Թեման՝ ‘Բանտային օրագիր’

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. «ՄԱՍԿԻ ՇՈՈՒ»

Նոյեմբեր 12, 2010

«Բանտային օրագրի» վերջին գլուխը ավարտվում էր այսպես. «(՞)»: Հարցական նշանը դնելիս որեւէ կոնկրետ բան նկատի չունեի եւ նույնիսկ չէի մտածում, թե այսքան շուտ շարունակություն կունենա այն պատմությունը, որի ծագումն ու ընթացքը նկարագրել էի «Բանտային օրագրի» վերջին չորս գլուխներում: Իսկ շարունակությունը ոչ միայն եղավ, այլեւ բավական էկզոտիկ ստացվեց: Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, մոտավորապես ժամը 2.30-ին արթնացա ինձ անհայտ պատճառներով: Ծարավ զգացի ու հիշեցի, որ դարակումս մի հատ խնձոր կա: Վերցրի, մի հատ կծեցի, բայց ինչ-որ բան տարօրինակ թվաց, երբ խնձորը դրեցի տեղը եւ անշարժ պառկեցի: Ինչ-որ փսփսոցներ հասան ականջիս, բայց որոշակի ոչինչ չլսեցի: Մեր հանրակացարանի շուրջ 20 դատապարտյալները իրենց տեղերում էին, ենթադրաբար` քնած: Բայց խլրտոց կար, ինչ-որ խլրտոց: Մեկ էլ զգացի, որ երկու հոգի մոտեցան իմ քնելատեղին: Զգացի, որովհետեւ քնելատեղս վարագուրված է, բայց պատուհանին վարագույր չկա, եւ դրսից ներս թափանցող գիշերային լուսավորությունը թույլ է տալիս, որ քնելատեղի բարակ վարագույրի ետեւից ուրվագծեր երեւան: Երկու ուրվագիծ կանգ առան իմ քնելատեղի դիմաց: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 10, 2010

Նիկոլ Փաշինյան4. ո՞վ ես դու, ով եմ ես
Ընթերցողը նկատեց, թերեւս, որ «Կոշ» ՔԿՀ-ում իմ դեմ կազմակերպված հարձակումների մասին խոսում եմ ընդհանուր գծերով, հիմնականում չներկայացնելով մանրամասները: Դրանք, իհարկե, կարեւոր են, բայց ոչ մեր այս խոսակցության համատեքստում: Կարծում եմ` կռահեցիք, որ նախորդ երեք գլուխներում ներկայացրել եմ միջադեպերի` ամենեւին էլ ոչ ամբողջական պատկեր: Սեպտեմբերի 17-ի միջադեպը, սակայն, ինձ համար ակնհայտ դարձրեց ՔԿՀ վարչակազմի (ասել է թե` սերժանտական իշխանության) մտքերի ընթացքի եւս մեկ ուղղություն: Գրեթե անընդհատ փորձեր են արվում ստեղծելու իրավիճակներ` ինձ հավասարակշռությունից հանելու համար: Եթե որեւէ նման` թեկուզ աննշան միջադեպ տեղի ունենա, համոզված եմ` կհայտնվեն բազմաթիվ վկաներ, ովքեր կիլոմետրերով ցուցմունքներ կտան իմ դեմ եւ կպատմեն, թե ինչպես եմ ես «հարձակվում» այս կամ այն անձի վրա եւ «խոշտանգում» նրանց…
Իրավիճակը, սակայն, վերահսկողության տակ եմ պահում` մանավանդ, հասկանալով դիմացինի նպատակները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 9, 2010

3. սեպտեմբերի 17
2010թ. սեպտեմբերի 17-ին, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի աշնանային առաջին հանրահավաքը: Այդ օրվա լրահոսում ինձ հետ կապված երկու լուր կա: Առաջինն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը փաստաբան Վահե Գրիգորյանին թույլ չի տվել տեսակցել ինձ հետ: Երկրորդն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը ինձ տեսնելու հնարավորություն չի տվել նաեւ ՔԿՀ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, չնայած նրանք ՀՀ օրենսդրությամբ կալանավայրեր մուտք գործելու արտոնություն ունեն շուրջօրյա:
Այդ օրը ինձ վրա հերթական հարձակումն էր տեղի ունեցել, եւ իշխանությունները ինձ հանրային աչքից հեռու պահելու պատճառներ ունեին: Ինձ հետ հանդիպած ամեն ոք չէր կարող չնկատել պարանոցիս եւ ձեռքերիս վրա առկա վնասվածքները:
Դեպքը տեղի ունեցավ հետեւյալ կերպ. կեսօրին մոտ մեզ արդեն հայտնի սալդաթների խավի ներկայացուցիչներ լկտի բառապաշարով մոտենալով ինձ` սկսեցին մեղադրանքներ տեղալ ՔԿՀ-ից հոդվածներ գրելու, ելույթներ ունենալու մեջ, ապա փորձեցին պարտավորություն կորզել, թե առանց իրենց «ղեկավարության» հետ համաձայնեցնելու` ոչինչ չեմ ձեռնարկի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐ

Նոյեմբեր 8, 2010

2. Վերահաշվարկ

Քանի որ այս խոսակցությունը բացվեց, թերեւս արժե եւս մեկ անգամ անդրադառնալ ինձ հետ տեղի ունեցած նախկին միջադեպին: Ընթերցողը հիշում է, անշուշտ, «Փոթորիկ Կոշի անապատում» հրապարակումս: Եթե չեք հիշում` վերընթերցեք: Այդ հոդվածում գրել էի, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի` «Կոշ» ՔԿՀ կատարած գիշերային այցից ու նրանց հետ իմ ունեցած հանդիպումից հետո, հաջորդ առավոտյան տեղեկություններ եմ ստացել, թե ՔԿՀ վարչակազմի եւ հանցավոր աշխարհի կողմից ուղղորդվող սալդաթների 15 հոգանոց խումբ է ձեւավորվել, որն այդ գիշեր իմ նկատմամբ ինչ-ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր: Իսկ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը «Կոշ» ՔԿՀ էր եկել, որովհետեւ կեսգիշերին ահազանգ էր ստացել, թե իմ կյանքին կամ անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում:
Իմ դեմ ուղղված գործողությունները իրականում ոչ թե պլանավորված էին, այլ գտնվում էին իրագործման պիկի վիճակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 5, 2010

Հանրությունն, ահա, հերթական տեղեկատվությունն ստացավ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իմ դեմ կազմակերպված միջադեպի մասին: Միանգամից ասեմ` լուրը համապատասխանում է իրականությանը, եւ տեղի ունեցածը հարմար առիթ է մինչ օրս «Կոշում» իմ անձի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի ամբողջական խոսակցություն ծավալելու համար:

1. ահա, ընկե´ր` քեզ մի դրոշ
Հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի երեկոյան: Դատապարտյալների շրջանում «սալդաթի» համարում ունեցող անձինք էին ներգրավված օպերացիայում: «Սալդաթները», ինչպես արդեն նշել եմ` տարբեր հանձնարարություններ կատարող դատապարտյալներ են: Նրանք ստանում են ուժային բնույթի տարբեր հանձնարարականներ եւ իրագործում դրանք: Այլ դատապարտյալների նկատմամբ բռնությունների, ահաբեկումների գործողությունները հենց սրանց միջոցով են կատարվում:
Օպերացիան սկսվեց մոտավորապես հետեւյալ կերպ. նախ` իմ քնելատեղի մոտից, մոտակայքից տարբեր պատրվակներով հեռացվեցին հնարավոր վկաները, փակվեցին մուտքերն ու ելքերը, եւ որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ հանդես եկող մեկը սկսեց ագրեսիվ տոնով բացատրություններ պահանջել, թե ինչու ինձ սովորական կալանավորի նման չեմ պահում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՕՊԵՐԱՑԻԱ «Ճ»

Հոկտեմբեր 14, 2010

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում էլ ակտիվորեն նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ի հանրահավաքին: Իմ նկատմամբ «ոստիկանական» հսկողությունը է´լ ավելի է ուժեղացել: Եթե, ասենք, գնում եմ չիշիկ անելու, արտաքնոցի մոտ ուժեղացված պոստեր են հայտնվում: Եթե զբոսնում եմ, «Կոշ» ՔԿՀ օպերները դիրքավորվում են մոտակա թփերի տակ, ու երբ անզգույշ մի շարժումով խշխշոց են առաջացնում եւ գրավում ուշադրությունս, տուտժե բեղմնավորման շրջանում գտնվող որձ կատուների ձեներ են հանում, կամ էլ` հնդկահավի բլբլոց: Օպերատիվ այս միջոցառումները կանխարգելիչ նշանակություն ունեն. ՔԿՀ ղեկավարությունը վախենում է, թե չլինի` այս ընթացքում քայքայիչ գործունեություն ծավալեմ, իսկ հոկտեմբերի 15-ին բռնեմ` ուղիղ կապ հաստատեմ Մատենադարանի հետ, եւ Սերժիկը հիպերտոնիկ կրիզ ունենա` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Ահա նման տխրամած հեռանկարը կանխելու համար «Կոշ» ՔԿՀ վարչակազմը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել: Հոկտեմբեր ամսվա ընթացքում, օրինակ, ինձ չի ընձեռել քարտֆոնից զանգելու եւ ոչ մի հնարավորություն: ՔԿՀ պետի հաստատած ցուցակը կախված է հայտարարությունների տախտակին: Այդ ցուցակում գրված է, թե հոկտեմբեր ամսվա ընթացքում «Կոշ» ՔԿՀ որ դատապարտյալը, ո՞ր օրերին եւ ո՞ր ժամերին պետք է զանգելու հնարավորություն ստանա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՈԹՈՐԻԿ ԿՈՇԻ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Սեպտեմբեր 29, 2010

