Թեման՝ ‘Կարեն Դեմիրճյան’

ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Սեպտեմբեր 15, 2011

111111_8Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:

Ես գիտեմ, այսօրինակ թեմաներ հրապարակային քննարկելը Հայաստանում ընդունված չէ: Այսօրինակ թեմաները ազգիս բոհեմը սիրում է քննարկել սրճարանում թրեւ գալիս, փսփսալով, հեգնելով, ձեռ առնելով: Դա իմ ոճը չի, եւ եթե ասելիք ունեմ, ասում եմ հրապարակային: Եւ ասում եմ, սա խայտառակություն է: Այ ընկերներ, այ բարեկամներ, այ հանրապետական կուսակցականներ. բա դուք չե՞ք մտածել, թե էս ինչ եք անում, բա դուք, օրինակ` Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, Ալեքսանդր Թամանյանից, Մարտիրոս Սարյանից, Կարեն Դեմիրճյանից, Հրանտ Մաթեւոսյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից, Սիլվա Կապուտիկյանից չե՞ք ամաչել: Դուք Հայաստանից, հայ ժողովրդից, ՀՀ շարքային քաղաքացուց չե՞ք ամաչել: Դուք ձեզ հաշիվ չե՞ք տվել, թե որ երկրում եք ապրում, դուք ձեզ հաշիվ չե՞ք տվել, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ, բոլորը գիտեն, թե ով ինչ արժե այս երկրում, ունի՞ վաստակ, թե՞ չունի, եթե ունի` որքա՞ն է էդ վաստակը: Դուք այս գերեզմանով, այս անհեթեթ արարքով ամենեւին չեք մեծացրել Անդրանիկ Մարգարյանի արժեքը. դուք նսեմացրել եք Հայոց մեծերին, այն մեծերին, որոնք մեծ են իսկականից եւ ոչ թե գերեզմանի չափի ու տեղի բերումով:

Նիկոլ Փաշինյան

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ

Հոկտեմբեր 28, 2010

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամենակարեւոր համակարգային հետեւանքը օլիգարխների եւ օլիգարխիայի գոյացումն էր: Հոկտեմբերի 27-ից առաջ Հայաստանում օլիգարխներ չկային. ներկայումս որպես այդպիսին հանդես եկող անձինք համեստ էին եւ նույնիսկ վախվորած: 1998թ. իշխանափոխությունից հետո առաջացած խառնաշփոթը «Միասնություն» դաշինքի ձեւավորման արդյունքում վերացավ, եւ կարճատեւ դադարից հետո իշխանությունը վերստին քաղաքական բնույթ ստացավ: Այդ իշխանությունը կենտրոնացած էր Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան հզորագույն տանդեմի ձեռքում, որը, վայելելով ժողովրդի վստահությունը` ոչ քաղաքական տարրի աջակցության կարիքը չուներ ի բնե: Հոկտեմբերի 27-ից հետո, ըստ այդմ, քաղաքական վստահության բուրգը փլուզվեց, եւ իշխանության` Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան թեւը, հասկանալով, որ երբեւէ չի կարողանալու ժողովրդի վստահությանն արժանանալ, ձեռնամուխ եղավ օլիգարխիայի ձեւավորմանը: Օլիգարխիա` նշանակում է քչերի իշխանություն: Այսինքն` մարդկանց փոքր խումբը իր ձեռքն է հավաքում շատերին` ժողովրդին պատկանող իշխանությունը եւ այն կիրառում սեփական քմահաճույքին համապատասխան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻՆ

Հունվար 30, 2009

Հարց Համլետից

Ստեփան ԴեմիրճյանԲարի լույս, հարգելի Նիկոլ: Գրում եմ Մոսկվայից: Երբևիցէ չուրանալով քո արժանի վաստակն օտարերկրյա զավթիչների դեմ մեր ժողովրդի մղած ազգային ազատագրական (այլ կերպ չէս էլ անվանի) պայքարում, ուզում եմ հիշեցնել իմ 2 տարվա վաղեմություն ունեցող դիտողության մասին: Այն վերաբերում էր Ստեփան Դեմիրճյանին հարկի-անհարկի իմ սիրելի ՀԺ-ի էջերում քննադատելուն և, մեջբերում եմ հիշյալ նամակիցս - «… որը նպաստում է ընդդիմադիր դաշտը փոշիացնելուն ու պառակտելուն»: Ես այն ժամանակ էլ վստահ էի մեր երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի արժանի զավակի առաքինության ու խոհեմության վրա: Մենք Հաղթել ենք, և դրա իրավաբանական ձևակերպումը լոկ ժամանակի խնդիր է:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համլետ: Այո, դրանք դժվար ժամանակներ էին, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,