Թեման՝ ‘Թուրքիա’

ՄԱՐԴԻԿ, ԿԵՆՑԱՂ, ԲԱՐՔԵՐ…

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլիասը Իսպանիայի` ֆուտբոլի արքայական գավաթը ստանալու համար բարձրացավ արքայական տրիբունա: Գավաթը նա պետք է ստանար Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսից: Բայց Կասիլիասը չշտապեց դա անել. նախ բարձրացավ թագավորի դիմաց գտնվող բազրիքին, հավասարակաշռությունը պահելու համար ձեռքը դրեց թագավորի ուսին, հենվեց նրա վրա: Կասիլիասի այդ ձեռքն, ի դեպ, քիչ առաջ ավարտված «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ողջ ընթացքում դարպասապահական ձեռնոցների մեջ էր եղել:

Բազրիքի վրա կանգնած Կասիլիասի ծնկները գտնվում էին Խուան Կառլոսի դեմքի բարձրության վրա: Հետո Կասիլիասը ստացավ գավաթը. դեմքով շրջվեց դեպի խաղադաշտը` թագավորի դեմքի դիմաց ունենալով ազդրերը` Իսպանիայի դրոշի մեջ փաթաթված: Գավաթը մի քիչ թափահարելուց հետո այն ետ տվեց թագավորին, որ վերջինս այն պահի, մինչեւ ինքը, այսինքն` Կասիլիասը, իջնի: Իջնելիս ձեռքը նորից դրեց թագավորի ուսին: Իջավ, վերցրեց գավաթը, գնաց:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ

Փետրվար 24, 2011

Ցյուրիխյան ուրացումից, Սփյուռքի միասնական թուքումուրին արժանանալուց, ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողումից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ռեաբիլիտացվել` Հռոմի պապից ավելի սփյուռքահայամետ երեւալու ճանապարհով: Եւ ահա` սուրբ կույս Հրանուշի շուրթերով հերթական սրբատառ կոնդակն է շրջանառության մեջ դրել, թե բա երկպալատ դարձնենք զխորհրդարանս մերոյ, սփյուռքի երեւելիներին նստեցնենք պալատում վերոյ: Ծափ-ծլնգոց` մեջը զնգոց, կարճ ասած:
Էն, որ ՍՍ-ն սփյուռքահայամետ գործերի սիրահար է, պարզ էր բոլորին: Նրա գործունեության շնորհիվ սփյուռքահայերի թիվը անշեղորեն աճում է եւ վստահաբար` դեռ կաճի: Ու քանի որ «Առաջ Հայաստան» կարգախոսը ենթադրում է, որ իշխանությունը պետք է լինի սեփական ժողովրդի կողքին, ժամանակն է Հայաստանի պետական մարմինները մանրից տեղափոխել Գլենդել, որտեղ արդեն Սաշիկը շենքեր է կառուցում` թերեւս այդ նպատակների համար: Տիկին Հրանուշը հո չասա՞ց, որ Հայրենի խորհրդարանի վերին պալատը Երեւանում է գործելու: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԸ

Փետրվար 5, 2011

Հունվարի 19-ի լրատվական թողարկումները` հասկանալիորեն անդրադարձան ստամբուլահայ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին: Հիմնական շեշտադրումները հետեւյալն էին. եթե թուրքական ոստիկանությունը ցանկանար` հանցագործություն տեղի չէր ունենա, դատավարությունն ընդամենը արդարադատության ֆարս էր, սպանության ոչ բոլոր մեղավորներն են հայտնաբերված, Հրանտ Դինքը սպանվեց հայ լինելու պատճառով: Հրանտ Դինքի սպանությունը մեր ժողովրդի` 21-րդ դարասկզբի պատմության ամենաողբերգական իրադարձություններից է, եւ այս թեմայի շուրջ մտորելիս` լրատվական ռադիոթողարկումներին հետեւելիս զարմանալի զուգահեռի բախվեցի:
Մտքերի մեջ ընկած կարծեցի` թե մտածումներիս զուգահեռ հեռարձակվող ռեպորտաժը Հրանտ Դինքի սպանության մասին է: Բայց ինչ-որ բան տարօրինակ է թվում եւ ուշադրությունս կենտրոնացնելով հասկացա, որ ուրիշ ռեպորտաժ էր եթերում, ոչ Հրանտ Դինքի սպանության մասին եւ այս արձանագրումը ինձ ցնցեց. այն պարզ պատճառով, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված շեշտադրումները, որ լսել էի ամբողջ օրվա ընթացքում, կիրառելի էին նաեւ այն դեպքի համար, որի մասին պատմող ռեպորտաժը անուշադրության պատճառով շփոթել էի Դինքի սպանության տարելիցին նվիրված ռեպորտաժի հետ: Հունվարի 19-ը, պարզվեց, նաեւ նախորդ գարնանը Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված (մահացած) 24-ամյա Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է, եւ նրա հարազատների շեշտադրումները շատ նման էին Դինքի շրջապատը ներկայացնող մարդկանց փաստարկներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՈՒՐԱՑԱ՞Ք, ՍՈՂՈՒՆՆԵՐ

ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանատունը հերքում էր փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող պնդումը, թե Սերժ Սարգսյանն է իրենց խնդրել չթեժացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` հայ-թուրքական երկխոսությունը չխաթարելու համար, հայ հանրությունը երկու մասի կբաժանվի: Մի մասը կհավատա, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով հանդես է եկել, մյուս մասը չի հավատա, եւ սոցիալական ցանցերում այս կապակցությամբ թեժ բանավեճ կծավալվի: Իրականում, սակայն, բանավեճի թեմա չկա, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով դիմել է ամերիկյան կողմին: Ի՞նչ է նշանակում, եթե ոչ այդպիսի խնդրանք, 2009 թվականի ապրիլի 23-ին, այսինքն` Բարաք Օբամայի առաջին նախագահական ապրիլի 24-ի նախաշեմին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ ստորագրելու մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ` ՉԻՔ

Հոկտեմբեր 12, 2010

Սերժ ՍարգսյանԲոլորը, բոլորը, բոլորը մթոմ զարմացած փորձում են հասկանալ, թե ինչու ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում հայ-թուրքական սահմանը չբացվեց: Իրականում հասկանալու ոչ մի բան չկա, եւ զարմանալու առիթ` չիք: Ինչպե՞ս կարող է ատամնաբույժի մոտ գնալու նպատակով սկսված պրոցեսը հանգեցնել սպառողական գների նվազման: Նման բան տեսականորեն կարող է տեղի ունենալ, եթե բազմաթիվ, բազմաթիվ գործոններ հանգամանքների եւ պատահականության բերումով համադրվեն, համընկնեն: Հավանականությունը, սակայն, կամ շատ քիչ է, կամ` ավելի հաճախ` հավասար է զրոյի: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աղմուկ-աղաղակին, ի վերջո, եթե ոչ գիտակցության առաջին շերտում, գոնե ենթագիտակցորեն բոլորս հասկանում ենք, որ այդ գործընթացի նպատակը ոչ թե երկու երկրների հարաբերությունների կարգավորումն էր, այլ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախընտրական աներկբա խոստումը չկատարելու հնարավորություն տալը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԻՇԻԿԻ ԵՒ ՍԱՇԻԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հոկտեմբեր 11, 2010

Վաղուց ոչինչ լսելի չէ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին: Մինչդեռ ոչ հեռու անցյալում հեռուստացույցը միացնում էիր թե չէ` մի չագուչ էր իջնում գլխիդ` Սերժ Սարգսյանը «սկզբունքորեն նոր արտաքին քաղաքականություն է վարում` նախաձեռնողական քաղաքականություն» թեմայով: Ինքը` Սարգսյանը ամիսներ առաջ կասեցրեց իր` առայժմ միակ արտաքին քաղաքական նախաձեռնությունը` Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, եթե ընդհանրապես դա իր նախաձեռնությունն էր:
Բայց նախաձեռնողի միակ նախաձեռնության տապալումը անիմաստ չանցավ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշի վրայից Արարատ լեռան պատկերը հանել-դնելով, հանել-դնելով` մեծ նախաձեռնողը մեկ էլ հասկացավ, որ թուրքը մնում է թուրք: Մինչդեռ մտածում էր, թե մինչ ինքն ու Ռոբերտը 10 միլիարդի չափ թալանել են Հայաստանը` թուրքը դադարած կլինի թուրք լինելուց եւ դարձած կլինի խախոլ, մալական, կամ, ծայրահեղ դեպքում, ալբանացի: Սխալվեց մարդը, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի նախաձեռնում: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը այլեւս ոչինչ չի նախաձեռնում եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը փոխարինել է անսխալական արտաքին քաղաքականությամբ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄՏՔԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա:

Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

«ԳՈՆԵ ԼԱՉԻՆԸ ՄԻ~ ԶԻՋԻՐ»

Հայ-թուրքական արձանագրություններԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Իգոր Պոպով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադտկե, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով. սա այն կազմն է, որ, ըստ հաղորդագրությունների, հունիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում քննարկելու է Ղարաբաղի հարցը: Պաշտոնյաների ցանկի ընթերցումն իսկ մեզ մտքով տանում է հոկտեմբերտասյան Ցյուրիխ, որտեղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Այդ ժամանակ նրանց թիկունքին կանգնած էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, միջնորդ երկիր Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան: Ալմաթիում վերջինիս դերակատարումը ստանձնում է Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը` որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՄՓՈՒՇՏԻ» ՍԻՆԴՐՈՄԸ

Հունիս 2, 2010

israel-turkeyԹուրք-իսրայելական հարաբերություններում դեռեւս 2008-ին սկիզբ առած լարվածությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած հայտնի միջադեպով հասավ գագաթնակետին: Արդեն իսկ առկա է Թուրքիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների զինված բախում, կան զոհեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լրջանալ: Պատերազմ կանխատեսել, իհարկե, դժվար կլինի` բայց որ դիվանագիտական ոլորտում պատերազմական գործողությունները սկիզբ են առել` ակնհայտ է բոլորին: Եւ հիմա արդեն կարելի է կանխատեսել, որ հայկական գործոնը ներկա կլինի այդ պատերազմին: Իսրայելը, որ երկար տարիներ լսել անգամ չէր ուզում հայերի ցեղասպանության մասին` առաջին ցեղասպանության զոհի կարգավիճակը համարելով բացառապես հրեական «մենաշնորհ», վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեց խորհրդարանի` Կնեսետի օրակարգում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

european-parliament2Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼԻՍ

աղբյուրՀիմա էլ ադրբեջանցիք են պնդում, թե Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ երկու շաբաթ ժամանակ է վերցրել ԼՂ հարցի լուծման համար: Չենք հավատում ադրբեջանական մամուլին, իհարկե չենք հավատում, չնայած թուրք-ադրբեջանական մամուլը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հիմնական աղբյուրն է դարձել հայաստանցիների համար: Եւ որ ավելի սարսափելի է, այդ աղբյուրի տեղեկությունները վաղ թե ուշ, այսպես թե այնպես հաստատվում են: Ներկայումս էլ զգալի է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչ-որ բան է կատարվում: Հայկական աղբյուրները, սակայն, այս թեմաներով լռում են, իսկ թուրք-ադրբեջանական աղբյուրները հոսում են առատորեն: Իհարկե, ՀՀ իշխանություններն էլ կռահում են, չեն կարող չկռահել, որ կարելի է ակտիվ լրատվական քաղաքականություն վարել, սակայն չեն վարում` ինչը նշանակում է` ասելու բան չունեն: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՋԱՆ` ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

գյուղ Մարգարա, հայ-թուրքական սահմանՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» թերթին բացատրում է ողջույնի այն խոսքերը, որ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձից հետո միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ հասցեագրեցին Հայաստանին` գովելով մեր իշխանություններին, որ նրանք դուրս չեն գալիս հայ-թուրքական գործընթացից: Սուքիաս Ավետիսյանն առանց սեթեւեթանքի ասում է, որ Արեւմուտքը եւ Թուրքիան ձեռք ձեռքի տված խաբել են Սերժ Սարգսյանին: Ու հիմա ստացվում է, որ նույն արեւմտյան լիդերները ՀՀ իշխանություններին գովում են այն բանի համար, որ սրանք խաբված լինելով` չեն խռովել: Իրադարձությունների այսպիսի նկարագրությունը շատ է հիշեցնում մանկան եւ ոչ այնքան բարեխիղճ մեծահասակի հարաբերություններ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

YES, WE CAN PLAY ZILINA

Ապրիլ 27, 2010

Բարաք ՕբամաԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման, որ արդեն երկրորդ անգամ է հայերին դիմում նախագահական ապրիլքսանչորսյան ուղերձով, կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ամենեւին էլ անակնկալ չէ, չնայած Օբաման անձամբ էր նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել ընտրվելուն պես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս խոստումը կատարելու ամենապատեհ առիթը նրա Սպիտակ տուն տեղափոխվելուն հաջորդող առաջին ապրիլի 24-ն էր: Բայց 2009 թվականի ապրիլի լույս 23-ի գիշերը, Սպիտակ տուն տեղափոխվելուց ընդամենը երեք ամիս անց, Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատեհ առիթ ստացավ, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԵԼՔԸ

Ապրիլ 24, 2010

սերժիկ_գյուլՍերժ Սարգսյանի ապրիլքսաներկուսյան ուղերձը լսելուց գրեթե անմիջապես հետո գլխի ընկա, որ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, հայ-թուրքական սահմանը բացված չի եղել: Դատելով Սերժ Սարգսյանի ուղերձի բովանդակությունից` այսօր էլ բացված չէ հայ-թուրքական սահմանը, ինչը նշանակում է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, մենք չենք գտնվել հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՎ ՈՉ ՄԻ ՎԱՐՅԱՆՏ

Ապրիլ 21, 2010

Օբամա-ՄեդվեդեւԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,