Գիշերվա երկուսն անց ինձ արթնացրեց «Կոշ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը, թե բա հագնվիր, դուրս եկ հանրակացարանից. խոսելու բան կա: Հագնվեցի, իջանք ՔԿՀ հերթապահ մաս: Պարզվեց` հիմա ուր որ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներ են գալու ինձ հետ տեսակցության: Ես էլ սրտնեղեցի, որ սափրված չեմ: Բայց ասացին` չեմ հասցնի սափրվել, արդեն ՔԿՀ են մտնում:
Տեսակցությունների սենյակ մտան Օմբուդսմենի գրասենյակի երեք ներկայացուցիչներ` «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի ուղեկցությամբ: Բոլորն էլ` ինձ նման քնաթաթախ: Լյովա Բաղդասարյանը սովորականից ավելի սփրթնած էր: Սովորականից ավելի, որովհետեւ ինձ տեսնելիս պարտադիր սփրթնում է:
Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ տեղեկացրին, որ ահազանգ են ստացել, որ իմ կյանքին եւ անվտանգությանը վտանգ է սպառնում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹՆՋՈՒԿԸ

Սեպտեմբեր 28, 2010

Հայաստանում շատերը քամահրանքով են վերաբերվում դատապարտյալի իրավունքներին: Եթե մարդը հանցանք է գործել, պետք է, ուրեմն, կատարյալ արհամարհանքի եւ նվաստացման արժանանա, որովհետեւ դեմ է գնացել հանրության եւ պետության շահերին. այսօր շատերն են այսպես մտածում: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ պետության իրական կերպարը կարելի է երեւակել ըստ այնմ, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենաանպաշտպան քաղաքացիներին, որպիսիք են նաեւ դատապարտյալները: Խոսքն, իհարկե, մաֆիոզ կապեր կամ ամուր թիկունք ունեցողների մասին չէ. նրանք իրենց գլխի ճարը կտեսնեն եւ մի բան էլ ավելի:
Խնդիրն առավելապես սուր է այն անձանց դեպքում, ովքեր չեն կարող ապավինել հարազատների, ընկերների կամ այլոց աջակցությանը, եւ նրանց միակ ապավենը, պոտենցիալ ընկերն ու հարազատը մնում է Սահմանադրությունը, օրենքն ու պետությունը: Դժբախտությունն այն է, ահա, որ Հայաստանի Հանրապետությունը այստեղ էլ վատ ընկեր է, վատ բարեկամ:
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը» որպես փաստաթուղթ` վատը չեն: Բայց ի՞նչ կապ ունեն դրանք իրականության հետ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ

Սեպտեմբեր 21, 2010

Լուր տարածվեց, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հայտարարությունների տախտակին նոր փաստաթուղթ է հայտնվել: Այն վերնագրված էր. «Ցուցակ` սեպտեմբեր ամսի 14-ից 30-ը դատապարտյալներին հեռախոսազանգերի տրամադրման»: Ստորագրված էր «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի կողմից` հենց սեպտեմբերի 14-ին: Իմ` Կոշ տեղափոխվելուց հետո սա հերթական նորամուծությունն է քրեակատարողական հիմնարկի կյանքում: Մինչ իմ այստեղ գալը Կոշի դատապարտյալները տաքսաֆոն-հեռախոսից օգտվել են որքան ուզեն, քանի անգամ ուզեն: Իմ հայտնվելուց հետո, սակայն, այս ասպարեզում բարդություններ են առաջ եկել, անհաղթահարելի բարդություններ:
Վերադառնալով ՔԿՀ պետի ստորագրած, կնքած, հաստատած ցուցակին, միանգամից ասեմ, որ այն ինձ շատ ուրախացրեց, քանի որ դրանում նշված էր, որ ես ամեն օր ժամը 12.00-12.15-ը կարող եմ զանգահարել «Կոշ» ՔԿՀ տաքսաֆոններից, որոնք հիմա գտնվում են հսկիչ անցագրային կետից անդին. մինչդեռ իմ` Կոշ գալու դրությամբ տեղադրված էին դատապարտյալների բնակելի գոտում` զոնում, այսինքն, դատապարտյալների համար մատչելի էին օրը 24 ժամ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ

Սեպտեմբեր 17, 2010

Երբեմն չափազանց դժվար է արձանագրել` որտեղից եւ ինչու են մեկնարկում պրոցեսները եւ ինչպես են կանգ առնում: Մտածողության ձեւախեղումը համաճարակի պես մի բան է, բայց ինչպե՞ս կանգնեցնել այն:
Ալբեր Քամյուի «Ժանտախտի» մեջ համաճարակը սկսվեց անհայտ պատճառներով, եւ, մեծ հաշվով, դադարեց բոլորովին անսպասելի: Համաշխարհային նշանակության այդ վեպի արժեքը, սակայն, այն մարդիկ են, ովքեր ժանտախտի ժամանակ պայքարում են ժանտախտի դեմ, հստակ իմանալով, որ անզոր են նրա առաջ: Ի վերջո, ժանտախտը դադարում է, ու ոչ ոք չի կարող պարզաբանել, թե ինչպես:
Ժանտախտի ժամանակ ժանտախտի դեմ պայքարածները, սակայն, իրենց հաղթանակած են զգում ոչ թե այն պատճառով, որ գտել են բուժումը (վեպում այն չի էլ գտնվում), այլ որովհետեւ չեն տրվել ժանտախտին, չեն ընկրկել նրա առաջ, չնայած որեւէ կերպ պաշտպանված չէին նրանից:
Ամերիկյան, եթե չեմ սխալվում, համանուն ֆիլմը Դաստին Հոֆմանի անզուգական դերակատարմամբ, ի՛ր լուծումն է առաջարկում: Ժանտախտի դեմ պայքարի նրա տարբերակը ավելի հարձակվողական է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՑԱԳՈՐԾ

Սեպտեմբեր 16, 2010

Ո՞վ է այնուամենայնիվ սեւազգեստ այն տիպաժը, որը, ինչպես տեսանք նախորդ գլխում, հսկայական ազդեցություն է գործել միջին հայաստանցու կերպարի եւ մտածողության ձեւավորման վրա: Այդ սեւազգեստը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Չնայած այդ աշխարհի մասին հազարավոր գրքեր են գրվել, այսուհանդերձ նրա միջին վիճակագրական ներկայացուցչի մասին ամբողջական պատկերացում չկա: Եւ ուրեմն` ո՞րն է միջինացված այդ կերպարի ապրելակերպի եւ մտածողության առանձնահատկությունը:
Հանցագործությունը, հանցանք գործելը նրա համար ապրելակերպ է, մասնագիտության պես մի բան, որ ձեռք է բերվել կյանքի, հանգամանքների բերումով: Նա իր ապրուստը վաստակում է ապօրինության, հանցանքի, գողության միջոցով, եւ սա նրա համար մշտական գործունեության տեսակ է: Ինչպես, օրինակ, լրագրողը որոշակի պարբերականությամբ հոդվածներ է գրում, հանցագործ աշխարհի միջին վիճակագրական ներկայացուցիչը որոշակի պարբերականությամբ հանցանք է գործում` գողություն, կողոպուտ: Համենայնդեպս` սրանք համարվում են գործունեության ամենանախընտրելի, «անշառ» տեսակները: Ինչպես լրագրողների մեջ կան տաղանդավոր եւ ոչ այնքան, այդպես էլ հանցաշխարհի ներկայացուցիչների մեջ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ

Սեպտեմբեր 15, 2010

Ավագ դուստրս` Մարիամը, տեսակցություններից մեկի ժամանակ ինձ հարց ուղղեց. թե բա` ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ այդքան սիրում սեւ զգեստներ հագնել: Խոսքը սգավորների մասին չէ, այլ ընդհանրապես` առօրյա կյանքում: Որտեղից է բխում սեւամետ այս ավանդույթը, այս մոդան: Այդ տեսակցության ժամանակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում էի եւ ի պատասխան դստերս հարցի` կարկամեցի: Նույնիսկ չկարողացա առաջ քաշել շատ թե քիչ տրամաբանական որեւէ վարկած: «Կոշ» ՔԿՀ-ում, ահա, ինձ թվաց, թե գտել եմ դստերս հարցի պատասխանը:
Երբ մարդը մեկուսարանում է եւ դեռեւս գտնվում է դատապարտյալի կարգավիճակում, կարող է կրել ցանկացած հագուստ` իր նախընտրությամբ: Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութ տեղափոխվելուս օրը սպիտակ շապիկով էի, սպիտակ գծերով սպորտային շալվարով: «Կոշ» ՔԿՀ ներկայացուցիչները, սակայն, մեզ ընդունելուն պես առաջարկեցին հանձնել այդօրինակ հագուստը եւ հատկացրին դատապարտյալի միասնական նմուշի սեւ հագուստ: Դատապարտյալին թույլատրելի է միայն սեւ հագուստ հագնել, եւ առաջին հայացքից ոչ այնքան ցայտուն այդ փաստը առանձնահատուկ կերպով ընդգծվում է առավոտյան եւ երեկոյան հաշվառումների ժամանակ, երբ սեւ հագած մարդկային զանգվածը դուրս է գալիս հանրակացարաններից եւ մեկտեղվում շարահրապարակի` պլացի վրա: Հաշվառում անունն իսկ հուշում է արդեն, որ միջոցառման նպատակը դատապարտյալներին հաշվառելն է` պարզելու համար` տե՞ղն է նրանց թիվը, թե՞ ոչ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. WELCOME TO KOSH!

Սեպտեմբեր 14, 2010

ՔԿՀՔննչական մեկուսարանից ուղղիչ հիմնարկ տեղափոխված, այսինքն` կալանավորից դատապարտյալ դարձած ցանկացած մարդու մի պահ թվում է, թե ազատության մեջ է հայտնվել: Այսպիսի զգացողություն ես էլ ունեցա` Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութում հայտնվելով: Շուրջ յոթ ամիս անց եմ կացրել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` 7.5 քառակուսի մետրանոց խցում, «Նուբարաշենի» խուցը, որտեղ բնակվում էինք 3 հոգով, 24 քառակուսի մետր էր:
Կոշի գաղութում դատապարտյալների բնակելի գոտին շուրջ երեք հեկտար տարածք ունի, այդ երեք հեկտարի վրա` 11 շինություն: Դատապարտյալների հիմնական մասը բնակվում է երեք հանրակացարանային շենքերում, որոնցից յուրաքանչյուրը եռահարկ է եւ իր անունն ունի «Կոշ» ՔԿՀ բառապաշարում: Շենքերից մեկն անվանում են «քարի բարաք»` ըստ ամենայնի այն պատճառով, որ ժամանակին այստեղ բնակվել են գաղութին կից քարհանքում աշխատող դատապարտյալները: Ներկայումս քարհանքը, իհարկե, չի գործում` համենայնդեպս «Կոշ» ՔԿՀ կազմում:
Հաջորդը «սանչաստի բարաքն» է, որն այսպես կոչվում է, որովհետեւ գտնվում է միհարկանի բուժմասի կողքին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ЭТО НАМ ДАЛИ 15 СУТОК!!!

Ապրիլ 10, 2010

politprisoners

«քաղբանտարկյալներ» (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովից հետո, երբ ՄԻՄՖ-ը անսպասելի սկզբունքայնություն ցուցաբերեց քաղբանտարկյալների մասով, հայաստանցիների շրջանում ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ի՞նչ ազդեցություն կունենա այդ արձանագրումը քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Այս շեշտադրումը իրականում այնքան էլ տեղին չէ, որովհետեւ անձամբ ինձ ու, համոզված եմ, նաեւ մյուս քաղբանտարկյալների համար կարեւորագույն հարցը լուծված, վերջացած է: ՄԻՄՖ երեւանյան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի 150 երկրներ պատվիրակող իրավապաշտպաններ, միջազգային հանրության, ողջ աշխարհի անունից մեզ պաշտոնապես ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այսինքն` երկու տարի ռեզինի նման ձգվող արհեստական ու անիմաստ բանավեճը` կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե` ոչ, այլեւս ավարտվեց, ավարտվեց անասելի բարձր նոտայով, որն արձանագրում է, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անվիճելի է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԾԱՂԻԿՆԵՐ ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻԻՑ

Նվիրում եմ Գայանե Բաբայանի հիշատակին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,