Թեման՝ ‘Ապրիլ 24’

ՈՒՐԱՑԱ՞Ք, ՍՈՂՈՒՆՆԵՐ

ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանատունը հերքում էր փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող պնդումը, թե Սերժ Սարգսյանն է իրենց խնդրել չթեժացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` հայ-թուրքական երկխոսությունը չխաթարելու համար, հայ հանրությունը երկու մասի կբաժանվի: Մի մասը կհավատա, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով հանդես է եկել, մյուս մասը չի հավատա, եւ սոցիալական ցանցերում այս կապակցությամբ թեժ բանավեճ կծավալվի: Իրականում, սակայն, բանավեճի թեմա չկա, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով դիմել է ամերիկյան կողմին: Ի՞նչ է նշանակում, եթե ոչ այդպիսի խնդրանք, 2009 թվականի ապրիլի 23-ին, այսինքն` Բարաք Օբամայի առաջին նախագահական ապրիլի 24-ի նախաշեմին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ ստորագրելու մասին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՄՓՈՒՇՏԻ» ՍԻՆԴՐՈՄԸ

Հունիս 2, 2010

israel-turkeyԹուրք-իսրայելական հարաբերություններում դեռեւս 2008-ին սկիզբ առած լարվածությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած հայտնի միջադեպով հասավ գագաթնակետին: Արդեն իսկ առկա է Թուրքիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների զինված բախում, կան զոհեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լրջանալ: Պատերազմ կանխատեսել, իհարկե, դժվար կլինի` բայց որ դիվանագիտական ոլորտում պատերազմական գործողությունները սկիզբ են առել` ակնհայտ է բոլորին: Եւ հիմա արդեն կարելի է կանխատեսել, որ հայկական գործոնը ներկա կլինի այդ պատերազմին: Իսրայելը, որ երկար տարիներ լսել անգամ չէր ուզում հայերի ցեղասպանության մասին` առաջին ցեղասպանության զոհի կարգավիճակը համարելով բացառապես հրեական «մենաշնորհ», վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեց խորհրդարանի` Կնեսետի օրակարգում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

YES, WE CAN PLAY ZILINA

Ապրիլ 27, 2010

Բարաք ՕբամաԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման, որ արդեն երկրորդ անգամ է հայերին դիմում նախագահական ապրիլքսանչորսյան ուղերձով, կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ամենեւին էլ անակնկալ չէ, չնայած Օբաման անձամբ էր նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել ընտրվելուն պես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս խոստումը կատարելու ամենապատեհ առիթը նրա Սպիտակ տուն տեղափոխվելուն հաջորդող առաջին ապրիլի 24-ն էր: Բայց 2009 թվականի ապրիլի լույս 23-ի գիշերը, Սպիտակ տուն տեղափոխվելուց ընդամենը երեք ամիս անց, Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատեհ առիթ ստացավ, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԵԼՔԸ

Ապրիլ 24, 2010

սերժիկ_գյուլՍերժ Սարգսյանի ապրիլքսաներկուսյան ուղերձը լսելուց գրեթե անմիջապես հետո գլխի ընկա, որ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, հայ-թուրքական սահմանը բացված չի եղել: Դատելով Սերժ Սարգսյանի ուղերձի բովանդակությունից` այսօր էլ բացված չէ հայ-թուրքական սահմանը, ինչը նշանակում է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, մենք չենք գտնվել հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ФОТОГРАФИЯ 9 НА 12, С НАИВНОЙ ПОДПИСЬЮ НА ПАМЯТЬ…

obama-erdoganԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունները թափանցիկ են. նա մտադիր է ապրիլի 13, 14-ի կողմերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, նրանց ձեռքսեղմումների ֆոնին լուսանկարվել եւ այս լուսանկարն օգտագործել որպես փաստարկ` ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար: Սա թերեւս իրադարձությունների զարգացման այն տարբերակն է, որ ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներգրավված բոլոր կողմերին` չեղած տեղը գոնե ինչ-որ մի արդյունք արձանագրելու նկատառումով: Չնայած սրան` այս տարբերակի իրագործումը այնքան էլ դյուրին չի լինի: Էրդողանը, մասնավորապես, ապրիլի 13, 14-ին Վաշինգտոն կմեկնի, եթե հստակ երաշխիքներ ստանա, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ ՀԵՆԱՐԱՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքը ցույց տվեց Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաշվարկների իրավացիությունը: Այդ իրավացիությունը ընդունեցին անգամ իշխանական լրատվամիջոցները, որոնք կամ ընդհանրապես չանդրադարձան միջոցառման մասնակիցների թվին, կամ էլ արձանագրեցին, թե հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան սովորաբար մասնակցում է Կոնգրեսի հրավիրած հանրահավաքներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Մայիս 20, 2009

Ինգա եւ Անուշ Արշակյաններ«Եվրատեսիլ-2009» մրցույթի արդյունքները հիասթափեցնող էին հայաստանցիներիս համար։ Հիասթափեցնող էին հենց միայն արդյունքները, որովհետեւ մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթը որեւէ կերպ հիասթափեցնող չի կարելի համարել։ Ընդհակառակը, աղջիկները եւս մեկ անգամ հաստատեցին հետաքրքրական եւ արժանի դուետի իրենց համարումը, ապացուցեցին, որ մշակույթի նախարարի հայտնի հրամանը` ֆոնոգրամային ելույթները սահմանափակելու մասին, ոչնչով չի սպառնում իրենց կարիերային։ Ինգա եւ Անուշ Արշակյանները ձայն ունեն, եւ բավականին հզոր ձայն։ Ու չնայած սրան, չնայած նրանք բարձր տեղի հավակնելու հիմքեր ունեին, այս տարի Հայաստանը հայտնվեց իր համար աննախադեպ ցածր` 10-րդ տեղում, այն դեպքում, երբ նախորդ տարիներին` Անդրեի եւ Հայկոյի ոչ այնքան հաջող ելույթներով անգամ, մենք գրավել ենք 8-րդ տեղը, ինչը վստահություն էր ներշնչում, որ այդ ութերորդ տեղը նվազագույն շեմն է մեզ համար, որովհետեւ Եվրոպայի հայկական սփյուռքը անկախ ամեն ինչից քվեարկելու է մեր օգտին։ Ու եթե հաշվի ենք առնում Ինգայի եւ Անուշի բարձր մակարդակի ելույթը, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,