Թեման՝ ‘ԼՂՀ’

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՀԱՊԿ ՆՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 14, 2012

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԻՆԻՑԱՅՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանԼեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է տնտեսական համաժողով, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրների շուրջ 2500 ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ելույթը՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

ԻԼՀԱՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՆՇԱՁՈՂԸ

ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանը հերթական անգամ գործեց նախկինում փորձարկված սցենարի շրջանակներում: Իսկ այդ սցենարը հետեւյալն է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են կողմերի հետ, ինչ-որ տարբերակ համաձայնեցնում: Աշխատանքը շարունակվում է նաեւ այս համաձայնեցված տարբերակի շուրջ, համանախագահող գերտերությունները կամ նրանցից մեկը սկսում են տարբեր միջոցներով առաջ մղել կարգավորման շրջանակային փաստաթուղթ ստորագրելու գաղափարը: Երկարատեւ ջանքերի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու շուրջ խիստ նախնական համաձայնություն է ձեռք բերվում, ու երբ գալիս է ստորագրելու պահը` Ադրբեջանը անսպասելիորեն կոշտացնում է դիրքորոշումը, նոր պահանջներ առաջ քաշում եւ տապալում փաստաթղթի ստորագրումը, այսպիսով նաեւ ԼՂ հարցի կարգավորումը: Հենց սա տեղի ունեցավ Կազանում 2011թ. հունիսին: Նույնը տեղի է ունեցել նաեւ Քի Վեսթում` 2001 թվականի ապրիլին, նույնը տեղի է ունեցել Ռամբույեում 2006 թվականի փետրվարին, նույնը տեղի է ունեցել Բուխարեստում` նույն տարվա հունիսին: Սա արդեն ադրբեջանական դիվանագիտության անխափան ձեռագիրն է, որ որդի Ալիեւը ժառանգել է հայր Ալիեւից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՎՈՅԵՎԷ ՆՇԱՁՈՂԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹԸ

Հունիս 22, 2011

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուղղակի շշել է Սերժ Սարգսյանի ռեժիմին ու ճիշտ է արել, բայց դեռ չի նշանակում, թե ինքը ճիշտ է: Եթե ուշադիր հետեւենք «Ազատություն» ռադիոկայանին Օսկանյանի տված հարցազրույցին, նա ամեն ինչ խոստովանում է, բայց` միայն դիվանագիտական լեզվով: Ներքաղաքական հարցերի մասին խոսելով, օրինակ, Օսկանյանը քննադատում է այսօրվա իրավիճակը այն բանի համար, որ իշխանության քաղաքական մոնոպոլիա է հաստատված: Լրագրողն էլ հակադարձում է, որ Օսկանյանենց իշխանության տարիներին էլ այդպես է եղել, եւ այստեղ է, որ նախկին արտգործնախարարը չի դիմանում առերեսմանը: «Հա, բայց գոնե առերեւույթ իրավիճակը այլ էր»,- ասում է նա:

Առերեւույթ - հին հայկական բառ է: Ստեփանոս Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանում որպես այս բառի բացատրություն գրված է հետեւյալը (մեջբերում եմ). «Արտաքին երեւույթ ունեցող, արտաքուստ թվացող, երեւակայական, ոչ իրական: Առերեւույթ առողջություն: Նրանք առերեւույթ բարեկամության տակ քողարկում էին խոր ատելություն: Առերեւույթ հիվանդի դրությունը լավ է» (մեջբերման ավարտը): Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿՈՆԳՐԵՍԸ ՓՈԽԵՑ… ՎԱՐՉԱԽՄԲԻ՛ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հետաքրքիր, շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են ինչ-որ փորձագետներ, քաղաքական գործիչներ, դիտորդներ քննարկում այն հարցը, թե ինչու եւ ինչպես է Հայ ազգային կոնգրեսը «մեղմացրել իր դիրքորոշումը» ներքաղաքական հարցերում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Կոնգրեսին համակիր որոշ գործիչներ ներքաշվում են այսօրինակ խոսակցությունների մեջ եւ սկսում բացատրել, որ Կոնգրեսը «մեղմացրել է դիրքորոշումը»` հանուն պետության, Ղարաբաղի, ապագայի:
Որ Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ գործել է հանուն պետության, Ղարաբաղի եւ ապագայի` պարզ է եւ հասկանալի: Բայց, սիրելիներս, էդ ո՞վ է ասել, որ Կոնգրեսը մեղմացրել է իր դիրքորոշումները: Նման եզրակացության հիմքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությո՞ւնն է իշխանության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Եթե այդպես է` «դիրքորոշման մեղմացման մասին» քննարկումը լավագույն դեպքում մոլորություն է, ավելի հավանականը նենգափոխման տարբերակն է:
Այսպես ասում եմ այն պարզ պատճառով, որ ՀԱԿ առաջնորդը եթե ոչ ամեն ելույթում, ապա գոնե մեկումեջ հստակ արձանագրել է իշխանության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը` քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պարագայում: Եւ ընթացիկ շրջանում, երբ գործող վարչախումբը ակնարկում է Կոնգրեսի դիրքորոշմանը համապատասխանող իրադրություն ստեղծելու իր հնարավոր պատրաստակամության մասին, հայտնի շրջանակների` վերը նշված մեկնաբանությունը ցնցող է` իր աղաղակող անիրականությամբ: Իրականությունը, ահա, բոլորովին այլ է, եւ դիրքորոշումը ոչ թե Կոնգրեսը, այլ կոալիցիոն իշխանությունն է մեղմացրել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՂԱՐԱԲԱՂ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԷՐԵԲՈՒՆԻ

Փետրվար 10, 2011

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ի տարբերություն վերջին մի քանի տարիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասել է անազատ երկրների շարքում:
Հայաստանցի փորձագետների մի մասը ափսոսանք է հայտնում, որ Ղարաբաղը կորցրել է իր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ` ազատության ռեյտինգում: Մյուս մասն էլ զարհուրելի անարդարություն է համարում, որ ԼՂՀ-ին կիսաազատների խմբից տեղափոխել են անազատների խումբ. իբր չէր կարելի այդպես վարվել Լեռնային Ղարաբաղի պես կուկլա պետության հետ:
Ինչ խոսք` Ղարաբաղը որպես հայրենիք, որպես Հայաստան, սրբություն է մեզնից յուրաքանչյուրի համար: Բայց սա չի նշանակում, թե սրբություն է նաեւ այնտեղ հաստատված քաղաքական ռեժիմը: Եւ, ի վերջո, եկեք դադարենք կեղծել ինքներս մեր մասին խոսելիս: Գուցե, իսկապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, նույնիսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քաղաքական առումով մեղմ, կիսաազատ դեմքեր են: Բայց սա` թերեւս այն պատճառով, որ Ղարաբաղում ընդդիմացման, այլակարծության ոչ մի դրսեւորում չկա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԻԼԱՐԻՆ, ՊԶՈՆ, ՍԱՇԻԿԸ, ՍԵՐԺԻԿԸ…

