ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ
Ստորեւէ բերվող ելույթը հնչել է ԱԺ 17.12.12 արտահերթ լիագումար նիստում.
Տիկնայք եւ պարոնայք.
Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Որոշումն, ընդ որում, մեղադրական կանխավարկած չի պարունակում, եւ միայն քննությունը պիտի պարզի՝ արդյոք 83 պատգամավորներից որեւէ մեկը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները, թե ոչ:
Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն, ընդ որում, իրավական որեւէ հետեւանք չի ունենում, եւ եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը՝ ըստ էության կայծակնային էր:
Քանի որ բազմաթիվ լրագրողներ եւ հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը, հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը. 

