ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.
ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղի ունենա մեր իրականության մեջ:
բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած եւ youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս, ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար:
դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում եւ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում
www.nikol.am կայքի այցելու Արտյոմը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, չե՞ս կարծում, որ իշխանությունը երկխոսության գործընթացը օգտագործում է ուժեղանալու համար»:
Ինչպե՞ս պատահեց, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, ինչպե՞ս պատահեց, որ իշխանությունները բացեցին Ազատության հրապարակը, ինչպե՞ս պատահեց, որ Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին բազմաթիվ հայտարարություններ արած վարչախումբը պաշտոնապես ընդունեց, որ մարտի 1-ի էջը փակված չէ: Այս եւ այսօրինակ հարցեր հաճախ են հնչում, ու քանի որ շարունակում են հնչել, նշանակում է` պատասխանի կարիք ունեն:
Ա. Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրն է Նիկոլ Փաշինյանը: Պրն Փոաշինյան, բոլորիս հետաքրքրում է Ձեր հետագա գործունեությունը, վստահ ենք, որ կշարունակեք խմբագրի աշխատանքը, նաև քաղաքական գործունեությունը, խնդրեմ:
Որքան հասկացա մամուլի հրապարակումներից, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպումը ինձ հետ` շատերի համար խորհրդավորության քողով է պատված: Ազատության մեջ հայտնվելու այս մի քանի օրում արդեն հասցրել եմ բազմաթիվ հարցեր ստանալ, թե ինչ ենք խոսել առաջին նախագահի հետ: Հիմա կպատմեմ:
Պակաս հետաքրքիր չէ հետեւել, թե ինչպես են արձագանքում քաղաքական դաշտի ֆլյուիդային հատվածի ներկայացուցիչները իշխանություն-ընդդիմություն երկխոսության` այս պահին տեսական հնարավորությանը: Քաղաքական դաշտի ֆլյուիդային հատված ասելով` նկատի ունեմ այն ուժերին եւ անհատներին, ովքեր մի տեսակ խարխափում են քաղաքական կյանքի մոտակայքում, փորձելով ինչ-որ դերակատարում ստանձնել: Փորձում են` բավականին երկար ժամանակ: Այդ ժամանակի մեկնարկը զուտ պայմանականորեն կարելի է համարել 2008 թ. մարտի 1-ին հաջորդած շրջանը: Հետադարձ վերլուծությունը, ահա, ցույց է տալիս, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո քաղաքական որոշակի ուժեր, որոշ անհատներ մեծ հեռանկար էին տեսնում իրենց առջեւ, որովհետեւ հաշվարկում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումը ջախջախված է եւ ոտքի կանգնելու շանսեր չունի: Ըստ այդմ, միակ բանը, որ անհրաժեշտ էր անել վերը հիշատակված ուժերին` Համաժողովրդական շարժում - Հայ ազգային կոնգրեսի թաղման հանձնաժողով ձեւավորելն էր, Կոնգրեսի թաղումը ճոխության կանոններին համապատասխան կազմակերպելը եւ հանգուցյալի հարազատի կարգավիճակով նրա տեղը գրավելն ու նրա արդարացի դատի դրոշակը ծածանելով` քաղաքական ընդդիմության դերակատարում ստանձնելը` Համաժողովրդական շարժման բեկորներին սեփական տանիքի տակ հավաքելով:
Հետաքրքիր, շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են ինչ-որ փորձագետներ, քաղաքական գործիչներ, դիտորդներ քննարկում այն հարցը, թե ինչու եւ ինչպես է Հայ ազգային կոնգրեսը «մեղմացրել իր դիրքորոշումը» ներքաղաքական հարցերում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Կոնգրեսին համակիր որոշ գործիչներ ներքաշվում են այսօրինակ խոսակցությունների մեջ եւ սկսում բացատրել, որ Կոնգրեսը «մեղմացրել է դիրքորոշումը»` հանուն պետության, Ղարաբաղի, ապագայի:
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2011թ. մարտիմեկյան հայտարարության կետերից առնվազն մեկը ՀՀ իշխանությունները պետք է, որ ընդունեին մեծ ոգեւորությամբ: «Հայլուրն» ու ՀՀԿ-ի Գեւորիկը ամեն օր պետք է անդրադառնային այդ թեմային, ողջունեին, պահանջեին օր առաջ, ժամ առաջ սկսել գործընթացը: Բայց` հիացական բացականչություններ, ոգեւորված հրմշտոց ինչ-որ նկատելի չէ: Եւ հասկանալի է, թե ինչու:
Սերժ Սարգսյանի շրջապատը որպես հեղափոխական նորույթ էր փորձում ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես նոր մոտեցում եւ ճեղքում հայ դիվանագիտության պատմության մեջ: Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նույնությամբ կրկնել է այն ցիկլը, որ մեր պատմության մեջ գրանցվել է արդեն: Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական մերձեցման փորձն էր 20-րդ դարասկզբին, երբ ավանդական կուսակցությունները` դաշնակների գլխավորությամբ, խիստ ոգեւորված երիտթուրքերի իշխանության գալով, ինքնամոռաց աճապարեցին նրանց հետ եղբայրանալ: Այս պատմության հետեւանքը եղավ այն, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց եւ անմնացորդ տրվեց ռուսի քմահաճույքին: Թե ինչ հետեւանքներ կունենա ֆուտբոլային դիվանագիտությունը, դեռ կերեւա առաջիկայում, բայց դարասկզբյան ցիկլի ընդհանրական բնորոշիչները արդեն կրկնվել են. ինքնամոռաց ոգեւորություն հայ-թուրքական սահմանի իբր սպասվող բացման կապակցությամբ, սրան հետեւած` դառը հիասթափություն եւ խուճապահար խոնարհում ռուսական կայսրության առաջ: Պատմությունը հուշում է, որ սրանով պրոցեսը չի սահմանափակվելու, եւ լինելու են նորանոր հետեւանքներ, եթե, իհարկե, հայ ժողովուրդը իրեն դուրս չդնի իր պատմության ողբերգական ցիկլից: Իսկ որ այս ցիկլը մեզ համար գենետիկ հատկանիշ է դարձել, կարելի է նույնիսկ ապացուցել:
www.nikol.am կայքի այցելու Արթուրը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Հարգելի Նիկոլ, hարցս միգուցե տափակ հնչի, բայց ես ցանկանում եմ հենց քեզանից լսել հնարավորինս օբյեկտիվ եւ ինչու չէ` ` կողմնակալ պատասխան: Քո կարծիքով, երբ կլինի իշխանափոխություն և ինչպես»:


