ԱԺ պատգամավոր ընտրվելու բերումով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարական եմ տվել:
Եթե նույնիսկ պատգամավոր չընտրվեի, էլի հրաժարական էի տալու, որովհետեւ վաղուց արդեն եկել եմ համոզման, որ ամբողջությամբ պետք է նվիրվեմ հասարակական-քաղաքական գործունեությանը, որովհետեւ իրավիճակն այլեւս չի ներում համատեղումներ: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հայկական ժամանակ», Ազատ եւ Երջանիկ Հայաստան, ԱԺ ընտրություն, Խմբագրական, ՀԱԿ
Երեւան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի աշխատասենյակ:
Նիկոլ Փաշինյանը` «Հժ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից ազատվելու դիմումը
գրելիս: Լուսանկարները` Անի Գեւորգյանի


ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Հեղափոխություն
Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) երեկ հետեւյալ հրավերն է հղել Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի պարոն Փաշինյան,
Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, օրենսդրական
Այսօր, ժամը 15.00-ին Երեւանի թիվ 7 ԸԸՀ-ում տեղի կունենա ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի բողոքի քննարկումը` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
Հասցե` ք. Երեւան, Սվաճյան 92 մանկապարտեզ
Հեռ. 010-72-18-72
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Սահմանադրություն, քարոզարշավ, օրենսդրական
Այսօր, ժամը 17.00-ին Երեւանի թիվ 7 ԸԸՀ-ում տեղի կունենա ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումների քննարկումը: Դրանցից առաջինը վերաբերվում է ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, իսկ երկրորդը նախընտրական քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն:
Հասցե` ք. Երեւան, Սվաճյան 92 մանկապարտեզ
Հեռ. 010-72-18-72
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Հայտարարություն, մարդու իրավունքներ, Սահմանադրություն, օրենսդրական
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Մալաթիա-Սեբաստիայում ավտոերթ են իրականացրել «Բոլերոյի» հնչունների ներքո: Նրանք վերադարձել են ոգեւորված` Մալաթիայի բնակիչների դրական արձագանքներից:

ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, քարոզարշավ
Այսօր, ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության մուտքի մոտ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ շտապ բրիֆինգի: Հասցե` Եղվարդի խճուղի 1:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Հայտարարություն
Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելու թեման, անկեղծ ասած, սպառված էի համարում` մինչեւ երեկ կեսօր: Կեսօրին, սակայն, աչքովս ընկավ Նիկոյանի կենսագրությունը, որ նրա ԱԺ նախագահ դառնալու օրը պաշտոնապես լրատվամիջոցներին է ուղարկել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:
Առաջին հայացքից սովորական կենսագրություն է` ծնվել է այսինչ թվականին, այսինչ տեղը, սովորել է այնինչ տեղը եւ այլն, եւ այսպես շարունակ: Աշխատել է այսինչ վայրերում` որպես եսիմինչ, եսիմինչ, եսիմինչ, ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետո` փոխնախագահ, հետո` նախագահ: Ծնված օրից մինչեւ օրս, կարճ ասած: Բայց որքան էլ զավեշտական թվա, Նիկոյանի կենսագրության մեջ որեւէ բան ասված չէ այն մասին, որ նա 2008 թվականին ղեկավարել է Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովը: Այս փաստը ավելի քան ուշագրավ է: Ախր եթե Նիկոյանի կենսագրության այդ էջը չլիներ, նա երբեք ԱԺ նախագահ, նույնիսկ փոխնախագահ չէր դառնա: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», ԱԺ ընտրություն, Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ:
Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», ԱԺ ընտրություն, Ավազակապետություն, Խմբագրական, ՀԱԿ, Հայտարարություն
Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմնի` ԽՄԿԿ համագումարի լրակազմը, այսինքն` պատվիրակներին, հավաքում էին կթվորուհիներից, ճակնդեղագործներից, խառատներից, քարտաշներից: Վերջիններս համագումարներում ձեռք բարձրացնողի ու ծափ տվողի դերակատարում ունեին եւ հիմնականում չէին էլ հասկանում, թե ինչի օգտին էին քվեարկում եւ ինչի համար էին ծափ տալիս: Նման համագումարներ ուղղորդելու համար երեք-չորս գրագետ պատվիրակները, որ կարող էին ներքեւից, այսինքն` ոչ նախագահությունից խոսել, բավարար էին: Այսպիսով, կթվորուհի-ճակնդեղագործները ապահովում էին Խորհրդային Միության կայունությունը եւ հանդիսանում Կոմունիստական կուսակցության անխոս հենարանը, որը միշտ եւ ամեն ինչում համաձայն էր հարազատ կուսակցության հետ: Երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գիտակները պնդում էին, թե վերականգնվում են խորհրդային կառավարման վատագույն ավանդույթները, շատերը դա չափազանցություն էին համարում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Ավազակապետություն, Խմբագրական
Grisha atayan-ի հարցը - chgitem inchi amen @ntrutyunic heto erp partvumeq, asumeq vor kexcvela. baic eli u eli masnakcumeq, vonc haskananq? xostovaneq vor dzer shanser@ havasaren zroyi, xorurtem talis spasel AJ @ntrutyunnerin… p.s. ays @ntrutyunnerum es cavumeyi Nikoli hamar, bayc…
Նիկոլի պատասխանը - Սիրելի Գրիշա, անկեղծ ասած` Ձեր հարցի մեջ մի քանի տրամաբանական սխալներ տեսա: Դուք հարցնում եք` ինչու ենք մասնակցում ընտրություններին, եթե դրանք կեղծվում են, ապա խորհուրդ եք տալիս սպասել մինչեւ ԱԺ հերթական ընտրությունները: Դուք ի՞նչ է, տեղեկություններ ունեք, որ այդ ընտրությունները չե՞ն կեղծվելու: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԱԺ ընտրություն, Անձնական, Ավազակապետություն, ՀԱԿ