Թեման՝ ‘Բարաք Օբամա’

ՈՒՐԱՑԱ՞Ք, ՍՈՂՈՒՆՆԵՐ

ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանատունը հերքում էր փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող պնդումը, թե Սերժ Սարգսյանն է իրենց խնդրել չթեժացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` հայ-թուրքական երկխոսությունը չխաթարելու համար, հայ հանրությունը երկու մասի կբաժանվի: Մի մասը կհավատա, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով հանդես է եկել, մյուս մասը չի հավատա, եւ սոցիալական ցանցերում այս կապակցությամբ թեժ բանավեճ կծավալվի: Իրականում, սակայն, բանավեճի թեմա չկա, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով դիմել է ամերիկյան կողմին: Ի՞նչ է նշանակում, եթե ոչ այդպիսի խնդրանք, 2009 թվականի ապրիլի 23-ին, այսինքն` Բարաք Օբամայի առաջին նախագահական ապրիլի 24-ի նախաշեմին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ ստորագրելու մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

YES, WE CAN PLAY ZILINA

Ապրիլ 27, 2010

Բարաք ՕբամաԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման, որ արդեն երկրորդ անգամ է հայերին դիմում նախագահական ապրիլքսանչորսյան ուղերձով, կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ամենեւին էլ անակնկալ չէ, չնայած Օբաման անձամբ էր նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել ընտրվելուն պես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս խոստումը կատարելու ամենապատեհ առիթը նրա Սպիտակ տուն տեղափոխվելուն հաջորդող առաջին ապրիլի 24-ն էր: Բայց 2009 թվականի ապրիլի լույս 23-ի գիշերը, Սպիտակ տուն տեղափոխվելուց ընդամենը երեք ամիս անց, Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատեհ առիթ ստացավ, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՎ ՈՉ ՄԻ ՎԱՐՅԱՆՏ

Ապրիլ 21, 2010

Օբամա-ՄեդվեդեւԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

«ВСЕ УЖЕ УКРАДЕНО ДО НАС!»

medvedev_sarkozy_obamaՎերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են հաստատելու մեր թերթում դեռեւս օգոստոսին հրապարակված այն տեղեկատվությունը, թե հուլիսին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ է ստորագրվել կամ նախաստորագրվել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե կարգավորման ինչ-որ սկզբունքներ են քննարկվում, այլ նախկինում ձեռքբերված համաձայնությունների իրագործման մեկնարկի հարցը: Այլապես` ինչպես բացատրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած հայտարարությունները, որ փոխանցել է «Ասոշեյթիդ պրես» գործակալությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

«ԲՌՆԵԼ ՊՌԱՊՈՒՍԿԱՏԻ ՎՐԱ»

Փետրվար 10, 2010

Հիլարի Քլինթոն, Ահմեդ ԴավութօղլուԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծի հայտնվելուց հետո ավելի ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերություններում ներգրավված կողմերից Թուրքիան միակն է, որ ինքն իր համար նահանջի ոչ մի հնարավորություն չի թողնում։ Այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անձամբ հայտարարեց, որ Ապրիլի 24-ի լծակի գործադրումը իրենց չի կարող ստիպել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Խնդիրը, սակայն, ոչ միայն այս հայտարարության բովանդակությունն է, այլեւ այն դիվանագիտական հնարքները, որ կողմերը կիրառում են իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար։ Կանխատեսելի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական միջնորդ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության խաղարկմամբ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄԱՆԱՆԵԽ ԸՆԹՐԻՔԻՑ ԱՌԱՋ

Հունվար 27, 2010

Բարաք ՕբամաՀայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,