Թեման՝ ‘Եվրոպա’

ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻ

Դեկտեմբեր 21, 2011

Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրը եւ Չեխիայի դիսիդենտ-նախագահ Վացլավ Հավելը գրեթե միաժամանակ մահացան: Երեկ ինտերնետում կարելի էր տեսնել կադրեր երկու մահերին մարդկանց առաջին արձագանքի մասին: Չեխիայում մարդիկ լուռ մոտենում եւ ծաղկեփնջեր էին դնում, մոմեր վառում Վացլավ Հավելի տան մերձակայքում կամ նրա հետ կապված որեւէ այլ վայրում, իսկ Հյուսիսային Կորեայում դպրոցականներ, բանվորներ, ուսանողներ` զինվորական շարքով կանգնած լացում-ողբում-հեկեկում էին առաջնորդի կորստյան կապակցությամբ: Կարելի է ասել, որ Չեխիայում մարդկանց ռեակցիան անկեղծ է, Հյուսիսային Կորեայում` շինծու. բայց սա պարզունակ մոտեցում կլինի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԱՐԴԻԿ, ԿԵՆՑԱՂ, ԲԱՐՔԵՐ…

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլիասը Իսպանիայի` ֆուտբոլի արքայական գավաթը ստանալու համար բարձրացավ արքայական տրիբունա: Գավաթը նա պետք է ստանար Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսից: Բայց Կասիլիասը չշտապեց դա անել. նախ բարձրացավ թագավորի դիմաց գտնվող բազրիքին, հավասարակաշռությունը պահելու համար ձեռքը դրեց թագավորի ուսին, հենվեց նրա վրա: Կասիլիասի այդ ձեռքն, ի դեպ, քիչ առաջ ավարտված «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ողջ ընթացքում դարպասապահական ձեռնոցների մեջ էր եղել:

Բազրիքի վրա կանգնած Կասիլիասի ծնկները գտնվում էին Խուան Կառլոսի դեմքի բարձրության վրա: Հետո Կասիլիասը ստացավ գավաթը. դեմքով շրջվեց դեպի խաղադաշտը` թագավորի դեմքի դիմաց ունենալով ազդրերը` Իսպանիայի դրոշի մեջ փաթաթված: Գավաթը մի քիչ թափահարելուց հետո այն ետ տվեց թագավորին, որ վերջինս այն պահի, մինչեւ ինքը, այսինքն` Կասիլիասը, իջնի: Իջնելիս ձեռքը նորից դրեց թագավորի ուսին: Իջավ, վերցրեց գավաթը, գնաց:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՈՎ ԵՍ ԴՈՒ ԵՂԵԼ` ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

«Հայլուրի», նույնիսկ «Հայլուրի» մատուցած հեռուստատեսային պատկերը կարող է արտացոլել իրականությունը: Պարզապես պետք է ուշադիր, սովորականից ուշադիր լինել պատկերի մատուցած ճշմարտությունը ընկալելու համար, որովհետեւ գլավլիտի կողմից մատակարարվող եւ «Հայլուրի» եթերից ընթերցվող տեքստերը հաճախ կոչված են հօդս ցնդեցնելու այն ճշմարտությունը, որ երբեմն սպրդում է «Հայլուրի» մատուցած պատկերի, այսինքն` կադրի մեջ:
Էսօր, օրինակ, շշմեցնող պատկեր մատուցեց «Հայլուրը». Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում: Ի՞նչ է ասում` էական չէ: Ինչպես է նրա Եվրոպական այցը եւ այցը Եվրոպական խորհրդարան ներկայացնում «Հայլուրի» լրագրողը` էական չէ: Էականը պատկերն է, կադրը, տեսարանը: Իսկ պատկերը հետեւյալն է. Տիգրան Սարգսյանը Եվրոխորհրդարանի նախագահության ամբիոն-սեղանի մոտ նստած բառեր է արտադրում դեմքի գրեթե անփոփոխ արտահայտությամբ, իսկ նրա առաջ` անվանական-պաշտոնական ցուցանակի փոխարեն A4 ֆորմատի մի կիսածալած թուղթ է, որի վրա գրված է մեն մի հատիկ բառ. SARGSYAN: Ոչ անուն, ոչ պաշտոն, ոչ երկիր, ոչ պարոն, ոչ ընկեր: Միմիայն մի բառ. SARGSYAN: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԲ «ՀԱՅԼՈՒՐԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴ

Վերջին շրջանում Հայաստանում արձանագրված տարօրինակ երեւույթներից ամենատարօրինակը «Հայլուրի» տեսախցիկի ռակուրսներն են` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում: «Հայլուրը» բառիս բուն իմաստով ցույց է տալիս, թե որքան մարդ է հավաքվել, ցույց է տալիս այնպես, որ հնարավոր լինի տեսնել, ընկալել, գնահատել: Ի՞նչ է սա նշանակում. տարբեր վարկածների մեջ առավել հավանական է թվում արտաքին քաղաքական գործոնը: Սերժ Սարգսյանը, թերեւս, ինքն իրեն գնահատելով, եզրակացնում է, թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի համար ինքը կարեւորագույն գործընկեր է դարձել. նույնիսկ` անփոխարինելի: Եւ հիմա մատուցել-ցուցանելով ընդդիմության շարունակական հզորացումը` ուղերձ է հղում արտաքին աշխարհին. եթե դուք ինձ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով չաջակցեք` մեր բոլոր պայմանավորվածությունները փոզմիշ կլինեն իմ իշխանության փլուզմանը զուգահեռ:
Իսկ որ պայմանավորվածություններ կան` պարզից էլ պարզ է: 2008-ին իշխանությունը բռնազավթելով, Սերժ Սարգսյանը արեւելքում, արեւմուտքում, հյուսիսում եւ հարավում խոստումներ էր բաժանում աջուձախ, այնքան, որ արտաքին աջակցություն ստանա, այդ թվում եւ` վարկերի տեսքով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎՐՈԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 9, 2011

Շարունակելով Եվրոպա-Բելառուս, Եվրոպա-Հայաստան զուգահեռների թեման չեմ կարող չնկատել մի կարեւոր հանգամանք: Եվրոպա-Հայաստան համագործակցության լավագույն օրինակ են համարվում արդարադատության եւ հատկապես քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Համենայդեպս` եվրոպացի, հայաստանցի հայտնի շրջանակները մի այնպիսի տոնով են գլուխ գովում այս առիթով, կարծես սարեր են շուռ տվել: Իսկ ի՞նչն են բարեփոխել, ինչպե՞ս եւ ինչ են ստացել արդյունքում: Զիբիլ, կատարյալ զիբիլ: Խոսքս տվյալ դեպքում քրեակատարողական համակարգի մասին է: Հա, ինչ խոսք, մի կիսատանելի Քրեակատարողական օրենսգիրք են ընդունել: Եվ ի՞նչ: Ո՞ւմ է պետք այդ օրենքը: Ես ինքս, որ Քրեակատարողական օրենսգրքի իմաստով այսօր դատապարտյալի կարգավիճակում եմ, արդեն մեկուկես ամիս զրկված եմ ամենապրիմիտիվ` նամակագրության իրավունքից, չնայած` թե Քրեակատարողական օրենսգիրքը եւ թե մնացած օրենսգրքերը երաշխավորում են այդ իրավունքը` առանց սահմանափակման: Այս օրինակը լավագույնս է բնորոշում Եվրոպա-Հայաստան համագործակցության արդյունավետությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՐԵՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱԽԻԾ…

Փետրվար 2, 2011

Եվրո` դե ինչպես չասես, յոնջաները Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո խորը հոգոց հանեցին, թե բա իզուր ենք մենք` յոնջաներս, էս ինչ եմ ասում` եվրոպացիներս, վստահությամբ վերաբերվել բարեփոխումներ անելուն ուղղված` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեւական քայլերին: Ողբում է, վնգստում է Եվրոպան Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Բելառուսում նախագահական ընտրությունները ապօրինի են եղել, բայց այստեղ, ի տարբերություն Հայաստանի, մարդ չեն սպանել: Բայց եվրովնգստոցը ինչ-որ շատ տպավորիչ է ստացվում:

Պատճառը ամենեւին էլ ընտրությունների խայտառակ ընթացքը չէ, այլ այն պարզ իրողությունը, որ Լուկաշենկոն որոշել է փակել ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսում: Հայաստանյան ավազակապետությունը նման քայլ չարեց, այլ ընդհակառակը, 2008թ. նախագահական ընտրություններից առաջ գործարքի գնաց ԵԱՀԿ-ի հետ. ՀՀ-ն, ի հեճուկս Ռուսաստանի խորհրդի, ԵԱՀԿ-ին հրավիրում է դիտարկել ընտրությունները, ԵԱՀԿ-ն էլ` սրա փոխարեն համը չի հանում ընտրական գործընթացը գնահատելիս: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԻԼԱՐԻՆ, ՊԶՈՆ, ՍԱՇԻԿԸ, ՍԵՐԺԻԿԸ…

