Թեման՝ ‘Ա1+’

ԻՄ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՑ

ԶԼՄ-ների ղեկավարների նախաձեռնած շարունակական ակցիաների շրջանակներում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին անցյալ շաբաթ հարցեր էր ուղղել «Ա1+» հեռուստաընկերությունը: Երեկ «Ա1+»-ը ստացել է Նիկոլ Փաշինյանի պատասխանները: «ՀԺ» գլխավոր խմբագրի հետ «Ա1+»-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Վերջին շրջանում քո հրապարակային հայտարարություններից հետո արդյոք նամակներդ հասնո՞ւմ են «ՀԺ»-ի խմբագրություն:
- Այս պահին «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին հանձնած իմ նամակներից 25-ը շարունակում են մնալ ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի չհրկիզվող պահարանում: Հիշեցնեմ, սրանք այն նամակներն են, որ չեն ուղարկվել: Այս ընթացքում իմ գրած նամակներից որոշները ուղարկվել են եւ հասել են հասցեատերերին: Այդ նամակների ուղարկմանը բազմաթիվ հնարքներ են կիրառվել, որոնց մասին հանրությունը տեղյակ է: Օրինակ` նամակների մի խմբաքանակ ՔԿՀ ներկայացուցիչներին եմ հանձնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայությամբ: Մեկ այլ դեպքում հարմարեցրել եմ դա անել բազմաթիվ լրագրողների աչքի առաջ: Այսպիսով, ահա, նամակագրության իմ իրավունքը, որն առանց սահմանափակման` երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, Քրեակատարողական օրենսգրքով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով, ահա այս պրիմիտիվ իրավունքս իրացնելու համար պայքարում եմ, ընդ որում` ամենօրյա ռեժիմով, արդեն հինգ ամիս եւ միայն հատվածական հաջողությունների եմ հասել, այն էլ` լրագրող-գործընկերների, եվրակառույցների աջակցության պայմաններում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆՅՈՒ ՎԱՍՅՈՒԿԻ` ԸՍՏ ՄԵՆՈՒԱՅԻ

ՄենուաՏրամաբանությունը, փաստորեն, հետեւյալն է. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» ներկայացրած ծրագրերը եւ որոշի, թե ում է տրամադրում մրցույթի հանված հեռուստահաճախականությունը: Ստացվում է, որ այդ հաճախականությանը պետք է տիրանա լավագույն ծրագիր ներկայացրած ընկերությունը: Բայց ի՞նչ է նշանակում լավագույն ծրագիր. Վասյուկի ավանի բնակիչներին թվում էր, թե Օստապ Բենդերի ծրագիրը Նյու Վասյուկիի մասին լավագույնն է աշխարհում, եւ նա իրենց բնակավայրը դարձնելու է աշխարհի կենտրոն, մինչեւ չհասկացան, որ դա սովորական խաբեություն է: Մոտավորապես նույն վիճակն է նաեւ «Արմնյուզի» պարագայում: Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ ծրագիր է ներկայացրել այս հեռուստաընկերությունը 2010 թվականի ընթացիկ մրցույթին, բայց գիտեմ, թե ինչ ծրագիր է ներկայացրել նախորդ մրցույթին եւ «Ա1+»-ին «հաղթելով» ու հեռուստատեսային կապուղի ստանալով` ինչպես է այն իրագործել: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ՀԱԼՎԱ» ԱՍԱ՝ ԲԵՐԱՆԴ ՔԱՂՑՐԱՆԱ

Հուլիս 6, 2010

hillary clinton

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

Չգիտեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ձեզ ինչ ասաց, բայց ինձ դզել է մի ուրիշ ձեւի: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը բարձրացրել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հարցը, ասել է, որ այդ օրենքը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ չի ապահովում բազմակարծությունը եթերում: Սերժ Սարգսյանն էլ, թե բա` դա հա՞րց է, կբարեփոխենք օրենքը: Ու հիմա Քլինթոնը իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած զրույցի էդ հատվածը համարում է կարեւորագույն ձեռքբերում:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՕՐԵՆՔ «Ա1+»-Ը ՉԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մայիս 27, 2010

Ա1+«Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերախմբագրված տարբերակին թեկուզ մակերեսային ծանոթանալով` կարելի է ասել, որ դա օրենք է իրական մրցույթները բացառելու, եւ նախքան մրցույթներ հայտարարելը կապուղիների ճակատագիրը որոշելու մասին: Այս պնդումը դժվար չէ ապացուցել: Օրենքի խմբագրված տարբերակի համաձայն, Երեւանում գործելու են 18 հեռուստաալիքներ` նախկին 22-ի փոխարեն: Այդ 18 ալիքներից երկուսը տրամադրվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Այսինքն, երկու կապուղիների ճակատագիրը սահմանված է օրենքով. նույնիսկ ձեւական մրցույթի մասին խոսելու կարիք չկա: Եւս հինգ կապուղի տրվելու է վերահեռարձակվող օտարերկրյա ալիքներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,