կարծում եմ, սակայն, ժամանակ առ ժամանակ պետք է անդրադարձ կատարել միջին օղակի դեմքերին, ովքեր անամոթաբար եւ շարունակաբար կատարում են փոփոխվող վերադասի բացահայտ ապօրինի հրահանգները, գիտակցում են իրենց գործողությունների ապօրինի լինելը, ապօրինություններն անում են բացահայտ, բայց դրա արդյունքում իրենց ամենեւին վատ չեն զգում: Այսպես ահա, Երեւանի կենտրոնի մայթերով քայլելիս հաճախ կարելի է տեսնել ազգի երախտավորի արտաքինով, ասես բիգուդի դրած բեղերով մի անձնավորության, որը քայլում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես Երեւանի բնակիչներն իրեն պարտական են մանր-մունր եւ խոշոր բազմաթիվ հարցերում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՍԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 11, 2010

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007

Սոսի հարցը - Հարգարժան Նիկոլ ցավով ուզում եմ նշել որ իմ ծանոթների բավականին մեծ մասը մեծ եռանդով փախչում է Հայաստանից պատճառաբանելով երկրում առկա իրավական, սոցիալ տնտեսական, անարդարությունները: Մարդկանց բավականին մեծ մասի մոտ կարծիք կա, որ մարդը այս երկրում ապագա ունենալ չի կարող, որ անարդարությունների դեմ պայքարն անիմաստ է, որ իշխանափոխությամբ կկատարվի անձերի այլ ոչ իրավիճակային փոփոխություն: Չե՞ք կածում արդյոք, որ պետք է կազմել իրավաբանների և քաղաքական ազդեցիկ գործիչների փոքրիկ խմբեր որոնք կշրջեն ՀՀ ամբողջ տարածքով չանտեսելով նույնիսկ ամենափոքր գյուղերը, ու կբացատրեն մարդկանց պահի լրջությունը, իրենց իրավունքն ու պարտականությունը մասնակցել պետության քաղաքական և տնտեսական զարգացումներին: Բացատրեն որ ամեն ոք ուժ է եւ պետք է այս երկրին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սոս. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՉԱՐՉԻՈՒԹՅՈՒՆ

Մայիս 19, 2010

pioner-formaԻնքս չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի դպրոցականներին միասնական նմուշի հագուստ պարտադրելու գաղափարը, բայց եւ չեմ բացառում, որ ինչ-որ մեկն այս հարցում մի այնպիսի փաստարկ ունի, որը համոզիչ կլինի եւ հիմնավորված: Իսկ ընթացիկ շրջանում հնչող փաստարկները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ մերկապարանոց են ու անհասկանալի: Միասնական նմուշի դպրոցական հագուստի ջատագով տնօրենները պնդում են, թե այդպիսով փորձում են մեղմել սոցիալական անհավասարության դրսեւորումները դպրոցում: Այսինքն` եթե բոլոր աշակերտները նույն հագուստից հագնեն, չի երեւա` նրանցից ով է հարուստի երեխա, ով` աղքատի: Բայց եկեք մի պահ մտածենք. հիմա, երբ միասնական նմուշի հագուստ չկա, ինչպե՞ս է աշակերտի հագած շորը մատնում նրա սոցիալական վիճակը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԷՔՇԸՆ, ԴՌԱՅՎ ԵՎ ՔՅԱԼԼԱՏԻՏԻ

