Թեման՝ ‘Երկխոսություն’

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՀիմա սկսել են ակտիվորեն խոսել` կշարունակվի՞ Հայ ազգային կոնգրես-Կոալիցիա երկխոսությունը, թե՞ կլինի ջրբաժան: Ոմանք երկխոսության կողմնակից են, ոմանք` ջրբաժանի, եւ նույնիսկ այս թեմայով բանավեճեր են ընթանում: Իմ մտածածը ուրիշ բան է. ես մտածում եմ Ազատության հրապարակի մասին, որովհետեւ ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը ոչ երկխոսությունն է, ոչ ջրբաժանը. ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը Ազատության հրապարակն է: Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով:

Հնարավո՞ր է արդյոք երկխոսությամբ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են ու բանավիճում, խռովում են ու բարիշում: Ինձ համար պատասխանը կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԴԻՄԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Օգոստոս 12, 2011

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում, խոսելով Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների մասին, հայտարարել է. «Ես չեմ ուզում ծայրահեղ միջոցների դիմեմ»: Այս հայտարարությունը եկեք առայժմ տարօրինակ համարենք, որովհետեւ Ալիկ Սարգսյանի ոստիկանները

ա) դաժան ծեծի են ենթարկել ձերբակալված 7 ակտիվիստներին,

բ) նրանց զրկել են պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից,

գ) բերման ենթարկելուց հետո առնվազն 20 ժամ նրանց զրկել են փաստաբան ունենալու եւ իրավական օգնություն ստանալու իրավունքից եւ որպես կասկածյալ ներգրավել են առանց փաստաբանի ներկայության,

դ) բռնություններ են կիրառել փաստաբանների նկատմամբ եւ նրանց ապօրինի զրկել ազատությունից,

ե) ընդդիմության ակտիվիստներին ձերբակալել են,

զ) հայտարարում են, թե կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմելու են դատարան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ

www.nikol.am կայքի այցելու Արտյոմը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, չե՞ս կարծում, որ իշխանությունը երկխոսության գործընթացը օգտագործում է ուժեղանալու համար»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, եթե իշխանությունը ուժեղանալու ռեսուրս ունենար, Կոնգրեսի հետ երկխոսության չէր նստի: Խնդիրն այն է, որ 2008-ից հետո ավազակապետությունը օգտագործել է ուժեղանալու բոլոր ռեսուրսները եւ դրանք սպառված համարելով է համաձայնվել նստել երկխոսության սեղանի շուրջ:

Երեք տարի Սերժ Սարգսյանը փորձում էր սեփական դիրքերն ամրացնել բռնության եւ հետապնդումների պետական մեխանիզմը գործի դնելով: Նա հույս ուներ այդպիսով ոչնչացնել Համաժողովրդական շարժումը, բայց երեք տարի անց տեսավ, որ բռնությունները, հետապնդումները, քաղբանտարկյալների առկայությունը ոչ միայն չեն կոտրել ժողովրդական ընդվզման պոտենցիալը, այլեւ ավելի անկանխատեսելի են դարձրել այն: Ինչի հաշվին պիտի ուժեղանա իշխանությունը. բիզնեսի բոլոր ոլորտները արդեն իսկ գտնվում են իրենց վերահսկողության տակ, բոլոր հնարավոր պաշտոնները` սկսած համատիրությունների ղեկավարներից, ուսանողական խորհուրդներից, բուհերի կառավարման խորհուրդներից, իրենց վերահսկողության տակ են: Այսինքն` 2008-ից հետո իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը այնքան է կենտրոնացրել իշխանական եւ բիզնես լծակները, որ հիմա ավելացնելու որեւէ բան չի մնացել, ասել է, թե իշխանությունը չունի ուժեղանալու որեւէ պոտենցիալ: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,

ԿՈՆԳՐԵՍԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հուլիս 21, 2011

www.nikol.am կայքի այցելու Վաղինակը Ն. Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, ասում էիր` Կոնգրեսն է ընդդիմությունը: Էլ ի՞նչ ընդդիմություն, որ գնացել եք էս իշխանության հետ սեղանի շուրջ նստել: Բա դա ընդդիմությու՞ն է»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վաղինակ, չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց ձեր հարցի բառացի իմաստի հետ համաձայն եմ: Գործող իշխանության հետ բանակցային պրոցեսի մեկնարկի պահից Հայ ազգային կոնգրեսը համարյա ընդդիմություն չէ: Նկատի ունեմ` Կոնգրեսը համարյա իշխանություն է: Եթե փաստացի իշխանությունը գնում` հավասարը հավասարի հետ սկզբունքով նստում-բանակցում է արտախորհրդարանական ընդդիմության հետ, ուրեմն չի կարող չբանակցել, ուրեմն չի կարողանում որպես իշխանություն տիրապետել իրավիճակին, նշանակում է` իրավիճակի միայն մի մասին է տիրապետում, ուրեմն իրավիճակի մյուս մասին բոլորովին ուրիշ ուժ է տիրապետում, նշանակում է` երկրում հաստատված է երկիշխանություն:

Օրենսդիր, գործադիր, նախագահական իշխանության կողմից լիազորված պատվիրակության մակարդակով կարելի է բանակցել միայն ուրիշ իշխանության հետ: Եւ Կոնգրեսի հետ բանակցելով, գործող իշխանությունն էլ ընդունում է, որ երկրում կա եւս մեկ իշխանություն: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԹՐԱՇՎԵՔ ՄԻԱՍԻՆ

Հուլիս 20, 2011

Ցանկացած քննադատություն կարելի է քննարկել: Բայց որպեսզի այդ քննարկումը չվերածվի ժամավաճառության` կարեւոր է, որ քննադատությունը փաստարկված լինի: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցում է արտահերթ ընտրությունների թեմայով: Հայտարարել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունը չկողմնորոշվի, տեղի է ունենալու ջրբաժան: Իշխանության հետ բանակցությունները տեղի են ունենում հանրության աչքի առաջ: Այսքանից հետո ինչ-որ մարդիկ են հայտնվում, ովքեր համարձակվում են Հայ ազգային կոնգրեսին մեղադրել ժողովրդի թիկունքում գործարքի գնալու մեջ:

Եթե որեւէ ուժ ժողովրդի թիկունքում գործարքի է գնում, դա անում է ժողովրդի թիկունքում եւ ոչ թե աչքի առաջ: Կոնգրեսն իշխանության հետ բանակցում է ժողովրդի աչքի առաջ, չէ՞, էդ ո՞նց եղավ ժողովրդի թիկունքում: Ուզում եք ասել` ժողովրդի աչքի առա՞ջ է գործարքի գնում: Կներեք` ապուշն ու անբարոյականը դուք եք: Ժողովրդի թիկունքում իրենց անելիքն արեցին ԱԽՔ-ն ու Դհոլը, երբ ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո մի օր արթնացանք, պարզվեց` արդեն ընդդիմադիր չեն: Իսկ որեւէ մեկը հիշու՞մ է, որ դրանից առաջ նրանք հայտարարած լինեն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին: Ոչ, իհարկե: Որովհետեւ նրանց հանդիպումները տեղի են ունեցել խնամու տանը, զոքանչի խոհանոցի սեղանի տակ, Գրիշիկենց պադյեզդում: Նրանք հանդիպել են ժողովրդի աչքից հեռու, որովհետեւ թաքցնելու բան են ունեցել ժողովրդից: Նրանց հանդիպումների մասին լուրերն, այնուամենայնիվ, սպրդել են մամուլ` «լավատեղյակ աղբյուրների» ջանքերով: Հետո նրանք հերքել են կամ չեն հերքել, կամ կիսահերքել-կիսահաստատել են, կամ ոչ հերքել են, ոչ հաստատել: Իսկ այս դեպքում հանրությունն ամեն ինչի մասին իմանում է նախապես, իմանում է առաջին աղբյուրից, իմանում է պաշտոնապես: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է…

1944 թվականին Չինաստանի կոմունիստական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին հարց են տալիս, թե նա ի՞նչ կարծիքի է Ֆրանսիական Մեծ Հեղափոխության մասին: Մաոն ցնցող պատասխան է տալիս. «Այդ մասին վաղ է հետեւություն անել»,- ասում է նա: Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը տեղի է ունեցել 1794 թվականին, իսկ Մաոն մոտ 150 տարի անց դեռեւս վաղ էր համարում հետեւություն անել:

Սա, թերեւս, ուսանելի պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր շտապում են ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը ներկայացնել որպես երկնքից թափվող մանանա: Իրենց կիրքը պետք է զսպեն նաեւ նրանք, ովքեր երկխոսությունը փորձում են ներկայացնել որպես Հայաստանի գլխին պայթած աղետ: Շտապում են նաեւ նրանք, ովքեր խոսում են քաղաքական նոր մշակույթի ձեւավորման մասին:

Մաոյի օրինակին հետեւելով` ինքս էլ չեմ շտապում աշխարհացունց հետեւություններ անել, որովհետեւ գիտակցում եմ, որ երկխոսության վերջնական գնահատականը կախված է այն արդյունքներից, որ նա կբերի: Եւ փառք Աստծո, տվյալ պարագայում` հետեւություններ անելու համար անհրաժեշտ չի լինի 150 տարի եւ ավելի սպասել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,