Թեման՝ ‘Բանտային օրագիր’

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԼԵԳԵՆԴՆԵՐ

Լեգենդները բանտային կյանքի անբաժանելի մասն են: Խցում կամ բոքսերում, էտապի ժամանակ կամ էլ դատարանում կալանավորներն իրար պատմություններ են պատմում, բանտային պատմություններ: Սրանք արդեն սովորական պատմություններ չեն, այլ դարձել են բանահյուսություն, լեգենդ, որովհետեւ տարբեր կալանավորների շուրթերից կարելի է լսել նույն պատմության այլազան պատումներ: Այդ պատմությունները երբեմն ուրախ են, երբեմն տխուր, երբեմն էլ ուղղակի սեւ հումոր են հիշեցնում: Վերջերս օրինակ, պատմում են մի խմբի մասին, որը հեռավոր մարզերի գյուղերից մեկում ավազակային հարձակում է իրագործել տներից մեկի վրա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԿՈՂՈՊՈՒՏ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

Փետրվար 24, 2010

Քրեակատարողական հիմնարկում կողոպուտի համար բազմիցս դատապարտված մի ընկերոջ հետ հանդիպելու առիթ ունեցա: Հասկանալիորեն, ինձ համար չափազանց հետաքրքիր պիտի լիներ զրույցը այսպիսի կենսագրությամբ մարդու հետ: Զրույցի սկզբում, սակայն, մտքովս չէր անցնի անգամ, որ կողոպուտի նրբությունների մասին մեր խոսակցությունը հանգելու էր հասարակության բարոյականության թեմային: Իմ նոր ծանոթը, ահա, ժամանակին զբաղվել էր կողոպուտի մի հայտնի ձեւով, որը դրսում, հանրության շրջանում հայտնի է «Կուկլա» անունով: Այս գործն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ խմբում ընդգրկվի առնվազն երկու, երեք հոգի: Կողոպուտի մասնակիցներից մեկը փողոցում քայլելով հավասարվում է պոտենցիալ զոհին, եւ այդ ժամանակ ըստ պայմանավորվածի, նրա ընկերը` որպես անծանոթ անցնելով վայր է գցում դրամապանակը եւ հեռանում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԻՄՈՒՄԴ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Փետրվար 16, 2010

Նիկոլ ՓաշինյանՊատահեց, որ կիրակի օրով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ: Գրեցի դիմումս` սոխով-սխտորով, դե պատկերացրեք` ինչ համով դիմում կգրեմ: Կանչել եմ հսկիչներին, ասում եմ` պարոնայք հսկիչներ, դիմում ունեմ հանձնելու: Էսօր կիրակի է, ասում են, էսօր դիմում չենք ընդունում: Էս քրեակատարողական հիմնարկի անունը, ասում եմ, «Նուբարաշեն» է, չէ՞, եւ ոչ թե «Կիլիմանջարո»: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն Հայաստանում է, չէ՞, գտնվում: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն էս քրեակատարողական հիմնարկում Հայաստանի օրենքներն են, չէ՞, գործում: Հա, ասում են: Հա ու ջան, ասում եմ: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որը կոչվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Գիտենք, ասում են: Թոբա թե, ասում եմ: Բա որ գիտեք, էդ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեք, որ այդ օրենքը 18-րդ հոդված ունի, որում ասվում է. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵԾ ԶԲՈՍԱՆՔ

Փետրվար 9, 2010

բանտԱյս պատմությունը սկսվեց, երբ ես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեղի «հնաբնակների» հետ քննարկում էի «Նուբարաշենում» առկա բանտային պայմանները։ Խոսքուզրույցի ընթացքում, ահա, պարզվեց մի զարմանալի հանգամանք. շաբաթ-կիրակի, եւ ընդհանրապես` ոչ աշխատանքային օրերին, կալանավորներին զբոսանքի հնարավորություն չեն տալիս։ Ավելին` ամանորի ոչ աշխատանքային 11 օրվա ընթացքում այս ՔԿՀ կալանավորները մաքուր օդի երես չեն տեսել։ Սկզբում, ճիշտն ասած, չհավատացի։ Բայց դառը ճշմարտությունը հաստատվեց շաբաթ օրվա առավոտյան ստուգայցի ժամանակ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ». ԿՅԱՆՔԸ ԲՈՔՍԵՐՈՒՄ

Հունվար 30, 2010

Նուբարաշեն ՔԿՀ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բոքսերի» հետ կապված իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան ես կարող էի հասկանալ այս ՔԿՀ-ում գտնվելու առաջին ժամերին: Ընթերցողին հիշեցնեմ, որ «բոքս» անվանում են քրեակատարողական հիմնարկների ժամանակավոր պահման խցերը: Ասենք կալանավորված անձը պետք է գնա փաստաբանի հետ տեսակցության: Խցից նրան նախ ուղեկցում են «բոքս», այստեղ նրան խուզարկում են, ապա նոր միայն ուղեկցում փաստաբանների հետ հանդիպման սենյակ: Հանդիպումից հետո նույնպես կալանավորված անձին «բոքս» են ուղեկցում, խուզարկում, որից հետո միայն նա կարող է վերադառնալ խուց: Կալանավորված անձը կարող է ժամերով «բոքսում» սպասել: Նման բան տեղի է ունենում զանազան տեխնիկական պատճառներով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԷՏԱՊ

Հունվար 26, 2010

Նիկոլ փաշինյանը դատախազությունումՀիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, եւ քանի գլուխ է լույս տեսել: Ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), եւ ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը` ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետեւ այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երեւի կալանավորական սինդրոմ է` երբ ինչ-որ մի խցի, ասել է թե` միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 51.

Սեպտեմբեր 30, 2009

51. Վաղվա Հայաստանի օրակարգը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում եւ հատկապես` Մարտի 1-ի սպանդից հետո, իշխանությունները հանրության ուղեղը առատորեն լցոնում էին սարսափազդու մի բացահայտմամբ, ըստ որի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը ֆինանսավորվել է Արեւմուտքից` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ապակայունացնելու նպատակով։ Այս զառանցանքը մի որոշ ժամանակ իշխանության նույնիսկ թիվ 1 ասելիքն էր եւ «հիմնավորվեց» փաստով, որ Ավետիք Իշխանյանի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունը գումար է ստացել արեւմտյան ինչ-որ հիմնադրամից։ Այս միակ փաստը երեւի լրջորեն տպավորվեց «հայրենասեր» բազմաթիվ ուղեղներում, բայց շատ թե քիչ տեղեկացված ցանկացած ոք գիտե, որ Ա. Իշխանյանը ճանաչված լեւոնատյացների թվին է պատկանում, եւ, թող ներվի ընտանեկան կապերին այս անդրադարձը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի աներորդին է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 50.

Սեպտեմբեր 29, 2009

50. Գաղտնագրեր եւ ծածկագրեր

televisionՀայրենի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները, թե նրանք օբյեկտիվ տեղեկատվություն հայաստանյան իրականության մասին չեն ապահովում, այնքան էլ հիմնավորված չեն։ Այս մասին սկսեցի մտածել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում` հայրենի հեռուստատեսության եթերին հետեւելիս։ Մեր հեռուստատեսությունը, իրականում, հաղորդում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` երկրում ստեղծված վիճակի մասին, բայց դա անում է ոչ թե բաց տեքստով, այլ` կոդավորված, գաղտնագրերով ու ծածկագրերով։ Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ընկալել էկրանի առաջ ընդարմացած փռվելով. մեր եթերին պետք է հետեւել ակնապիշ, լարված, ձեռքի տակ թուղթ ու գրիչ, ցանկալի է` համակարգիչ ունենալով` շպիոնական ֆիլմերի ոճով էկրաններից հորդող ծածկագրերն ու գաղտնագրերը վերլուծելու համար…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 49.

Սեպտեմբեր 26, 2009

49. Լծակը կարող է եւ կոտրվել

Barack ObamaԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մշտարթուն հնարավորությունը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը` Ցեղասպանությունը ճանաչելու մասին, շատերը համարում են այն գործոնը, որը Թուրքիային զրկում է Հայաստանի հետ հարաբերություններում ազատ մանեւրելու հնարավորությունից։ Շատերը մտածում են նույնիսկ, թե այս իմաստով Թուրքիան անկյուն է քշված եւ ստիպված կլինի իրոք առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար։

Ինչ խոսք, վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ում տեղի ունեցած զարգացումները խիստ անբարենպաստ են Թուրքիայի համար, չափազանց տհաճ, եւ Անկարան շատ բան է պատրաստ անել` այդ զարգացումների հետագա ընթացքը կանխելու համար։ Մյուս կողմից, սակայն, մենք` հայերս, չպետք է չափազանցնենք այս հարցում ԱՄՆ հետեւողականության եւ Թուրքիայի խոցելիության աստիճանը։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 48.

Սեպտեմբեր 25, 2009

48. Երբ բացվում է սահմանը

սահմանՀայ հանրությունը դեռ չէր հասցրել մարսել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի հանրահավաքում արած արձանագրումը, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու` առանց ԼՂ հարցի կարգավորման, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ամիսներ առաջ իր արտահայտած դիրքորոշումը, ըստ որի` թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն «Ադրբեջանի օկուպացված տարածքները» վերադարձնելու դեպքում։

Վերջին շրջանում Էրդողանը նման կտրուկ հայտարարություններ չէր արել, ինչը Հայաստանում շատերին հիմք էր տվել եզրակացնելու, որ հարցը լուծված է։ Եւ այն, որ մեր ալարկոտ ԱԳՆ-ն ուշ երեկոյան արձագանքեց թուրք վարչապետի ասածներին, վկայում է, որ իրադարձությունների նման ընթացքը անսպասելի է եղել նաեւ պաշտոնական Երեւանի համար։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 47.

Սեպտեմբեր 23, 2009

47. Ձե՛զ տեսնենք, պարոնայք

Իմպիչմենթ պաստառՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ առանց իշխանափոխության` երկրում ստեղծված իրավիճակի շտկում հնարավոր չէ։ Ճիշտ է, հիմնադիր նախագահը Սերժ Սարգսյանի հեռացումը հրատապ համարեց, հատկապես` Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բայց ելույթի տրամաբանությունից բխում է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ շտկել ոչ տնտեսական վիճակը, ոչ օրինականություն հաստատել, ոչ էլ բարելավել բարոյահոգեբանական դրությունը։ Այսպիսով, իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի թիվ 1 քաղաքական խնդիրը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 46.

Սեպտեմբեր 19, 2009

46. Տասն արդարներից մեկը

Որմնանկար, 1662 թ.

Որմնանկար, 1662 թ.

Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետեւ հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում եւ փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ եւ ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 45.

Սեպտեմբեր 18, 2009

45. Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես

Նիկոլ Փաշինյան. 1+1+1+...Իմ կայքէջի այցելուներից մեկը մեկնաբանությունների բաժնում կարծիք էր արտահայտել, թե մեր ժողովուրդը դժվար թե մոտ ապագայում քաղաքացի դառնալու կամք եւ ցանկություն դրսեւորի։ Նմանօրինակ կարծիքները ոչ միայն նորություն չեն մեր իրականության մեջ, այլեւ տարածված են բավականաչափ։ Դեռ ավելին` եթե սթափ վերլուծենք, ակնհայտ կդառնա, որ Հայաստանում դժվար է գտնել որեւէ անհատ, ով վերջին տարիներին չի արտասանել այդօրինակ հայտնի նախադասություններից որեւէ մեկը. «Այս ժողովուրդը ժողովուրդ չի դառնա», «Այս ժողովուրդը ժողովուրդ չի» եւ այլն։ Նման ձեւակերպումները հայաստանցիների լեզվամտածողության անբաժանելի մաս են։ Ու երբ արձանագրում ենք սա, աբսուրդ վիճակ է ստեղծվում. ստացվում է, որ բոլորը բողոքում եւ դժգոհում են այն ժողովրդի բարոյական, քաղաքական, քաղաքացիական նկարագրից, որի ներկայացուցիչն են հենց իրենք։ Պատկերավոր ասած` 3 միլիոն հայաստանցիներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ զանազան մեղքերի մեջ մեղադրում է մնացած 2 միլիոն 999 հազար 999 հայրենակիցներին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 44.

Սեպտեմբեր 16, 2009

44. Եղբայր եմք մեք

Ժիրայր Սեֆիլյանի որդին Ազատության հրապարակում. փետրվար, 2009 թ.Վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժման, ապա եւ` Հայ ազգային կոնգրեսի հասցեին պարբերաբար հնչում են պասիվության մեղադրանքներ։ Այդ մեղադրանքները հաճախ անհիմն են եղել, երբեմն` հիմնավոր։ Կա նաեւ գլոբալ հիմնավորում. հանրությունը հենց Կոնգրեսի հետ է կապում փոփոխության հույսերը, ու եթե որեւէ բան Հայաստանում չի փոխվում, նշանակում է` ինչ-որ բան ճիշտ չի արվում։ Նման մեղադրանքների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ դրանք էմոցիոնալ դրդապատճառներ ունեն։ Հասկանալի է, որ սթափ մտածող ամեն քաղաքացի այս իշխանության գոյության յուրաքանչյուր օրը ծանր փորձություն է համարում Հայաստանի համար։ Եւ ուրեմն` փափագում է, որ Կոնգրեսը փոխի, արագ փոխի իրավիճակը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 43.

Սեպտեմբեր 15, 2009

43. Հոհիդա եւ Հոհիժա

«Ժառանգություն». լոգոտիպԻր հանրահայտ հոդվածի վերնագրում արդեն Հովհաննես Թումանյանը խտացրել էր 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի աղետաբեր հայ իրականության առանձնահատկությունը։ «Անկեղծ չենք». վերնագրված էր հոդվածը։ Այսօր արդեն 21-րդ դարասկիզբն է, եւ սարսափելի է մտածել, որ հայ վերնախավը առաջադիմել է առայժմ միայն կեղծելու վաղնջական իր սովորության մեջ։ Երբեմն զարմանում ես, թե ազգային հոգնած ջոջերին որտեղի՞ց այդքան կեղծելու եռանդ, եւ ինչու նրանք ճլորած եւ ոչ թե եռանդուն են ծառայության եւ զոհողության հարցերում։ Խաբեբա, ցուցամոլ, շինծու, նենգ, ստորաքարշ, շահամոլ. ահա այն հատկությունները, որոնց մասին վկայում է հեռուստաէկրանների, այսինքն` հանրային կյանքում ներկա դեմքերի զգալի մեծամասնությունը։ Եւ կար ժամանակ, երբ թվում էր, թե մեր հանրությունը վերջնականապես է կորցրել կեղծիքը իրականությունից տարբերակելու հատկությունը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,