Այսպիսով` Սերժ Սարգսյանին անգլիական թագուհի դարձնելու պրոցեսը ծավալվում է իր ողջ թափով: Ընդ որում` զուտ տեսականորեն այս խնդիրը լուծելու համար երկու քայլ է հարկավոր անել. անվստահություն հայտնել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այդ պաշտոնում նշանակման ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին: Նման օպերացիա իրագործելու համար հարկավոր է պարզ մեծամասնություն ունենալ խորհրդարանում, որը անվստահություն կհայտնի Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ նոր վարչապետի թեկնածու կառաջադրի: Հիշեցնեմ, որ գործող Սահմանադրությամբ նախագահը պարտավոր է խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին վարչապետ նշանակել: Այն որ հենց այսպիսի սցենար է քննարկվում իշխանական միջանցքներում պարզից էլ պարզ է: Խնդիրն այն է, սակայն, թե որքանով խմորումները կհասնեն կոնկրետ գործողությունների: Կարդալ շարունակությունը …
Ովքե՞ր են այն հինգ մարդիկ (կենդանի թե հանգուցյալ), ում կարող ես համարել քո ուսուցիչը:
Նիկոլի պատասխանը - Ուսուցիչ կարող եմ համարել միայն մեր Երկնային Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: Իմ կյանքում եղել են, իհարկե, մարդիկ, ում հետ շփումը էական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Այս առումով կարող եմ ընդգծել Տիգրան Հայրապետյանի անունը, Աշոտ Բլեյանի անունը: «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության ձեւավորման շրջանում շատ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի հետ: Եվ ինքնին հասկանալի է, թե որքան կարեւոր է ինձ համար իմ գործակցությունը Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Բարև Նիկոլ ջան (հուսով եմ դեմ չէս այդպիսի դիմելաձևին, նաև հաշվի առնելով այն հանգամանը, որ բոլորիս համար շատ հարազատ և հարգարժան անձնավորություն ես):
Լիրակական զեղումներից խուսափելով անցնեմ հարցիս բուն էությանը, որը կարող է առաջին հայացքից պրովոկացիոն թվալ, բայց միևնույն ժամանակ այնքան կարևոր թեմա է շոշափում, որ չէի կարող լռել դրա մասին:
Եվ ուրեմն, ինչպես ինձնից էլ լավ գիտես Հայ ազգային կոնգրեսում բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական ուժեր կան: Այդ ուժերը իրենց հնարավորությունների ներածին չափով փորձում են առաջ տանել ՀԱԿ-ի գաղափարները և նպաստել դրա նպատակների իրականացմանը: Կարդալ շարունակությունը …
Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում` այս ժամին, հետն էլ` այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ շատ արագ` այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որեւէ խցից կամ որեւէ խցում, այլ իմ մեջ` գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա` ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», եւ որտեղից է գալիս նրա ձայնը։
2007 թվականի հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար հանրահավաք, որտեղ տասնամյա լռությունից հետո ընդարձակ ելույթով պետք է հանդես գար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այդ հանրահավաքում Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տար նաեւ հետեւյալ հարցին. առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը ՀՀ նախագահի սպասվող ընտրություններում։ Այսինքն` այդ հանրահավաքը բոլոր առումներով պետք է դառնար ներքաղաքական կյանքի այդ ժամանակաշրջանի թիվ 1 իրադարձությունը։ Ի հեճուկս օրենսդրության եւ տրամաբանության, սակայն, հանրահավաքի կազմակերպիչներին ոչ մի կերպ չէր հաջողվում հեռուստատեսային կամ ռադիոեթերով հանրությանը իրազեկել սպասվող իրադարձության մասին։ Կարդալ շարունակությունը …
Փետրվար 28, 2011
Սերժ Սարգսյանը, փաստորեն, կատարեց հանրության եւ իշխանության միջեւ առկա չհասկացվածության պատը քանդելու խոստումը: Պատը քանդված է, բայց իշխանության անվտանգության նկատառումներով անվտանգության ճաղավանդակ է կառուցված դրա փոխարեն, ինչը մեկ քայլ առաջ է նախորդի համեմատությամբ: Առաջիկայում, թերեւս, վալչոկ կբացվի ճաղավանդակի վրա. մնում է որոշել միայն, թե ո՞ր կողմից այն պետք է բացվի:
Ամեն դեպքում իշխանությունը հույս ունի, որ
Հուլիս 24, 2009
13. Չեպե` չեպեի հետեւից
12 տարվա ազատազրկման դատապարտված մի կալանավոր գարնանը հաջողացրել էր փախուստի դիմել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին մամուլը ժամանակին գրել է։ Երբ ինքս հայտնվեցի այս ՔԿՀ-ում, «մուշտարու աչքով», որքան հնարավոր է, ուսումնասիրեցի տարածքը` հասկանալու համար, թե այդ ինչպես է հնարավոր այստեղից փախուստի դիմել։ Եզրակացություններ անելու համար երկար ժամանակ պետք չէ, որովհետեւ անզեն աչքով
Սեպտեմբեր 8, 2009
38. Ընդամենը մեկ տարբերություն
Հայաստանյան մամուլի էջերում վերջերս հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնց հեղինակները տարակուսանք են արտահայտում, որ Հայ ազգային կոնգրեսը քննադատում է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան եւ թուրքական քաղաքականությունը։ Նշված հրապարակումների հեղինակների տարակուսանքը սնվում է այն շեշտադրումից, թե Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով է, Սերժ Սարգսյանն էլ կարգավորում