Հոկտեմբեր 26, 2010

Հնարավոր չէ, չի կարող պատահել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Հայաստանի բանկային համակարգում առկա տվյալների քննության արդյունքում չհայտնաբերեն Պզո-Սաշիկ-Սերժիկ թեկուզ անուղղակի կապի մասին վկայող փաստաթղթեր: Բայցեւայնպես` պետք չէ ամերիկյան կողմից աղմկոտ հայտարարություններ սպասել այս թեմայով` գոնե շատ մոտիկ ապագայում: Ինչու «անիմաստ» աղմուկ բարձրացնել, եթե հարցը կարելի է լուծել տնավարի, համենայնդեպս` կարելի է փորձել: Պզոն, անշուշտ, ամերիկացիների կարեւորագույն խաղաքարտերից է դառնալու հայ-ամերիկյան հարաբերություններում: Չի կարելի մտածել, թե յանկիները այլ կոմպրոմատներ չունեն Սերժիկ-Սաշիկ զույգի նկատմամբ, բայց Պզոն այն դեպքն է, երբ մասշտաբները հասնում են նախագահական տրամաչափի եւ, որ կարեւոր է, գործը գտնվում է ամերիկյան իրավապահների ընթացիկ վարույթում, ձերբակալությունների ալիքն էլ կարող է հավաքել, կարող է եւ չհավաքել ցանկացած մեկին: Իսկ առջեւում Աստրախանն է, հետո` Աստանան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԿԵԼԻՈՍ ՊՈԼԻՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ

Հոկտեմբեր 19, 2010

Ջոն ՊրեսկոտՄենք, այնուամենայնիվ, մոլորվում ենք` մտածելով, թե աշխարհաքաղաքական կենտրոններում վատ են զգում այն փաստից, որ Հայաստանում հանցագործ իշխանություն է հաստատվել: Ուղիղ հակառակը. այդ հանգամանքը գերտերություններին հնարավորություն է տալիս առավել հեշտությամբ կառավարել պրովինցիալ նշանակություն ունեցող երկրները: Իսկ «կայսերական» էմիսարների համար հանցագործ իշխանությունը փող աշխատելու անսպառ աղբյուր է: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի տիպի ուզուրպատորները ձեռնտու են արտաքին ուժերին, որովհետեւ առանց նրանց չեն կարող պահել իշխանությունը: Եւ որքան ատելի լինեն սեփական ժողովրդի համար, այնքան հնազանդ կլինեն կայսերական կուսակալներին եւ ամեն ինչ կանեն նրանց բարեհաճությանն արժանանալու համար: Նման պնդումը այսօրվա մեջ տեսական է թվում եւ անապացուցելի: Պատմական զուգահեռները, սակայն, երբեմն այնքան ճշգրտորեն են համադրվում այսօրվա իրավիճակի հետ, որ, թվում է` ապացույցի նշանակություն են ձեռք բերում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՈՉԻՆՉ ՉԻ ԱԶԴԻ ՄԵԶ ՎՐԱ. ԱՐԴԵՆ

unԻնչպիսին կլինի Հայաստանը 2010թ. հոկտեմբերի 5-ին, եթե ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010թ. հոկտեմբերի 4-ին քվեարկությամբ ընդունի «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը: Հոկտեմբերի 5-ին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին էր հոկտեմբերի 4-ին ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունից առաջ: Էլիտար պատուհաններից կերեւա Արարատը` յուր բիբլիական հանդարտությամբ, բոլոր սաունաներն ու խաշանոցները կաշխատեն սովորական ռեժիմով, նույնիսկ արեւը նախկինի պես կծագի Արեւելքում եւ մեծ հավանականությամբ մայր կմտնի Արեւմուտքում: Այս է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչները ստոիկյան հանդարտություն են ցուցաբերում առաջիկայում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունենալիք գործընթացներին ընդառաջ: Նրանք պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Օգոստոս 31, 2010

ԱՄՆ ՊետդեպարտամենտԳյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

kosova2Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով Կոսովոյի անկախացումը Հարավսլավիայից համարվել էր օրինական, հասկանալիորեն ոգեւորություն առաջացրեց Հայաստանում: Ինչ խոսք, մենք պետք է քարոզչական նպատակներով գործադրենք այդ որոշումը` պնդելով, որ այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ Ղարաբաղի համար, մյուս կողմից, սակայն, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չնկատել այն իրողությունները, որոնց պարտադրանքի ներքո Հաագայի դատարանը նման եզրակացության հանգեց: Շատ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ դատարանի որոշումը կայացված էր վաղուց, եւ տվյալ դեպքում գործ ունենք փաստերի պարզ արձանագրման հետ: Ի վերջո, Կոսովոյի անկախությունը մինչեւ Հաագայի դատարանի որոշումը ճանաչված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների մի հսկայական մասի եւ աշխարհի շուրջ 65 երկրների կողմից:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ՎԱԼԵՌԸ

Մի ժամանակ ընդունված էր մտածել, թե խոպան գործերի մեջ լավագույնը ասֆալտ փռելն է: Ժամանակը, սակայն, սրբագրում է ավանդական պատկերացումները, եւ հիմա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտե, որ խոպան գործերի մեջ լավագույնը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողն է: Ֆրանսիացի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն, օրինակ, այդ գործին աշխատած լինելու ընթացքում պիտի որ լուրջ հաջողությունների հասած լիներ` իր ժառանգներին լիուլի ապահովելու իմաստով: Ասում են, սակայն, որ այս վերջին ավտովթարի արդյունքում նա ստիպված է եղել մի քանի սուպեր թանկարժեք վիրահատությունների ենթարկվել: Այսպիսին է կյանքը. ցանկացած գործ էլ ռիսկի չափաբաժին է պարունակում. 93 թվականին, օրինակ, Տյումենում ասֆալտի գործ անող Վալեռը ընկավ կատոկի տակ: Այս դեպքի պատճառով Վալեռի քրոջ հարսանիքը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչեւ հիմա էլ հետաձգվում է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՑԱԿԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 18, 2010

Մացակի հարցը - BAREV DZEZ. HARGELI NIKOL ES ERKU ANGAM PORCEL EM DZEZ HET KAPNVEL HAYKAKAN ZHAMANAKI ( kapi ) MIJOCOV. NIKOL JAN ES USMAN BERUMOV DER MEK AMIS KMNAM TOURS QAKHAQUM SA PARIZ@ CHE SAKAYN AYSTEKH APROKH HAYER@ NUYNPES HAMADZAYN EN BOKHOQI AKCI ANCKACNELU (mot 200 mard ev im usanokh fransiaci @nkerner@ mot 50 mard) ES UZUM EM DZER KARCIQN IMANAL ARZHI AYS QAKHAQUM ANCKACNEL AKCIA (sa Strasburg@ che @ndhamen@ erku iravapashtpan kazmakerputyunner kan) ETE AYO KHNDRUM EM DZER AJAKCUTYUN@ KHORURDI TESQOV … INCH KARGAKHOSOV … EV AYLN…MACAK BERBERYAN. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

european-parliament2Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՅՈՆՋԱ, ՅՈՆՋԱ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մայիս 18, 2010

ԵվրոպաԱյն որ օտարերկրյա դիվանագիտական ֆունկցիոներների շրջանում Հայաստանը եւ Հայաստանի կարգի երկրները սկսել են ընկալվել որպես խոպան, նորություն համարել չի էլ կարելի: Վերջերս պատմում էին մի օտարերկրյա դեսպանի մասին, որը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո իր հետ հայրենիք է տարել մի քանի կոնտեյներ ապրանք, այլոց շարքում` մի քանի հարյուր հազար դոլար արժեցող կահույք` ճաշասենյակի, խոհանոցի, ննջարանի, հյուրասենյակի եւ այլն, եւ այսպես շարունակ: Սա զարմանալի վերաբերմունք չէ մի երկրի նկատմամբ, որի պետական բյուջեն ընդամենը երկուսուկես միլիարդ դոլար է, բայց այդ երկրում մի քանի միլիարդատերեր են ապրում, ընդ որում` այդ միլիարդները կուտակած լինելով բացառապես իշխանական լծակների չարաշահմամբ: Նման բան թույլ տված ժողովուրդն ու պետությունը, թերեւս, օտարի աչքին արժանի չէ հարգանքի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,