Թեման՝ ‘ելույթ’

ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Փետրվար 20, 2013

Նիկոլ Փաշինյան

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Նորից փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի Բռնությունը չի կարողացել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հաղթել, չի կարողացել կոտրել: Խոստովանենք, սակայն. մեր այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է նաեւ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ դեռեւս չի կարողացել վերջնական, դե յուրե արձանագրված հաղթանակ տանել սեփական հայրենիքին տերը լինելու համար մղվող երկարատեւ պայքարում, չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության եւ ապօրինության նկատմամբ: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբեր 17, 2012

17nikol-pashinyan_by-azuraՍտորեւէ բերվող ելույթը հնչել է ԱԺ 17.12.12 արտահերթ լիագումար նիստում.

Տիկնայք եւ պարոնայք.

Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Որոշումն, ընդ որում, մեղադրական կանխավարկած չի պարունակում, եւ միայն քննությունը պիտի պարզի՝ արդյոք 83 պատգամավորներից որեւէ մեկը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները, թե ոչ:

Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն, ընդ որում, իրավական որեւէ հետեւանք չի ունենում, եւ եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը՝ ըստ էության կայծակնային էր:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵԼՈՒՅԹ ՍԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սեպտեմբեր 22, 2012

ելույթ Մ. Սարյանի արձանի մոտՍիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Անկախության ձեռքբերումից 21 տարի անց մենք կրկին կանգնած ենք անկախություն, այսինքն ինքնիշխանություն ձեռքբերելու հրատապ խնդրի առաջ: Դաժան երազի է նման մեր այսօրվա իրականությունը, երբ անկախության ձեռքբերման առաջին տարիներին ավելի շատ ինքնիշխանություն, անկախություն ունեինք քան այսօր:

Անկախ պետականությունը՝ Խորհրդային Հայաստանում Հայ ժողովրդի աննախադեպ մշակութային զարգացման գագաթնակետը դարձավ: Անկախությունը նման է մի գանձարանի, որ իրենից ներս, անառիկ ամրոցի նման, պահում-պահպանում է ժողովրդի ստեղծած ամենակարեւոր ու թանկագին արժեքները: Անկախությունը մի ամրոց է, որ ժողովուրդները կերտում են իրենց ամենանվիրական երազանքները, ապագայի նկատմամբ իրենց հավատը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը փայփայելու, պահպանելու համար:

1991-ին Հայ ժողովուրդը կերտեց անկախություն, որովհետեւ հավատում էր ինքն իրեն, հավատում էր ապագային: Հայ ժողովուրդը անկախություն կերտեց, որովհետեւ 20-րդ դարում ստեղծել էր մտավոր, գիտական, մշակութային հսկայական, հսկայական կապիտալ, եւ դարասկզբի աղետից հետո վստահություն ձեռքբերել սեփական ուժերի նկատմամբ: Անկախությունն ահա, պիտի դառնար այն անառիկ ամրոցը, որ պատմական աղետներից մազապուրծ հայ ժողովրդի՝ այնքան թանկագին ինքնավստահությունը, որ կոփվեց-թրծվեց Ղարաբաղյան պատերազմի փառապանծ հաղթանակով, ահա այդ հաղթական վստահությունը պահպաներ, բազմապատկեր եւ փոխանցեր սերնդեսերունդ:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 12, 2012

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում, ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ.

Տիկնայք եւ պարոնայք.

Ամենացնցող նորությունը, որ իմացանք Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը լսելու եւ դրան հետեւած հարցուպատասխանի ժամանակ, այն էր, որ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը «ռասկրուտկա» անելու:

Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվյալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը, որովհետեւ բոլորը գիտեն, որ Հայաստանում, օրինակ, շինարարությունում տեղ են գտնում ծավալային հավելագրումներ, անորակ շինարարություն, որ պետական գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում’ «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ’ արտամրցութային պայմաններում, որ սոցիալապես ապահով, աշխատանք, տուն, մեքենա եւ եկամուտներ ունեցող մարդիկ ընդգրկվում են սոցիալական նպաստառուների ցանկում եւ նպաստներ են ստանում:

Նման ընդհանուր բնույթի տեղեկություններով Հայաստանի քաղաքացիներին չես զարմացնի: Եւ դժվար է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետական բյուջեից Իշխան Զաքարյանի ղեկավարած հիմնարկին տարեկան ավելի քան 859 միլիոն դրամ է հատկացնում, որ նա ասի բաներ, որոնց մասին մենք բոլորս գիտենք առանց իրեն էլ:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,