Հոկտեմբեր 26, 2010

Հնարավոր չէ, չի կարող պատահել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Հայաստանի բանկային համակարգում առկա տվյալների քննության արդյունքում չհայտնաբերեն Պզո-Սաշիկ-Սերժիկ թեկուզ անուղղակի կապի մասին վկայող փաստաթղթեր: Բայցեւայնպես` պետք չէ ամերիկյան կողմից աղմկոտ հայտարարություններ սպասել այս թեմայով` գոնե շատ մոտիկ ապագայում: Ինչու «անիմաստ» աղմուկ բարձրացնել, եթե հարցը կարելի է լուծել տնավարի, համենայնդեպս` կարելի է փորձել: Պզոն, անշուշտ, ամերիկացիների կարեւորագույն խաղաքարտերից է դառնալու հայ-ամերիկյան հարաբերություններում: Չի կարելի մտածել, թե յանկիները այլ կոմպրոմատներ չունեն Սերժիկ-Սաշիկ զույգի նկատմամբ, բայց Պզոն այն դեպքն է, երբ մասշտաբները հասնում են նախագահական տրամաչափի եւ, որ կարեւոր է, գործը գտնվում է ամերիկյան իրավապահների ընթացիկ վարույթում, ձերբակալությունների ալիքն էլ կարող է հավաքել, կարող է եւ չհավաքել ցանկացած մեկին: Իսկ առջեւում Աստրախանն է, հետո` Աստանան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԵՐԲ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է, ՊՈՒՏԱՆԿԵՔԸ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 13, 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին նախագիծը, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը, իրականում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական ասպարեզում հաստատված խորը ճգնաժամի վկայությունն է: Սրա ամենավառ ապացույցն է այն, որ նախագծին կողմ արտահայտվողների փաստարկները հիմնավոր են, հիմնավոր են նաեւ դեմ արտահայտվողների փաստարկները, իսկ լուծում իրականում չկա: Ենթադրենք ` այսօր ՀՀ ԱԺ-ն ճանաչեց Ղարաբաղի անկախությունը, ի՞նչ ենք անելու վաղը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Արդյունավետ որեւէ քայլ մենք չունենք, որովհետեւ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից գոնե մեկի հզոր աջակցության մենք չենք կարող որեւէ երկրի կողմից Ղարաբաղի ճանաչմանը հասնել: Նման ճանաչում չենք կարող ստանալ նույնիսկ Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից: Սա նշանակում է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նման կլինի նրան, եթե ասեքն Հայաստանը ինքը իրեն հռչակի «Բրիթիշ փետրոլիումի» սեփականատեր: Մյուս կողմից, սակայն, ի՞նչ է անում Հայաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի անկախությունն էլ չի ճանաչում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ՀԱՂԹԱԿԱՆ ՆԱՀԱՆՋԻ» ՏԵՍԼԱԿԱՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շուրջ ձեւավորված փաստահավաք առաքելությունը, որ մեկնարկում է Լեռնային Ղարաբաղին հարակից` օկուպացված-ազատագրված տարածքներում, ըստ պաշտոնական Երեւանից եւ Ստեփանակերտից հնչող գնահատականների, որեւէ բան չի փոխում ԼՂ հարցի կարգավորման բովանդակության մեջ: Առաջին հայացքից լավատեսական այս հայտարարությունները իրականում հոռետեսական են: Փաստահավաք առաքելությունն, ինչ խոսք, որեւէ աշխարհացունց բան չի հայտնաբերի, որովհետեւ ազատագրված տարածքներում առկա ընդհանուր վիճակը հայտնի է թե հայ, եւ թե միջազգային հանրությանը: Ադրբեջանն էլ, ըստ այդմ, ԼՂ-ին հարակից տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ թե ինչ-որ սենսացիոն ՓԱՍՏ հայտնաբերելու եւ միջազգային հանրությանը մատուցելու, այլ այդ տարածքների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքի ՓԱՍՏ-ը եւս մեկ անգամ արձանագրելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ԿՐԿԻՆ

Սեպտեմբեր 13, 2010

Երբ նախօրեին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումից հանեց «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը, պարզվեց, որ դա Հայաստանի խոշոր դիվանագիտական հաղթանակն է: Այս մասին հայտարարեց մեկը` ՀՀԿ-ից: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի թիվ մեկը հայտարարում էր, որ եթե այդ բանաձեւը ընդունվի ՄԱԿ-ում, մենք փաթթած կունենանք կատարելապես, որովհետեւ դրա արժեքը զրո է, այսինքն` այն ոչինչ չարժե եւ չի կարող ազդել մեզ վրա: Բայց երբ Ադրբեջանը ոչինչ չարժեցող այդ բանաձեւը հանեց ԳԱ քննարկումից, տեղի ունեցածը խիստ ազդեց իշխանական խոսնակների տրամադրության վրա, եւ ՀՀԿ-ից մեկը հայտարարեց, թե դա Ադրբեջանի կապիտուլյացիան է: Մինչդեռ Ադրբեջանը էշ պիտի լիներ նման պայմաններում վերը նկարագրված քայլը չանելու համար: Այդ բանաձեւի հիմնական նպատակը «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» փաստահավաք խումբ ուղարկելն էր:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափալ-թափալ մեկնեցին Բաքու եւ Իլհամին ասացին, որ պատրաստ են փաստահավաք խումբը ուղարկել նույնիսկ առանց բանաձեւի ընդունման: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՂԴԱՄԸ ԻՎԱՆԻ՛ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Աղդամ գյուղԵթե իրադրությունը վերլուծենք «Ռեալպոլիտիկի» տեսանկյունից, պետք է խոստովանենք, որ Հայաստանը չի կարող պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթության մեջ` ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչմանը Ադրբեջանի պատասխանը պետք է լինի հարձակումը Ստեփանակերտի ուղղությամբ: Բայց այսօրվա պայմաններում նման բան տեղի չի ունենա, որովհետեւ հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթներ են դրված, որոշակիորեն սառեցրել է Ադրբեջանի պատերազմական կրքերը: Սա նշանակում է, որ հայկական ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է հարցնի Ռուսաստանին եւ ստանա նրա համաձայնությունը:

Ասել է, թե այսօրվա դրությամբ Հայաստանի վրա ռազմական հարձակումը կանխող թիվ 1 գործոնը ոչ թե Հայաստանի զինուժի գերակշռությունն է ադրբեջանականի նկատմամբ, այլ ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերապահված նոր լիազորությունները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՉԻՆՉ ՉԻ ԱԶԴԻ ՄԵԶ ՎՐԱ. ԱՐԴԵՆ

unԻնչպիսին կլինի Հայաստանը 2010թ. հոկտեմբերի 5-ին, եթե ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010թ. հոկտեմբերի 4-ին քվեարկությամբ ընդունի «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը: Հոկտեմբերի 5-ին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին էր հոկտեմբերի 4-ին ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունից առաջ: Էլիտար պատուհաններից կերեւա Արարատը` յուր բիբլիական հանդարտությամբ, բոլոր սաունաներն ու խաշանոցները կաշխատեն սովորական ռեժիմով, նույնիսկ արեւը նախկինի պես կծագի Արեւելքում եւ մեծ հավանականությամբ մայր կմտնի Արեւմուտքում: Այս է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչները ստոիկյան հանդարտություն են ցուցաբերում առաջիկայում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունենալիք գործընթացներին ընդառաջ: Նրանք պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Օգոստոս 31, 2010

ԱՄՆ ՊետդեպարտամենտԳյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը հօդս ցնդեցրեց 2020 թվականից հետո օտարերկրյա ռազմական ներկայությունից զերծ տարածաշրջան ունենալու թեկուզ տեսական հնարավորությունը: ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրի ժամկետը հենց 2020-ին էր սպառվում, ու եթե օտարերկրյա ռազմական ներկայություն ապահովելը Հարավկովկասյան երկրների օրակարգի առաջնային հարցերից չլիներ, դա մի յուրահատուկ ուղերձ կդառնար առ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտադիր են կենտրոնանալ առկա հակասություններն ու հակամարտությունները կարգավորելու վրա: Բայց վիճակը նետված է, 49-ամյա պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացված մինչեւ 2044 թվականը, եւ այս փաստը մեր հարեւանների կողմից ընկալվում է որպես հակամարտությունների եւ հակասությունների ռեժիմը երկարաձգելուն ուղղված հեռահար քայլ: Տեղի ունեցածի իր այս ընկալումը Ադրբեջանը կփորձի հերքել կամ հաստատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

49-ԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը, որ նախատեսվում է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, տրամաբանական դրսեւորումն է քաղաքական այն կուրսի, որ «ապազգային» իշխանության հեռացումից հետո վարում է Հայաստանի «ազգային» իշխանությունը: Նույնիսկ տարօրինակ է, որ սպասվող պայմանագրի վերաբերյալ քննադատական խոսք են ասում նաեւ Հ.Յ. դաշնակցության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, փաստորեն, չի էլ նկատել, որ ինքը այդ պայմանագրի ճարտարապետներից մեկն է, եւ դրա հիմքը դրել է այն պահին, երբ հայտարարել է, թե Հայաստանը երեք ճակատ ունի եւ ընդամենը` մեկ սահման: Խնդիրն այն չէ, թե որքանով է այդ հայտարարության բովանդակությունը համապատասխանում իրականությանը, խնդիրն այն է, թե ինչ գաղափարաբանություն է այն արտահայտում: Երեք ճակատ ունեցող ցանկացած երկիր ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ստրկական կախվածության մեջ պետք է ընկնի իր միակ ռազմական մատակարարից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,