Մայիս 14, 2010

partyԱյս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ քաղաքական «էլիտայի» որոշ ներկայացուցիչներ սկսեցին իրենց եւ իրենց կողմից բացառիկ հարգանքի արժանացած մարդկանց անվանել ռուսական ձեւով. Արտաշես Մամիկոնովի~չ, Ռոբերտ Սեդրակովի~չ, Սերժիկ Ազատովի~չ, Հովիկ Արգամի~չ, Վարդան վոեւէ Մինասի~չ: Այս նոստալգիկ թմրության ֆոնին հեռուստաեթերը սկսեցին հեղեղել ցեխավիկների ժամանակների` մարող էլիտար պուտանկաները, որոնք սիրիալներ չեն նայում, եռպեմն նկառահանվում են, բայց նայելու ժամանակ ճեն ունենում, ոռովհետեւ բոթեմական կյանք են վառում: Կլուբնե~ռ, էլիտառ զռույցնե~ռ, Սեռժիկ Ազա~տովիչին եւ Ալիկ Սեռգե~յիչին կից հանռային էլիտառ խոռհուրդներ: Հետո սրանց հովանու ներքո աճեց պուտանկաների նոր սերունդը, որի կյանքում ԴՌԱՅՎ կա, ԷՔՇԸՆ, ՌԵԼԱՔՍ եւ ՓԱՌԹԻՆԵ~Ր, ՓԱՌԹԻՆԵ~Ր ` սկաուտ-կոմերիտական-կարիերիստ-օլիգարխածին գյադեքի հաշվին: Հետո նա` ով քթերը չէր քաշում, ղազ էր համարվում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԱԶԱՐ, ՆԱԶԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Ռոբերտ Քոչարյան-Քաջ ՆազարՄեր թերթի երեկվա համարի առաջին էջում տպագրված լուսանկարը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հեծնել էր սպանված առյուծին, կարծում եմ, կարեւոր ներդրում է հայ գրական բանահյուսության իլյուստրացիայի ասպարեզում: Այդ լուսանկարը ինձ հիշեցրեց «Քաջ Նազար» հեքիաթի այն դրվագը, որտեղ Նազարը ծառի փտած ճյուղի կոտրվելու արդյունքում ընկնում եւ հայտնվում է վագրի գավակին: Շինականները մտածում են, թե Նազարը վագր է հեծնել, եւ լեգենդներ են պատմում նրա քաջության մասին: Հրատարակիչներին խորհուրդ եմ տալիս քննարկել «Քաջ նազարի» հետագա հրատարակություններում Քոչարյանի այդ լուսանկարը օգտագործելու հարցը. կարծում եմ այն հարմար է «վագր հեծնելու» դրվագը պատկերազարդելու համար: Անկասկած, դա կմեծացնի «Քաջ Նազարի» վաճառքի ծավալները եւ որոշակի եկամուտներ կբերի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքին: Ի դեպ, վերջերս հեռուստացույցով ցուցադրում էին տիկին Բելլա Քոչարյանին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՕԼԻԳԱՏՈՐՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

«Գոյություն ունի ստի երեք տեսակ. սուտ, լկտի սուտ եւ վիճակագրություն»,- Մարկ Տվենի այս խոսքերն են թերեւս դրված Հայաստանի կառավարության վիճակագրական քաղաքականության հիմքում: Ընդ որում, տվյալ դեպքում ստում են ոչ թե թվերը, այլ կառավարությունը` նպատակ ունենալով թվերի կամայական կիրառմամբ բթացնել հանրային գիտակցությունը: Կառավարությունը ավետում է, որ 2010 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում 3.1 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ՊՈՐՇԵՆ» ՃՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՈՉ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

Փետրվար 25, 2010

porsche-cayenne-2010Ճոխության հարկի սահմանումը Հայաստանի Հանրապետությունում վաղուց է հասունացել: Այս հարկատեսակը, ի դեպ, ոչ միայն բյուջետային մուտքերը համալրելու, սոցիալական արդարության ձգտելու, այլեւ հանրային կյանքի մթնոլորտը լիցքաթափելու նշանակություն պետք է ունենա: Ի վերջո` քիչ չի օլիգարխներն ու այսօրինակ զանազան դեմքերը նույն սանդղակով են հարկվում սովորական կրպակավարի հետ, վերջինս, ի տարբերություն օլիգարխների, հարկերից ու հարկայինից խուսափելու որեւէ տարբերակ չունի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,